- Ի՞նչ է վախը և որտեղից է առաջանում
Մարդկանց կողմից ընկալվող իրավիճակ, որում վտանգի է ենթարկվում վերջիններիս հանգստությունը կամ ապահովությունը։
իմ կարծիքով վախն ի ծնե է լինում, կամ առաջանում կյանքի տարբեր դժվար պահերին։ Օրինակ երբ փոքր էի, երեխաներով բարձրացել էինք մի 6 մետր բարձրություն ունեցով կառույց, 6-7 տարեկան էի, խաղում էինք, ես կոշիկներս հանեցի, որ նետեմ ներքև և կոշիկների հետ ընկա, կատվի նման կախվել էի մի երկաթի վրա, շուտով եղբայրս եկավ և ինձ իջեցրեծ, այդ օրվանից սարսափում եմ բարձրությունից։
- Ինչպիսի՞ փոփոխություններ է կրում մարդու վարքագիծը վախի ժամանակ
Մարդը զգում է անհանգստություն, Մարդու մարմնով սարսուռ է անցնում, շունչը տատանվում է։
- Ի՞նչեր են ֆոբիաները
Ֆոբիան հոգեբանական խանգարում է, որի ժամանակ մարդն ակամայից հիվանդագին վախի զգացում է ունենում, որն էլ իր հերթին ստիպում է խուսափել համեմատաբար վտանգավոր երևույթներից: Թեպետև ֆոբիայի առաջացման պատճառները մինչև վերջ պարզ չեն, այնուամենայնիվ, այս խանգարումները հիմնականում առաջանում են հարուստ երևակայության ու բարձր հուզականության տեր մարդկանց մոտ:
- Ներկայացրե՛ք հայտնի 5 ֆոբիաներ
Աէրոֆոբիա — վախ թռիչքներից և թռչող ապպարատներից
Հեկսակոսիոյհեկսեկոնտահեկսաֆոբիա — վախ 666 թվից
Ակուստիկոֆոբիա – վախ բարձր ձայներից, աղմուկից
Ակրոֆոբիա – վախ բարձրությունից
Նեկրոֆոբիա. – Մահվան վախ