Արտաշեսյանների թագավորություն

Արտաշես Ա (Անհայտ — Մ.թ.ա 160թ)

Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր (մ.թ.ա. 189-ից)
Մ.թ.ա. 190-ին, Մագնեսիայի ճակատամարտում Անտիոքոս III-ի պարտությունից հետո, ԱՐՏԱՇԵՍ Ա-ը, դաշինք կնքելով Հռոմեական հանրապետության հետ, ՄԵծ Հայքը հռչակել է անկախ թագավորություն:
Արտաշես Ա-ը վարել է Սելևկյանների պետությունը թուլացնելու քաղաքականություն, հմտորեն օգտագործել հարևան պետությունների և Հռոմի հակասելևկյան դիրքորոշումը:
Մ.թ.ա. 165-ին Արտաշես Ա-ն հաջողությամբ հետ է մղել Սելևկյան թագավոր Անտիոքոս IV Եպիփանեսի հարձակումը:
Կատարել է հողային բարենորոգումներ, երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների, մեծացրել և կանոնավորել է հայկական բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների՝ Արլ., Արմ., Հվ., Հս., կարգավորել արքունի գործակալությունները:
Խրախուսել է գիտության և արվեստի զարգացումը:
Արտաշես Ա-ի օրոք կառուցվել են Արտաշատ մայրաքաղաքը (180- ականներին), Զարեհավան և Զարիշատ քաղաքները:
Նրա մասին հյուսվել է «Արտաշես և Սաթենիկ» ավանդազրույցը

Տիգրան 2-րդ Մեծ (մ.թ.ա 95-55թթ)

– Տիգրան Մեծը Մեծ Հայքի գահին հաստատվեց մ. թ. ա. 95 թ. և բավական ուշագրավ ժառանգություն ստացավ: Երկրի տնտեսական, քաղաքական և ռազմական հզորացումը սկսվել էր Տիգրանի գահակալումից շուրջ 80-85 տարի առաջ: Արտաշես Ա-ն` Տիգրան Մեծի պապը, մեր պատմության մեջ հայտնի է որպես թագավորական տան հիմնադիր` իր հողային բարեփոխումներով:

Տիգրան Մեծը ժառանգել էր համեմատաբար խաղաղ պետություն, որը նաև տնտեսապես հզորացել էր: Այս հիմքի վրա նրա առաջին քայլը նոր բանակի ստեղծումն էր, որակապես նոր կառուցվածքով բանակի, որն ի վիճակի էր ոչ միայն զուտ պաշտպանական գործողություններ վարելու, այլև ակտիվ հարձակողական: Հետևակը բաժանվեց թեթևազեն և ծանրազեն գնդերի: Գնդերի մեջ առանձնացվեցին միատեսակ զինված և նույն պաշտպանական հանդերձանքով միջանկյալ ստորաբաժանումներ` ջոկատներ, որոնք համապատասխանում են ժամանակակից բանակների համակարգերում գումարտակներին. 3-6 հարյուրյակ, որոնք իրենց հերթին բաժանվում էին հարյուրակների, հիսնյակների և այլն: Թեթևազեն և ծանրազեն գնդերի բաժանումը հնարավորություն տվեց հստակորեն տարանջատել նաև նրանց գործողությունները մարտադաշտում: Հետևակի կառուցվածքում առանձնացվեցին սակրավորների ջոկատներ, որոնք ունենում են բահեր, կացիններ ու սակրեր: Կային նաև խոյերն ու բաբանները սպասարկող ստորաբաժանումներ: Բացի այդ` կիրառվում էին հրկիզող միջոցներ (նավթ, մայրի ծառի ընկույզի յուղ և այլն), որոնք, ի դեպ, մեր մարտավարության մեջ հայտնի են առնվազն Արարատյան թագավորության շրջանից` մ. թ. ա. 9-6-րդ դարերից: Հեծելազորը ևս բաժանվեց գնդերի: Տիգրան Մեծի դարակազմիկ նորարարությունն այն էր, որ ոչ միայն հեծելազորը բաժանվեց երկու մասի` թեթևազեն և ծանրազեն, այլև ծանրազեն հեծելազորի մեջ առանձնացվեց զրահավոր հեծելազորը, այսինքն` հեծելազորի մի տեսակ, որի դեպքում զրահավորվեց նաև ձին: Այսինքն` Եվրոպայում ասպետական բանակների ստեղծումից մոտ հազար տարի առաջ Տիգրան Մեծն ստեղծեց ասպետական հեծելազոր հիշեցնող զորամաս, որը մարտադաշտում ամենակարևորն էր և ուներ հստակ մարտավարական դեմք:

Աղբյուրներ 1 2

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s