Ես հայուհի եմ

Ողջույն ես Մարիամն եմ, մի սովորական աղջնակ` ով այս մոլորակի բնակիչ է։  Աշխարհում կա 8 միլիարդ մարդ, ամենքը յուրահատուկ։ Մարդիկ գեղեցկացնում են այս մոլորակը։ Գիտությունը օրեցօր զարգանում է, ստեղծվում է այնպիսի իրեր որոնք անգամ չէինք էլ կարող անցկացնել մեր մտքով։ Օրինակ Մարդու լվացքի մեքենա, զարմանալի է չէ։
Յուրաքանչյուր մարդ այս մոլորակի վրա իր հետքն է թողնում։ Ես կարծում եմ, որ եթե անցյալում չծնվեր մի սովորական ֆրանսիացի, հայուհի, կամ անգամ թուրք մեր մոլորակը այնպիսին չէր լինի ինչպիսին հիմա է։
Մարդը ամենայուրահատուկ արարածն է, նա և ստեղծում է, և ոչնչացնում։ Շատ հաճախ մարդիկ հենց մարդկանց են ոչնչացնում, ես դա համարում եմ անմարդկային քայլ։
Ես հայ եմ, և ինչպես բոլոր 10 միլիոն հայերը, ցանկանում եմ հետ բերել մեզնից պարզապես վերցված տարածքները, բայց ոչ հայ զինվորների արյան գնով։ Երանի պատերազմ չլիներ, մարդիկ չատեին իրար պարզապես ազգության պատճառով։ Երանի բոլորս էլ սիրեինք իրար, խնդիրները բանակցելով լուծեինք, չցանականաինք ոչ-ոքի մահը։ Բայց ցավոք այս աշխարհը այդպիսին չէ,  կյանքը ավելի դաժան է քան մենք պատկերացնում ենք։ 18-19 ամյա տղաները կանգնած  մարտի դաշտում իրենց կյանքը վտանգի տակ դնելով, մերն էին պաշտպանում։
Ինչևէ, այս աշխարհը իրոք որ շատ անարդար է և ոչ-ոքս չենք կարող այն փոխել, եթե չգործենք միասին։ Մենք պետք  միավորվենք` տարբեր երկրներից վերածվենք մի մեծ բռունցքի և կանգնեցնենք երկրագունդը կործանումից։
Այո ես հայ եմ, մի սովորական հայուհի ով պարզապես խաղաղության է ուզում

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s