Խառնվածք

  • Ծանոթացե՛ք հոգեբանության բաժնի հետևյալ թեմային՝ <<խառնվածք>>

Օգտվելով այս կայքից։ Բացահայտեցի ինձ համար ևս մեկ նոր բան։

Խառնվածքը մարդու այն բնածին, ժառանգական հատկությունն է, որը արտացոլում է նրա վարքի դինամիկական , հետևաբար նրա որակները ավելի կայուն և մշտական են մարդու մյուս հոգեբանական առանձնահատկությունների համեմատ։ Խառնվածքը այն կենսաբանական հիմքն է, որի վրա կառուցվում է անձնավորությունը որպես սոցիալական էակ։

  • Փորձե՛ք ձեր ձեռք բերած գիտելիքներով բնորոշել ձեր խառնվածը։

Ես չկարողացա վերջնականապես հասկանալ թե ինչ խառնվածքի եմ պատկանում ես, այս երկուսի միջև երկար մտածելուց հետո, այդպես էլ չկարողացա ընտրել

ՖԼԵԳՄԱՏԻԿ-Ցածր զգայունություն։ Սակավ հուզվածություն։ Դժվար է զվարճացնելը, ջղայնացնելը կամ տխրեցնելը։ Երբ դասարանում բոլորը ուրախ ծիծաղում են ինչ-որ առիթով, նա մնում է անդրդվելի։ Սեծ անախորժությունների դեպքում մնում է անվրդով, հանգիստ։ Դիմախաղը աղքատ Է։ Շարժումները արտահայտիչ չեն։ Աշխույժ է, առանձնացվում է իր աշխատասիրությամբ։ Բարձր ակտիվությունը զգալիորեն գերիշխում է ցածր ռեակտիվության վրա։

Առանձնացվում է համբերատարությամբ, զսպվածությամբ, ինքնատիրապետմամբ։ Շարժումների և խոսքի ցածր տեմպ, հնարամիտ չէ։ Ռեգիդ է։ Դժվարությամբ է փոխանցում ուշադրությունը։ Դժվարությամբ է հարմարվում նոր իրադրությանը և վերակառուցում հմտություններն ու սովորությունները։ Ինտրովերտիվ տիպ է։ Դժվարությամբ է մտերմանում նոր մարդկանց հետ, դժվարությամբ արձագանքում արտաքին տպավորություններին։ 
Ուժեղ, հավասարակշռված, իներտ։


ՄԵԼԱՆԽՈԼԻԿ— Բարձր զգայունություն։ Բարձր զգայունակություն, դյուրազգացություն (զգացությունների ցածր շեմեր)։ Աննշան առիթը կարող է արցունքներ առաջացնել աչքերում։ Չափից դուրս խոցելի, խռովկան է։ Հիվանդագին զգայուն է։ Ցածր ռեակտիվունակություն։ Դիմախաղն ու շարժումները արտահայտիչ չեն։ Ցածրաձայն է։ Շարժումները աղքատ են։ Լացում է կամացուկ։ Հանգիստ ծիծաղում է և հազվագյուտ է ծիծաղում բարձր։ Ցածր ակտիվություն ունի։ Հազվագյուտ է բարձրացնում ձեռքը դասերին, անվստահ է իր ուժերի վրա, ամաչկոտ է, աննշան դժվարությունը թևաթափ է անում, աշխույժ չէ, համառ, հաստատակամ չէ, շուտ է հոգնում, սակավ աշխատունակ է։ Ուշադրությունը հեշտությամբ շեղում է և անկայուն է։

Հոգեկան տեմպը դանդաղ է։ Ոեգիդ է։ Ինտրովերտիվ տիպ է։  Թույլ։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s