Երկնքի դարպասների մոտ մի անգամ հավքվեցին մի քանի հարյուր հոգի, տղամարդ և կին, ովքեր այդ օրն էին մահացել: Սուրբ Պետրոսը, դրախտի դարպասների ապագա պահապանը, կարգավորում էր շարժումը: «Շեֆի» հանձնարարականով, բոլորդ կբաժանվեք երեք խմբի՝ կախված տասը պատվիրանները պահելուց: Առաջին խմբում կլինեն նրանք, ովքեր խախտել են բոլոր տասը պատվիրաններից յուրաքնչյուրը՝ գոնե մեկ անգամ: Երկրորդ խմբում նրանք, ովքեր գոնե մեկ անգամ խախտել են տասը պատվիրաններից որևէ մեկը: Երրորդ խումբը, որը մեր կարծիքով ամենամեծաքանակը կլինի, կկազմեն նրանք, ովքեր իրենց կյանքի ընթացքում երբևէ որևէ պատվիրան չեն խախտել: Այսպես,- շարունակեց սուրբ Պետրոսը,- բոլոր տասը պատվիրանները խախտողները թող աջ կողմում կանգնեն:
Հոգիների կեսից ավելին հայտնվեցին աջ կողմում:
Հիմա,-բացականչեց նա,- մնացածներից նրանք, ովքեր գոնե մեկ պատվիրան խախտել են, թող ձախ կողմում կանգնեն:
Մնացած բոլորը անցան ձախ կողմը: Համարյա բոլորը… Իրականում բոլորը, բացի մեկից: Ինչ-որ մի լավ մարդու հոգի կենտրոնում միայնակ կանգնած մնաց: Իր ամբողջ կյանքի ընթացքում նա գնացել էր բարի ցանկությունների, բարի մտքերի և գործերի ճանապարհով: Սուրբ Պետրոսը զարմացավ: Միայն մի հոգի մնաց լավագույնների խմբում: Նա անմիջապես Աստծուն կանչեց, որպեսզի տեղյակ պահի պատահածի մասին:
Տես, թե ինչ է ստացվում: Եթե շարժվենք նախնական ծրագրին համապատասխան, ապա իր բարեպաշտության դիմաց հատուցում ստանալու փոխարեն, այս խեղճը պետք է տանջվի մենակությունից: Կարծում եմ՝ ինչ-որ բան պետք է ձեռնարկել:
Աստված կանգնեց մեղավորների խմբի առաջ և ասաց.
Նրանք, ովքեր հիմա կապաշխարեն, կներվեն, և նրանց մեղքերը կմոռացվեն: Ապաշխարողները կարող են միանալ կենտրոնում գտնվող մաքուրներին և անարատներին: Կամաց կամաց բոլորը սկսեցին տեղշարժվել կենտրոն:
Կանգնեք: Անօրինականություն է: Դավաճանություն է: — Ճչոց լսվեց:
Սրբի ձայնն էր:
Այդպես չի լինի: Եթե ինձ նախօրոք զգուշացնեիք, որ մեղքերը ներվելու են, կյանքս դատարկ տեղը չէի ծախսի…
Առաջադրանքներ․
Ա․ Ընտրե՛ք ճիշտ պատասխանը։ Ըստ ստեղծագործության՝ Սուրբ մարդը ողջ կյանքում
հետևել էր պատվիրաններին, որովհետև․
ինքը դա էր ճիշտ համարում
այլ կերպ չէր կարող ապրել, որովհետև ազնիվ էր
այդպիսի կյանքը նրան հաճույք էր պատճառում
չէր ուզի պատվիրաններով ապրել, բայց ուզում էր դրախտ ընկնել
Բ․Ո՞րն է ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը, հեղինակի
ասլիքը։
Հեղինակը տարբեր տեսանկյուններից տարբեր գաղափարեր էր արտահայտում։
Պետք է լինել ներողամիտ.
Կյանքը անարդար է.
Մարդ իր ամբողջ կյանքը անթերի ապրելով կարող էր վերջում տառապել մենակությունից, և Աստված նրան կարծես նվեր արեց, բայց նա այդքան էլ ուրախ չէր, քանի որ նա ինչպես բոլորը կարող էր վայելել իր կյանքը և անել այն ինչ ուզում էր, բայց նա հանուն իր հավատի հրաժարվեց հաճույքներից, իմ կարծիքով նրա հավատքը անկեղծ չէր, քանզի նա սրտանց չէր անում, այլ անում էր որ գեհեն։