Սիրտ (Դաս 14, 15)

Սիրտ, մարդու և այլ կենդանիների մկանային օրգան, որն արյունատար անոթներ է մղում արյունը։ Արյունը մարմնին ապահովում է թթվածին և սննդանյութեր, ինչպես նաև ապահովում նյութափոխանակության արգասիքների հեռացում։ Սիրտը գտնվում է կրծքավանդակի միջին բաժնում։

Մարդու, այլ կաթնասունների և թռչունների մոտ սիրտը կազմված է չորս խոռոչից՝ վերին աջ և ձախ նախասրտերից և ստորին ձախ և աջ փորոքներից։ Աջ փորոքը և նախասիրտը միասին ընդունված է անվանել աջ սիրտ, իսկ ձախ փորոքն ու ձախ նախասիրտը՝ ձախ սիրտ։ Ձկների սիրտը կազմված է երկու խոռոչից՝ մեկ նախասրտից և փորոքից, սողունների սիրտն ունի երեք խոռոչ։ Առողջ սրտում արյունը սրտի փականների շնորհիվ հոսում է միայն մեկ ուղղությամբ․ սրտի փականները արգելակում են արյան հետադարձ շրջանառությունը։ Սիրտը գտնվում է պաշտպանիչ պարկում՝ սրտապարկում (պերիկարդում), որը պարունակում է քիչ քանակությամբ հեղուկ։ Սրտի պատը կազմված է երեք շերտերից՝ էպիկարդից, միոկարդից և էնդոկարդից։

Սիրտը արյունը մղում է որոշակի ռիթմով, որը որոշվում է մի խումբ ռիթմավար բջիջների կողմից, որոնք կազմում են սրտի առաջին՝ ծոց-նախասրտային կամ Կեյտ-Ֆլակի հանգույցը։ Այս բջիջները առաջացնում են գրգիռներ, որոնք անցնում են նախասիրտ-փորոքային հանգույցով և սրտի հաղորդչական համակարգով՝ առաջացնելով սրտի կծկումներ։ Արյան շրջանառության մեծ շրջանից վերին և ստորին սիներակների միջոցով աջ նախասիրտ է լցվում թթվածնով աղքատ արյունը, որն այնուհետև անցնում է աջ փորոք, որտեղից այն մղվում է թոքային շրջանառության։ Արյունը մղվում է թոքեր, որտեղ արտազատվում է ածխաթթու գազը և արյունը նորից հարստանում է թթվածնով։ Արյունը թոքային շրջանառությունից վերադառանում է սրտի ձախ նախասիրտ, անցնում՝ ձախ փորոք և աորտայի միջոցով մղվում դեպի օրգաններ, որտեղ թթվածինն օգտագործվում է նյութափոխանակության մեջ՝ վերածվելով ածխաթթու գազի։ Սիրտը կծկվում է րոպեում մոտ 72 անգամ։ Ֆիզիկական վարժությունները ժամանակավոր մեծացնում են սրտի կծկման ռիթմը, ապա երկարաժամկետ նվազեցնում այն, որն օգտակար է սրտի առողջության համար։

Սրտանոթային համակարգի հիվանդությունները 2008 թվականի տվյալներով մահվան պատճառ հանդիսացող ամենատարածված հիվանդություններն են, որոնց բաժին է ընկնում մահվան դեպքերի շուրջ 30%-ը։ Իսկ սրտանոթային համակարգի հիվանդություններով պայմանավորված մահերի շուրջ երեք քառորդը պայմանավորված է պսակաձև անոթների հիվանդությամբ և սրտամկանի ինֆարկտով։ Հիվանդությունների ռիսկային գործոնների թվին են պատկանում ծխելը, ավելորդ քաշը, քիչ ֆիզիկական ակտիվությունը, խոլեստերոլի բարձր մակարդակը, վատ կարգավորվող շաքարային դիաբետը և այլն։ Սրտանոթային հիվանդությունները հաճախ ախտանիշեր չունեն կամ առաջացնում են կրծքի շրջանում ցավեր և հևոց։ Սրտի հիվանդությունների ախտորոշումն իրականացվում է հիվանդության պատմության ուսումնասիրմամբ, ստետոսկոպով սրտի տոների և աղմուկների հետազոտմամբ, էլեկտրասրտագրությամբ և ուլտրաձայնային հետազոտմամբ։ Սրտի հիվանդություններով մասնագիտացած մասնագետներին անվանում են սրտաբաններ, չնայած որ շատ այլ մասնագետներ նույնպես ներգրավված են բուժման մեջ։

Արյուն(Դաս 12, 13)

Արյուն, հեղուկ շարակցական հյուսվածք։ Արյունը հյուսվածքային հեղուկի և ավշի հետ միասին կազմում է օրգանիզմի ներքին հեղուկ միջավայրը։ Արյունն ունի կենսական նշանակություն և կատարում է կարևորագույն գործառույթներ։ Արյունը կազմված է պլազմայից և արյան բջիջներից։ Արյան բջիջները գոյանում են արյունից դուրս՝ արյունաստեղծ օրգաններում, իսկ ծերացածները և անկենսունակները քայքայվում են արյունը քայքայող օրգաններում (փայծաղ, լյարդ և այլն)։

Ողնաշարավորների արյունը վառ կարմիր է, երբ հեմոգլոբինը հարուստ է թթվածնով, և մուգ կարմիր, երբ թթվածնով հարուստ չէ։ Շատ կենդանիներ, ինչպիսիք են խեցգետինները, կակղամորթները, օգտագործում են հեմոցիանինը, հեմոգլոբինի փոխարեն, թթվածին ստանալու նպատակով։ Միջատները և որոշ կակղամորթներ արյան փոխարեն ունեն հեղուկ, որը կոչվում է հեմոլիմֆ։ Տարբերությունն այն է, որ հեմոլիմֆը արյան նման կապված չէ փակ արյան շրջանառության հետ։ Շատ միջատների մոտ, այս «արյունը» չի պարունակում թթվածին տեղափոխող մոլեկուլներ, ինչպիսին հեմոգլոբինն է, որովհետև վերջիններիս մարմինը փոքր է, բավարար է միայն շնչափողի կողմից թթվածին ստանալու համար։

Ծնոտավոր ողնաշարավորները ունեն ձեռքբերովի իմունիտետ, որն հիմնականում գտնվում է արյան սպիտակ բջիջներում։ Արյան սպիտակ բջիջները օգնում են դիմադրել ինֆեկցիաներն և մակաբույծներին։ Թրոմբոցիտներն առաջնային են արյան կոագուլացման` մակարդման գործում։ Հոդվածոտանիները, օգտագործելով հեմոլիմֆները, ստանում են հեմոցիտ` որպես իմունային համակարգի մաս։ Արյունը ամբողջ մարմնով տարածված է արյունատար անոթների միջոցով` սրտի պոմբային աշխատանքի շնորհիվ։ Թոքերով շնչող կենդանիների մոտ, զարկերակային արյունը տեղափոխում է թթվածին` ներշնչվող օդից եկած, որոնք մարմնի հյուսվածքներին են անցնում, իսկ երակային արյունը տեղափոխում է ածխաթթու գազ` նյութափոխանակության` մետաբոլիզմի ընթացքում բջիջնորի «թափոնները»` հյուսվածքներից թոքեր, որպեսզի արտաշնչվի։ Արյան հետ կապված բազմաթիվ տերմիններ հիմնականում սկսվում են սրանցով` հեմո- և հեմատո- (հաճախ` հաեմո-, հաեմատո-)` հունական բառ αἷμα(haima)-ից։ Անատոմիայի և հյուսվածքաբանության տերմիններում արյունը համարվում է շարակցական հյուսվածքի մասնագիտացած մաս, հաշվի առնելով ոսկրային ծագումը և պոտենցիալ մոլեկուլային ջիղերը ֆիբրինոգենի մեջ։

Արյունը մասնակցում է օրգանիզմում կատարվող բազմաթիվ կենսական պրոցեսների, որոնք կարելի է խմբավորել հետևյալ ‎ֆունկցիաների մեջ։

Արյան խմբերի մասին ուսմունքը ծագել է կլինիկական բժշկության պահանջներից։ Փոխներարկման ժամանակ առողջ անհատից՝ դոնորից վերցրած արյունը ներարկում են արյան կարիք ունեցող անհատին՝ ռեցիպիենտին։ XX դարի սկզբին հայտնաբերվեց, որ մի մարդու արյան պլազման կարող է սոսնձել մյուսի էրիթրոցիտները։ Այս երևույթը անվանվեց իզոհեմագլյուտինացիա։ Դրա հիմքում ընկած է էրիթրոցիտներում հատուկ հակածինների՝ α, β ագլյուտինոգենների և պլազմայում բնական հակամարմինների՝ ագլյուտինների առկայությունը։ Էրիթրոցիտների ագլյուտինացիա առաջանում է այն դեպքում, եթե հանդիպում են նույնանման ագլյուտինոգենը և ագլյուտինինը՝ A-ն և α-ն, B-ն և β-ն։ Միևնույն մարդու արյան մեջ գոյություն ունեն այդ չորս գործոններից միայն երկուսը, այնպես որ դրանք համանուն չլինեն։ Կարելի է կազմել չորսզուգորդություններ, որոնք էլ համարվում են արյան չորս խմբերը։ I-αβ, II-Aβ, III-Bα, IV — AB: Ներկայումս էրիթրոցիտներում հայտնաբերվել են A և B ագլյուտինոգենների տարատեսակներ A1, A2, A3…A7, B1, B2, B3…B6, A1 և B1 ագլյուտինոգեններn օժտված են ագլյուտինացիայի ավելի մեծ ունակությամբ, քան մյուսները։ Ըստ ABO համակարգի՝ մեծ քանակով արյան փոխներարկման ժամանակ անհրաժեշտ է ներարկել միայն նույնանուն խմբի արյուն, իսկ արտակարգ վիճակներում պետք է կիրառել Օտտենբերգի կանոնը, որի համաձայն թույլատրվում է փոխներարկել առաջին խմբի արյուն, որը չի պարունակում ագլյուտինոգեններ։ Ավելի հաճախ հանդիպում է 1 խմբի արյուն:

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - 220px-Humanbood600x.jpg

Մակարդումը կանխելուց հետո փորձանոթում գտնվող արյունը շերտավորվում է։ Ձևավոր տարրերը նստում են փորձանոթի հատակին, իսկ պլազման գրավում է վերին շերտը։ Արյան մեջ էրիթրոցիտների քանակի գերակշռության պատճառով ձևավոր տարրերի շարժման արագությունը կոչվում է էրիթրոցիտների նստման արագություն՝ ԷՆա։ Առողջ տղամարդու ԷՆԱ-ն հավասար է 2-10մմ/ժ, առողջ կնոջը՝ 2-12մմ/ժ, նորածիններինը՝ 0.5մմ/ժ, հղիներինը՝ 45-50մմ/ժ։ ԷՆԱ-ի մեծությունը կախված է ոչ այնքան էրիթրոցիտների, որքան արյան պլազմայի հատկություններից։ Պլազմայի մեջ ԷՆԱ-յի մեծության մեծության գործոնը ալբումին/գլոբուլինային գործակիցն է, որը տատանվում է 1.3-2.2-ի սահմաններում։ Մյուս սպիտակուցների համեմատությամբ ալբումինների մոլեկուլային զանգվածը փոքր է, իսկ քանակը՝ շատ։ Ինչքան շատ են ալբումինները, այնքան կայուն է արյան կախույթային վիճակը, որը փոքրացնում է ԷՆԱ-ն, քանի որ ալբումինները կլանվում են էրիթրոցիտների թաղանթի վրա և մեծացնում սրանց վանող ուժը։ Գլոբուլինների, ֆիբրինոգենի և կոլոիդ լուծույթում ոչ կայուն այլ մակրոմալեկուլների մակարդակի բարձրացման դեպքում ԷՆԱ-ն արագանում է։ Այսպիսի վիճակ ստեղծվում է բորբոքումների, հյուսվածքների քայքայման, մի շարք այլ հիվանդությունների ժամանակ։ Սակավարյունության դեպքում օլիգոցիտեմիայի հետևանքով պլազմայի զանգվածը մեծանում է, որը ևս նպաստում է ԷՆԱ-ի արագացմանը։ ԷՆԱ-ն ունի կլինիկական նշանակություն։

Մկաններ (Դասը 11)

Մկանները հենաշարժիչ համակարգի ակտիվ մասերն են և ապահովում են շարժումների բազմազանությունը։ Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները, ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի աշխատանքը։

Մկանները լինում են հարթ և միջաձիգ զոլավոր։ Մեր մարմնի կմախքային մկանները կազմված են միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքից։ Չափահաս մարդու կմախքային մկանները կազմում են մարմնի զանգվածի 1/3-ը, իսկ երեխաներինը՝ 1/4-ը։ Ծերունական հասակում մկանային զանգվածի ծավալը փոքրանում է։ Մարզիկների մոտ այն կազմում է մարմնի ընդհանուր ծավալի 50 %-ը։ Մարդն ունի ավելի քան 600 մկան։ կմախքային մկանների գործունեությունը կարգավորվում է նյարդային համակարգով, նրանք զուրկ են ինքնավարությունից, որի համար կոչվում են կամային։ Մկանները հարուստ են արյունատար անոթներով, որոնք ապահովում են նրանցում ընթացող նյութափոխանակությունը։

Կմախքային մկաններն ունեն բարդ կառուցվածք։ Յուրաքանչյուր մկան կազմված է շարակցահյուսվածքային միջնաշերտով միմյանցից բաժանված բազմաթիվ խրձերից։ Արտաքինից մկանը ծածկված է ամուր թաղանթով՝ փակեղով։ Մկանախրձերում գտնվում են տարբեր երկարության մկանաթելեր։

