Ռաֆայել Դիստեյի «Ինքնասպան տղան» շատ տպավորիչ էր ինձ համար։ Այն մեզ պատմում էր մի անծանոթի մասին, ով իր պատմությամբ գրավեց պանդոկապանին, և այլ մարդկանց ովքեր գինովցած էին, և շատ հեշտությամբ փախավ այնտեղից չվճարելով ոչ մի լումա։ Ինձ համար նույնպես նրա հորինած պատմությունը շատ գրավիչ էր, ես կլանված կարդում էի այն։ Շատ հետաքրքիր կլիներ եթե այդպես լիներ կյանքը, մենք մեր կյանքը կսկսեյինք ծերությունից և նորածին ժամանակ կկորցնենք այն, Կարոծում եմ այդքան էլ տարբերության չկա, թե որ եզրից կսկսենք մեր կյանքը, քանզի մահանալուց, յուրաքանչյուր ծեր մարդ այնքան էի մոռանում ամեն ինչ, որ անգամ իր անունը չի հիշում` դառնում է մի փոքրիկ երեխա։

Ավարտին էր մոտենում մի մարդու ճակատագիր, ով ապրում էր հետընթացով, և նա ապաստան էր գտնելու մեծահարուստ տիկնոջ կրծքին, երբ նա քնած կլիներ, սպասելով մինչև որ կվերածվի տզրուկի, հետո՝ դիակի , ապա ՝ փոքրիկ սերմի …