
992 թվականին Անի է տեղափոխվում հայոց կաթողիկոսարանը։ Դեռ 961 թվականին Աշոտ Գ Ողորմածը քաղաքական և հոգևոր մեկ կենտրոն ունենալու մտադրությամբ Աղթամարից Անի է հրավիրել Անանիա Ա Մոկացի կաթողիկոսին, ով եկել է Շիրակ, բայց հաստատվել Անիի մերձակա Արգինայում։ Խաչիկ Ա Արշարունուց հետո՝ Սմբատ Բ Տիեզերակալ թագավորի ժամանակ, կրկին դրվել է կաթողիկոսական աթոռը Անի փոխադրելու հարցը, և սկսվել քաղաքի մեծ Կաթողիկեի՝ Մայր տաճարի շինարարությունը։
992 թվականին կաթողիկոս ձեռնադրված Սարգիս Ա Սևանցին վերջնականապես թողել է Արգինան ու հաստատվել Անիում։ Գագիկ Ա Բագրատունին և նրա կինը՝ Կատրանիդեն ստանձնել են կաթողիկեի կառուցումը, որն ավարտվել է 1001 թվականին։ Կաթողիկոսը նրա հարևանությամբ հիմնել է սուրբ Հռիփսիմյանց վկայարան և Վաղարշապատից այստեղ փոխադրել սրբերի մասունքների մի մասը։
Գագիկ Ա-ի մահից հետո թուլացավ ներքին երկպառակությունների պատճառով։ Պայքարը գահի համար սրվեց նրա որդիների՝ Հովհաննես-Սմբատ թագավորի և նրա եղբայր Աշոտ Քաջի(Աշոտ Դ) միջև։ Հովհաննես-Ամբատի և Աշոտ Դ-ի մահից հետո Պետրոս Գետադարձ(Պետրոս Ա) կաթողիկոսը և Վեստ Սարգիս իշխանը իրենց համախոհներով աշխատեցին ի կատար ածել Անիի հանձնման կտակը, սակայն հանդիպեցին ազնվականների մի մասի և քաղաքի բնակչության դիմադրությանը։ 1042 թվականին նոր թագավոր թ դառնում երիտասարդ Գագիկ Բ-ն։
1043-1044 թվականներին բյուգանդական զորքերը մի քանի անգամ պաշարեցին Անին՝ պահանջելով հանձնել քաղաքը։ Գագիկ Բ մեկնում է Կոնստինոպոլիս և այնտեղ նրան արգելում են քաղաք վերադառնալ։ Այնպես Գագիկ Բ-ն գահազրկվում է։ 1045 թվականին Բագրատունիների թագավորությունը անկում է ապրում։