Այսօր մենք մի փոքրիկ խմբով այցելեցինք Մերգելյան ինստիտուտ։ Այնտեղ ժամանակ ակնթարթորեն անցավ։ Յուրաքանչյուր կազմակերպություն մի փոքր ներկայացնում էր իրեն, հրավիրում դասերի։ Շատ էին ինստիտուտի և քոլեջի ուսանողները։ Մենք շրջում էինք և մոտենում այն սենյակին որին նայելիս հետաքրքրություն է առաջանում։
Ես շատ կազմակերպությունների ծանոթացա, ի դեպ ասեմ նաև գրանցվեցի ծրագրավորման դասընթացի։ Ծանոթացա նաև Ֆրանսիական քոլեջին։


Այսպիսով այցը ինձ համար շատ արդյունավետ էր։ Ինձ շատ դուր եկավ։