Ողջույն Պապ ջան, ափսոս չհասցրի տեսնել քեզ, ինքս ծանոթնալ քեզ հետ։ Ես Մարիամն եմ՝ քրոջդ ընկերուհու ծոռնուհին։ ես իսկապես հիանում եմ քեզնով և քո գլուխգործողներով։ Քո աշխարհայացքը, այնքան է տարբերվում բոլորից, այն այնքան մենավոր է, այնքան տխուր։ Ես դա բացահայտեցի, երբ ընթերցեցի <<Դուք լավն եք, մարդիկ>> բանաստեղծությունը։ Ընթերցելուց հետո, ես այնքան շատ սիրեցի քեզ, հասկացա քո գրած ամեն մի բառի ցավը։ Ես մինչ օրս երկրպագում եմ քեզ, դու այն մարդ ես ում ուզում եմ ես նմանվել։
Աշխարհում միշտ բաց են եղել
Դռներս կրնկի վրա…
Ելնողին չեմ ասել՝ արի՛,
Մտնողին չեմ ասել՝ գնա՛։
Իմ ձեռքին ինչ որ ունեցել,
Բոլորը բաշխել եմ ձրի՝
Եվ հացի պատառը վերջին,
Եվ վերջին կաթիլը ջրի։
Բաշխել եմ եղածի չափով,
Չեմ ցրել, բաշխել եմ, մարդիկ…
Երբեմն բուռ-բուռ եմ բաշխել,
Երբեմն հատիկ առ հատիկ։
Բաշխել եմ կրակ ու կորով,
Ժպիտներ, ուժ ու ժամանակ,
Թե մեկից մի բան եմ խնայել,
Իմ ցավն եմ խնայել մենակ։
Բաշխել եմ ինչ որ աշխարհում
Տրվում է միայն մեկ անգամ,
Ու որքան առատ եմ բաշխել,
Դժգոհ եք եղել դուք այնքան։
Ասել եք, խոսել, բողոքել
Եվ անգամ նախանձել, որ կամ,
Կոչել եք դժկամ ու դժնի,
Ժլատ եք կոչել ինձ անգամ…
Առել եք և՛ բախտ, և՛ բաղձանք,
Եվ կյանքս ծվեն առ ծվեն,
Եվ ինձնից առածի տեղակ
Հոգսեր ու ցավեր եք տվել։
Որքան էլ ինձնից հեռացել,
Դուք ինձ միշտ եղել եք մոտիկ,
Մարդիկ, ինձ շատ եք չարչարել,
Բայց էլի դուք լավն եք, մարդիկ։
Բայց էլի դուք լավն եք, մարդիկ,
Ասում եմ որերորդ անգամ,
Առանց ձեզ ոչ միայն ապրել,
Ես մեռնել չեմ կարող անգամ։
Գիտես ես էլ եմ ստեղծագործում։ Ճիշտ է քո գլուխգործոցներին չի հասնի, բայց դե փորձում եմ կատարելագործել տաղանդս։ Գրում եմ դեռ մանկուց և տարեց տարի ինքս ինձ ավելի եմ բարելավում։ Կցանկանայ որ ընթերցես և կիսվես քո կարծիքով խորհուրդներ տաս, որ մի օր էլ ես քեզ պես դառնամ։ Հիացնեմ այս աշխարհում բոլորին, բոլորի շուրթերից դուրս գան իմ բանաստեղծությունները, և հիանան ինձնով այն պես ինչպես որ ես եմ քեզնով հիանում։
Կյանքը գիրք է
Մենք ամենքս գիրք ենք
Յուրաքանչյուրս յուրահատուկ
միակը այս աշխարհում
Հաճախ գրքի սկիզբը շատ կարճ է լինում
Քանզի մանկությունից շատ քիչ բան ենք հիշում
Առօրյան մի 2 բառով է բնութագրվում
Իսկ իրադարձությունները հաճախ 10 և ավելի էջեր են ներկում
Հաճախ է լինում երբ գրելուց կանգ ենք առնում
Գրիչը փոխանցում մեծերից մեկին
Որ մեր սխալը ուղի,
կամ էլ գրի այնպիսի բան
Որն ամբողջ կյանքի ընթացքում մեզ կփրկի
Գրքի վերջում լավ մքացրած կգրենք Սխալները
Որ աչքերներս տեսնի
ԵՒ այլևս նման բան չանենք
Մի առանձին սյունակ կպահենք խորհուրդներին
որոնք գրել են մեր մեծերը,
Կապ չունի ծնող լինի թե պապը թե տատը
Կարաևորը հարազատ
Որ մինչև հոգուդ հեռավոր ծայրերը վստահ ես իրեն
Որ վստահ լինես երբեք քո վատը նա չուզելու վրա
Որ վստահ լինես
Որ դանակը չխրի մեջքիցդ և չհեռանա
գրքումնդ մի մեծ վիպակ գրելով
Դու ծածկում ես ամեն ինչ
ԵՒ սավառնում երկնքով