Ես Մարիամն եմ, դեռ 2022 թվականից եմ, իմ նամակն ուղղում եմ ինքս ինձ հաջորդ տարի։
Ողջո՛ւյն, նամակս ընթերցելիս,կարծում եմ, մի փոքր կոգեշնչվես, քանզի քեզ պատկերացնում եմ հիացմունքով լի աչքերդ։ Դու արդեն գուցե 16 -ամյա նույն աղջնակն ես, ով մորը լսելով, շարժվում է առաջ։ Հուսով եմ՝ երազանքներիդ, նպատակներիդ ևս մեկ քայլով կարողացել ես մոտենալ։
Ուզում եմ քեզ մի քանի հարց տալ․
- ի՞նչ երաժշտություն ես լսում,
- ո՞ր լեզուն է քեզ ավելի հարազատ՝ անգլերե՞ն, թե՞ ռուսերեն,
- ի՞նչ ոճի հագուստ ես նախընտրում
- ո՞վ է քո սիրելի դերասանը։
Այսօր դեկտեմբերի 14-ն է, նախատոնական տրամադրությամբ քեզ նամակ եմ գրում։ Երեկ մենք վերջապես մեր տունը լցրինք ամանորյա շնչով, տոնածառը մեր տան մի մեծ, փայլուն աստղը դարձավ։ Մի կողմից անցավ ևս մեկ լավ, ուրախ տարի, իսկ մյուս կողմից ևս մեկ տարով մեծացանք մենք, երեկ կարծես դեռ 6-րդ դասարան էի հաճախում։ Աչքս թարթելուն պես սլացավ այդ ժամանակը, արդեն 10-րդ դասարանցի եմ, ևս մեկ ակնթարթ, ու կավարտեմ դպրոցս, կընդունվեմ համալսարան, կդառնամ մեծահասակ։ Փոքր ժամանակ երազում էի մեծանալ, բայց այժմ՝ ոչ։
Լավ, ահա սրտիս խոսքը քեզ, եղի՛ր բախտավոր, եղի՛ր միայն բարի և անկեղծ…
15- ամյա Մարիամից 16 -ամյա Մարիամին: