Մայիսյան Ճակատամարտեր

  • Սարդարապատի ճակատամարտը

Ալեքսանդրապոլի գրավումից հետո թշնամու զորքը մտավ Արարատյան դաշտ և շարժվեց դեպի Երևան: Հայ բնակչությունը և առանձին կորպուսի ուժերից Մովսես Սիլիկյանի գլխավորությամբ ստեղծվեց Երևանի զորախումբը և միասնաբար դիմագրավեցին թշնամուն: Այդ ժամանակ տեղի ունեցավ Սարդարապատի ճակատամարտը: Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թ. մայիսի 21-29թ.: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո թուրքերը խախտեցին Երզնկայում կնքված զինադադարը, անցան պետական սահմանը և սկսեցին հայ ազգի ոչնչացմանը: 1918թ. մայիսի 21-ին թուրքական ուժերը ներխուժեցին Արարատյան դաշտավայր և գրավեցին Սարդարապատ գյուղը: Քայլ առ քայլ նրանք մոտենում էին Երևանին ՝ ճակատագրական վտանգ ներկայացնելով հայ ազգի ապագայի համար: Սարդարապատի վճռական ճակատամարտը եղավ 1918թ. մայիսի 22-ին: Երիտասարդները, ծեծերը, կանայք, երեխաները միացան զինվորներին, որպեսզի պաշտպանեն հայրենիքը: Սարդարապատի 9-օրյա ճակատամարտն ավարտվեց հայկական զոքրի փառահեղ հաղթանակով: Թշնամին կրեց առաջին խոշոր պարտությունը: Այս ճակատամարտը վճռական նշանակություն ունեցավ Արևելյան Հայաստանի և հայ ժողովրդի պատմության համար: Այն հաճախ համեմատում են մայիսի 26-ի 451թ. Ավարայրի ճակատամարտի հետ:

  • Բաշ Ապարանի ճակատամարտը

Թուրքական հրամանատարությունը Բաշ Ապարան ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձել է հյուսիսից արշավել Երևան, անցնել Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը և նրան կտրել Երևանից: Այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի կամ Դրաստամատ Կանայանի գլխավորությամբ շտապ ուժեր է տեղափոխել Բաշ Ապարան: Մայիսի 24-ին Դրոյի զորաջոկատը մտել է Ալի Քուչակ ՝ դեպի Բաշ Ապարան արշավող թուրքերին դիմակայելու համար: Մայիսի 29-ին Բաշ Ապարանում ջախջախվել է հակառակորդի 2 գունդ և ոչնչացվել ծանր հրետանին: Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված և մեծաքանակ ռազմավար, հետ է մղվել Բաշ Ապարանից արևմուտք: Բաշ Ապարանի ճակատամարտով կասեցվել է թուրքական զորքերի արշավանքը Երևան և Արարատյան դաշտ: Բաշ Ապարանի ճակատամարտում հաղթեցին հայերը և այդ հաջողությունը հայոց զորքի երկրորդ խոշոր հաղթանակն էր:

  • Ղարաքիլիսայի ճակատամարտը

Ալեքսանդրապոլի անկումից հետո Առանձին հայկական կորպուսի ուժերի մի մասը, որը շարժվել էր դեպի Ղարաքիլիսա, մայիսի 22-ին նահանջեց Դիլիջան: Անդրանիկ Զորավարը, ում հանձնարարված էր պահել Ղարաքիլիսայի հյուսիս ընկած տեղամասը, հետ մղեց թուրքական երեք հարձակում, ապա անցավ Դսեղ: Դիլիջանում, ստանալով Սարդարապատի առաջին հաղթանակի լուրը, ժողովուրդն ու հայկական զորամասերը ոգևորվում էին: Մայիսի 25-ին կազմակերպվում է Ղարաքիլիսայի ճակատամարտը: Հայկական կողմը ուներ 7 հազար կռվող, իսկ թուրական կողմը ուներ 10 հազար կռվող: Առաջինը մարտի նետվեց Գարեգին Նժեդհը իր ջոկատով: Այդպես սկսվեց Ղարաքիլիսայի հերոսամարտը: Աչքի ընկան ճակատի հրամանատար գնդապետ Ալեքսանդր-Բեյ-Մամիկոնյանը, գնդապետ Նիկոլայ Ղորղանյանը և հարյուրավոր քաջարի մարտիկներ: Թշնամին սկզբում նահանջեց, սակայն շուտով հարձակման անցավ և մայիսի 30-ին գրավեց Ղարաքիլիսան: Ղարաքիլիսայի ճակատամարտը ունեցավ շատ կարևոր նշանակություն: Թուրքերը ունեցան մեծ կորուստներ և չշարունակեցին հարձակումը Դիլիջան-Ղազախ ուղղությամբ: Այդ ճակատամարտը ապացուցեց, որ որ բարձրացել է հայ ժողովրդի պատիվը և ոգին, նաև դիմադրական ներուժը:

  •  Վերհանեք Մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը:

Մեծ եղեռնից և պատերազմի պատճառած վնասներից դեռ լիովին ուշքի չեկած հայությունը, 1918թ. գարնան վճռական օրերին համախմբելով մեծ սխրանք գործեց: Հայ ժողովրդի երկու հատվածների զավակները միասնաբար կռվեցին հանուն Հայաստանի ազատության և անկախության: Մայիսյան հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես Մեծ եղեռնից փրկվեցին հարյուրհազարավոր արևմտահայեր: Մայիսյան հերոսամարտում ծնվեց Հայաստանի Հանրապետությունը: Թուրքական կողմը ստիպված էր Բաթումի բանակցություններում մեղմացնել իր պահանջները և նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետ 1918թ. հունիսի 4-ին կնքել հաշտության պայմանագիր: Ռազմաքաղաքական գործընթացների բերումով նորահռչակ հայկական պետությունը դարձավ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից կողմ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s