- Քարտեզի վրա նշել Հարավարևելյան Ասիայի երկրները ու դրանց ափերը ողողող ջրային ավազանները:
Рубрика: Աշխարհագրություն
Ճապոնիա
Քարտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:
Ճապոնիայի աշխարհագրական դիրքը բարենպաստ է այն առումով, որ այն ծովային երկիր է: Նաև նրա ծովային հարևանները Ճապոնիայի դաշնակիցներն են, որն էլ հեշտացնում է երկրի կառավարումը: Սակայն, այն փաստը, որ Ճապոնիան գտնվում է գեոսիկլինալային գոտում, որի պատճառով էլ 7-9 տարին մեկ լինում են ավերիչ և կործանարար երկրաշարժներ, վատացնում է երկրի վիճակը:
Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում
Ճապոնիայի էկոնոմիկան աշխարհում 3-րդ ամենամեծն է: Աշխարհի ամենահայտնի ավտոմեքենաների ընկերություններից շատերը` Տոյոտան, Նիսանը, Միցուբիշին և Հոնդան ճապոնական են
Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:
Ճապոնիայի զարգացմանը նպաստում է այն փաստը, որ ճապոնացիները շատ աշխատասեր են: Բացի դրանից Ճապոնիան հայտնի է իր տեխնոլոգիաներով: Նաև տնտեսական առաջըթացը նպաստում է երկրի զարգացմանը: Իսկ Ճապոնիայի ավտոմեքենաների արտահանումը մեծ արդյունք է տալիս տնտեսությանը:
Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:
Ճապոնիայի տնտեսության ամենաառաջատար ճյուղը արդյունաբերությունն է: Իսկ դրանից հետո գալիս են ծառայությունները և գյուղատնտեսությունը:
Չինաստան
- Քարտեզի վրա նշել Չինաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

- Բնութագրեք Չինաստանի աշխարհագրական դիրքը:
Չինաաստանում աշխարագրական դիրքը զանազան է:Սարահարթեր;բարձրավանդակներ,հարթավայրեր:Հարուստ է բնական հանածոների մեծ պաշարներով:Երկաթ,նավթ,ալյումին,մանգան,սնդիկ,պղինձ,ցինկ,կապար,ուրան:
- Ի՞նչ դեր ունի Չինաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում
Չինաստանը ամբողջ աշխարհին տրամադրում է բոլոր տեսակի տեխնիկաների,կենցաղային իրերի,հագուստի մեծ պաշարներով:
Ի՞նչ դեր ունի Ճինաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում
Չինաստանն ունի աշխարհի ամենաերկար ցամաքային սահմանը` 22,117 կմ` Յալուցզյան գետաբերանից մինչև Բակբո ծովածոցը: Ցամաքով սահմանակից է 14 պետությունների, որով և Ռուսաստանի հետ միասին աշխարհում առաջինն է հարևան պետությունների թվաքանակով։
Որո՞նք են Չինաստանի զարգացման նախադրյալները:
Չինաստանի ամենամեծ նախադրայլը ածխի հանքերն են: Նաև զարգացած է մեքենայաշինությունը, մետաղածուլությունը։ Չինաստան ունի շատ հզոր տնտեսություն և նույնիսկ հետախուզական ընկերության։
Որո՞նք են Ճինաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:
Ճինաստանի տնտեսության առաջատար ճյուղերն են արդյունաբերությունը, գյուղատտնտեսությունը և ծառայություն։
1.Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հարավային Ասիա տարածաշրջանը:
Հարավային Ասիայի հասարակական-աշխարհագրական տարածաշրջանում ներառված երկների ընդհանուր տարածքը 4,5 մլն կմ է աշխարհի ցամաքի 3%-ից փոքր-ինչ ավելի: Այստեղ է բնակվում աշխարհի բնակչության 23%-ը:
2.Ի՞նչ դեր ունի Հարավային Ասիան համաշխարհային տնտեսությունում:
Հարավային Ասիան աշխարհի հնագույն քաղաքակրթության օջախներից է։ Հարավային Ասիան աշխարհում առաջատարն է թեյի, ոսպի, ջուտի, գետնանուշի, գարու, բրնձի, ցորենի, բամբակի և այլ բույսերի համախառն բերքով:
3.Որո՞նք են Հարավային Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:
Հարավային Ասիայի երկրներում շատ զարգացած է գյուղատնտեսությունը: Հարավային ասիայի հարստություններից առանձնացնում են քարածուխի, մանգանի, քրոմի, երկաթի, և տիտանի հանքաքարերը։
4.Քարտեզի վրա նշել Հարավային Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:
Ինքնաստուգում-8-րդ դասարան
1․ Ո՞ր պետությունն է գտնվում երկու աշխարհամասում.
1) Թուրքիան 2) Իրաքը 3) Սիրիան 4) Լիբանանը
2․ Միջերկրական ծով ելք չունեցող պետություն է.
1) Կիպրոսը 2) Սիրիան 3) Լիբանանը 4) Իրաքը
3․Ընտրել «պետություն — մայրաքաղաք» համապատասխանությունների ճիշտ
շարքը.
1․Իրաք ա. Բեյրութ
2․ Իրան բ. Թեհրան
3․ Լիբանան գ. Էր–Ռիադ
4․ Սաուդյան Արաբիա դ. Բաղդադ
1) 1–բ, 2–ա, 3–դ, 4–գ 3) 1–դ, 2–բ, 3–ա, 4–գ
2) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա 4) 1–ա, 2–գ, 3–բ, 4–դ
4․ Ո՞ր շարքի երկրները Հարավարևմտյան Ասիայում չեն.
1) Հայաստան, Վրաստան, Լիբանան
2) Թուրքիա, Ադրբեջան, Քուվեյթ
3) Ուզբեկստան, Տաջիկստան,Թուրքմենստան
4) Սաուդյան Արաբիա, Կիպրոս, Եմեն
5․ Ո՞ր զույգի գետերն են հոսում Հարավարևմտյան Ասիայի տարածքով.
1) Ամուդարյա և Սիրդարյա 3) Ուրալ և Պեչորա
2) Տիգրիս և Եփրատ 4) Գանգես և Բրահմապուտրա
6․ Հարավարևմտյան Ասիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Այստեղ է կենտրոնացված ածխի համաշխարհային պաշարների 2/3–ը:
2) Ծայր հարավային մասն աչքի է ընկնում լեռնային ռելիեֆով:
3) Տարածաշրջանն աշխարհում առաջինն է փյունիկյան արմավի մշակությամբ:
4) Տարածաշրջանի տնտեսապես ամենազարգացած պետությունը Թուրքիան է:
7․ Հարավարևմտյան Ասիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Լիբանանում զարգացման բարձր մակարդակի է հասել ֆինանսավարկային
համակարգը:
2) Տարածաշրջանի տնտեսապես ամենազարգացած պետությունը Իսրայելն է:
3) Թուրքիայի տնտեսության առաջատար ճյուղը նավթարդյունաբերությունն է:
4) Իրանը և Իրաքը փյունիկյան արմավի մշակությամբ աշխարհի առաջատար
երկրներն են:
8․ Հարավարևմտյան Ասիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Այստեղ է առաջացել բուդդայականությունը:
2) Երկրների մեծ մասի բնակչության կազմում գերակշռում են տղամարդիկ:
3) Երկրների մեծ մասի արդյունաբերության կառուցվածքում առաջատար դերն
արդյունահանող ճյուղերինն է:
4) Գյուղատնտեսության առաջատար ճյուղը բուսաբուծությունն է։
9․ Վրաստանի քաղաքներ են.
1) Ռուսթավին և Կասպին 3) Սումգաիթը և Բաթումը
2) Իզմիրը և Փոթին 4) Թել Ավիվը
10․ Ընտրել «հանքավայր — հանքային ռեսուրս» համապատասխանությունների
ճիշտ շարքը.
- Տղիբուլի ա. մանգան
- Մառնեուլ բ. պղինձ
- Ճիաթուրա գ. հանքային ջուր
- Բորժոմ դ. քարածուխ
1) 1–բ, 2–ա, 3–դ, 4–գ
2) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա
11․ Ո՞ր գետն է հոսում Թուրքիայի տարածքով.
1) Եփրատը 3) Կուրը
2) Սիրդարյան 4) Ճորոխը
12․ Ո՞ր լճերն են Թուրքիայի տարածքում.
1) Ուրմիան և Արալյանը 3) Կասպիցը և Լադոգան
2) Վանան և Թուզը 4) Օնեգան և Արալյանը
13․ Թուրքիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Իսքենդերունը սև մետաղաձուլության խոշորագույն կենտրոնն է:
2) Երկրի քիմիական արդյունաբերությունն արտադրում է դեղագործական
ապրանքների համաշխարհային արտադրանքի գերակշիռ մասը:
3) Էլեկտրաէներգիայի գերակշիռ մասն արտադրվում է ջէկերում:
4) Թեթև արդյունաբերությունը երկրի արդյունաբերության ավանդական զարգացած ճյուղերից է:
14․ Թուրքիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Տարածքի մեծությամբ առաջինն է Հարավարևմտյան Ասիա տարածաշրջանում:
2) Ափերը ողողում են Սև և Կասպից ծովերի ջրերը:
3) Հյուսիս–արևմուտքում սահմանակցում է Հունաստանին և Բուլղարիային:
4) Տիգրիս գետի վրա կառուցվել է Թուրքիայի ամենախոշոր՝ Քեբանի ջրամբարը:
15․ Իրանին սահմանակից երկրներ չեն.
1) Աֆղանստանը և Հայաստանը
2) Ռուսաստանը և Տաջիկստանը
3) Թուրքմենստանը և Թուրքիան
4) Իրաքը և Պակիստանը
16․ Իրանի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Պարսկերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին:
2) Իրանի բնակչության մեծ մասը դավանում է իսլամի շիա ուղղությունը:
3) Իրանի սև մետաղաձուլության խոշոր կենտրոնը Սպահանն է:
4) Նավթավերամշակման խոշոր կենտրոն Աբադան քաղաքը Կասպից ծովի
ափին է:
17․ Իրանի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Երկիրը հարուստ է ջրային և անտառային ռեսուրսներով:
2) Հարավկասպիական դաշտավայրը երկրի ամենաչորային շրջանն է:
3) Երկրի կենտրոնական շրջաններում գյուղատնտեսության հիմքը ոռոգովի
երկրագործությունն է:
4) Կասպից ծովի ափամերձ շրջաններում գլխավոր մշակաբույսը փյունիկյան
արմավենին է:
18․ Ընտրել Հարավային Ասիայի պետությունների և դրանց մայրաքաղաքների
համապատասխանությունների ճիշտ շարքը.
- Նեպալ ա. Դաքքա
- Բանգլադեշ բ. Կատմանդու
- Հնդկաստան գ. Իսլամաբադ
- Պակիստան դ. Դելի
1) 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ
2) 1–ա, 2–գ, 3–դ, 4–բ
3) 1–բ, 2–ա, 3–դ, 4–գ
4) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
19․ Ո՞ր կրոնն է ծագել Հարավային Ասիա տարածաշրջանում.
1) քրիստոնեությունը
2) բուդդայականությունը
3) մահմեդականությունը
4) հուդայականությունը
20․ Բնութագրումով որոշել տարածաշրջանը.
Այս տարածաշրջանն աչքի է ընկնում բնակչության բարձր խտությամբ: Բնակչության մեծ մասը խոսում է հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող լեզուներով: Այստեղ գերակշռում են տնտեսապես թույլ, ագրարային տնտեսություն ունեցող երկրները: Տարածաշրջանը միջազգային շուկա է արտահանում ջութ և
ջութե ապրանքներ, թեյ և համեմունք: Ո՞ր տարածաշրջանն է.
1) Հարավային Ասիան 3) Հարավարևմտյան Ասիան
2) Արևելյան Ասիան 4) Կենտրոնական Ասիան
Իրան
- Նկարագրեք Իրանի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
Իրանն ընկած է Ասիա աշխարհամասի հարավարևմտյան մասում և զբաղեցնում է Իրանական բարձրավանդակի ընդարձակ տարածքի 2/3 մասը՝ Միջագետքից մինչև Կոպետ-Դաղի կատարները տարածվելով մոտ 1400 կմ, և Արաքսից մինչև Պակիստանի սահմանակից Բելուջիստան՝ մոտ 2250 կմ։ Երկրի տարածքը կազմում է 1 միլիոն 648 հազար կմ²։ Այն հավասար է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Բելգիայի, Իռլանդիայի և Դանիայի տարածքները միասին վերցրած։ Հյուսիսում Իրանը սահմանակցում է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Թուրքմենստանի Հանրապետության, հյուսիս-արևմուտքում Թուրքիայի, արևմուտքում Իրաքի, արևելքում Աֆղանստանի, հարավ-արևելքում Պակիստանի հետ։ Հյուսիսում Իրանի տարածքը ողողվում է Կասպից ծովի, հարավում՝ Պարսից ծոցի և Օմանի ծովի ջրերով։ Իրանը՝ լեռների ու բարձր լեռնաշղթաների երկիր է, որոնք զբաղեցնում են նրա տարածքի 4/5-ից ավելին։ Ռելիեֆը շատ բարդ է, բարձրությունների տատանումները՝ խիստ կտրուկ։
- Քարտեզի վրա նշել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

- Ի՞նչ դեր ունի Իրանը հվ-արմ Ասիայում։
Իրանը հվ-արմ Ասիայում ունի կարևոր տնտեսական, արդյունաբերական դեր, քանի որ այն գտնվում է ԱՊՀ անդամ — երկրներից դեպի Հնդկական օվկիանոս և հվ Ասիայից դեպի Միջին Արևելքի երկրներ ձգվող ցամաքային և օդային ճանապարհների խաչմերուկում։ Առանձնահատուկ տեղ է գրավում նաև Պարսից ծոցը, որի ափամերձ գոտում է գտնվում, նավթի համաշխարհային պաշարների 67%։
- Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:
Տննեսության առաջատար ճյուղը արդյունաբերությունն է։ Արդյունաբերության մեջ առաջատարը շարունակում են մնալ նավթի և բնական գազի արդյունահանումը։ Նավթի տարեկան հանույթը հասնում է 230 մլն տ-ի, այն 4-րդն է աշխարհում։
Բնական գազի հանույթի չափերով Իրանը առաջատար երկրներից մեկն է։
Երկրի Էլեկտրաէներգիայի մեծ մասը տալիս են ՋԷԿ-երը։ Խոշոր ՋԷԿ-եր գործում են Թեհրանում և Սպահանում։
Ձեր կարծիքով՝ ի՞նչ ուղղություններով կարող են զարգանալ հայ-իրանական հարաբերությունները։
Իրանը շատ մեծ դեր ունի մեր պետության զարգացման մեջ։ Կառուցվել է Իրան Հայսատան գազամուղը։ Ճիշտ քաղաքականություն կիրառելու դեպքում կարելի է զարգացնել այն։ Գազամուղը օգտագործել որպես տրանզիտ փոխադրող երկիր և այս դեպքում գազի վաճառքից կշահի Իրանը, իսկ որպես տրանզիտ երկիր Հայաստանը կստանա իր շահույթը։ Կարելի է նաև զարգացնել թեթև արդյունաբերության և այլ ճյուղեր։
Վրաստան
1․ Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը:
Վրաստանն ունի շատ հարմար աշխարհագրական դիրք դիրք՝ Սև ծովի արևելյան ափին գտնվելու շնորհիվ։ Երկրի աշխարհագրական դիրքը նպատակավոր է նաև այն պատճառով, որ ունի տարանցիկ տրանսպորտային դիրք Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Սև ծովի ավազանի երկրների միջև։ Այդ դիրքի շնորհիվ Վրաստանը մեծ եկամուտ է ստանում։ Չնայած ոչ մեծ տարածքին՝ Վրաստանի բնական պայմանները խիստ բազմազան են։
2․ Ի՞նչ դեր ունի Վրաստանը հվ-արմ Ասիայում:
ՎՎրաստանը՝ որպես տարածաշրջանում բավական ակտիվ դերակատարում ունեցող երկիր, փորձում էր մի կողմից ամրապնդել և զարգացնել իր հարաբերություները տարաթաշրջանային իր հարևանների հետ, մյուս կողմից, արդյունավետորեն մանևրելով, առաջ մղել իր շահերը տարածաշրջանում։
