Ցեղասպանություն հասկացությունը: XX դարի սկզբներին միջազգային իրավունքի մեջ դեռ չկար ցեղասպանություն հասկացությունը: Կիրառվում էին կոտորած, ջարդ, եղեռն և այլ բառեր: Միայն 1948 թ. դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպության ընդունած Ցեղասպանության հանցագործությունները կանխելու և դրա համար պատժի մասին փաստաթղթում տրված դրա իրավական ձևակերպումը: Ըստ այդ կարևոր փաստաթղթի՝ ցեղասպանություն են համարվում այն գործողություները, որոնք կիրառվում են որևէ ազգի կամ կրոնական համայնքի լիակատար կամ մասնակի ոչնչացման նպատակով: Այդ գործողություններից են՝ ա) խմբի կամ համայնքի անդամների սպանությունը, բ) նրանց մարմնական լուրջ վնասվածք կամ մտավոր խանգարում հասցնելը, գ) երեխաների հանձնումը մարդկային մի խմբից մյուսին և այլն:
Ստորև կհամոզվենք որ հայության նկատմամբ թուրքերը իրականցրել են ցեղասպանությունը որակող բոլոր գործողությունները:
Հայերի ցեղասպանության երիտթուրքական պետական ծրագիրը: Երիտթուրքերը շարունակեցին հայերի ոչնչացման աբդուլհամիդյան ծրագիրը: <Միություն և առաջադիմություն> կուսակցությունը այդ ծրագիրը հաստատեց 1910-1911 թթ. Սալոնիկում կայացած իր գաղտնի ժողովներում: Որոշվել էր ոչնչացնել նաև հույներին, ասորիներին, իսկ ոչ թուրք մահմեդականներին՝ թուրքացնել:
Արևմտահայերի ոչնչացման ծրագիրը պետականորեն մշակվել ու նախապատրաստվել էր թուրքական կառավարող ուժերի կողմից մինչև Առաջին աշխարհամարտի մեջ Թուրքիայի պաշտոնապես մտնելը:
1914 թ. հոկտեմբերին երիտթուրք առաջնորդներից կազմվեց Երեքի գործադիր կոմիտեն: Դրան հանչնարարվեց անմիջապես կազմակերպել և իրականացնել հայերի բռնագաղթն ու կոտորածները: Ստեղծվեց Հատուկ կազմակերությունը, որի մեջ ընդգրկվեցին բանտերից ազատված և քրեական անցյալ ունեցող տարրերը: Եռյակի գործունեության հսկողությունը դրվեց ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի վրա:
Մեծ եղեռնը: Հայերի ոչնչացման թուրքական պետական ծրագիրն աշխարհամարտի առաջին երկու տարիներին գործադրվեց ամբողջ արևմտահայության նկատմամբ: Հայոց ցեղասպանության այդ փուլը համայն մարդկությանը հայտնի է Մեծ եղեռն անունով:
Առաջին հերթին որոշվել էր ոչնչացնել կռվելու ունակ հայ երիտասարդությանը: Զորահավաքի ընթացքում օսմանյան բանակն զորակոչվեց 18-45 տարեկան ավելի քան 300 հազար հայ: 1914 թ. վերջինց սկսվեց նրանց ճնշող մեծամասնության զինաթափումը, տեղափոխումը թիկունք, այնուհետև՝ ոչնչացումը:
Մյուս քայլով երիտթուրքերը ձեռնամուխ եղան հայության ազգային, քաղաքական և հոգևոր ղեկավար գործիչների վերացմանը:
Առաջին ձերբակալությունները տեղի ունեցան տակավին 1914 թ. հոկտեմբերին: Զեյթունում դաժանորեն խոշտանգվելով սպանվեց նշանավոր գործիչ Նազարեթ Չավուշը:
1915 թ. ապրիլի 11-ին(նոր տոմարով՝ ապրիլի 24-ին) և հաջորդող մի քանի օրերին Կ. Պոլսում ոստիկանությունը, ըստ թուրքական պաշտոնական տվյալների, ձերբակալեց 2300-ից ավելի մարդ: Նրանց թվում էին օսմանյան խորհրդարանի պատգամավորներ Գրիգոր Զոհրապը, Վարդգեսը, բանաստեղծներ Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը, երգահան Կոմիտասը, հայտնի գիտնականներ և մշակույթի այլ գործիչներ:
Մայրաքաղաքից աքսորված հայ մտավորականների մեծամասնությունը դաժանորեն սպանվեց աքսորի ճանապարհին:
1915 թ. ապրիլի 15-ին կայսրության նահանգային պաշտոնյաներին ուղարկվեց երիտթուրք պարախլուխներ Թալեաթի, Էնվերի և Նազըմի գաղտնի հրամանը, որով հրահանգվում էր խստորեն գործադրել հայերի ոչնչացման ծրագիրը:
Կ. Պոլսի կենտրոնական հրապարակներից մեկում 1915 թ. հունիսի 15-ին կախաղան բարձրացվեցին Հնչակյան կուսակցության 20 գործիչներ՝ Փարամազի գլխավորությամբ:
Ապա սկսվեց ցեղասպանական մեծածավալ գործողությունը՝ համատարած կոտորածներ, բռնի տեղահանություն և աքսոր:
Հայ տարագիրները քշվեցին Միջագետքի և Սիրիայի համակենտրոնացման ճամբարներ, հատկապես՝ Դեր Զոր: Աքսորավայրերում ողջ մնացած 600 հազար հայ տարագիրների կեսը նույնպես ոչնչացվեց:
Այսպիսով՝ հայերի Մեծ եղեռնը փաստացի սկսվել է 1914 թ. հոկտեմբերի վերջին և շարունակվել մինչև 1916 թ. ամառը:
Մեծ եղեռնի հետևանքները: Հայոց ցեղսպանությունը համաշխարհային քաղաքակրթության դեմ ուղղված ծանր ոճրագործություններից է:
Ցեղասպանությունն իրագործվեց ոչ միայն Արևմտյան Հայաստանում, այլև թուրքական պետության բոլոր հայաբնակ վայրերում: Ցեղասպանության ծանրագույն հետևանքը մեր հայրենիցի մեծագույն մասին՝ Արևմտյան Հայաստանի հայաթափումն էր, հայերի հայրենազրկումը: Արևմտյան Հայաստանում և կայսրության մյուս նահանգներում ապրող ավելի քան 2,5 միլիոն հայերից 1,5 միլիոնը դարձավ Մեծ եղեռնի զոհ:
Եղեռնից փրկված արևմտահայերի մեծ մասը սփռվեց աշխարհով մեկ: Նրանց մի մասը՝ մոտ 260 հազար մարդ, հիմնականում կանայք և երեխաներ, մնաց բուն երկրում և մահմեդականացվեց: Եղեռնից փրկվածներից մոտ 300 հազար մարդ ապաստան գտավ Արևելյան Հայաստանում և Այսրկովկասի տարբեր շրջաններում:
Ցեղասպանության մյուս հետևանքը հայկական սփյուռքի ձևավորումն էր: Հարյուրհազարավոր հայեր ստիպված էին բնակություն հաստատել աշխարհի տարբեր երկրներում:
Վիթխարի էր նաև հայ ժողովրդի նյութական կորուստը, ժամանակի դրամով հաշված՝ առնվազն 20 միլիարդ ֆրանկ ոսկի: Հայերի շարժական և անշարժ գույքն անցավ տեղական իշխանություններին կամ թալանվեց ու յուրացվեց թուրքերի և քրդերի կողմից:
Ոչնչացվեցին հայկական պատմամշակութային հազարավոր արժեքներ: Հայկական հազարավոր եկեղեցիներ ու բանքեր ավերվեցին կամ կողոպտվեցին: Վերացվեցին 1500 հայկական դպրոցներ ու վարժարաններ: Ոչնչացվեցին 20 հազարից ավելի հայկական ձեռագրեր և հնատիպ գրքեր:
Եվ վերջապես՝ ցեղսպանությունն իր հետքն է թողել հայության բորոլ սերունդների կենսագործունեության, բնավորության, ազգային նկարագրի և աշխարհայացքի ձևավորման վրա:
Մինչ օրս Թուրքիան չի դատապարտել և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսկ Մեծ եղեռնից փրկված հայերի սերունդները և ընդհանրապես ամբողձ հայությունը շարունակում են պայքարել ոչ միայն ճանաչման, այլև արժանօ հատուցման և ամբողջական հայրենիքի վերականգման համազգային նպատակի համար: