Երկաթ, քիմիական նշանը՝ Fe (լատ.՝ Ferrum)։ Երկաթը d-տարր է, պարբերական համակարգի ութերորդ խմբի երկրորդական ենթախմբում է, ատոմային համարը՝ 26։ Այն սպիտակ-արծաթափայլ մետաղ է։ Ատոմի էլեկտրոնային բանաձևն է 1s22s22p63s23p63d64s2։ Բացի Էներգիական չորրորդ մակարդակի 2 էլեկտրոնից, քիմիական կապերի առաջացմանը կարող են մասնակցել նաև երրորդ մակարդակի d-էլեկտրոնները։ Երկաթին բնորոշ են գերազանցապես +2 և +3 օքսիդացման աստիճանները։ Սակայն կան շատ քիչ թվով խիստ անկայուն միացություններ, որոնցում դրսևորվում է +6 օքսիդացման աստիճան։ Բնության մեջ տարածվածությամբ (4,65%) զբաղեցնում է չորրորդն է՝ թթվածնից(O), սիլիցիումից (Si) և ալյումինից (Al[1]).) հետո։ Ազատ վիճակում երբեմն հանդիպում է միայն որոշ երկաթաքարերի տեսքով։ Գտնվում է հիմնականում օքսիդային հանքաքարերում, որոնցից կարևորներն են գորշ երկաթաքարը (լիմոնիտ)(Fe2O3 . nH2O), կարմիր երկաթաքարը (հեմատիտ)(Fe2O3), մագնիսական երկաթաքարը (մագնետիտ) (Fe3O4), սիդերիտը (FeCO3), պիրիտ (հրաքար)՝ FeS2 և այլն։ Մարդու օրգանիզմում կա ~ 3գ երկաթ տարր գերազանցապես հեմոգլոբինի բաղադրության մեջ։
երկաթ
Опубликовано mariam20070707
Ես Մարիամ Բարսեղյանն եմ: Ես 12 տարեկան եմ: Ապրում եմ Հայաստանի մայրաքաղաք Երևանում:4 տարի գնացել եմ պարի և ունեմ շատ մեդալներ և պատվոգրեր: Ամեն շաբաթ և կիրակի մենք գնում ենք մեր գյուղ ,որտեղ ունենք ֆերմա , այտեղ պահում ենք կովեր և հորթիկներ: Երազում եմ դառնալ անասնաբուժ շատ եմ սիրում կենդանիների, ամենաշատը շներին: Մենք մեր տանը պահում ենք շատ կենդանիներ`2 թութակ Պոլո և Միլի, 1 կրիա` Կրյուշ, 1 շուն` Նիկա, կատու`Մուսիկ, նա Սեպտեմբերի 15-ին 2019թ. ունեցավ իր 5 առաջին բալիկները, նրանք շատ փոքր են մկան չափ: Եկել եմ 162 դպրոցից ,և շատ ուրախ եմ, որ եկել եմ այս դպրոց: Смотреть все записи автора mariam20070707
Опубликовано