3․ Գնահատեք Սև ծովի դերը Վրաստանի կյանքում։
Վրաստանի գտնվելը Սև ծովի արևելյան ափին օգնում է երկրին մեծ եկամուտ բերելով։ Ծովը Վրաստանի հարստության աղբյուրն է։ Նաև նշենք, որ Վրաստանի սևծովյան նավահանգիստներով են հիմնականում իրականոցնում Հայաստանի տնտեսական կապերը Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրոպայի մյուս երկրների հետ։
4․ Որո՞նք են Վաստանի զարգացման նախադրյալները:
Վրաստանի հիմնական զարգացման նախադրյալը դա տուրիզմն է՝ սպասարկման ոլորտը։ Վրաստանի զարգացման նախադրյալներից են հանդիսանում նաև սննդային և քիմիական արդյունաբերությունները։
5․ Գնահատեք հայ-վրացական հարաբերությունները, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-ի համար։
Հայ-վրացական հարաբերությունները լավ ազդեցություն ունեն մեր երկրի համար։ Կարծում եմ, որ հայ-վրացական հարաբերությունները հետագայում կզարգանան լավ ուղղությամբ և կսկսեն շատ լավ համագործակցել միմիանց հետ։
Թուրքիա
- Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

- Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:
Թուրքիան լինելով միջմայրցամաքային երկիր աշխարհի այն փոքրաթիվ պետություններից է, որի տարածքը միաժամանակ գտնվում է երկու աշխարհամասերում։ Ասիական Թուրքիան, որը ներառում է երկրի ընդհանուր տարածքի 97 %-ը, Թուրքիայի եվրոպական հատվածից բաժանվում է Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով, ինչպես նաև Մարմարա ծովով։ Եվրոպական Թուրքիան կազմում է երկրի ընդամենը 3 %-ը։ Թուրքիայի տարածքն ունի ավելի քան 1,600 կիլոմետր երկարություն և 800 կիլոմետր լայնություն, իսկ ընդհանուր մակերեսը՝ ներառյալ լճերն ու ներքին ջրերը, կազմում է 23.764 քառակուսի կիլոմետր (9.175 քառակուսի մղոն): Այսպիսով՝ Թուրքիայի Հանրապետությունն աշխարհի 37-րդ խոշորագույն երկիրն է՝ ըստ տարածքի։ Երկիրը երեք կողմերից շրջապատված է ծովերով։ Արևմուտքում Թուրքիայի ափերը ողողում է Եգեյան, հյուսիսում՝ Սև, իսկ հարավում՝ Միջերկրական ծովի ջրերը։ Հյուսիս-արևմուտքում Թուրքիայի ափերը ողում են նաև Արևելյան Միջերկրականի մաս կազմող Մարմարա ներքին ծովի ջրերը։ Թուրքիայի եվրոպական հատվածը՝ պատմական Արևելյան Թրակիան, զբաղեցնում է Բալկանյան թերակղզու արևելյան մասը։ Այսպիսով՝ Եվրոպական Թուրքիան սահմանակցում է նաև Եվրոպական Միության անդամ երկու երկրների՝ Հունաստանի և Բուլղարիայի հետ։ Երկրի ասիական հատվածը հիմնականում զբաղեցնում է Անատոլիա թերակղզին, որը բաղկացած է նեղ ափամերձ հարթավայրերով բարձրաբերձ լեռնաշղթաներից։
- Թուրքիայի բնառեսուրսային ներուժն ինչպիսի՞ դեր է խաղում նրա արդյունաբերության և գյուղատնտեսության մասնագիտացման վրա։
Այս բարեփոխումների արդյունքում դեպի Թուրքիա սկսեց տեղի ունենալ արտասահմանյան կապիտալի ներհոսք, որի արդյունքում երկրի սկսել գրանցել տնտեսական աճ։ Սակայն այս աճը ընդհատվեց 1994, 1999[201], 2001[202] թվականներին, երբ երկրում տեղի ունեցան ֆինանսական ճգնաժամեր։ 1981- 2003 թվականներին Թուրքիայի ՀՆԱ-ն նախորդ տարվա հետ համեմատած աճել է 4%-ով։ Ֆիսկալ հավելյալ բարեփոխումների բացակայությունը, հանրային առողջ սեկտորի բացակայությունը, կոռուպցիայի մեծ ցուցանիշները, թույլ բանկային համակարգը ազդում են տնտեսության կայուն աճի ցուցանիշի վրա։ 2001 թվականի տնտեսական ճգնաժամից և ֆինանսների նախարար Քեմալ Դերվիշի կողմից ձեռնարկված բարեփոխումներից հետո, Թուրքիայում աճել են ինֆլյացիոն ցուցանիշները (միայն 2005 թվականին գրանցվել է 8% ինֆլյացիա), կրճատվել են արտասահմանյան ներդրումների ծավալները և բարձրացել է գործազրկությունը (միայն 2005 թվականին 10%-ով)։ Թուրքիայում տեղի ունեցած տնտեսական բարեփոխումների արդյունքում կրճատվեց պետության կողմից տնտեսության միջամտության հնարավորությունները։ Մասնավորապես, կառավարությունը սկսեց կարգավորել արտաքին առևտրի իրականացման քաղաքականությունը, մասնավորեցվեցին հանրային ձեռնարկությունները, պետական սեկտորի որոշ մարմիններ ազատականացվեցին, որոնք էլ դարձան քաղաքական բանավեճերի օբյեկտներ։
Աշխարհի տարածաշրջաններ
- Ինչ է ուսումնասիրում տարածաշրջանային աշխարհագրությունը։
Տարածաշրջանային աշխարհագրությունը ուսումնասիրում է տվյալ տարածքի կամ երկրի՝ աշխաարհագրական դիրքը, ռելիեֆը, նրա ընդերերքում գտնվող օգտակար հանածոները, կլիման, բնակլիմայական պայմանները, լեռները, գետերը, դիրքը ծովի մակարդակից և այլն։
- Ինչ է տարածաշրջանը, որոնք են տարածաշրջանների առանձնացման հատկանիշները և սկզբունքները։
Տարածաշրջանային շրջանի՝ տարբեր մեծության տարածքային մասն է, որը միջազգային տերմինաբանությամբ անվանում են ռեգիոն։ Տարածաշրջանների հատկանիշները միմյանցից տարբերվում են, բայց համարվում են միասնական համակարգ։ Համակարգը որի միավորները տարբերվում են իր մեծությամբ, և մեկը ներառվում մյուսի կազմում ենփակագրություն։
- Որքանով է ստույգ տարածաշրջանների առանձնացման ընդունված սահմանագծերը
Երկու պետությունների փոխհամձայնությամբ գծված գիծը կոչվում է սահմանագիծ։
1.Ի՞նչ է ուսումնասիրում աշխարհագրությունը։
Աշխարհագրությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում գիտությունների ամբողջական
համակարգում: Աշխարհագրական հետազոտությունների օբյեկտներից են երկրագնդի
աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանց կառուցվածքն ու
փոխազդեցությունը, մայրցամաքները, տարածաշրջաններն ու երկրները և այնտեղ
կատարվող երևույթները:
2.Ներկայացնել աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և հիմնական խնդիրները ։
Մինչդեռ աշխարհագրության ուսումնասիրության
առարկաներն են Երկրի մակերևույթի վրա բնական ու հասարակական բաղադրիչները և
դրանց փոխազդեցության հետևանքով առաջացած տարածական համակարգերը`
աշխարհահամակարգերը (գեոհամակարգեր): Դրանք կարող են լինել բնական,
հասարակական և բնահասարակական:
Աշխարհագրության խնդիրն է տարածության և ժամանակի մեջ ուսումնասիրել՝
ա) բնությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու կապերի
հետևանքով ձևավորված բնական աշխարհահամակարգերը (բնական զոնա, բնական
լանդշաֆտ և այլն),
Բ) հասարակությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու
կապերի հետևանքով ձևավորված հասարակական աշխարհահամակարգերը
(տնտեսական շրջան, տարաբնակեցման համակարգ և այլն),
գ) բնության, հասարակության և դրանց առանձին բաղադրիչների փոխազդեցության ու
կապերի հետևանքով ձևավորված բնահասարակական աշխարհահամակարգերը
(մարդածին լանդշաֆտ, ջրամբար և այլն):
Աշխարհագրության ուսումնասիրության նպատակն է բացահայտել ու վերլուծել
բնական և հասարակական երևույթների տարածական օրինաչափություններն ու
տարբերությունները, տարբեր աշխարհահամակարգերի և դրանց առանձին
բաղադրիչների միջև եղած փոխադարձ կապերը:
3. Թվարկե՜լ աշխարհագրության ճյուղերը և ենթաճյուղերը։
