Այբուբենի թվային արժեք

Տրված օրինակներից որն է ճիշտ։

ՌՊՀԲ- 1672 Սխալ է, ճիշտ պատասխանն է 1872

ՅԿԹ — 379 Սխալ է, ճիշտ պատասխանն է 369

ՓՅԲ — 8302 ճիշտ է

ՐՂԽ- 5940 սխալ է․ Ճիշտ տարբերակ չունի

ՊԿԶ- 867 Սխալ է, ճիշտ պատասխանն է 866

ՏՄՀԸ- 4277 Սխալ է, ճիշտ պատասխանն է 4278

ՆԾԱ — 451 ճիշտ է

ՌՇԽՋ- 1943 սխալ է․ Ճիշտ տարբերակ չունի

ՄԻԹ — 229 ճիշտ է

ԼԷ — 37 ճիշտ է

ՅԾ- 340 Սխալ է, ճիշտ պատասխանն է 350

ՇԷ — 507 ճիշտ է

Հայոց լեզու

տրված բառաշարգում սրել բառի քանի քերակականական փոփոխություն

սրած, սրություն, սրեցի, սրեր, սրի, սրիչ, պիտի սրենք, մի սրեք, սրել ենք, սրելիս, սրատես, սրող;

տրված բառաշարգում իրենք բառի քանի քերակականական փոփոխություն

ինքը, իրենք, ինքնիրեն, իրենով, նրան, իր իրքնին, իրենց, ինքնուրյուն, իրենցով, ինքնակամ;

տրված բառաշարգում Հոգի բառի քանի քերակականական փոփոխություն

հոգեկան, հոգուց, հոգու, հոգիներով, հոգիակ, հոգուց, հոգիներին, հոգատար, հոգիները, հոգուն, հոգս, հոգիդ;

տրված բառաշարգում ուտել բառի քանի քերակականական փոփոխություն

ուտելիք, կերել եմ, չկերա, ուտում էին, ուտեստ, կուտեր, կե՛ր, կերած, ուտես, չեմ ուտի, կերել եմ, կերակուր

Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը, բառարանային ֆլեշմոբ

Մխիթարյան կաթոլիկ միաբանության հիմնադիրը: Գիտնականը, կրոնական և հանրային գործիչը:

Մխիթարյան միաբանությունը հայ կրոնական և մշակութային կազմակերպություն է, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8-ին Կոստանդնուպոլսում վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Հետապնդումների հետևանքով միաբանությունը երկար ժամանակ գտնվում է դեգերումների մեջ և միայն 1717 թ. սեպտեմբերին մխիթարյանները հաստատվում են Սուրբ Ղազար կղզում, որտեղ գտնվում են մինչև օրս:

Միաբանություն եզրը գործածվել է որևէ խումբ հոգևորականների կամ վանականների միավորման ու եկեղեցական կառույցի ստեղծման համար: Այսպես կաթոլիկ եկեղեցու համակարգում ստեղծվեցին բենեդիկտյանների, ֆրանցիսկյանների, տամպլիերների և այլ միաբանություններ: Միաբանություն է անվանվել նաև որևէ վանքում ծառայություն մատուցող հոգևոր դասը: Այսպես հայ իրականության ամենահայտնի միաբանությունը 1701թ. հիմնադրված Մխիթարյան միաբանությունն…

Մխիթարյանների դերը հայ մշակույթում:

Զգալի է այն ծառայությունը, որ կատարել է նրա անունը կրող միաբանությունը Վենետիկում և Վիեննայում։
Բացի Վենետիկի Սուրբ Ղազար կղզու և Վիեննայի վանքի վանական դպրոցներից, որոնք հիմնականում պատրաստել են հոգևորականներ, Մխիթարյանները դպրոցներ են ունեցել այն բոլոր քաղաքներում, որտեղ մեծ թվով հայեր են ապրել։
Մխիթարյանները խոշոր դեր են կատարել հայ հին մատենագրության նմուշների հավաքման ու հրատարակման գործում։ Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանների վանքերում պահվում են 4000-ի չափ ձեռագրեր, տասնյակ հազարավոր հնագույն տպագրություններից մինչև մեր օրերում լույս տեսած հայերեն գրքեր։
Մխիթարյանները թարգմանել են հունա-հռոմեական դասական գրականության և արևմտաեվրոպական գրականության լավագույն նմուշները։
Մխիթարյանների գրական-բանասիրական աշխատանքն ընդգրկում է հայ մշակույթի բոլոր ոլորտները՝ պատմագրություն, հնագրություն, աշխարհագրություն, մատենագրություն, լեզվաբանություն և այլն։

Բառարանների տեսակները, հայերեն ամենատարածված ու գործածական բառարանները։

Գործնական կամ այլ նպակադրման բառարաններն են՝ դպրոցական բառարան, նաև առձեռն բառարան և տեղեկատու բառարան։ Բառարանների տեսակներից են՝ հանրագիտական, բացատրական, լեզվական և ակադեմիականը։ Լեզվական բառարանները լինում են բացատրական, պարունակում են հոմանիշներ, ուղղագրական, հականիշներ, թարգմանություն, ուղղագրություն և հիմնականում օգտագործվում են օտար լեզուներից թարգմանություններ անելու համար։ Միալեզու բառարաններում բառի իմաստը բացատրվում է մեկ լեզվով, առանց տարգմանության։ Ակադեմիական բառարանը բացատրական բառարանի տարատեսակ է, որտեղ բացատրությունների հիմքում ընկած են լինում բառային երևույթների գիտական քննությամբ վերհանված նորմաները: Հանրագիտական տիպի բառարաններ են՝ հանրագիտարանները, մասնագիտական բառարանների մեծ մասը, կենսագրական բառարանները, անձնանունների բառարանների մեծ մասը և այլն։ Հայերենի բառարաններիվ ամենատարածվածը բացատրականն է:

Բացատրական բառարանից դո՛ւրս գրիր 10-15 քեզ անծանոթ բառ՝ իրենց բացատրություններով:

էմալ-
1. Անթափանցիկ գունավոր ապակենման նյութ, որի բարակ շերտով պատում են մետաղյա իրերը, արծն, արծնապակի:
2. Ատամի արտաքին մակերեսը պատող նյութը:

հկեմ- Հայաստանի կոմունիստական երիտասարդական միություն:

սվիկա- Այս

Գհուկ — Ոչխարի փարախ:

ֆյուզելաժ — Սավառնակի հիմնակմախքը:

Օիդում — 1. Խաղողի ժանգ հիվանդության սնկիկը:
2. Ժանգ հիվանդությունը:

խվակ — Խաղողի մատի մի աչքից մինչև մյուսն ընկած մասը:

կսկիծ— 1. Սուր՝ ծակող ֆիզիկական ցավ:
2. Դառն վիշտ, ցավ, մրմուռ:

ծյուրախտ — Թոքախտ

ֆեդերատիվ — 1. Ֆեդերալիզմի սկզբունքով կառուցված՝ կազմված:
2. Ֆեդերացիա հանդիսացող:

գլազեթ — Ոսկեթել կամ արծաթաթել նախշով դիպակ

Ուա— Սավառնակի հանած հռնդյունի ձայնանմանությունը

Զիարդ -Ինչպե՞ս, ինչու՞:

Անձնանունների բառարանից դուրս գրիր քո, քո մտերիմների, ծանոթների անունները՝ իրենց բացատրություններով:

Մարիամ  —  աստծուց սիրված, դառնության ծով , ծովային աստղ

Մարթա — տիկին , դառնացնող

Գոհար — ադամանտ, անգին քար

Ռայա — դրախտուհի

Ջեյրան — եղնիկ

Պերճուհի — պերճ արտաքինով կին

Դադած — եղբայր, այրունակից

Ուրբաթ – հայկ. առաջացել է շաբաթվա հինգերրորդ օրվա անունով, որպես առանձնահատուկ օր, քանզի այդ օրը մեր Տեր Հիսուս Քրիստոսը խաչվեց ու գերեզման դրվեց:

Ցեզար — թագավոր, արքա

Ցոգայր — Արժանապատիվ տղամարդ

Էրաստ — քանչելի

Վահան Տերյանի «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից գտի՛ր և դո՛ւրս գրիր խոսքի պատկերավորման միջոցները՝ մակդիր, համեմատություն, անձնավորում, փոխաբերություն (10-15 օրինակ)

ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…
1904

***

Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ…
Չարտասանված, սրտում թաղված երազներըս աստեղաշող
Արդյոք կապրե՞ս…
Արդյոք կըզգա՞ս սիրտըս այրող սերը երազ…
Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.
Արդյոք կըզգա՞ս…
1904

* * *

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։
1904-1905

Հեզ գունատվող աստղի — մակդիր

մաշող կարոտ — մակդիր

հեզ կարոտ — մակդիր

սիրտ այրող սեր — փոխաբերություն

սեր երազ — մակդիր

մեղավոր աչքեր խոր — փոխաբերություն

Գիշերի պես խորհրդավոր — համեմատություն

թովիչ իրիկնամուտ — մակդիր

Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում

ոսկե մշուշ — մակդիր

անխոս կանչող փարոսի շող- փոխաբերություն

աչքերը հոգի տանջող — փոխաբերություն

գգվող-անգութ աչքերըդ մութ- փոխաբերություն

գարնան իրիկնամուտ- մակդիր

Նամակ ինքս ինձ ամանորից հետո

Ես Մարիամն եմ, դեռ 2022 թվականից եմ, իմ նամակն ուղղում եմ ինքս ինձ հաջորդ տարի։

Ողջո՛ւյն, նամակս ընթերցելիս,կարծում եմ, մի փոքր կոգեշնչվես, քանզի քեզ պատկերացնում եմ հիացմունքով լի աչքերդ։ Դու արդեն գուցե 16 -ամյա նույն աղջնակն ես, ով մորը լսելով, շարժվում է առաջ։ Հուսով եմ՝ երազանքներիդ, նպատակներիդ ևս մեկ քայլով կարողացել ես մոտենալ։

Ուզում եմ  քեզ մի քանի հարց տալ․

  • ի՞նչ երաժշտություն ես լսում,
  • ո՞ր լեզուն է քեզ ավելի հարազատ՝ անգլերե՞ն, թե՞ ռուսերեն,
  • ի՞նչ ոճի հագուստ ես նախընտրում
  • ո՞վ է քո սիրելի դերասանը։

Այսօր դեկտեմբերի 14-ն է, նախատոնական տրամադրությամբ քեզ նամակ եմ գրում։ Երեկ մենք վերջապես մեր տունը լցրինք ամանորյա շնչով, տոնածառը մեր տան մի մեծ, փայլուն աստղը դարձավ։ Մի կողմից անցավ ևս մեկ լավ, ուրախ տարի, իսկ մյուս կողմից ևս մեկ տարով մեծացանք մենք, երեկ կարծես դեռ 6-րդ դասարան էի հաճախում։ Աչքս թարթելուն պես սլացավ այդ ժամանակը, արդեն 10-րդ դասարանցի եմ, ևս մեկ ակնթարթ, ու կավարտեմ դպրոցս, կընդունվեմ համալսարան,  կդառնամ մեծահասակ։ Փոքր ժամանակ երազում էի մեծանալ, բայց այժմ՝ ոչ։

Լավ, ահա սրտիս խոսքը քեզ, եղի՛ր բախտավոր, եղի՛ր միայն բարի և անկեղծ…

15- ամյա Մարիամից 16 -ամյա Մարիամին:

Ես հայուհի եմ

Ողջույն ես Մարիամն եմ, մի սովորական աղջնակ` ով այս մոլորակի բնակիչ է։  Աշխարհում կա 8 միլիարդ մարդ, ամենքը յուրահատուկ։ Մարդիկ գեղեցկացնում են այս մոլորակը։ Գիտությունը օրեցօր զարգանում է, ստեղծվում է այնպիսի իրեր որոնք անգամ չէինք էլ կարող անցկացնել մեր մտքով։ Օրինակ Մարդու լվացքի մեքենա, զարմանալի է չէ։
Յուրաքանչյուր մարդ այս մոլորակի վրա իր հետքն է թողնում։ Ես կարծում եմ, որ եթե անցյալում չծնվեր մի սովորական ֆրանսիացի, հայուհի, կամ անգամ թուրք մեր մոլորակը այնպիսին չէր լինի ինչպիսին հիմա է։
Մարդը ամենայուրահատուկ արարածն է, նա և ստեղծում է, և ոչնչացնում։ Շատ հաճախ մարդիկ հենց մարդկանց են ոչնչացնում, ես դա համարում եմ անմարդկային քայլ։
Ես հայ եմ, և ինչպես բոլոր 10 միլիոն հայերը, ցանկանում եմ հետ բերել մեզնից պարզապես վերցված տարածքները, բայց ոչ հայ զինվորների արյան գնով։ Երանի պատերազմ չլիներ, մարդիկ չատեին իրար պարզապես ազգության պատճառով։ Երանի բոլորս էլ սիրեինք իրար, խնդիրները բանակցելով լուծեինք, չցանականաինք ոչ-ոքի մահը։ Բայց ցավոք այս աշխարհը այդպիսին չէ,  կյանքը ավելի դաժան է քան մենք պատկերացնում ենք։ 18-19 ամյա տղաները կանգնած  մարտի դաշտում իրենց կյանքը վտանգի տակ դնելով, մերն էին պաշտպանում։
Ինչևէ, այս աշխարհը իրոք որ շատ անարդար է և ոչ-ոքս չենք կարող այն փոխել, եթե չգործենք միասին։ Մենք պետք  միավորվենք` տարբեր երկրներից վերածվենք մի մեծ բռունցքի և կանգնեցնենք երկրագունդը կործանումից։
Այո ես հայ եմ, մի սովորական հայուհի ով պարզապես խաղաղության է ուզում

1. Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը),
որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։

1. Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հանդիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած
բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թողնելու փորձ չարին։
2. Հավալուսնը ջրի մեջ սուզվելու սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ
քշելիս ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը
բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկերացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի սուզվել գիտեն։ Այդ դեպքում ստացվում է խելացի կազմակերպված որս. Հավալուսնները ջրի վերին շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են
շարժվում դեպի ծանծաղուտը։


շրջելիս— ե խոն․ ,պարզ հանդիպել— ե խոն․ ,պարզ
լողալով— ա խոն․ ,պարզ
շարժվող— ե խոն․ ,ածանցավոր
նստած— ե խոն․ ,պարզ
քաշած— ե խոն․, պարզ
մոտենալ— ա խոն․ ,ածանցավոր թողնել— ե խոն․, ածանցավոր
սուզվել— ե խոն․ ,ածանցավոր քշելիս— ե խոն․, պարզ
փախչում— ե խոն․,ածանցավոր

2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։

1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել

3. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ այն բայը, որը կրավորական ածանց չունի։

1. կոտրվել, գրվել, ծարավել, հաղորդվել
2. սոսնձվել, սեղմվել, ներկվել, գրավել
3. խորովել, վաճառվել, գնահատվել, կրճատվել
4. շարվել, տպագրվել, բղավել, մթերվել
5. գլորվել, գովել, ձևավորվել, միավորվել


4։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ նշված սեռի բայը։

1. ներգործական – նիրհել, ցատկել, նկարել, ձգտել
2. ներգործական – խարխափել, բաշխել, զբոսնել, հիանալ
3. ներգործական – սայթաքել, մրսել, շտապել, ստուգել
4. չեզոք – զարդարել, նախորդել, շաղախել, ձուլել
5. չեզոք – ընդգծել, փոփոխել, կուտակել, փայլել
6. չեզոք – ուղղել, թողարկել, ցատկել, հղկել
6. կրավորական – գրավել, սղոցվել, բղավել, խռովել
7. կրավորական – վրդովել, նզովել, հոլովել, վաճառվել
8. կրավորական – կռավել, բովել, ճշգրտվել, թոթովել

5. Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված
բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրելով համապատասխան տեղերում։

