Նոյեմբերի 7-11

1. Ի՞նչ ազդեցություն են ունեցել աշխարհագրական պայմանները եգիպտական քաղաքակրթության ձևավորման վրա։

Եգիպտոսը արևմուտքում սահմանակից է Լիբիային, հարավում՝ Սուդանին, արևելքում՝ Իսրայելին և Պաղեստինյան ինքնավարությանը. Ունի նաև ծովային սահման Սաուդյան Արաբիայի և Հորդանանի հետ։ Հյուսիսում ողողվում է Միջերկրական, արևելքում՝ Կարմիր ծովի ջրերով։

2. Նկարագրե՛ք առաջին քաղաք-պետությունների առաջացման գործընթացը Արևելամիջերկրածովյան շրջանում։

Քաղաք-պետությունը, որպես կանոն, փոքր շրջան է, որը կառավարվում է բացառապես քաղաքի կողմից և սովորաբար անկախ պետություն է։ Պատմականորեն քաղաք-պետությունները հաճախ մշակութային շրջանների մաս են կազմել, օրինակ, ինչպես Հին Հունաստանի, Փյունիկիայի, նախակոլումբոսյան Ամերիկայի ացտեկների և մայաների կամ Վերածննդի շրջանի Իտալիայի քաղաք–պետություններում։ Քաղաք-պետությունները սովորական երևույթ էին հին ժամանակներում։ Միջնադարում քաղաք-պետությունները եղել են այն տարածքների առանձնահատկությունը, որոնցում գտնվում են ներկայիս Գերմանիան, Իտալիան և Ռուսաստանը։Ժամանակակից աշխարհում փոքրաթիվ քաղաք-պետությունների օրինակներ են անկախ պետություններ (Սինգապուրը, Մոնակոն, Վատիկան)ը, ինչպես նաև ոչ ինքնակառավարվող տարածքներ (Ջիբրալթարը, Հոնկոնգը, Մակաոն և Ազատ քաղաք Քրիստիանիան)։


3․ Ներկայացրե՛ք Համմուրապիի օրենսգրքի պատմական նշանակությունը։

Համմուրապի արքայի օրոք Բաբելոնյան ռազմաքաղաքական վերելք է ապրում։ Վերջինս նախ և առաջ նվաճում է մի շարք ամորեական ցեղապետություններ և Հարավային Միջագետքի քաղաքները։ Այնուհետև բաբելոնյան զորքերը գրավում են Աշուրը և հաղթական արշավանքներ կատարում դեպի էլամ։ Համմուրաբին իր տիրապետությունը հաստատում է ողջ միջագետքի վրա։ Նա ձգտում էր ռազմական ուժով նվաճված պետությունը ամրապնդել նաև ներսից։ Այդ նպատակով նրա հրամանով հավաքվեցին Միջագետքում նախորդ դարաշրջաններում ստեղծված օրենքների ժողովածուներ, դրանք հիմնավորապես վերամշակվեցին, և կազմվեց միասնական օրենսգիրք։ Դա միջազգային իրավունքի պատմության մեջ առաջին հիմնավոր փորձն էր իրավական պետության ստեղծման ճանապարհին։


4․ Նկարագրե՛ք Կյուրոս Մեծի ստեղծած Աշխարհակալ տերությունը։

Մ. թ. ա. 558 թ-ին Կյուրոսը դարձել է Պարսուա և Անշան երկրների թագավոր, ապա ոտքի է հանել պարսկական ցեղերին և գրավել Մարաստանի մայրաքաղաք Էքբատանը, գահազրկել պապին:Թագավորության մայրաքաղաք է դարձրել իր հիմնադրած Պասարգադ քաղաքը:Այնուհետև գրավել է Ասորեստանը, Հայաստանը, Կապադովկիան և Պարթեոնը: Ըստ Քսենոփոնի և Մովսես Խորենացու` Հայաստանի Տիգրան Ա թագավորը Կյուրոսի մտերիմն էր և դաշնակիցը՝ ընդդեմ Մարաստանի: Ըստ հայկական առասպելի՝ Աժդահակին սպանել է Տիգրան Ա-ն: 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s