Յուրաքանչյուր մկանաթել ունի լայնակի շերտավոր կառուցվածք, որը պայմանավորված է նրա մեջ գտնվող հարյուրավոր սպիտակուցային թելերի որոշակի դասավորությամբ։ Մկանաթելերի խրձերում լայնակի շերտավորությունն ավելի է ընդգծվում, որի համար ստացել են միջաձիգ զոլավոր մկան անունը։ Յուրաքանչյուր մկանի մոտենում են զգացող և շարժիչ նյարդաթելեր։ Մկաններն իրենց ծայրերի ջլերով ամրանում են ոսկրերին։ Որոշ դեպքերում ջլերը ներհյուսվում են մաշկի մեջ (դիմախաղի մկաններ)։ Ջիլը կազմված է ներդակազմ շարակցական հյուսվածքից, չի կծկվում և դիմանում է մեծ ծանրության, օրինակ աքիլեսյան ջիլը դիմանում է մինչև 400 կգ ծանրության։

Մկանների տարբեր խմբեր բազմատեսակ ֆունկցիաներ են կատարում։ Ըստ տեղադրվածության և ֆունկցիայի մեր մարմնի մկանները բաժանվում են խմբերի՝ գլխի, մեջքի, կրծքի, որովայնի և վերջույթների։

Գլխի մկանները բաժանվում են երկու խմբի՝ դիմախաղի և ծամիչ։ Դեմքի արտահայտությունը՝ ուրախություն, վիշտ, թախիծ, զարույթ, առաջանում է դիմախաղի մկանների կծկումներով և թուլացումներով։ Այդ մկանները մասնակցում են նաև բերանի, ակնակապիճի, քթի բացվածքների փակվելուն ու բացվելուն, իրականացնում են այտերի, շրթունքների շարժումները։ Դիմախաղի մկանները մի ծայրով ամրանում են գանգոսկրին, մյուս ծայրով՝ մաշկին։ Այս մկանները համեմատաբար լավ զարգացած են մարդկանց և կապիկների մոտ։ Ծամիչ մկաններն իրականացնում են են ստորին ծնոտի շարժումները՝ վեր, վար, աջ, ձախ, առաջ և հետ։

Կրծքի մկանները մասնակցում են վերին վերջույթների և շնչառական շարժումներին։ Օրինակ կրծքի մեծ մկանը մասնակցում է վերին վերջույթների իջեցմանը և խոր շնչառությանը։

Մեջքի մկանները ստորին վերջույթների մկանների հետ միասին ապահովում են մեր մարմնի ուղղաձիգ դիրքը, իրանի շարժումները։ Մեջքի երկարությամբ դասավորված մկանների կծկման շնորհիվ իրանը կարող է հետ կորանալ։

Որովայնի մկանները կատարում են բազմատեսակ ֆունկցիաներ։ Նրանք ապահովում են իրանի դեպի առաջ և կողքեր թեքվելը, աջ և ձախ շրջվելը, որովայնի օրգանները պահում են բնականոն դիրքում, հեշտացնում աղիների դատարկումը, միզարձակումը։ Այս մկանները կծկվելիս ճնշում են գործադրում ներքին օրգանների վրա, ուստի կոչվում են մամուլի մկաններ։

Վերջույթների մկանները կարևոր դեր են խաղում տեղաշարժման ժամանակ, ֆիզիկական աշխատանք կատարելիս, իրենց վրա կրելով մարմնի ամբողջ ծանրությունը։ Հատկապես լավ զարգացած է սրունքի հետևի կողմում գտնվող ձկնամկանը, որը կծկվելով ոտքը ծալում է ծնկան հոդում, բարձրացնում կրունկը։ Այդ շարժումները կարևոր են վազելիս, քայլելիս։

Հենաշարժիչ համակարգ (դաս 9, 10)

Յուրաքանչյուր ոսկր մի քանի հյուսվածքներից կազմված բարդ օրգան է։ Արտաքինից ոսկրը պատված է շրջոսկրով։ Այն բարակ, ամուր, արյունատար անոթներով և նյարդերով հարուստ շարակցահյուսվածքային թիթեղ է, ապահովում է ոսկրի սնուցումը և աճը։ Շրջոսկրը բացակայում է հոդավորվող մակերեսներում։

Տարբերում են ոսկրերի հետևյալ տեսակները՝ խողովակավոր, սպունգանման, տափակ և խառը։

Խողովակավոր ոսկրերը սնամեջ են, որն ապահովում է նրանց ամրությունը և թեթևությունը։ Յուրաքանչյուր ոսկր կազմված է մարմնից և երկու հաստացած ծայրերից՝ գլխիկներից։ Մարմինը կազմված է խիտ ոսկրանյութից, որի ներսում գտնվում է դեղին ոսկրածուծով լցված ոսկրային խոռոչ։ Գլխիկները կազմված են սպունգանման նյութից, որի խորշիկներում գտնվում է կարմիր ոսկրածուծ։ Ոսկրահյուսվածքի թիթեղները սպունգանման նյութում դասավորված են այնպիսի ուղղություններով, որոնցով ոսկրերն առավել ձգվում կամ սեղմվում են։ Նման կառուցվածքը ապահովում է ոսկրի թեթևությունն ու ամրությունը։ Արտաքինից գլխիկները ծածկված են ապակենման աճառով։

Խողովակավոր ոսկրերը կազմում են վերջույթների կմախքը և կատարում լծակների ֆունկցիա։ Տարբերում են երկար (բազուկոսկր, ազդրոսկր) և կարճ (մատոսկր) խողովակավոր ոսկրեր։

Սպունգանման ոսկրերը կազմված են սպունգանման ոսկրանյութից և ծածկված են խիտ ոսկրանյութի բարակ շերտով (ող, դաստակի ոսկրեր)։

Տափակ ոսկրերը երկու կողմից պատված են խիտ ոսկրանյութի թիթեղով, որոնց միջև գտնվում է սպունգանման նյութ։ Դրանք մասնակցում են խոռոչների գոյացմանը և կատարում պաշտպանական ֆունկցիա (գանգի ոսկրեր, կոնքոսկր)։

Խառը ոսկրերը կազմված են տարբեր կառուցվածք և ձև ունեցող մասերից (քունքոսկր)։

Մարդու կմախքը և մկանները փոփոխվում են ամբողջ կյանքի ընթացքում։ Սակայն մանկական և պատանեկան հասակում դրանք ավելի արագ են աճում ու զարգանում։ Այդ գործընթացը հիմնականում ավարտվում է կյանքի 25-րդ տարում։

Հենաշարժիչ համակարգի բնականոն զարգացման համար կարևոր նշանակություն ունի լիարժեք սննդի ընդունումը, նրանում հանքային աղերի, վիտամինների առկայությունը։ կմախքի ճիշտ ձևավորումը կապված է մկանների զարգացման հետ։ Ոսկրերի վրա մկանների միացման տեղում առաջանում են ելուններ, թմբիկներ։ Որքան լավ է զարգացած մկանը, այնքան ելունները մեծ են։ Լավ զարգացած մկանների առկայությունը նպաստում է հենաշարժիչ համակարգի ճիշտ ձևավորմանը։ Ֆիզիկական վարժությունների կանոնավոր կատարումը նպաստում է մկանների զարգացմանը։ Մարդը դառնում է ֆիզիկապես ուժեղ, հեշտ է հարմարվում միջավայրի փոփոխվող պայմաններին։ Ուղիղ պարանոցը, ծավալուն կուրծքը, բարձր պահած գլուխը լավ կեցվածքի նշաններն են։ կմախքի խանգարումների ձևավորմանը նպաստող գործոններ են ոչ ճիշտ նստելն ու քայլքը։ Մարդու ոչ ճիշտ կեցվածքը, կծկված, կախ ընկած ուսերը, ներս ընկած կուրծքը փոխում են ոչ միայն մարմնի ձևը, այլև խանգարում ներքին օրգանների աշխատանքը։

Կեցվածքին հատկապես պետք է հետևել մանկական հասակում, երբ զարգանում է հենաշարժիչ համակարգը։ Երեխաների ոսկրերն առաձգական են և հեշտ ծռվում։ Անհրաժեշտ է ծանրություն կրել ուժերի ներածի չափ և այն հավասարաչափ բաշխվի մարմնի վրա։ Փոքր երեխաների պայուսակը պետք է թեթև լինի.այն ավելի լավ է կրել մեջքին։ Եթե պայուսակը ձեռքին են կրում, ապա չի կարելի անընդհատ մեկ ձեռքով տանել։ Անհրաժեշտ է սեղանի մոտ ճիշտ նստել։ Դա ապահովում է կեցվածքի բնականոն զարգացումը, պահպանում առողջությունը, մարմնի գեղեցկությունը և մեծացնում աշխատունակությունը։

Անհրաժեշտ է նստել ուղիղ, մարմինը և գլուխը քիչ առաջ թեքած, սեղանի և աչքերի միջև հեռավորությունը պետք է լինի 30-35 սմ-ի սահմաններում, իսկ սեղանից կուրծքը հեռու պահել ափի լայնքի չափ։ Ոտքերը պետք է հենվեն հատակին, զբաղեցնել ամբողջ նստատեղը և արմունկները դնել սեղանին։ Կանգնելիս, շարժվելիս մարմինն ուղիղ պահել և հավասարաչափ հենվել երկու ոտքերի վրա։ Ճիշտ կեցվածքը չի տրվում մարդուն ի ծնե, այլ ձեռք է բերվում ժամանակի ընթացքում, իսկ 18 տարեկանից հետո թերություններն ուղղելը շատ դժվար է։ Ամենօրյա ոչ ճիշտ դիրքով նստելը կամ աշխատելն աշակերտի ողնաշարում կարող է առաջացնել ծռվածքներ։ Մարմնի ուղղաձիգ դիրքում պահող մկանների վարժեցումը նպաստում է լավ կեցվածքի զարգացմանը։

Ականջի կառուցվածք (Դաս 8)

Արտաքին ականջ

Արտաքին ականջը ներառում է ականջախեցին և լսողական արտաքին անցուղին։

Խեցին մաշկով պատված աճառային թիթեղ է, որի միայն ականջաբլթակ կոչվող մասն է աճառազուրկ։ Շատ կենդանիների ականջախեցին շարժուն է և օգնում է որսալ նույնիսկ ամենացածր ձայնը։

Մարդկանց ականջախեցին ձայնային տատանումները հաղորդում է լսողության արտաքին անցուղուն, որն ունի 3 սմ երկարություն, պատված է մաշկով, որն ունի մազեր և ականջածծումբ արտադրող ճարպագեղձեր։ Այդ գեղձերի արտազատուկն ունի պաշտպանական նշանակություն (բնական պայմաններում չորանալով՝ ծամելիս, խոսելիս և այլն աստիճանաբար ինքնուրույն դուրս է գալիս), սակայն ավելցուկը կարող է խցանել լսողական անցուղին՝ առաջացնելով ականջ

Արտաքին լսողական անցուղին լայն է, բայց մոտավորապես կենտրոնում բավականին նեղանում է և դառնում նեղուցանման։ Դա պետք է նկատի ունենալ ականջի օտար մարմինները հեռացնելիս։ Արտաքին լսողական անցուղու առջևի պատը սահմանակից է ստորին ծնոտի հոդին, ուստի դրա բորբոքման ժամանակ բերանը բացելիս ականջը ցավում է։ Արտաքին լսողական անցուղուց ներքև հարականջային թքագեղձն է։

Արտաքին լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը միջին ականջը սահմանազատում է արտաքինից։

Միջին ականջ

Միջին ականջը օդակիր խոռոչների և խորշիկների համակարգ է, որը տեղավորված է քունքոսկրի հաստության մեջ։ Միջին ականջում գտնվում են լսողական ոսկրիկները՝ մուրճը, սալը, ասպանդակը, որոնք թմբկաթաղանթի տատանումները հաղորդում են ներքին ականջին։

Միջին ականջի խոռոչը լսողական (եվստախյան) փողով հաղորդակցվում է քթըմպանի հետ։ Լսողական փողով թմբկաթաղանթի մեջ օդ է մտնում, որի շնորհիվ թմբկաթաղանթի վրա ընկնող ճնշումը հավասարվում է արտաքին լսանցքի ճնշմանը։ Եթե թաղանթի երկու կողմերում ճնշումների տարբերությունը մեծ է, թաղանթը կարող է պատռվել։ Խորհուրդ է տրվում պայթյունի, հրաձգության դեպքում բերանը բացել, որպեսզի լսողական փողով օդն անցնի թմբկախոռոչ և թմբկաթաղանթի երկու կողմերում ճնշումները հավասարվեն։ Միջին ականջը ներքին ականջից բաժանող թիթեղում գտնվում են նուրբ թաղանթով ձգված երկու պատուհան՝ կլոր և ձվաձև։

Ներքին ականջ

Ներքին ականջը գտնվում է քունքոսկրի բրգի հաստության մեջ և իրենից ներկայացնում է հեղուկով լցված խոռոչների և գալարուն խողովակների համակարգ՝ ոսկրային լաբիրինթոս։ Ներքին ականջը բաղկացած է անդաստակից, խխունջից և 2 պարկիկներով 3 կիսաշրջանաձև խողովակներից հավասարակշռության օրգան)։ Խխունջը պարուրաձև ոսկրային խողովակ է, որի պարույրների թիվը մարդու մոտ 2,5 է։ Խխունջում տեղակայված են լսողական ընկալիչներ՝ մազակազմ էպիթելային բջիջներ, որոնց միջոցով ականջախեցին, լսողական անցուղին, թմբկաթաղանթը և լսողական ոսկրիկները փոխանցում են ձայնային ալիքները։ Այնուհետև ձայնային գրգիռները, վերափոխվելով նյարդային գրգիռների, լսողական նյարդով (բաղկացած ձայնազգաց բջիջների ելուստներից) հաղորդվում են գլխուղեղի կեղև, որտեղ տեղի է ունենում ձայների բարձրագույն վերլուծություն՝ լսողության զգացողություն։

Մարդու ականջն ընկալում է միայն 16-ից մինչև 20000 հց հաճախության տատանումներ՝ չնայած որոշ պայմաններում նաև գերձայնային հաճախությունները։ Քանի որ ձայնն արագ և բարձր է հասնում այն ականջին, որն ավելի մոտ է ձայնի աղբյուրին, ուստի հեշտ է որոշել դրա ուղղությունը։

Հավասարակշռության օրգանը (անդաստակային ապարատ) բաղկացած է տարբեր հարթություններում տեղակայված 3 կիսաշրջանաձև խողովակներից, ինչպես նաև 2 պարկիկից։ Խողովակներում և պարկիկներում կան նյարդային բջիջներ, որոնք գրգռվում են տարածության մեջ տեղաշարժվելիս, ինչպես նաև գլխի կտրուկ շարժումների ժամանակ։ Անդաստակային ապարատի վիճակը բնականոն պայմաններում տարբեր մարդկանց մոտ տարբեր է։ Որոշ մարդկանց մոտ այն հեշտությամբ է գրգռվում, և նման դեպքում մարդը վատ է տանում ավտոմեքենայով երկարատև ճանապարհորդությունը կամ նավարկությունը։ Այլ դեպքերում, ինչպես նաև հատուկ մարզումների ժամանակ, անդաստակային ապարատը թույլ է ընկալում նույնիսկ այնպիսի ուժեղ գրգիռներ, որոնց ազդեցությանը ենթարկվում է օդաչուն ինքնաթիռում կամ տիեզերանավում։ Անդաստակային ապարատը կապված է աչքի շարժումներ, սրտի կծկումներ, քրտնարտադրություն և այլ ֆունկցիաներ կատարող նյարդերի հետ, ուստի ուժեղ գրգռման, օրինակ՝ ներքին ականջի բորբոքման, այսպես կոչված, լաբիրինթաբորբի ժամանակ կարող են առաջանալ անոթազարկի փոփոխություն, քրտնոտություն, սրտխառնոց, փսխում, աչքերի յուրօրինակ շարժում։

Աչքի կարուցվածք (Դաս 7)

Թաղանթներ

Մարդու աչք։ Սպիտակուցային թաղանթի վրա պարզ երևում են արյունատար անոթները և ծիածանաթաղանթի շուրջը մուգ շրջանը։

Ակնագունդն ունի մի քանի թաղանթ, արտաքինը՝ սպիտակուցային թաղանթը (սպիտապատյան, կարծրաթաղանթ), սպիտակ անթափանց հյուսվածք է, որն աչքի առաջային մասում վերածվում է թափանցիկ եղջերաթաղանթի։

Սպիտակուցային թաղանթ

Ակնագունդը արտաքինից ծածկված է ամուր սպիտակուցաթաղանթով, որն ունի պաշտպանական նշանակություն. այն աչքի առջևի մասում փոխվում է լուսաթափանցիկ եղջերաթաղանթի։ Սպիտակուցաթաղանթի տակ գտնվում է ակնագնդին արյուն մատակարարող անոթաթաղանթը։

Ծիածանաթաղանթ

Ծիածանաթաղանթը տեղակայված է եղջերաթաղանթի հետևում։ Ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք՝ բիբը, և դրանից կախված՝ աչք, են ընկնում լույսի մեծ կամ փոքր քանակությամբ ճառագայթներ։ Ծիածանաթաղանթի հյուսվածքը պարունակում է հատուկ ներկող նյութ՝ մելանին գունակը, որի քանակությունից է կախված աչքի գույնը (մոխրագույն, երկնագույնից մինչև դարչնագույն, համարյա սև)։ Մելանինի բացակայության ժամանակ լույսի ճառագայթներն աչք են թափանցում ոչ միայն բբի, այլև ծիածանաթաղանթի միջոցով։ Այդ դեպքում աչք ունենում է կարմրավուն երանգ։ Ծիածանաթաղանթում գունակի անբավարարությունը հաճախ զուգակցվում է աչքի մյուս մասերի, մաշկի, մազերի անբավարար գունակավորմամբ։ Այդպիսի մարդկանց անվանում են լսնամաշկավորներ (ալբինոսներ), որոնց տեսողությունը սովորաբար բավականաչափ թույլ է։

Բիբ

Մարդու աչքի ՄՌՏ լուսանկարը

Ծիածանաթաղանթի կենտրոնում գտնվում է կլոր անցք՝ բիբը։ Լույսի ճառագայթների քանակից կախված՝ բիբը կարող է լայնանալ կամ նեղանալ։ Թույլ լուսավորության ժամանակ բիբը ռեֆլեքսորեն լայնանում է, վառ լուսավորության դեպքում՝ նեղանում։

Ակնաբյուրեղ

Eye iris.jpg

Բբի անմիջապես հետևում գտնվում է ակնաբյուրեղը, որն ունի երկուռուցիկ ոսպնյակի ձև, շրջապատված է նուրբ պատյանով, որից բարակ թելեր են գնում դեպի թարթչային մարմին։ Ակնաբյուրեղը հեշտությամբ փոխում է կորությունը, որը նպաստում է տարբեր հեռավորության վրա գտնվող առարկաները տեսնելուն։ Այն ակնագնդի ամենաուժեղ լուսաբեկիչ միջավայրն է։ Ակնագնդի ներսի մասը լցված է թափանցիկ, դոնդողանման զանգվածով՝ ապակենման մարմնով։

Խցիկներ

Եղջերաթաղանթի և ծիածանաթաղանթի, ինչպես նաև ծիածանաթաղանթի ու ոսպնյակի միջև կան ոչ մեծ տարածություններ, որոնք համապատասխանաբար անվանվում են աչքի առաջային և հետին խցիկներ։ Դրանք պարունակում են թափանցիկ հեղուկ, որն անընդհատ շրջանառության մեջ է և սնում է անոթազուրկ եղջերաթաղանթն ու ոսպնյակը։ Դրա նորացման գործընթացն աչքի հյուսվածքների ճիշտ սնուցման անհրաժեշտ պայման է։ Շրջանառող հեղուկի քանակությունը կայուն է և ապահովում է ներակնային ճնշման հարաբերական կայունությունը։

Ապակենման մարմին

Ոսպնյակի հետևում ակնախոռոչը լցված է թափանցիկ դոնդողանման զանգվածով՝ ապակենման մարմնով։

Ցանցաթաղանթ

Մարդու նորմալ աչքի ցանցաթաղանթը։ Հատակին պարզ երևում են աչքի արյունատար անոթները։

Աչքի ներսային մակերևույթը ծածկված է բարակ, խիստ բարդ կառուցվածք ունեցող թաղանթով՝ ցանցաթաղանթով։ Այն պարունակում է լուսազգաց բջիջներ, որոնք, ըստ ձևի, անվանվում են ցուպիկներ և շշիկներ։ Այդ բջիջներից դուրս եկող նյարդաթելերը հավաքվում են և կազմում տեսողական նյարդը, որն ուղղվում է դեպի գլխուղեղ։

