Բեռլինի վեհաժողովին արևմտահայության պահանջները ներկայացնելու համար ընտրվեց հայկական պատվիրակություն նախկին պատրիարք Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ: Նա իր քարտուղար և թարգմանիչ Մինաս Չերազի հետ մեկնեց Եվրոպա՝ մեծ տերությունների կառավարող շրջաններին ներկայացնելու հայ ժողովրդի ակնկալիքները: Խրիմյանը հանդիպումներ ունեցավ Իտալիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների, ապա Անգլիայի պետական գործիչների հետ:
Պատվիրակության մյուս անդամը Խորեն Նարբեյն էր, որը պատրիարքի հանձնարարությամբ մեկնեց Պետերբուրգ: Նա ռուսական ցարին ներկայացնելու էր հայության խնդրանքը՝ վեհաժողովի ժամանակ դրական լուծում տալ հայ ժողովրդի ձգտումներին: Վեհաժողովի օրերին նրանք պետք է հանդիպեին Բեռլինում:
Վեհաժողովն սկսվեց 1878թ. հունիսի 1-ին և ավարտվեց հուլիսի 1-ին: Դրան մասնակցում էին Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Անգլիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները: Իբրև պարտված պետություն ներկա էր նաև Թուրքիայի պատվիրակությունը, որը Կիպրոսը Անգլիային զիջելով՝ ապահովեց նրա աջակցությունը: Պատերազմում հաղթած Ռուսաստանը Բեռլինում մնաց միայնակ, այստեղ ամեն մի պետություն հետապնդում էր իր շահը: Հայ պատվիրակությանը թույլ չտրվեց մասնակցել վեհաժողովի նիստերին: 16-րդ հոդվածը վերափոխվեց 61-ի: Հոդվածից հանվեց Հայաստան անվանումը, մնաց միայն «հայաբնակ մարզեր» անորոշ արտահայտությունը: Այս հոդվածով ոչ մի ժամկետ չէր նշվում բարենորոգումների կատարման համար, և դրանց մասին Բ. Դուռը պետք է հաշիվ տար ոչ թե Ռուսաստանին, այլ 6 մեծ պետություններին: Սրանց միջև գոյություն ունեցող հակամարտությունները թույլ չէին տալու միասնական գործողություններ ձեռնարկել Թուրքիայի դեմ: Մեծ բանավեճեր սկսվեցին Արևմտյան Հայաստանից Ռուսաստանին անցնող տարածքների հարցում: Անգլիայի պնդմամբ Թուրքիային վերադարձվեցին Էրզրումը, Ալաշկերտի հովիտը, Բայազետը և հարակից տարածքները: Ռուսաստանին մնացին միայն Բաթումը, Կարսը, Արդահանը, Արդվինը: Վերջին երեքից ստեղծվեց Կարսի մարզը, որը մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը մնաց Ռուսաստանի կազմում:
Հայ պատվիրակությունը Բեռլինից վերադարձավ հուսախաբ: Մկրտիչ Խրիմյանն զգաց, որ աղերսաթղթերը և խնդրագրերը չեն կարող օգնել հայությանը, որ ժողովուրդը կարող է փրկվել միայն պայքարով: Հայկական հարցը 61-րդ հոդվածով միջազգայնացվեց: Մեծ տերություններն իրենց քաղաքականությունը դարձրին Թուրքիայից որևէ պահանջ ունենալու պարագայում բարձրացնել հայկական հարցը՝ 61-րդ հոդվածի իրագործումը, արևմտահայության համար բարենորոգումներ կատարելու խնդիրը: Սուլթան Աբդուլ Համիդն զգաց այդ վտանգը և ծրագրեց հայկական հարցը վճռել յուրովի՝ զանգվածային կոտորածների միջոցով: Այդ չարիքը կանխազգացին հայ իրատես գործիչները՝ Գրիգոր Օտյանը, նաև Գարեգին Սրվանձտյանը, որոնք քարոզում էին, որ հայության ազատության խնդիրը հայ ժողովրդի ձեռքին է. «Հայաստանի մեջն է բուն հայկական խնդիրը, իսկ մենք Պեռլինի մեջ կորոնենք զայն»:
18-րդ դարասկզբին Իրանը հայտնվել էր չափազանց ծանր դրության մեջ։ Դա նպաստավոր պայմաններ ստեղծեց հպատակ ժողովուրդների ազատագրական պայքարի ծավալման համար։ Ապստամբած աֆղաններին հաջողվեց 1722թ. գրավել Իրանի մայրաքաղաք Սպահանը։ Իրավիճակից շտապեց օգտվել դեպի հարավ ՝ մերձկասպյան տարածքներին տիրանալ ձգտող Ռուսաստանը։ Պարսից շահին ապստամբներից պաշտպանելու պատրվակով կայսր Պետրոս 1-ը 1722թ. արշավանք կազմակերպեց դեպի Իրան։ Ռուսաց կայսրի արշավանքի լուրը մեծ ոգևորություն առաջացրեց հայ գործիչների շրջանում։ Արցախի մելիքները այդ ժամանակ կազմակերպել էին 12000 — անոց զորք։ Դրանից 10000-ը Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի ցուցումով մեկնեց Գանձակի մոտակա Չոլակ վայրը ՝ սպասելու ռուսական զորքի գալուն։ Հայկական զորքը Չոլակից վերադարձավ Արցախ և ձեռնամուխ եղավ երկրամասի ինքնապաշտպանությանը։ Ազատագրական պայքարին օժանդակելու նպատակով Շիրվանից Արցախ եկած Ավան և Թարխան հարյուրապետերը ՝ իրենց համախոհներով։ Գյուլիստանում, Շուշիում, Ավետարանոցում, Ջրաբերդում, Քարագլխում և այլ վայրերում կազմակերպվեցին պաշտպանական ամրոցներ ՝ սղնախներ։ 1723թ. հունիսին թուրքական զորքերը գջզավթեցին Թիֆլիսը և շարժվեցին Գանձակ։ Ռուս-թուրքական մրցակցությունը այդ ժամանակ հանգուցալուծվեց 1724թ. հունիսի 12-ին Կոստանդնուպոլսում կնքված պայմանագրով։ Այսրկովկասյան տարածաշրջանի և Ատրպատականի պարսկական տիրույթները բաժանվեցին Ռուսսաստանյան և Օսմանյան կայսրությունների միջև։ Վրաստանը և Արևելյան Հայաստանը ամբողջությամբ թողնվեցին Օսմանյան կայսրության տնօրինությանը։ Ռուսաստանը այլևս չէր կարող օգնության հասնել հայկական ուժերին, որոնք հակառակ թուրքերի պահանջներին, շարունակում էին զինված պայքարը։ Թուրքական զորքերը 1724թ. գարնանը ներխուժելով Արարատյան դաշտ սկսում են ավերել հայկական բնակավայրերը։ Կարբի գյուղի ոնակիչները 40 օրվա համառ դիմադրությունից հետո միայն վայր դրեցին զենքը, երբ թշնամին խոստացավ չմտնել իրենց բնակավայրը։ Հունիսի 7-ին թուրքական զորքը պաշարեց Երևանը։ Պաշտպանության համար ոտքի կանգնեց նաև մերձակա հայկական գյուղերի բնակչությունը։
Հակառակորդի գրոհները մատնվում էին անհաջողության։ Պարենի ու զինամթերքի սպառման պատճառով 1724թ. սեպտեմբերի 26-ին Երևանը անձնատուր եղավ։ Թուրքերի կորուստը կազմեց շուրջ 20000 մարդ։ Երևանի պաշտպանությունը ցույց տվեց հայ ժողովրդի ազատասիրության բարձր ոգին։ Դրա շնորհիվ կասեցվեց թուրքական զորքերի առաջխաղացումը Արցախին ՝ հնարավորություն տալով տեղի ուժերին ժամանակ շահելու և նախապատրաստվելու ահեղ մարտերին։ Արցախի ազատագրական ուժերը 1724թ. թուրքական զորքերի դեմ համատեղ գործելու մասին համաձայնագիր կնքեցին Գանձակի մահմեդականների հետ։ Համագործակցելու առաջարկներ արվեցին նաև պարսկական իշխանություններին։ Հուսադրող էր ազգային գործիչ Իվան Կարապետի ժամանումը Ռուսաստանից ՝ ազատագրական պայքարին օժանդակելու խոստումներով։ 1725թ. մարտին թուրքական երեք զորամասեր ներխուժեցին Վարանդա գավառ։ Կորուստներից խուսափելու համար մելիքները դիմեցին հնարամտության։ Շուրջ 6000 թուրք զինվորների տեղավորելով հայկական գյուղերում ՝ հայ ինքնապաշտպանական ուժերը գիշերային հանկարծակի գրոհով ոչնչացրին նրանց։ Այս հաղթական գործողությունը բարձրացրեց հայերի ինքնավստահությունը և մարտունակությունը։ Անհաջողության մատնվեց նաև Արցախի դեմ թուրքական հաջորդ հարձակումը։ 1726թ. Օսմանյան զինուժի ՝ Շուշին գրավելու փորձերը հաջողություն չունեցան։ Ութօրյա մարտերում տալով մոտ 800 զոհ ՝ թուրքերը նահանջեցին Գանձակ։ Չստանալով Ռուսաստանից խոստացված օգնությունը և ցանկանալով կանխել հետագա արյունահեղությունը ՝ հայկական ուժերի մի մասը դադարեցրեց պայքարը։ 1728թ. մահացավ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը։ Հաջորդ տարի Ավան և Թարխան հարյուրապետերի գլխավորությամբ հայ զինվորականության մի մասը տեղափոխվեց ռուսաստանյան բանակ ՝ մտնելով նորաստեղծ «Հայկական էսկադրոնի» կազմը։ Սակայն 1729-1731թթ. թուրքական նվաճողների դեմ շարունակում էր պայքարել Գյուլիստանի սղնախը ՝ Աբրահամ սպարապետի գլխավորությամբ։ Արցախի զինված պայքարը ոգեշնչող դեր ունեցավ հայ ժողովրդի հետագա սերունդների համար ՝ հավատ ներշնչելով սեփական ուժերի նկատմամբ։
Սյունիքում
Սյունիքում հայկական ուժերը սկզբնական շրջանում համախմբված չէին։ Անհանգստացնող հանգամանք էր նաև այնտեղ պարսկամետ ուժերի ազդեցությունը։ Սյունիքում զինված շարժումը նախապես ուղղված էր հյուսիսից անընդհատ արշավող լեզգի հրոսակախմբերի հետ։ Ազատագրական շարժումը համախմբելու համար քայլեր ձեռնարկվեցին։ Հայաստան ուղարկված հայ զինվորականները Դավիթ բեկի գլխավորությամբ 1722թ. հասան Սյունիք և հաստատվեցին Շինուհայր ավանում։ Շուտով նրանց շուրջ համախմբվեցին տեղի զինվորական ուժերը։ Դավիթ բեկի ղեկավարությամբ ստեղծվեց ռազմական խորհուրդ, զորքի սպարապետ նշանակվեց Մխիթարը։ Առաջին լուրջ հարվածը 1722թ. աշնանը հասցվեց Ջևանշիր կոչվող քոչվոր ցեղին։ Այդ հաղթանակը մեծ հեղինակություն բերեց Դավիթ բեկին։ Հայկական ուժերը միավորելու գործում կարևոր նշանակություն ունեցավ հավատուրաց մելիք Բաղրին ենթակա ՝ Տաթևի մոտ գտնվող ամրոցի գրավումը։ Դավիթ բեկի պահանջով Բաղրին գլխատեցին։ Այս իրադարձություններից հետո Տաթևը դարձավ Դավիթ բեկի նստավայրը։ Շրջակա մահմեդական տիրակալների դեմ վճռական ՝ հաղթական ճակատամարտը տեղի ունեցավ Չավնդուրի մոտ։ Հետագայում հայկական ուժերի կարևոր հաղթանակներից էր Զևայի և Որոտանի բերդերի ազատագրումը։ Ավելի քան մեկամյա պայքարից հետո հաջողվեց Սյունիքի մեծ մասը ազատագրել։ Դավիթ բեկի գլխավորությամբ 1724թ. ստեղծվեց Կապանի Մեծ իշխանությունը, որի կենտրոնը դարձավ Հալիձորի բերդը։ Ահագնացող օամանյան վտանգը պարսից Թահմասպ 2-րդ շահին ստիպեց ճանաչել հայկական իշխանությունը։ Շահը Դավիթ բեկին իրավունք վերապահեց դրամ հատելու և ապա դաշինք կնքեց նրա հետ: Նա կոչ արեց շրջակա պարսկական կառավարիչներին ճանաչելու Սյունիքի հայկական իշխանությունը, ռամական օժանդակություն ցուցաբերելու և գործելու համաձայնեցված: Երևանը գրավելուց հետո թուրքական զորքերը շարժվեցին դեպի Սյունիք և Ատրպատական: 1727թ. մարտին թշնամին պաշարեց Հալիձորի բերդը: Որոշվեց ճեղքել պաշարումը և անցնել հակահարձակման: Շուրջ երեք հարյուր զինյալներ Մխիթարի և տեր Ավետիսի գլխավորությամբ աննկատ դուրս եկան բերդից: Նրանք հանկարծակի հարվածեցին թշնամուն և խուճապի մատնելով, մեծ կորուստներ պատճառեցին: Թշնամին կորցրեց 148 մարտական դրոշ: Հալիձորի հաջողությունը թուրքերի դեմ տարած ամենախոշոր հաղթանակն էր: Այն ամրացրեց զորքի և բնակչության վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, նոր թափ հաղորդեց զինված պայքարին: Հայկական զինուժը հետապնդելով թշնամուն ազատագրեց Մեղրին: Հալիձորի և Մեղրու հաղթանակները ամրապնդեցին հայոց պետականությունը Սյունիքում:
10-14-րդ դարերում նպաստավոր պայմաններ կային նոր կրթական համակարգի առաջացման և զարգացման համար։ Այդ ժամանակ դպրոցները հիմնականում եկեղեցու տնօրինության տակ էին։ Կային ՝ ծխական, վանական և տաճարային դպրոցներ։ Արդեն 9-րդ դարի վանական և տաճարային դպրոցների հիման վրա ձևավորվեցին նոր վարդապետարաններ։ Այդ ժամանակ կրթական համակարգը հիմնականում բաղկացած էր տարրական և բարձրագույն տիպի դպրոցներ։ Բարձրագույն դպրոցում ուսումը տևում էր 7-8 տարի։ 10-14-րդ դարերում ուսումնական գործը կազմակերպող նշանավոր գործիչներից էին Գրիգոր Մագիստրոսը, Հովհաննես Իմաստասերը, Եսայի Նչեցին, Վահրամ Բաբունին, Գրիգոր Տաթևացին։ Միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնական կենտրոններից էին Սանահինի և Հաղպատի վարդապետարանները։ Իրենց գիտամանկավարժական գործունեությունը այստեղ են անցկացրել ժամանակի նշանավոր գործիչներ Վարդան Արևելցին, Դավիթ Ալավկաորդին և ուրիշներ։ Ժամանակի նշանավոր կրթական կենտրոններից էր նաև Նարեկի վարդապետարանը, որտեղ կրթություն է ստացել աշխարհահռչակ բանաստեղծ Գրիգոր Նարեկացին։ 12-րդ դարից սկսվում է բարձրագույն դպրոցների վերելքի ժամանակաշրջանը։ Համահայկական նշանակություն ունեցող բարձրագույն դպրոց էր Անիի վարդապետարանը, որի ուսուցչապետը Հովհաննես Իմաստասերն էր։ Հայկական մշակույթի զարգացման գործում նշանակալից դեր խաղաց Գոշավանքի վարդապետարանը։ Այն իր ծաղկումը ապրեց առակագիր Մխիթար Գոշի օրոք։ Հայկական կրթական մշակույթային կյանքի զարգացման գործում շատ կարևոր դեր է խաղացել Գլաձորի համալսարանը։ 1280-ական թթ. հիմնադրված դպրոցը Եսայի Նչեցու տարիներին հայտնի դարձավ «Գլաձորի համալսարան» անունով։ Մեծ էր նաև Տաթևի համալսարանի դերը։ 14-րդ դարի երկրորդ կեսից մինչև 15-րդ դարի առաջին սկիզբը համալսարանի համալսարանի առաջացման գործունեության շրջանն էր։ Նրա ուսումնական և գիտական աշխատանքները ղեկավարում էին նշանավոր գիտնականներ ՝ Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին։ Կիլիկիայում գործող բարձրագույն դպրոցների շարքում մեծ հռչակ էր վայելում Սսի համալսարանը։ Հայտնի էր նաև Սկևռայի դպրոցը, որը հատկապես մեծ դեր ուներ Կիլիկյան Հայաստանի վանական տիպի դպրոցների շարքում։ Մանրանկարչության, արվեստի և երաժշտության զարգացման գործում մեծ դեր խաղաց Հռոմկլայի կաթողիկոսարանյին դպրոցը։
9-րդ դարի վերջերից սկսած ՝ հայ պատմագրությունը վերելք է ապրում։ Զարգացած միջնադարում առաջացան հայ պատմագրությաննոր ժանրեր ՝ համաշխարհային պատմությունը և տարեգրությունը։ Վերջինիս դեպքում պատմությունը շարադրում էին կամառոտ ՝ ըստ ժամանակագրական հերթականության։ Հայոց պատմության շարքը շարունակում է նշանավոր հասարակական-քաղաքական գործիչ, կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին։ Նա իր «Հայոց Պատմություն» աշխատության շարադրանքը սկսում է Հայկի ու Բելի առասպելից և հասցնում իր ապրած ժամանակաշրջանը ՝ 10-րդ դարի առաջին տասնամյակները։ Հայոց պատմության շարքի հաջորդ պատմագիրը Արիստակես Լաստիվերցին է։ Նրա «Պատմություն» աշխատությունը ներառում է 1000-1071 թթ. ժամանակաշրջանի իրադարձությունները ՝ հայ-բյուզանդական հարաբերությունները և սելջուկների արշավանքները։ 13-րդ դարի պատմագիր է Կիրակոս Գանձակեցին։ Նրա «Հայոց Պատմությունը» ընդգրկում է քրիստոնեության ընդունումից մինչև 1265թ. ընկած ժամանակահատվածը։ Հայ պատմագրության մեջ համաշխարհային պատմության շարադրանքի ժանրը ՝ որպես նոր ուղղություն, հիմնադրել է Ստեփանոս Տարոնեցին։ Նրա աշխատությունը կոչվում է «Տիեզերական պատմություն»։ Համաշխարհային պատմության շարադրելու երկրորդ փորձը կատարեց 13-րդ դարի նշանավոր մատենագիր ՝ Վարդան Արևելցին։ Նրա «Տիեզերական պատմություն» աշխատությունը ընդգրկում է «անսկիզբ ժամանակներից» մինչև 1267 թվականը։ 10-14-րդ դարերի հայ պատմագրության մեջ շարունակվում էր Հայաստանի առանձին տարածաշրջանների պատմության շարադրանքը։ Այս ժանրի հիմնադիրը Մովսես Կաղանկատվացին է։ Այս ժանրով ստեղծագործող հաջորդ պատմիչը Թովմա Արծրունին էր։ Նրա «Արծրունիների տան պատմության» աշխատությունը նվիրված է Վասպուրականի նահանգի և Արծրունիների տոհմի պատմությունը։ 13-րդ դարի երկրորդ կեսի նշանավոր եկեղեցական-քաղաքական գործիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունը նվիրված է Սյունիքի նահանգի պատմությունը։ 13-րդ դարի նշանավոր ժամանակագիր էր Կիլիկյան Հայաստանի պետական գործիչ, օրենսգիր Սմբատ Գունդստաբլը։ Իր «Տարեգիրք» աշխատությունում նա համառոտ պատմում է Բագրատունյաց թագավորության շրջանի իրադարձությունները և Կիլիկյան Հայաստանի պատմական դեպքերը։ 10-14-րդ դարերի հայ պատմիչների աշխատությունները կարևոր սկզբնաղբյուր է ոչ միայն հայ ժողովրդի, այլ Առաջավոր Ասիայի երկրների պատմության ուսումնասիրության համար։
Տիգրան Մեծի նվաճումների հետևանքով Առաջավոր Ասիայում ստեղծվեց աշխարհակալ մի նոր տերություն, որը տարածվում էր Եգիպտոսից ու Կարմիր ծովից մինչև Կովկասյան լեռներ և Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով: Այդ տերության մեջ էին մտնում Վիրքը, Աղվանքը, Ատրպատականը, Ադիաբենեն, Օսրոենեն, Կոմագենեն, Ասորիքը, Փյունիկիան, Դաշտային Կիլիկիան և այլ երկրներ: Տիգրան Մեծի տերությունը հելլենիստական պետություն էր: Տերության միջուկը կազմում էր Մեծ Հայքը, որտեղ բնակվում էր հայ ժողովրդի հիմնական զանգվածը, և որտեղ գտնվում էին տերության քաղաքական ու տնտեսական նշանավոր կենտրոնները: Տերության տնտեսապես ամենազարգացած շրջանը Ասորիքն էր՝ իր աշխարհահռչակ Անտիոք մայրաքաղաքով: Միջազգային տարանցիկ առևտրի կարևոր կենտրոններ էին Փյունիկիայի վաճառաշահ Տյուրոս, Բիբլոս, Բեյրութ, Սիդոն նավահանգստային քաղաքները: Հարուստ ու հռչակավոր էին նաև Դաշտային Կիլիկիայի Տարսոն, Ադանա և այլ քաղաքներ: Ասորիքի կառա վարչապետ նշանակվեց Տիգրան II-ի մերձավոր զինակից Բագարատը, որի նստավայրը Անտիոքն էր: Երկրագործության և արհեստագործության նշանավոր կենտրոն էր Հյուսիսային Միջագետքը, որի կառավարիչն էր Տիգրան II-ի կրտսեր եղբայր Գուրասը: Թվարկված երկրները հայկական տերության կազմում ունեին տարբեր կարգավիճակներ: Տիգրան Մեծը գրաված երկրների մի մասը վերածեց ենթակա թագավորությունների: Տիգրանը իրեն հռչակեց նաև Սիրիայի թագավոր: Մյուս երկրները վերածվեցին նահանգների, որոնք կառավարում էին նշանակված փոխարքաները կամ կուսակալները: Նվաճված երկրները պարտավոր էին հարկ վճարել և զորք տրամադրել: Զորք էին տրամադրում նաև Հայաստանի քաղաքական ազդեցության ոլորտում գտնվող թագավորներն ու հպատակ ցեղերը: Այսպիսով` Տիգրան II-ը դարձավ Առաջավոր Ասիայի մեծագույն մասի տիրակալը: Հայոց տերության մեջ անմիջականորեն մտնող տարածքը կազմում էր շուրջ 1 մլն կմ2 , իսկ նրա քաղաքական գերիշխանության ու ազդեցության ներքո գտնվող ամբողջ տարածքը կազմում էր շուրջ 3 մլն կմ2:
Հայկական աշխարհակալ տերությունը նվաճումների հետևանքով նոր մայրաքաղաքի կարիք ուներ: Արտաշատն արդեն չէր կարող կատարել այդ դերը, քանզի մնացել էր տերության ծայր հյուսիսում, իսկ Անտիոքը գտնվում էր բուն հայկական հողերից դուրս և ուներ օտարազգի բնակչություն: Այն հիմնադրվեց Աղձնիք նահանգում, Տիգրիսի ձախակողմյան վտակներից մեկի ափին: Մայրաքաղաքը կառուցվեց Ք. ա. 70-ական թվականների ընթացքում և անվանակոչվեց Տիգրանակերտ: Մայրաքաղաքը բնակեցնելու նպատակով Տիգրան II-ը նվաճված երկրների քաղաքային բնակչության մեծ մասին բռնագաղթեցրեց Հայաստան: Հայաստան տեղափոխված ամբողջ բնակչությունը չի բնակեցվել միայն Տիգրանակերտում: Այսպիսով` կարճ ժամանակամիջոցում կառուցվեց մեծ ու շքեղ մի քաղաք: Քաղաքը շրջապատված է եղել 25 մ բարձրությամբ պարիսպներով, ունեցել է անառիկ միջնաբերդ: Տիգրանակերտն Արևելքի նշանավոր քաղաքներից էր՝ արհեստագործության, առևտրի ու մշակույթի խոշոր կենտրոն: Քաղաքն ունեցել է իր թատրոնը, որտեղ հույն դերասանները ողբերգություններ և թատերգություններ են բեմադրել: Բացի Տիգրանակերտ մայրաքաղաքից` նույն անվանումով քաղաքներ են հիմնադրվել նաև տերության այլ վայրերում: Հայ ժողովուրդը դարեր շարունակ իր բանավոր ստեղծագործություններում փառաբանել է Տիգրան Մեծի կերպարը: Նրա կյանքի ու գործի հիանալի նկարագրությունը փոխանցվել է սերնդից սերունդ: Գովերգվել են նրա մարդկային ու արքայական առաքինությունները:
Արտաշես I-ին հաջորդեց նրա ավագ որդին՝ Արտավազդ I-ը (Ք. ա. 160-115թթ.), որը թագավորեց խաղաղությամբ: Արտավազդի գահակալման վերջին տարիներին բռնկվեց հայ-պարթևական կարճատև պատերազմ, որում Հայոց թագավորությունը պարտվեց: Ք. ա. 115թ. անժառանգ Արտավազդ I-ը ստիպված էր եղբորորդուն՝ Տիգրանին որպես պատանդի հանձնել պարթևներին: Արտավազդ II-ի մահից հետո թագավորեց նրա կրտսեր եղբայր Տիգրան I-ը (Ք. ա. 115-95թթ.): Պատանդության մեջ թագաժառանգ Տիգրանը մնաց շուրջ 20 տարի և հայրենիք վերադարձավ հոր՝ Տիգրան I-ի մահից հետո: Իր ազատության դիմաց նա ստիպված եղավ պարթևներին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը:
Տիգրան II-ը (Ք. ա. 95-55թթ.) գահ բարձրացավ 45 տարեկան հասակում: Նրա առաջնահերթ խնդիրը հայկական բոլոր տարածքները մեկ ընդհանուր պետության մեջ միավորելն էր: Արտաշես I-ը հիմնականում լուծել էր այդ կարևոր խնդիրը՝ բացառությամբ Ծոփքի և Փոքր Հայքի թագավորությունների: Ք. ա. 94թ. Տիգրանի բանակները մտան Ծոփք և այն միացրեցին Մեծ Հայքին: Ծոփքի թագավորն սպանվեց: Մեծ Հայքի թագավորությունը դուրս եկավ Եփրատի ափեր: Գետից այն կողմ տարածվում էր Կապադովկիայի թագավորությունը, որը շուտով հայտնվեց Տիգրան II-ի ուշադրության կենտրոնում:
Հայկական բոլոր հողերը միավորելու համար անհրաժեշտ էր Մեծ Հայքին միացնել նաև Փոքր Հայքը, որը մինչ այդ միացվել էր Պոնտոսի թագավորությանը: Վերջինս Փոքր Ասիայի հզոր պետություններից էր և ուներ լավ վարժեցված ու մարտունակ բանակ: Պոնտոսի թագավորը Միհրդատ VI Եվպատորն էր: Իր ամբողջ գործունեության ընթացքում նա Հռոմի դեմ հետևողական պայքար է մղել` Փոքր Ասիայում մի ընդարձակ և հզոր հելլենիստական պետություն ստեղծելու նպատակով: Այդ ճանապարհին գլխավոր խոչընդոտը Հռոմն էր, ուստի իր հակահռոմեական պայքարում Միհրդատը որոշեց դաշնակցել Տիգրան II-ի հետ: Տիգրան II-ն ու Միհրդատ Պոնտացին արագ համաձայնության եկան միմյանց հետ: Ք. ա. 94թ. կնքվեց հայ-պոնտական պայմանագիր, որի համաձայն՝ 1. Հայաստանը գործողությունների ազատություն էր ստանում հյուսիսում, հարավում և արևելքում, իսկ Պոնտոսը՝ արևմուտքում: 2. Կողմերը միացյալ ուժերով հարձակվելու էին Կապադովկիայի վրա, որի տարածքը պետք է ստանար Պոնտոսը, իսկ շարժական գույքը և բնակչությունը՝ Հայաստանը: 3. Դաշինքն ամրապնդելու նպատակով Միհրդատն իր դուստր Կլեոպատրային կնության էր տալիս Տիգրան II-ին: Ք. ա. 93թ. հայկական զորքերը ներխուժեցին Կապադովկիա: Ճիշտ է, Հռոմի զինված միջամտությամբ հաջողվեց վերականգնել Կապադովկիայի թագավորությունը, սակայն վերջինս մեծապես թուլացավ, իսկ Հայոց թագավորությունը ձեռք բերեց հսկայական ավար և մեծ թվով գերիներ:
Հռոմի և Պարթևստանի միջև կնքվեց համաձայնագիր, որն ուղղված էր Հայաստանի ու Պոնտոսի դեմ: Տիգրան II-ի նվաճողական ծրագրերի իրականացմանը խանգարում էր հատկապես Պարթևստանը: Նրա թագավոր Միհրդատ II-ը կամենում էր գերիշխանություն հաստատել Մեծ Հայքի թագավորության նկատմամբ: Սակայն Միհրդատ II-ի կյանքի վերջին տարիներին Պարթևստանում սկսված ներքաղաքական պայքարի հետևանքով թագավորական իշխանությունը զգալիորեն թուլացավ: Իսկ երբ նա մահացավ, Տիգրանն անմիջապես հարձակվեց Պարթևստանի վրա և առաջին հերթին վերադարձրեց «Յոթանասուն հովիտները»: Այնուհետև հայկական զորքերը մտան Պարթևստանին ենթակա Ատրպատականի թագավորություն և գրավեցին այն: Շարժվելով հարավարևելք՝ հայկական բանակը գլխովին ջախջախեց պարթևների զորքը և պաշարեց պարթևական թագավորների ամառային նստավայր Էկբատանը: Պարթևական թագավոր Գոդերձ II-ն ստիպված հաշտություն խնդրեց: Հաշտության պայմանագրի համաձայն` պարթևները հօգուտ Հայաստանի հրաժարվում էին Մարաստանից և Հյուսիսային Միջագետքից՝ պահելով միայն Էկբատան ամառային աթոռանիստը: Շատ կարևոր է, որ պարթևաց արքան հրաժարվում էր նաև արքայից արքա տիտղոսից: Այն այսուհետև կրելու էին Տիգրանն ու նրա հաջորդները: Այնուհետև հայկական բանակը մեկը մյուսի հետևից գրավեց Հյուսիսային Միջագետքի երկրները: Հյուսիսային Միջագետքի գրավմամբ Տիգրան II-ի տերությունն ընդհուպ սահմանակցեց Սելևկյան պետությանը, նրանց բաժանում էր միայն Եփրատ գետը: Երբեմնի հզոր Սելևկյան թագավորությունն ապրում էր խոր ճգնաժամ: Չկարողանալով հաղթահարել այդ ճգնաժամը՝ երկրի ավագանին ելքը տեսնում էր արտաքին որևէ տիրակալի իշխանությունն ընդունելու մեջ: Ի վերջո ընտրությունը կանգ առավ Տիգրան II-ի թեկնածության վրա: Ք. ա. 84թ. հայկական բանակներն անարգել մտան Ասորիք: Տիգրանն Անտիոքում բազմեց Սելևկյանների գահին ու այստեղ խաղաղությամբ իշխեց շուրջ երկու տասնամյակ: Ասորիքի միացումը հնարավորություն ստեղծեց գրավելու Կոմագենեն ու Կիլիկիան, ապա նաև Փյունիկիան: Ի վիճակի չլինելով դիմադրելու Հայոց թագավորի բանակներին՝ Հայաստանի գերիշխանությունն ընդունեցին Հրեաստանը և մի քանի այլ երկրներ: Տիգրանին համառ դիմադրեցին Միջերկրականի ծովափնյա քաղաքները, որոնցից վերջինը՝ Պտղոմայիսը, նա գրավեց միայն Ք. ա. 71թ.: Հայկական տերության սահմանները հասան Եգիպտոս, որը հայտնվեց Հայոց թագավորի հետաքրքրությունների շրջանակում: Նրա թագավոր Պտղոմեոս XII-ը գահ բարձրացավ Տիգրան II-ի օգնությամբ:
Արտաշեսյանների թագավորություն, մ․թ․ա․ 189- մ․թ․ 1 թվականներին գոյություն ունեցած թագավորություն, որի հիմնադիրը Արտաշես Ա Բարեպաշտն է։ Թագավորությունն իր հիմնադրման սկզբնական շրջանում ունեցել է նվազագույնը 250 հազար կմ2 տարածք, իսկ հզորության գագաթնակետին՝ Տիգրան Մեծի ազդեցության ոլորտը ընդգրկել է շուրջ 3 մլն կմ2 տարածք։
Թագավորության մայրաքաղաքն ի սկզբանե եղել է Երվանդ Դ Վերջինի կողմից կառուցված Երվանդաշատը, ապա Արտաշես Ա-ի կողմից կառուցված է Արտաշատ քաղաքը։ Հետագայում, երբ ստեղծվեց Տիգրան Մեծի աշխարհակալությունը, Արտաշատը ընկավ պետության ծայր հյուսիսում, և Տիգրան Մեծը Աղձնիքում հիմնադրեց Տիգրանակերտը։
Մ․թ․ա․ 201 թվականին Սելևկյան Անտիոքոս Մեծ թագավորի զորքերի ղեկավար Արտաշեսը մտնում է Հայաստան և տապալում Երվանդունիների թագավորությունը, որի վերացումից հետո Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը՝ Ծոփքում դառնում են կառավարիչներ[1]։ Սակայն մ․թ․ա․ 190 թվականին տեղի է ունենում Մագնեսիայի ճակատամարտը, որտեղ Սելևկյանները ջախջախիչ պարտություն են կրում և սկսում թուլանալ։ Օգտվելով նպաստավոր պայմաններից՝ Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում մ․թ․ա․ 189 թվականին վերականգնում են հայոց անկախությունը։
Արտաշեսը կատարում է մի շարք բարեփոխումներ, կառուցում է Արտաշատը, և Արտաշեսյանների թագավորությունը տարածաշրջանում ձեռք է բերում ազդեցիկ դիրք[1]։
Արտաշեսին հաջորդում է Արտավազդ Ա-ն, որի ժամանակ տեղի ունեցած հայ-պարթևական պատերազմի ժամանակ հայկական կողմը պարտություն է կրում և ստիպված լինում ապագա արքա Տիգրան Ա-ի որդուն՝ Տիգրան Արտաշեսյանին պատանդ հանձնել պարթևներին։
