Վեռա Միքաելյան

Վեռա Միքաելյան, ծնվ․՝ 12.04.1983թ․,

1999-2003թթ․ ուսանել և ավարտել եմ Երևանի Տնտեսաիրավագիտական համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետը։ Մասնագիտությամբ՝ միջազգայնագետ եմ, ավարտել եմ գերազանգության դիպլոմով։ Ուսմանը զուգահեռ 2001-2003թթ․ աշխատել եմ որպես իրավաբան՝ <<Ագրոբանկ>> ԲԲԸ-ում։ Զբաղվել եմ հայցադիմումների և այլ փաստաթղթերի կազմամբ, բանկի անունից հանդես եմ եկել ՀՀ դատական բոլոր ատյաններում և նոտարական գրասենյակներում և այլ համապատասխան վայրերում, ներկայացրել բանկի շահերը, կնքել պայմանագրեր և այլ գործարքներ։ Բանկը լուծարվելուց անմիջապես հետո 2003-2004թթ. աշխատել եմ Հայբուսակ Համալսարանի քոլեջում, զբաղվել եմ արտասահմանցի ուսանողների ՀՀ-ում ժամանակավոր կացության կազմակերպմամբ:
2017-2018թթ․ և 2003-2005թթ ք․ Երևան Կենտրոն նոտարական տարածքի նոտար Հասմիկ Հարությունյանի օգնական , իրավաբան։ Զբաղվել եմ իրավական փաստաթղթերի կազմամբ, ժառանգական գործերի կազմամբ, և իրավական փաստաթղթերի կազմամբ ապա արխիվացմամբ։
Հրաշալի տիրապետում եմ հայերենին, խոսում, կարդում և գրում եմ նաև անգլերեն և ռուսերեն։
Կարողանում եմ հեշտությամբ շփվել մարդկանց հետ, ընկերական շրջապատում ակտիվ եմ, սիրում եմ նկարել և այցելել պատմական վայրեր։ Շատ եմ սիրում պատմություն առարկան /Հայոց պատմություն և արտերկրյա/։ Ուշադիր եմ հասարակության մեջ տեղի ունեցող փոփոխություններին /մտածելակերպի, հասարակական, նյութական, հոգևոր և այլն/։
Ունեմ կազմակերպչական ջիղ և տարբեր տարիքի երեխաների և դեռահասների հետ շփվելու կարողություն։
Ամուսնացած եմ, ունեմ 3 երեխա՝ Ալբերտ Բարսեղյան 2005 թ․, դպրոցական /ավագ դպրոց/, Մարիամ Բարսեղյան 2007թ․ դպրոցական /միջին դպրոց/, և Աշոտ Բարսեղյան 2012թ․ , դպրոցական /կրտսեր Արևմտյան դպրոց/։ Երեխաներս սովորում են <<Մխիթար Սեբաստացի>> Կրթահամալիրում։
Ցանկանում եմ միանալ Ձեր թիմին, լինել Սեբաստացի, չնայած լինելով Սեբաստացի սովորողների ծնող՝ արդեն իսկ Սեբաստացի եմ համարվում։ Հնարավորինս ակտիվ մասնակցում եմ կրթահամալիրի կազմակերպած նախաձեռնություններին։

Աբրահամ Լինքոն նամակը իր որդուն

Ինձ նրա խորհուրդներից ավելի շատ դուր եկավ այն, որ ավելի լավ է աշխատես  մեկ դոլար , քան գտնես հինգ դոլար:

Նա իր տղային տվեց ամենալավ խորհուրդները: Ինձ թվում է այս խորխուրդները ինձ ապագայում և ներկայում շատ են պետք կգան:

download (6)