1․ Նշե՛ք Վանի տերության սահմանները Սարդուրի 2-րդի օրոք։
Սարդուրի II արքայի օրոք, Վանի թագավորությունը ունեցել է տարածքային ամենամեծ աճը։ Այն հյուսիսում հասնում էր Սև ծով, հյուսիս-արևելքում՝ Կուր գետ, արևելքում՝ Կասպից ծով, արևմուտքում՝ Փոքր Ասիայի կենտրոնական շրջան, հարավում՝ Պարսից ծոց, և հարավ արևմուտքում՝ Միջերկրական ծով։
2. Ներկայացրե՛ք Վանի արքաների կատարած բարեփոխումները և շինարարական աշխատանքները։
Մենուա արքայի օրոք Վանի թագավորությունը հզորացել է առանձնակի: Նա կառուցել է 72կմ երկարություն ունեցող <<Մենուայի ջրանցքը>>, որը մինչ օրս օգտագործվում է: Քանի որ Մենուան հատուկ ուշադրություն էր դարձնում ռազմական շինություններին, նա նաև հիմնել է մի քանի ամրոցներ: Արգիշտի առաջինի օրոք հիմնվել է Էրեբունի ամրոցը: Բացի Մենուայի ջրանցքից նաև կառուցվել է 25կմ երկարություն ունեցող <<Ռուսայի ծով>> կոչվող ջրամբարը:
3․ Վերհանե՛ք Վանի թագավորության անկման պատճառները
Ռուսա II-ից հետո սկսվեց պետության թուլացումը։ Վերջին հստակ թվագրվող արքան Սարդուրի III-ն է, որն ասորեստանյան արձանագրություններում հիշատակվում է մ. թ. ա. 643 թ-ին։ Նրանից հետո իշխել է նրա որդին՝ Սարդուրի IV-ը, ում կառավարման շրջանի մասին մենք գրեթե անտեղյակ ենք: Ավելի ենք տեղեկացված Ռուսա III-ի իշխանության շրջանի մասին Վանա լճի արևելյան շրջաններում և Արարատյան դաշտում գտնված արձանագրություններից, որոնք վկայում են Ռուսա III-ի օրոք պետության սահմանների նեղացման մասին: Վանի թագավորության թուլացման և անկման հիմնական պատճառն է հյուսիսիսց եկած սկյութական ցեղերը: Վանի թագավորությունը առաջինն էր, որ միավորեց ողջ լեռնաշխաարհը մեկ թագավորության մեջ։ Ցավոք ինչպես այլ թագավորություններ Վանի թագավորություն էլ անկում ապրեց, բայց թե ինչպես կամ երբ հայտնի չէ: Կարծիքներ կան, որ Վանի արքայատոհմերի փոփոխությունը կատարվել է հեղաշրջմամբ՝ նախքան մ. թ. ա. 609 թ.:
