- Ինչ է ընտանիքում ապրելու և դաստիարակվելու իրավունքը
Տասնութ տարին չլրացած յուրաքանչյուր անձ երեխա է։ Յուրաքանչյուր երեխա ունի՝ ընտանիքում ապրելու, դաստիարակվելու, հոգատարությանն արժանանալու, ծնողների հետ համատեղ ապրելու իրավունք, բացառությամբ այն դեպքերում, երբ դա կարող է հակասել երեխայի շահերին։
- Ինչ է ազգականների հետ շփվելու երեխայի իրավունքը
Երեխան ունի իր ծնողների, պապերի և տատերի, եղբայրների, քույրերի, ինչպես նաև այլ ազգականների հետ շփվելու իրավունք։ Ծնողների ամուսնության դադարեցումը, այն անվավեր ճանաչվելը կամ նրանց առանձին ապրելը չեն ազդում երեխայի իրավունքների վրա։ Ծնողների առանձին ապրելու դեպքում երեխան նրանցից յուրաքանչյուրի հետ շփվելու իրավունք ունի։ Երեխայից առանձին ապրող ծնողը իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու: Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը։
- Ովքեր են իրականացնում երեխայի պաշտպանության իրավունքը
Երեխան ունի իր իրավունքների պաշտպանության իրավունք։ Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում են ծնողները, կամ խնամակալները։ Օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչված անչափահասն իր իրավունքները և պարտականությունները ինքնուրույն իրականացնելու իրավունք ունի։
Երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են լիազորված պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: Պետությունը համապատասխան մարմինների միջոցով համագործակցում է երեխայի իրավունքների պաշտպանությանը նպաստող անձանց և հասարակական միավորումների հետ:
- Ինչպես է երեխային տրվում անուն, ազգանուն, հայրանուն
Երեխային անուն տրվում է ծնողների համաձայնությամբ, իսկ հայրանուն տրվում է հոր անունով՝ սույն օրենսգրքով նախատեսված կարգով։ Երեխայի ազգանունը որոշվում է ծնողների ազգանունով։ Եթե ծնողները կրում են տարբեր ազգանուններ, ապա երեխային ծնողների համաձայնությամբ տրվում է հոր կամ մոր ազգանունը։ Ծնողների միջև երեխայի անվան, ազգանվան վերաբերյալ համաձայնության բացակայության հետևանքով առաջացած տարաձայնությունները լուծում է խնամակալության և հոգաբարձության մարմինը։
- Ինչպես է կատարվում երեխայի անվան և ազգանվան փոփոխությունը
Ամուսիններից մեկի ազգանվան փոփոխությունը մյուս ամուսնու ազգանվան փոփոխություն չի առաջացնում։ Ամուսնալուծվելիս ամուսիններն իրավունք ունեն պահպանելու ընդհանուր ազգանունը կամ վերականգնելու իրենց մինչամուսնական ազգանունը։ Երեխան ունի անուն, հայրանուն և ազգանուն ունենալու իրավունք: 2. Երեխային անուն տրվում է ծնողների համաձայնությամբ, իսկ հայրանուն տրվում է հոր անունով՝ սույն օրենսգրքով նախատեսված կարգով։ Երեխայի ազգանունը որոշվում է ծնողների ազգանունով։ Եթե ծնողները կրում են տարբեր ազգանուններ, ապա երեխային ծնողների համաձայնությամբ տրվում է հոր կամ մոր ազգանունը։ Տասը տարին լրացած երեխայի անվան փոխումը կարող է կատարվել երեխայի համաձայնությամբ, իսկ ազգանվան փոխումը` հաշվի առնելով երեխայի կարծիքը։
- Որոնք են ծնողների իրավունքները և պարտականությունները երեխաների նկատմամբ
Ծնողների և երեխաների իրավունքներն ու պարտականությունները հիմնվում են երեխաների՝ օրենքով սահմանված կարգով հաստատված սերման փաստի վրա։ Երեխայի իրավունքների և շահերի խախտման դեպքում երեխան իրավունք ունի պաշտպանության համար ինքնուրույն դիմելու խնամակալության և հոգաբարձության մարմին Եթե ծնողները ապրում են առանձին, և ծնողը, որի մոտ ապրում է երեխան, ցանկանում է նրան տալ իր ազգանունը, այդ հարցը լուծվում է` հաշվի առնելով մյուս ծնողի կարծիքը:
- Ինչպես է որոշվում երեխայի բնակության վայրը, եթե ծնողները ապրում են տարբեր վայրերում
Երեխայի բնակության վայրի մասին որոշումը համապատասխանաբար կայացնում է երեխայի մշտական բնակության երկրի դատարանը: Երեխայի առևանգումը հաճախ կատարվում է շատ անսպասելիորեն: Բայց այն ծնողները, որոնք ճաշակել են իրենց երեխայի առևանգման դառը փորձը, ասում են, որ առևանգմանը կարող են նախորդել մի քանի ազդանշաներ: Փոխվում է մյուս ծնողի վերաբերմունքը, օրինակ, հաճախակի են դառնում վեճերը կապված երեխայի դաստիարակության հետ:
- Ինչ իրավունք ունի երեխայից առանձին ապրող ծնողը
Երեխայից առանձին ապրող ծնողը իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու: Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը։ Երեխայից առանձին ապրող ծնողն իրավունք ունի իր երեխայի մասին տեղեկատվություն ստանալու դաստիարակչական ու բժշկական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից, ինչպես նաև ծնողից, որի մոտ ապրում է երեխան։ Տեղեկատվություն տրամադրելը կարող է մերժվել միայն ծնողի կողմից երեխայի կյանքին և առողջությանն սպառնացող վտանգի առկայության դեպքում։
- Ով և ինչ հիմքերով է զրկում ծնողական իրավունքներից
Ծնողական իրավունքներից զրկելը կապված է երեխայի շահերի և իրավունքների պաշտպանության հետ և դիտարկվում է իբրև ծնողների կամ նրանցից մեկի օրինազանցության կամ սեփական երեխայի կյանքի կամ առողջության դեմ կանխամտածված քրեական հանցագործության դեպքում դատարանի կիրառող իրավական պատասխանատվության չափանիշ: Մեր փաստաբանական գրասենյակի փաստաբանը ծնողական իրավունքներից զրկելու ուղղությամբ կտրամադրի լիակատար իրավաբանական ուղեկցում: Հայաստանի Ընտանեկան օրենսգրքով նախատեսած դեպքերում ծնողական իրավունքներից զրկելը կատարվում է դատական կարգով: