Նոյեմբերի 22

1. Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված
բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրելով համապատասխան տեղերում։
1. Մայր մտնող արևի ճառագայթները ոսկևորում է ամեն ինչ, և մի կախարդող
տեսարան ստեղծվեց, որով հիացան հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։
(հիանալ, ոսկևորել, ստեղծել)
2. Արդեն բացվել էին պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս թվում էր , թե մի նախշուն
գորգ ծածկել էր պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)
3. Ցանկապատի հետևում երևում էր մի տուն. նրա բակում արևածաղիկներ էին աճել, որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես ժպտում էին անցորդներին։ (ժպտալ, երևալ, աճել)
4. Մենք մեքենայի միջից անշարժ նայեցինք ճամփեզրի մոտակա սյունին նստած արագիլին, մինչև որ նա տեղից պոկվեց և թևերը ծանր-ծանր թափահարելով՝ թռչեց դեպի մոտակա ճահիճները։ (թռչել, պոկել, նայել)
5. Առաջարկը միաձայն ընդունեցին, և հաջորդ օրվանից բոլորը սկսեցին աշխատանքի գալ մեկ ժամ շուտ, որպեսզի կարողանան ժամանակին ավարտել պատվերի կատարումը։ (սկսել, ընդունել, կարողանալ)
6. Ընթացող գնացքի լուսամուտից երևում է մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ առկայծեցին թանձրացող խավարում, ապա անհետացան:(երևալ, անհետանալ, առկայծել)
7. Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում էին, երեխաները, ճոճանակների վրա նստած oրորվում էին, իսկ մեղմ քամին բերում էր մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոսնել, բերել)
8. Վարպետը վերցրեց հաստոցը, անջատեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
9. Դաշնակահարի մատները սահում էին ստեղների վրայով, և դահլիճը ողողում էր հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծել էր ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)
10. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

2. Դո՛ւրս գրել դիմավոր բայերը և որոշե՛լ եղանակը,
ժամանակաձևը, թիվը, դեմքը, սեռը, կազմությունը և խոնարհումը։

Լուսամփոփը հանկարծ շողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծառը խշշաց, ճյուղը դողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Առուն փախավ խոխոջալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծածկվեց լուսնյակն ամպի շալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի։
Դու ինչո՞ւ ես լցվել այդպես
Աշխարհով մեկ,
Դու ինչո՞ւ ես այդպես անհուն
Ու անեզերք։

հիշեցի եղանակ սահմանական, ժամանակ ներկա, թիվը եզակի, դեմքը առաջին, սեռը առաջին, կազմությունը պարզ, խոնարհում ե:

խշշաց եղանակը սահմանական, ժամանակ ներկա, թիվ եզակի երրորդ, դեմք երրորդ, սեռ երկրորդ, կազմությունը պարզ, խոնարհումը ա:

դողաց եղանակը սահմանական, ժամանակ ներկա, թիվ եզակի երրորդ, դեմք երրորդ, սեռ երկրորդ, կազմությունը պարզ, խոնարհումը ա:

փախավ եղանակը սահմանական, ժամանակ ներկա, թիվ եզակի երրորդ, դեմք երրորդ, սեռ երրորդ, կազմությունը ածանցավոր, սոսկածանցավոր, խոնարհումը ե:

Հոկտեմբերի 8 Գործնական աշխատանք

1Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։

1. Նա երկու օր ավել աշխատեց։ – 1․ առավել, ավելորդ
2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։ – 2․ հատակ մաքրող,
3. Վարպետը կատարեց դետալների յուղում։ – 1. յուղով պատել
4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։ – 2․ յուղի մեջ
5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով։ – 1․ կար անող
6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։ – 2․ կարող
7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։ – 1․ քայքայման պրոցես
8. Թխվածքի խմորում չամիչներ կային։ – 2․ խմորի մեջ
9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։ – 1․ հարված
10. Բաժակի մեջ գոլ ջուր կար։ – 2․ կիսատաք

2. Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել
տրված բառակապակցություններն ու նախադասությունները։
1. բարձր հարկ։ – հարկ, որը գտնվում է բարձր։
2. ավել գնել։ – հատակ մաքրող միջոց գնել կամ ավելին գնել։
3. ոչխարի հոտ։ – ոչխարների խումբ կամ ոչխարների բույր։
4. մետաքսի կտոր։ – մետաքյա կտոր։
5. Նա ջրում է։ – նա ջրի մեջ է կամ նա ջուր է լցնում։
6. Նա գնում է։ – նա գնում է կամ նա առնում է։
7. Խավարում է։ – մութն ընկնում է կամ խավարի մեջ է։

3.Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով
նախադասությանը համապատասխանողը։
1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը,
հրատարակչությունը)։
2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի
վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։
6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։

Նոյեմբերի 19

Գործնական աշխատանք

  1. Ընդգծե՛ք գործողություն նշանակող 3 բառ.
    ա. տնտես, բանտես, վերահաս, պսպղաս, խաղող, քաղող
    բ. զրկես, կրկես, հապալաս, ծլվլաս, նշաձող, աղանձող
    գ. տոկանք, տականք, զգանք, լոգանք, կորանք, փշրանք

  2. Ընդգծե՛ք 3 բայ.
    ա. արևագալ, թնդալ, ծխալ, գդալ, սխալ, կանխազգալ
    բ. բղավել, ցախավել, հապավել, ծամթել, բազմեն, բազեն
    ե. ցեղային, տեղային, գնային, տնային, խորհեմ, խոհեմ
    թ. անձավ, անցավ, տարավ, հարավ, հարկավ, ընկավ
    ժ. տրոհեր, ալեհեր, եթեր, կթեր, քնաբեր, խաբխբեր
    3. Ընդգծե՛ք ժխտական 3 բայաձև.
    ա. չախկալ, չողբալ, չաման, չաղան, չանչել, չանցնել
    բ. չարադեմ, չաղոթեմ, չորացա, չուրացա, չարակամ, չկամ
    գ. չմաշկել, չմշկել, չրխկաց, չթխկաց, չկարդալ, չքանալ

Գործնական աշխատանք

1․Ընդգծե՛ք ե խոնարհման 3 բայ.
ա. ավել, բավել, հմայել, անվայել, բեմել, ջերմել
բ. շահել, ջահել, նիկել, ծլկել, թափարգել, անարգել
գ. կոշկաթել, փիլիսոփայել, ներգաղթել, արժանավայել,
առավել, պառավել
դ. ճոճում է, խղճում է, ճչում է, գոչում է, եռում է, ձմեռում է
2․. Ընդգծե՛ք ա խոնարհման 3 բայ.
ա. անսխալ, մխալ, գեղածալ, կսկծալ, ժուժկալ, հեկեկալ
բ. սոսկալ, քենակալ, շողալ, ձնհալ, կանխակալ, շրխկալ
գ. կրծկալ, նողկալ, փսփսալ, հախճասալ, ծավալ, թվալ
դ. ասա՛, անսա՛, որսում է, դարսում է, գվվում է, գգվում է
ե. ժխտում է, վխտում է, կոպտում է, ժպտում է, սուրում է,
բուրում է

Գործնական աշխատանք Նոյեմբերի 17

1. Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը),
որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։
1. Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հանդիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային
բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ
նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած
բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թողնելու փորձ չարին։

Շրջելիս– ե խոնարհում պարզ բայ

լողալով-ա խոնարհում պարզ բայ

նստած-ե խոնարհում,պարզ բայ

հենած-ե խոնարհում,պարզ բայ

ներս քաշած– ե խոնարհում,բարդ բայ

սուզվելու-ե խոնարհում,պարզ բայ

թողնելու-ե խոնարհում

2. Հավալուսնը ջրի մեջ սուզվելու սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ
քշելիս ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը
բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկերացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի սուզվել գիտեն։ Այդ
դեպքում ստացվում է խելացի կազմակերպված որս. Հավալուսնները ջրի վերին
շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են
շարժվում դեպի ծանծաղուտը։

Սուզվելու– ե խոնարհում

քշելիս-ե խոնարհում

կազմակերպված– ե խոնարհում

2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել

1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ այն բայը, որը կրավորական ածանց չունի։
1. կոտրվել, գրվել, ծարավել, հաղորդվել
2. սոսնձվել, սեղմվել, ներկվել, գրավել
3. խորովել, վաճառվել, գնահատվել, կրճատվել
4. շարվել, տպագրվել, բղավել, մթերվել
5. գլորվել, գովել, ձևավորվել, միավորվել

2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ նշված սեռի բայը։
1. ներգործական – նիրհել, ցատկել, նկարել, ձգտել
2. ներգործական – խարխափել, բաշխել, զբոսնել, հիանալ
3. ներգործական – սայթաքել, մրսել, շտապել, ստուգել
4. չեզոք – զարդարել, նախորդել, շաղախել, ձուլել
5. չեզոք – ընդգծել, փոփոխել, կուտակել, փայլել
6. չեզոք – ուղղել, թողարկել, ցատկել, հղկել
6. կրավորական – գրավել, սղոցվել, բղավել, խռովել
7. կրավորական – վրդովել, նզովել, հոլովել, վաճառվել
8. կրավորական – կռավել, բովել, ճշգրտվել, թոթովել

Դերանուններ

1․ Ի՞նչ է դերանունը։

Դերանուն կոչվում են այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ` առանց դրանք անվանելու:

2․ Քանի՞ տեսակի են լինում դերանունները, թվիր դրանք։

Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:

3․Թվիր անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական դերանունները։

Անձնական դերանունները -ես, ինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:

Ցուցական դերանունները— սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:

Փոխադարձ դերանունները— իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի: 

Հարցական դերանունները— ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:

Հարաբերական դերանունները— որոնք, սակայն,

Որոշյալ դերանունները -ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:

Անորոշ դերանունները— ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե:

Ժխտական դերանունները— ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:

4․Գրիր պատում՝ օգտագործեկով հնարավորինս շատ դերանուններ։

Եղանակը անձրևոտ էր, ես և մի երիտասարդ տղա կանգնած էինք անձրևանոցի տակ՝ փողոցի մեջտեղում։

-Ես և դու մի մասնիկն ենք այս բնության, — անձրևի խշոցի ներքո, ես լսեցի նրա ձայնը։

Իմ մարմնով սարուռ անցավ, ես չգիտեի ինչ պատասխանեի։ Նա նույնպես լուռ էր։

Դու միշտ ես իմ սրտում եղել, բայց ամեն օր քեզ տեսնելով կարոտս թաքցրել եմ ժպիտիս տակ, — շարունակեց նա։

Ես լուռ կանգնած նայում էի նրա ժպտադեմ հայացքին՝ չկարողանալով գտնել այնպիսի բառեր, որ կարողանամ նրան տալ այն ջերումթյունը, որին նա սպասում է։ Հանկարծ, նա ավելի մոտենալով ինձ, բռնեց իմ ձեռքը և նուրբ համբուրեց ինձ։

Նոյեմբերի 15

1․ Գտնե՛լ փոխադարձ դերանունները։

Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Անրերևույթ, որպես ցավը խոր հոգու,
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն՝
Օղակելով լույս աստղեցը մեկմեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու,
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան ու հեռու
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…

2․Դո՛ւրս գրել դերանունները և խմբավորե՛լ ըստ տեսակների։ Հոլով, թիվ կամ դեմք ունեցող դերանունների դեպքում նշե՛լ դրանք։
Մկան թագավորը հրաման է տալիս, կանչում իր մոտ չղջիկին և ասում. «Ա՛յ անպիտան, դու մուկ ես, ո՞ւր ես թաքնվում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց է անում թևերը և ասում. «Ես ինչի՞ պիտի տուրք տամ քեզ, չե՞ս տեսնում սրանքԵս թռչուն եմ, ես որտեղի՞ մուկն եմ»։ Մկան թագավորը գրում է թռչունների թագավորին, թե այս տեսակ մի թռչուն կա. ինչի՞ դու նրանից տուրք չես վերցնում։ Թռչունների թագավորը սա որ լսում է, կանչում է չղջիկին, ասում. «Թե որ թռչուն ես, մեր օրենքը ինչի՞ ես խախտում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց է անում բերանը, ցույց տալիս ատամները և ասում. «Ես մուկ եմ, թռչունը բա ատամներ կունենա՞»։ Թռչունների թագավորը մնում է շվարած, գլուխը կորցրած։ Այսպես չղջիկը, երկուսին էլ խաբելով, մինչև հիմա էլ իր համար հանգիստ ապրում է առանց տուրք տալու։
Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքից

իր – անձական դերանուն, երրորդ դեմք, սեռական հոլով

դու – անձնական դերանուն, երկրորդ դեմք, ուղղական հոլով

ո՞ւր – հարցական դերանուն

ինչի՞ – հարցական դերանուն

ես – անձնական դերանուն, առաջին դեմք, ուղղական հոլով

քեզ – անձնական դերանուն, երկրորդ դեմք, սեռական հոլով

սրանք – ցուցական դերանուն, հայցական հոլով, հոգնակի թիվ

այս – ցուցական դերանուն

դու – անձնական դերանուն, երկրորդ դեմք, ուղղական հոլով

նրանից – անձնական դերանուն, երրորդ դեմք, բացառական հոլով

սա – ցուցական դերանուն, եզակի թիվ


 3. Դո՛ւրս գրել անձնական դերանունները. կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։
Իրար, այսչափ, նրանք, ոմն, ուրիշ, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի,
ամեն ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք,
ամենքը, մեկմեկու:

իրար- Էդիտան և Էլենը հայոց լեզվի դասին իրար դիմաց էին նստած։

նրանք- Նրանք ամեն օր միասին դասերից հետո զբոսնում են այգում։

մենք- Մենք միշտ ընկերներ ենք։

ինքը- Ինքը խաբումա։

դուք- դուք անկրկնելի գեղեցկություն ունեք։


4. Դո՛ւրս գրել ցուցական դերանունները. կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։
Ոմն, այսչափ, ինչ-որ, դրա, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի, ամեն
ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք, մյուս,
ամենքը, միևնույն:

այսչափ- այսչափ երջանիկ ես երբևէ չեմ եղել։

նույնքան- այն խանութում գինը նույնքան էր, ինչ այս մեկում։

դա- Դա այնքան հիասքանչ էր, որ մինչ օրս հիշում եմ, և նորից ապրում իմ ապրումները։

միևնույն- Միևնույնն է ես ճիշտ եմ։


 5. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են ցուցական:
1. ողջ, ամբողջ, միևնույն, ամենայն
2. համայն, սույն, միևնույն, ինչ
3. այսպես, այդպես այնպես, որքան
4. սա, դա, նույնտեղ, այնչափ
 6. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են որոշյալ:
1. միմյանց, յուրաքանչյուր, ինչ, երբ
2. ամեն ինչ, համայն, ամեն մի, ողջ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

7. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են հարաբերական:
1. ով, ինչ, երբ, սույն
2. ողջ, քանի, ինչու, որ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

Հոկտեմբերի 22

. Գրի՛ր բառերով։
9, 12, 99, 50, 60, 70, 80, 100, 1938, II, III, IV։

ինը, տասներկու, իննսունինը, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, հարյուր, հազար ինը հարյուր երեսունութ, երկրորդ, երրորդ, չորրորդ:

 . Ո՞ր շարքի բոլոր թվականներն են կազմությամբ պարզ
(արմատական):
1. տասնինը, երեսուն, ինը
2. քառասուն, մեկ, հազար
3. յոթ, միլիարդ, հարյուր
4. տասը, երկու, տասնմեկ
5. ինը, միլիարդ, քսանչորս
6. տասնութ, քսանութ, հարյուր
7. տասնմեկ, երեսուն, երեք
8. տասը, երկու, տասնմեկ

Հոկտեմբերի 18

1. Դո՛ւրս գրել ածականները. դրանցից երեքը գործածե՛լ
նախադասություններում։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս  ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
…Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել,
Նույն ալիքներն են գալիս ու գնում,
Եվ միայն ուռին ջրին կռացել,
Մի ինչ-որ կորած բան է որոնում։

Մութ ննջարանից լսվում է նորածին երեխայի լացը։

Հնեաբանները գտան հնում կորած սեյֆի բանալին։

Երեխաները ուրախ-ուրախ վազվզում էին մանկապարտեզի բակում։

Հոկտեմբերի 13

1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական-վիթխարի, ողորկ-հարթ, համեստ, դժվար-խրթին, հավաքել-ժողովել, դյութիչ-հմայիչ, հուզիչ, ծավի-բիլ, ստերջ-անպտուղ, դրվատել-գովել, դեղձան, դատարկել-պարպել, սնապարծ, խոնավ-տամուկ:

2.Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։

ա) Լուռ
1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ
բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր
գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել
դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ
ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

3. Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան-ծույլ, ամպոտ-ջինջ, դալար, ուսյալ-տգետ, երկչոտ-համարձակ, հինավուրց, գագաթ-ստորոտ, օրինական-ապօրինի, անջրդի-ջրարբի, ինքնահավան, նոսր-թանձր, ողորկ-խորդուբորդ, հեռավոր,արատավոր-անբասիր, հմուտ:
4. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային տարարմատ
զույգը և յուրաքանչյուր բառով կազմե՛լ մեկական նախադասություն։
1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն – Նա տգետ էր, իսկ քույրը բավականին գիտունիկ էր։
2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր – Մարկային հաջողությունները գերազանցեցին տմարդկային վայրենիներին։
3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ – Վախկոտները կարճ կապրեն, իսկ անվախները երկար։
4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ – Վճարովի տոմսերը բավականին թանգ էին, իսկ անվճար տոմսերի համար բավականին բարդ փորձություններ էին ընտրվել։
5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ – Որոշների համար տվյալ երաժշտությունը հաճելի է, իսկ ուրիշների համար տհաճ։
6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ – Հասուն է նա, ով անհասի հետ գլուխ չի դնում։