Ցանցաթաղանթը աչքի լուսազգաց պատյանն է, ունի բազմաշերտ բարդ կառուցվածք։ Ցանցաթաղանթում գտնվում են լուսազգաց և գունազգաց ընկալիչներ, տեսողական գունակներ սինթեզող բջիջներ և նեյրոններ։ Լուսաընկալիչները կառուցվածքով և ֆունկցիաներով իրարից տարբերվող ցուպիկները և սրվակներն են։ Ցուպիկները (մոտ 130 մլն) գրգռվում են նույնիսկ թույլ լույսով և գույնն ընկալելու հատկություն չունեն, իսկ սրվակները (մոտ 7 մլն) գրգռվում են պայծառ լույսով և ընկալում գույնը։ Ցուպիկները հավասարաչափ են տեղաբաշխված ցանցաթաղանթում։ Ցանցաթաղանթի մեջտեղում բբի դիմաց, գտնվում է սրվակների մի կույտ՝ դեղին բիծը։ Ուստի մենք առավել հստակ տեսնում ենք այն առարկաները, որոնք գտնվում են բբի դիմաց։ Ցանցաթաղանթի նյարդային բջիջների երկար ելուստները կազմում են տեսողական նյարդը։ Ցանցաթաղանթից նրա դուրս գալու տեղում չկան լուսաընկալիչ բջիջներ, ուստի այդ հատվածը կոչվում է կույր բիծ։

Կոպեր

Կոպերը զույգ, շարժուն, վարագուրանման մաշկային ծալքեր են, որոնց հաստության մեջ գտնվում է շարակցահյուսվածքային պինդ թիթեղը, ինչպես նաև ակնաճեղքը փակող բոլորաձև մկանը։ Կոպերի ազատ եզրերին աճում են թարթիչները (վերին կոպին՝ 100-150, ստորինին՝ 50-70) և բացվում են ճարպագեղձերի ծորանները։ Թարթիչներն աչք պաշտպանում են օտար մարմիններ (փոշի) ընկնելուց։ Կոպերի ներսային մակերևույթը և ակնագնդի առաջային մասը (բացառությամբ եղջերաթաղանթի) ծածկված է լորձաթաղանթով՝ շաղկապենիով։

Արցունքագեղձեր

Աչքի արցունքագեղձերի և արցունքային համակարգի կառուցվածքը։

Ակնակապիճի վերին դրսային եզրին տեղադրված է արցունքագեղձը, որն արտադրում է աչքը ողողող արցունքային հեղուկ։ Ակնագնդի մակերևույթին վերջինիս հավասարաչափ տարածմանը նպաստում է կոպերի թարթումը։ Արցունքը, ակնագնդերը խոնավացնելով, հոսում է դրա առաջային մակերևույթով դեպի ակնաճեղքի ներսային անկյունը, ուր վերին և ստորին կոպերին կան արցունքային խողովակների անցքեր (արցունքային կետեր)։ Արցունքային խողովակները թափվում են արցունքապարկի մեջ։

Ակնագունդի մկաններ

Ակնագնդերի շարժումները և դրանց համաձայնեցվածությունն իրականացվում են աչքի 6 մկանների օգնությամբ։

Ողնուղեղ,ռեֆլեքսային համակարգ, կառուցվածք (Դաս 5)

Ողնուղեղը գտնվում է ողնաշարային խողովակում
պարոնոցային առաջին ողից մինչև գոտկային երկրորդ ողը երկարությունը 41-45 սմ, զանգվածը` 30 գ: Ողնուղեղն ունի 1 սմ տրամագծով սպիտակավուն լարի տեսք, ներքևում սրածայր է, առաջից հետ ուղղությամբ տափակած: Առջևի և հետևի երկու խորը ակոսները ողնուղեղը բաժանում են աջ և ձախ կեսերի : Կենտրոնում գտնվում է պաշտպանական և սնուցողական դեր կատարող՝ հեղուկով լցված ողնուղեղային խողովակը, որի շուրջ տեղավորված է գորշ նյութը: Գորշ նյութի շուրջ գտնվում
է սպիտակ նյութը, որը կազմված է նեյրոնների երկար ելուստներից:
Դրանք ողնուղեղի երկայնքով ուղղվում են վերև կամ ներքև` առաջացնելով վերընթաց կամ վարընթաց հաղորդող ուղիներ: Վերջին ներս կապ են հաստատում ողնուղեղի բոլոր բաժինների և գլխուղեղի ﬕջև: Ողնուղեղից հեռանում են 31 զույգ ողնուղեղային խառը նյարդեր:

Ողնուղեղի գործառույթները

Ողնուղեղն իրականացնում է երկու գործառույթ որպես ռեֆլեքսային
աղեղի կենտրոնական մաս, մասնակցում է շարժողական և վեգետատիվ
ռեֆլեքսներին: Այն կարգավորում է իրանի և վերջույթների շարժուﬓերը, ինչպես նաև ներքին օրգանների` սրտի, թոքերի, երիկաﬓերի և այլնի գործառույ թը:

Ողնուղեղի հաղորդող գործառույթն իրականացվում է սպիտակ նյութի հաղորդող ուղիներով: Վերընթաց ուղիով դեպի գլխուղեղ գնացող գրգիռները տեղեկատվություն են հաղորդում ﬕջավայրի տարաբնույթ ազդակների մասին: Վարընթաց ուղիով անցնող նյարդային ազդակը գլխուղեղի տարբեր բաժիններից հրահանգներ է հասցնում համապատասխան աշխատանք իրականացնող օրգաններին:

Կենսաբանություն:Գեղձեր: Դաս 2

Օրգանիզմի կենսական գործառությների կարգավորման  եղանակները:Գեղձեր, տեսակները, ֆունկցիաները:

Մարկանց օրգանիզմում էվոլուցիայի ժամանակ ձևավորվել են գեղձեր:Նրանք լինում են 3 տեսակի՝խառը,արտազատական և ներզատական:

Արտազատական գեղձերը ունեն խորաննեեր,որոնց միջոցով օրագնում եղած պարունակությունը խորանի միջոցով դուրս է գալիս մարմնի մակերևույթին կամ մտնում է մարմնի խոռոչների մեջ:Արտազատական գեղձերից են օրինակ՝ թքագեղձերը,քրտնագեղձերը,արցունքգեղձերը:Արտազատական գեղձերը կատարում են մարսողական,վերականգնողական և պաշտպանողական գործառույթներ:

Կան նաև գեղձեր որոնք զուրկ են խորաններից:Դրանք կոչվում են ՝ ներզատական:Ներզատական գեղխերը քանի որ չունեն խորաններ ,օրգանի միջի պարունակությունը միանգամից գնում է արյան մեջ:Ներզատական գեղձերից արտադրված կենսաբանական ակտիվ նյութերը կոչվում են հորմոններ:Հորմոնները կարգավորում են օրգան-համակարգերի գործառույթները:Ներզատական գեղձերից են ՝ ուրցագեղձերը,մակուղեղը,վահանաձև գեղձը,մակերիկամները:

Կան նաև գեղձեր որոնք կոչվում են խառը:Նրանք կատարում են և արտազատական և ներզատական գործառույթներ:Այդպիսի գեղձեր են ՝ ենթաստամոքսային և սեռական գեղձերը:


Մակուղեղ (հիպոֆիզ)

Մակուղեղը գտնվում է գլխուղեղի ստորին հատվածում ՝ընդհամենը 3 բլիթ:Կշռում է 0,5գ-0,7գ:Այս նպաստում է մաշկի գունավորմանը և մեզի գործառույթը:Այս հսկում է վահանաձև,սեռական գեղձերը և մակերիկամը:Այս գեղձի խանգարման պատճառով մարդիկ կարող են ստանալ մի շարք հիվանդություններ:Թզուկություն,Հսկայություն,Ակրոմեգալիա:

Թզուկության ժամանակ չեն խախտվում մարﬓի համաչափությունը և մտավոր ունակություն ները, իսկ հորմոնի գերարտադրությունը (գերգործառույթ) առաջացնում է հսկայություն:Այդպիսի մարդիկ հասնում են մինչև 2,5-2,6 մ:Աճման հորմոնի հավելյալ քանակը չափահաս ժամանակ առաջացնում է Ակրոմեգալիա հիվանդությունը:Այս ժամանակ մեծանում է քիթը,մատները և նաև մեծանում է լեզուն:Այքան է մեծանում,որ անգամ չի տեղավորվում բերանի խոռոչում:

Վահանաձև Գեղձ

Վահանաձև գեղձը գտնվում է պարանոցի առջևի հատվածում շնչափողից առաջ,արտադրում է յոդ պարունակող թիրօքսին հորմոն ,որն ապահովում է օրգանիզﬕ բնականոն նյութափոխանակությունը, աճը, զարգացումը,
նյարդային և սիրտ-անոթային համակարգերի աշխատանքը:

Թիրոքսին հորմոնի անբավարարվածության պատճառով առաջանում են հիվանդություններ օրինակ ՝ գաճաճություն:Մանուկ հասակում գաճաճությունը արտահայտվում է մարմնի չափսերի փոքրացմամբ և մտավոր հետամնացությամբ:

Երբ խաղտվում է վահանաձը գեղձը առաջանում է լորձայտուց հիվանդությունը:Այդ ժամանակ այն արտահայտվում է մոռացկոտությամբ,շրջապատի հանդեպ անտարբերությամբ,մարմնի որոծ հատվածներում այտուցվածությունը և դեմքի բութ արտահայտվածությունը:

Մակերիկամ

Մակերիկամը զույգ գեղձեր են :Գտնվում են երիկամերի վերին մասում:Նրանք լինում են կեղևային և միջուկային:Կեղևային շերտի հորմոնները նպաստում են աղաջրային փոխանակությանը:այդ հորմոնների անաբավարարվածության դեպքում առաջանում է բրոնզախտ հիվանդությունը :Հիվանդի մաշկը դառնում է բրոնզագույն:Նկատվում է ախորժակի պակաս,քաշի անկում,արյան մեջ շաքարի նվազում:

Միջուկային շերտի հորմոն ադրենալինը բարձրացնում է արյան ճնշումը:Նեղացնեում է արյան անոթները:Անյ հաճախ անվանում են տագնապի հորմոն:

Ենթաստամոքսային Գեղձ

Ենթաստամոքսային գեղձը գտնվում է աղիների վերին հատվածում:Ոչ միայն արտադրում է մարսողական հյութեր,ալյ նաև արտադրում է հորմոններ որոնք նպաստում են գլյուկոզայի յուրացմանը արյան մեջ :

Սեռական Գեղձեր

Ձվարանները-կանանց սեռ. գեղձերն են,իսկ սերմնարանները-տղամարդկանց-սեռ. գեղձերն են:

Նյարդային հիվանդությունների տեսակները(Դաս 4)

Նյարդային հիվանդությունները բաժանվում են երկու խմբի՝ փսիխոզներ և նևրոզներ։
Փսիխոզները ժառանգաբար են փոխանցվում, իսկ նևրոզները ձեռքբերովի են։
Նյարդային հիվանդությունների աճը հետևանք է հասարակական կյանքում առկա խոչընդոտների:
Մարդու նյարդային հիվանդություններով զբաղվում է նևրոպաթոլոգիան, իսկ հոգեկան հիվանդություններով՝ հոգեբուժությունը։

Նևրոպաթոլոգիան ուսումնասիրում է նյարդային համակարգի այն վնասվածքները, որոնք արտահայտվում են շարժումների, զգայունության, զգայարանների ֆունկցիաների խաթարումներում։

Հոգեբուժությունը ուսումնասիրում է մարդու իմացական, ճանաչողական գործունեությունը՝ նրա զգացմունքների ու վարքի խաթարումներով։
Երբ մարդը պատկերացում ունի հոգենյարդային խաթարումների, հիվանդությունների մասին, ապա նրա ռեակցիան հանգիստ ու համարժեք է լինում, նա էլ ավելի հոգատար, համբերատար ու հանդուրժողական է լինում հիվանդի նկատմամբ՝ հասկանալով նրա հոգեվիճակը։ Իսկ երբ մարդը ոչինչ չի իմանում դրանց մասին, արագ տագնապի մեջ է ընկնում, շուտափույթ, չմտածված եզրակացություններ անում այն մասին, որ “խանգարվել , խենթացել է” հիվանդը, երբեմն էլ իրեն թույլ տալիս գռեհիկ արտահայտություններ  և ցուցաբերում դրան համարժեք վերաբերմունք։

Նյարդային հիվանդություններ — 💫Մանե Հակոբջանյանի բլոգ💖

Նյարդային համակարգի հիվանդություններից են՝

Քնի խանգարում

Քնի խանգարումը մի վիճակ է, երբ դուք գիշերները չեք կարողնում նորմալ քնել (քուն մտնել կամ քունը պահպանել), ձեր ուղեղը և մարմինը չեն հանգստանում, որն էլ անդրադառնում է ձեր ցերեկային առօրյա կյանքի վրա՝ առաջացնելով քնկոտություն, ընդհանուր հոգնածության զգացում, մտավոր և ֆիզիկական գործունեության թուլացում։

Ուղեղի անոթների անևրիզմա

Ուղեղի անոթների անևրիզման բավականին հաճախ հանդիպող հիվանդություն է: Որոշ մարդիկ ծնվում են ուղեղային անոթների թուլացած պատով, մյուսների մոտ այլ հիվանդությունները, օրինակ՝ աթերոսկլերոզ, զարկերակային գերճնշում, գանգուղեղային տրավմաներ, կարող են իրենք դառնալ անևրիզմայի:

էնցեֆալոպաթիան

Տարբեր մարդկանց մոտ էնցեֆալոպաթիան կարող է ունենալ տարբեր դրսևորումներ:

Էնցեֆալոպաթիայի հիմնական ախտանիշը մարդու հոգեկան վիճակի փոփոխությունն է, որն ուղեկցվում է հետևյալ խնդիրների հետ՝

  • հիշողության կորուստ
  • հստակ մտածելու կամ ուշադրությունը կենտրոնացնելու ունակության կորուստ
  • անձի փոփոխություններ, օրինակ՝ գերգրգռվածություն, ագրեսիվություն, ջղային վարք կամ ինքնասպանության մտքեր:

Որոշ մարդկանց մոտ կարող են նաև զարգանալ՝

  • ինքնաբուխ մկանային ցնցումներ
  • խոսքի դժվարացում
  • աչքերի անսովոր շարժումներ
  • դող (տրեմոր)
  • մկանային թուլություն
  • դեմենցիա
  • ցնցումներ
  • կլման դժվարացում:

Առատ քրտնարտադրություն (հիպերհիդրոզ)

Ըստ մոտավոր հաշվարկների աշխարհի բնակչության մինչև 2-3%-ի մոտ առկա է անբացատրելի առատ քրտնարտադրություն։ Խիստ տհաճություն պատճառող այս վիճակի «անբացատրելիությունը» նշանակում է, որ այն կախված չէ եղանակից, օդի ջերմաստիճանից կամ մարդու ֆիզիկական ակտիվությունից։

Տարբերում են առատ քրտնարտադրության երկու հիմնական տեսակներ՝

  • տեղային (ֆոկալ) հիպերհիդրոզ, երբ քրտնարտադրությունը արտահայտվում է մարմնի կոնկրետ շրջաններում, ավելի հաճախ՝ թևատակերում (անութափոս), ձեռքերին, ոտքերին կամ դեմքին
  • տարածուն (գեներալիզացված) հիպերհիդրոզ, երբ քրտնում է ամբողջ մարմինը և սովորաբար հանդես է գալիս որպես որևէ առողջական խնդրի ախտանիշներից մեկը։

Առատ քրտնարտադրության բուժումը

Առատ քրտնարտադրությամբ բազմաթիվ մարդիկ կարող են և չիմանալ, որ կան քրտնագեղձերի ակտիվությունը մեղմացնող որոշ միջոցներ։ Հիպերհիդրոզի ժամանակ բժիշկը կարող է ձեզ տալ որոշ խորհուրդներ և առաջարկել բուժումներ, այդ թվում՝

  • ոչ դեղորայքային բուժում՝ ձեր կյանքի որակի բարձրացմանն ուղղված հոգեթերապիա կամ վարքային թերապիա, ինչպես նաև սթրեսը և անհանգստությունը մեղմացնող ռելաքսացիայի հնարքներ
  • դեղեր, ներառյալ դեղատոմս պահանջող անտիպերսպիրանտներ, նյարդերն արգելափակող դեղեր, հակադեպրեսանտներ կամ բոտեքս-բուժում
  • լոնտոֆորեզ, երբ առավել շատ քրտնող շրջանների մաշկի վրա ազդում են թույլ էլեկտրական հոսանքով
  • վիրահատություն, որը կարող է ձեզ առաջարկվել որպես ծայրահեղ միջոց (առավել քրտնող շրջանների քրտնագեղձերի կամ նյարդաթելերը հեռացում):

Նյարդային համակարգ(Դաս 3)

Նյարդային համակարգը կարգավորում Է մարմնի գործունեությունը։ Նյարդային համակարգն ապահովում Է մարմնի և արտաքին միջավայրի կապը։ Մարմնի բոլոր ռեակցիաները՝ արտաքին աշխարհից ստացվող գրգիռների նկատմամբ, պայմանավորվում են նյարդային համակարգի գործունեությամբ։ Նյարդային համակարգի կազմի մեջ մտնում են կենտրոնական նյարդային համակարգը (գլխուղեղ, ողնուղեղ) և ծայրամասային նյարդային համակարգը (նյարդեր)։ Գլխուղեղը կենտրոնական նյարդային համակարգի բաղկացուցիչ մասն է, որը գտնվում է գանգի խոռոչում և կառավարում է մարմնի բոլոր համակարգերի գործունեությունը։ Գլխուղեղը իրականացնում է երեք կարգի ֆունկցիաներ՝ միավորող, զգայական և շարժիչ։ Ուղեղի միավորող ֆունկցիայի շնորհիվ ապահովվում են գիտակցությունը, հիշողությունը, զգացմունքները, խոսքը։ Զգայական ֆունկցիան հնարավորություն է տալիս տեսնել, լսել, շոշափել, զգալ ջերմությունը, տարբեր հոտերն ու համերը։ Ուղեղի շարժիչ ֆունկցիայի շնորհիվ իրականանում են մարմնի շարժումները։ Գլխուղեղի բաժիններից է երկարավուն ուղեղը, որը գտնվում է ողնուղեղի՝ գլխուղեղին միանալու հատվածում։ Երկարավուն ուղեղում են գտնվում սրտանոթային, շնչառական և մի քանի այլ համակարգեր ղեկավարող կենտրոններ: Ուղեղի այդ հատվածի վնասվածքները կարող են մահվան պատճառ հանդիսանալ։ Ողնուղեղը կենտրոնական նյարդային համակարգի մի մասն է, որը գտնվում է ողնաշարի խողովակում և հիմնականում իրականացնում է կապը գլխուղեղի և ծայրամասային նյարդային համակարգի միջև, ինչպես նաև ունի իր սեփական կարգավորող կենտրոնները։ Ողնուղեղի որևէ հատվածի վնասման դեպքում խաթարվում է այդ հատվածից ներքև գտնվող մարմնի մասերի գործունեությունը։ Նյարդերը գլխուղեղից և ողնուղեղից տարածվում են դեպի մարմնի բոլոր մասերը։ Նրանք տեղեկություններ են հաղորդում էլեկտրական ազդակների (գրգիռների) միջոցով։ Այն նյարդերը, որոնց գրգռման ժամանակ ազդակները մարմնի ծայրամասից գնում են դեպի ուղեղ, ապահովում են ուղեղի զգայական ֆունկցիան։ Այն նյարդերը, որոնց գրգռման ժամանակ ազդակներն ուղեղից գնում են դեպի մկանները, ապահովում են ուղեղի շարժիչ ֆունկցիան։ Նյարդային բջիջները տարբերվում են մարմնի մյուս բջիջներից նրանով, որ չեն վերականգնվում։ Այսպիսով, վնասված նյարդային բջիջների կողմից իրականացվող՝ մարմնի որևէ շրջանի կարգավորման ֆունկցիան կարող է ընդմիշտ անհետանալ։ Նյարդային համակարգի գործունեության վիճակն արտահայտում է գիտակցությունը։ Գիտակցությունը կարող է խանգարվել տարբեր վնասվածքների և հիվանդությունների պատճառով։ Գլխի ցանկացած վնասվածք, որը բերում է գիտակցության կորստի, կարող է առաջացնել ուղեղի վնասում, ուստի դրան պետք է լրջորեն վերաբերվել։ Ողնուղեղի և նյարդերի վնասվածքները կարող են բերել զգացողության կամ շարժումների ժամանակավոր կամ մշտական կորստի (պարալիզի)։