1. Մայր մտնող արևի ճառագայթները ոսկևորեցին ամեն ինչ, և մի կախարդող
տեսարան ստեղծվեց, որով հիացան հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։
(հիանալ, ոսկևորել, ստեղծել)
2. Արդեն բացվել են պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս թվում է, թե մի նախշուն
գորգ ծածկել է պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)
3. Ցանկապատի հետևում երևում է մի տուն. նրա բակում արևածաղիկներ են աճել,
որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես ժպտում են անցորդներին։
(ժպտալ, երևալ, աճել)
4. Մենք մեքենայի միջից անշարժ պոկեցինք ճամփեզրի մոտակա սյունին նստած
արագիլին, մինչև որ նա տեղից թռչեց և թևերը ծանր-ծանր թափահարելով՝ նայեց դեպի
մոտակա ճահիճները։ (թռչել, պոկել, նայել)
5. Առաջարկը միաձայն ընդունեցին, և հաջորդ օրվանից բոլորը սկսեցին աշխատանքի գալ
մեկ ժամ շուտ, որպեսզի կարողանան ժամանակին ավարտել պատվերի կատարումը։
(սկսել, ընդունել, կարողանալ)
6. Ընթացող գնացքի լուսամուտից առկայծում են մոտակա բնակավայրերի լույսերը,
որոնք մի պահ անհետացան թանձրացող խավարում, ապա երևացին։
(երևալ, անհետանալ, առկայծել)
7. Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում են, երեխաները, ճոճանակների վրա
նստած, օրորում են, իսկ մեղմ քամին բերում է մոտակա սարերի զովությունը։
(օրորել, զբոնել, բերել)
8. Վարպետը անջատեց հաստոցը, վերցրեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի
հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
9. Դաշնակահարի մատները սահում էին ստեղների վրայով, և դահլիճը ալեկոծում էր
հոգեպարար մի երաժշտությամբ, որն ողողում էր ունկնդիրների հոգիները։
(ալեկոծել, ողողել, սահել)
10. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի
մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

6. Դո՛ւրս գրել դիմավոր բայերը և որոշե՛լ եղանակը,
ժամանակաձևը, թիվը, դեմքը, սեռը, կազմությունը և խոնարհումը։

Լուսամփոփը հանկարծ շողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծառը խշշաց, ճյուղը դողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Առուն փախավ խոխոջալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծածկվեց լուսնյակն ամպի շալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի։
Դու ինչո՞ւ ես լցվել այդպես
Աշխարհով մեկ,
Դու ինչո՞ւ ես այդպես անհուն
Ու անեզերք։


Խշշաց – սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի թիվ, երրորդ դեմք, ներգործական, պարզ, ա խոնարհում

Դողաց – սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի թիվ, երրորդ դեմք, ներգործական, պարզ, ա խոնարհում

Փախավ – սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի թիվ, երրորդ դեմք, ներգործական, պարզ, ե խոնարհում

Ծածկվեց – սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի թիվ, երրորդ դեմք, ներգործական, պարզ, ե խոնարհում

Թարգմանություն

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԵՐԳԵՎԻՉ ՊՈՒՇԿԻՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ (1799 — 1837)

Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը ծնվել է 1799 թվականի հունիսի 6-ին (հին ոճով մայիսի 26-ին) Մոսկվայում, ազնվական տանտիրոջ ընտանիքում (նրա հայրը թոշակառու մայոր էր) Համբարձման տոնի օրը: Նույն օրը ծնվել է Պողոս կայսեր թոռնուհին, որի պատվին բոլոր եկեղեցիներում աղոթել են, ղողանջել են զանգերը։ Այնպես որ, պատահականորեն ռուս հանճարի ծննդյան օրը նշանավորվեց համընդհանուր ժողովրդական ուրախությամբ։ Բանաստեղծի ծննդավայրը Մոսկվան, նույնպես խորհրդանշական է ռուսական կյանքի բուն սիրտը` Ռուսաստանը: Ապագա բանաստեղծը մկրտվել է հունիսի 8-ին Ելոխովոյի Աստվածահայտնություն եկեղեցում։

Պուշկինի հայրը՝ Սերգեյ Լվովիչը և մայրը՝ Նադեժդա Օսիպովնան՝ ծնված Հանիբալը, հեռավոր ազգականներ էին։ Այն բուռն կրքերը, որոնք առաջնորդում էին նախնիներին թե՛ հայրական, թե՛ մայրական գծով, ազդեցին նաև Պուշկինի վրա։ Ընտանիքը (բացի Ալեքսանդրից, կային նաև երեխաներ Օլգան և Լևը) պատկանում էր մոսկովյան հասարակության ամենակրթված հատվածին։

Նրանց տանը, ավելի ճիշտ՝ Պուշկինի ծնողների վարձակալած բնակարանում հավաքվել էին բանաստեղծներ, արվեստագետներ, երաժիշտներ։ Ընդհանուր գալլոմանիա, որը գերիշխում էր հասարակության մեջ, ֆրանսիական դաստիարակություն ֆրանսիացի դաստիարակներով ընտանիքում (բարեբախտաբար, դրանք հաջողությամբ հավասարակշռված էին բանաստեղծի տատիկի Մարիա Ալեքսեևնայի և հայտնի դայակ Արինա Ռոդիոնովնայի կողմից), մուտք դեպի իր հոր, ինչպես նաև հորեղբոր հիանալի գրադարանները: բանաստեղծ Վ.Լ.Պուշկինը և հեռավոր հարազատները Բուտուրլինիխը ձևավորել են Պուշկինի միտքն ու մանկական հոգին: Բանաստեղծն իր կյանքում գրել է իր առաջին բանաստեղծությունները ֆրանսերենով։ Լիցեյում նրա մականունը «ֆրանսիացի» էր։

աղբյուր

Թարգմանություն

10 Հետաքրքրիր փաստեր Billie Eilish-ի մասին։

1. Billie Eilish-ի երկրորդ անունը Pirate Billie Eilish-ի ամբողջական անունն է Billie Eilish Pirate Baird O’Connell: Նրա ավագ եղբոր՝ Ֆիննեասի գաղափարն էր ավելացնել ծովահեն:

2. Նա ամենաերիտասարդ կին կատարողն է, ով երբևէ ունեցել է թիվ 1 ալբոմ Մեծ Բրիտանիայում Երբ նրա դեբյուտային ալբոմը լույս տեսավ 2019 թվականին, նա ընդամենը 17 տարեկան էր: Բիլլի Այլիշը 2000-ականներին ծնված առաջին կատարողն է, ով ունի թիվ մեկ ալբոմ։

3. Նա երաժշտություն է թողարկում 14 տարեկանից 2016 թվականին, երբ 14 տարեկան էր, Բիլի Այլիշը իր առաջին երգը՝ «Ocean Eyes» վերբեռնեց SoundCloud կոչվող սոցիալական մեդիայի հարթակում: Երբ նա արթնացավ հաջորդ օրը, երգը դարձել էր վիրուսային: Ավելին՝ սեղմելու համար… Թոփ 10 փաստ Լուսնի մասին Թոփ 10 փաստ Ուրանի մասին Թոփ 10 փաստեր Պլուտոնի մասին

4. Նրա եղբայրն օգնում է գրել իր ամբողջ երաժշտությունը Բիլլի Այլիշը գրում է իր ամբողջ երաժշտությունը եղբոր՝ Ֆիննեուսի հետ: Նրանք ձայնագրեցին նրա դեբյուտային ալբոմի մեծ մասը ննջասենյակում:

5. Նա Ջասթին Բիբերի մեծ երկրպագու է Բիլլի Այլիշը սիրում է Ջասթին Բիբերին և կարողացավ իրականացնել իր երազանքը, երբ նա արեց իր «Bad Guy» երգի ռեմիքսը: Նա նաև սիրում է The Beatles-ը և Ավրիլ Լավինին:

6. Բիլլի Այլիշը վեգան է Բիլլի Այլիշը վեգան է, ինչը նշանակում է, որ նա չի ուտում միս, կաթնամթերք կամ ձու: Բիլլին վեգան է 12 տարեկանից։

7. Նա օգնում է դադարեցնել մորթի օգտագործումը նորաձևության մեջ Երբ Բիլի Այլիշին խնդրեցին հագնել Oscar De La Renta-ի զգեստը Met Gala կոչվող շքեղ միջոցառման համար, նա ասաց, որ դա կանի միայն այն դեպքում, եթե ընկերությունը հրաժարվի իրական մորթի օգտագործելուց: Օսկար դե լա Ռենտան համաձայնել է։

8. Բիլլին սիրում է ավոկադո Բիլլի Այլիշը սիրում է ավոկադո, այնքան շատ, որ նրա հին ինստագրամի բռնիչը @wherearetheavocados էր: Նրա սիրելի կերակուրը կարտոֆիլի պյուրեն է։ Նա նաև սիրում է բուրիտո, տոֆու և ռամեն:

9. Նախքան հայտնի դառնալը նա բեք-վոկալ էր անում ֆիլմերի համար Նախքան թիվ 1 ալբոմ ստանալը նա բեք-վոկալ էր անում The Diary of a Wimpy Kid ֆիլմում, ինչպես նաև X-Men: Apocalypse:

10. Նա ամենաերիտասարդ արտիստն է, ով երբևէ գլխավորել է Glastonbury-ը: Նա պատմություն է կերտել՝ լինելով ամենաերիտասարդ մենակատարը փառատոնի պատմության մեջ, երբ նա խաղաց Glastonbury’s Pyramid Stage-ը 2022 թվականին:

Թարգմանություն

10 интересных фактов об Армении

1.Արարատ լեռը համարվում է Հայաստանի խորհրդանիշը։ Բայց այս լեռն ինքնին ամենևին էլ երկրի տարածքում չէ, այն երկար տարիներ եղել է Թուրքիայի կազմում։

2.Եվրոպացիները վաղուց ծիրանն անվանել են հայկական խնձոր։ Բանն այն է, որ ավելի վաղ մրգերին անվանում էին ըստ այն երկրի, որտեղ աճեցվել էին։

3.Քրիստոնեությունն առաջին անգամ Հայաստանում դարձավ պետական ​​կրոն։

4.Եթե ​​երազում եք փորձել հայկական խոհանոցը, ապա պատրաստ եղեք նրան, որ այստեղ ուտելիքը շատ աղի է։ Սա ուղղակիորեն կապված է կլիմայի հետ՝ շոգին աղն օգնում է ավելի երկար պահել սնունդը։

5.Հայաստանի մայրաքաղաք Երևանը աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է։ Նույնիսկ Հռոմը կառուցվեց գրեթե երեք տասնամյակ անց:

6.Հայաստանի դպրոցներում շախմատը պարտադիր առարկա է, որտեղ երեխաները քննություն են հանձնում։

7.Հետաքրքիր է, որ Հայաստանում բնակչության մեծամասնությունը հենց հայերն են։ Միայն 3%-ն է կազմում այլ ազգերը։
Հենց Հայաստանում է կառուցվել առաջին եկեղեցին՝ իսկական գանձ ուխտավորների համար։
Հայկական գինին հայտնի է ամբողջ աշխարհում։ Եվ ոչ իզուր, քանի որ գինին այստեղ պատրաստվում է հատուկ խաղողից։ Ի դեպ, հայկական գինու որակը ճանաչել են անգամ ֆրանսիացիները։
Ծիրանը երկրի խորհրդանիշն է։ Եթե ​​նայեք Հայաստանի դրոշին, ապա ստորին նարնջագույն շերտագիծը խորհրդանշում է հենց այս միրգը։

8.Զարմանալի է, որ Նորավանի վանք տանող ճանապարհին կա «Արագիլների գյուղ»։ Գրեթե յուրաքանչյուր սյուն ունի բույն, և դրա մեջ կանգնած է արագիլը:

9.Համեստ չափերով Հայաստանը, սակայն, գտնվում է միանգամից երեք կլիմայական գոտիներում։

10.Արենի գյուղի տարածքում հայտնաբերված ամենահին կոշիկը հայտնաբերվել է Հայաստանում. Ենթադրվում է, որ կոշիկը ավելի քան 5500 տարեկան է: Իսկ ընդհանրապես, Հայաստանի թանգարաններում արտեֆակտների մեծ բազմություն կա։

կազմել նորական բարդ բառ՝ վերջին բաղադրիչ դարձնելով տրված բառերի առաջին արմատները

նյութապաշտ — հողանյութ, շինանույթ

մոտակա — մարդամոտ, սրտամոտ

դաշտավայր — սահադաշտ, դարտադաշտ

փետրազարդ — կարմրափետուր, արծվափետուր

թռիչքաձև — ուղղաթիռ, ինքնաթիռ

հուսախաբ — բարեհույս