Տիգրան Ա-ի ժամանակաշրջանը համեմատաբար խաղաղ է անցնում, իսկ նրա մահից հետո Արտաշեսյանների թագավորություն է վերադառնում Տիգրանը՝ վերադարձի համար պարթևներին զիջելով Յոթանասուն հովիտներ կոչվող տարածքը։ Վերադառնալով Հայաստան՝ Տիգրան Մեծը անմիջապես սկսում է ամրապնդել թագավորության հիմքերը։ Նա դաշնակցում է Պոնտոսի արքա Միհրդատի հետ և մի շարք արշավանքներ ձեռնարկելով՝ ստեղծում հայոց աշխարհակալությունը։ Սակայն այդ ժամանակ սկսվում է հակասություններ առաջանալ Հռոմի և Հայաստանի միջև, որը վերածվում է պատերազմի։ Այն տեղի է ունենում մ․թ․ա․ 69-66 թվականներին։ Պատերազմի հետևանքով Տիգրան Մեծը կնքում է Արտաշատի պայմանագիրը ըստ որի՝ Հայաստանը կորցնում է իր բոլոր արտաքին նվաճումները, բացառությամբ Հյուսիսային Միջագետքի։ Տիգրան Մեծին հաջորդում է նրա որդին՝ Արտավազդ Բ-ն[2], որը մասնակցություն է ունենում Հռոմի՝ Պարթևստանի դեմ ուղղված պատերազմներին։ Նա երկու անգամ խոստանում է զորք տրամադրել Հայաստանի «բարեկամ և դաշնակից» համարվող Հռոմին, սակայն երկու անգամ էլ հռոմեացի զորավարների սխալ քայլերը տեսնելով և վերահաս պարտությունը զգալով՝ նա հետ է քաշում իր զորքերը։ Առաջին արշավանքը ավարտվում է Կրասսոսի մահով, իսկ երկրորդը Անտոնիոսի անփառունակ պարտությամբ։
Ի վերջո՝ մ․թ․ա․ 34 թվականին Անտոնիոսը մեղադրում է նրան դավաճանության մեջ և ներխուժելով Հայաստան՝ գերեվարում է նրան Ալեքսանդրիա, ապա մահապատժի ենթարկում։
Վերելքի նախադրյալ ները: Հայաստանի ազատագրության համար հայ ժողովր դի պայքարը XVII դարի երկրորդ կեսին թևակոխեց վերելքի փուլ: Դրա համար կային մի շարք նախադրյալներ: Հայ առաքելական եկեղեցուց բացի՝ ազատագրման գործին սկսեց ակտիվորեն մասնակցել նաև հայ ունևորների խավը: Հայաստանի ազատագրության գաղափարի շուրջ միավոր վեցին հայժողովրդի բոլոր հատված ները թե՛ հայրե նի քում և թե՛ գաղթօջախներում: Օս մա նյան կայսրության և Սե ֆյան Իրանի թուլացումն ազատագրման իրական հույս էր ներշնչում: Եվրոպական առանձին երկրներ, որոնք հասկացել էին օսմանյան թուրքերից սպասվող վտանգը, համարվում է ին Հայաստա նի հնարավոր դաշնակիցներ: Էական հանգամանք էր նաև օսմա նահպատակ ժողովուրդների` հույների, ասորիների, վրացիների, ան գամ քրդերի, եզիդների համատեղ պայքարի պատրաստականությունը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին տաճար
Հայաստանի ազատագրության հարցը քննարկեու համար Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում 1677թ․ գումարեց գաղտնի ժողով։ Այդ ժողովին մասնակցում էին աշխարհիկ և հոգևոր 12 գործիչներ։
Սակայն 1680 թ-ին Հակոբ Ջուղայեցին մահանում է, և պատվիրակությունը Կոստանդնուպոլսից ձեռնունայն վերադառնում է Հայաստան։ Սակայն պատվիրակներից Իսրայել Օրին հայ վաճառականների հետ ուղևորվում է Վենետիկ, ապա՝ Ֆրանսիա։
Գեր մա նի ան այդ ժա մա նակ հա ջո ղու թյամբ պայքարում էր Օս մա նյան կայս րու թյան դեմ, ո ւս տի կա րող էր կար ևոր դեր խա ղալ Հա յաս տա նի ա զա տագր ման գործում: դակ ցու թյուն: Ո րոշ վում է լի ա զո րել Օ րուն շա րու նա կե լու բա նակ ցու թյուն նե րը ա րևմ տաեվ րո պա կան ե րկր նե րի, ինչպես և Ռու սաս տա նի հետ: Վ իլ հել մին ո ւղղ ված նա մա կում հայ մե լիք նե րը խնդրում է ին զորք ու ղար կել Հա յաս տան և հա վաս տի ացնում էին, որ ռազ մա կան օգ նու թյան դի մաց պատ րաստ են նրան ճա նա չե լու Հայաստանի թա գա վոր: Վե րա դառ նա լով Եվ րո պա՝ Օ րին կազ մում և Վիլհելմին է ներ կա յաց նում Հա յաս տա նի ա զա տագ րու թյան 36 կե տից բաղ կա ցած ծրագիր: Կայս րըն տիր իշ խա նը, հա վա նու թյուն տա լով ծրագ րին, ա ռա ջար կում է ստանալ նաև Ֆլորենցիայի և Ավստրալիայի իշխանություն ների հա մա ձայ նու թյու նը: Ֆլո րեն ցի այի դուք սը խոս տանում է զորք տրա մադ րել, սա կայն ա վստ րի ա կան կայսրը, որ Օս մա նյան կայս րու թյան հետ հաշ տու թյան պայմա նա գիր էր կն քել, հրա ժար վում է օգնել: Եվ րո պա յում Հա յաս տա նի ա զա տագ րու թյան հա մար ի րա կան օ ժան դա կու թյուն չս տա նա լով` Օրին Վիլ հել մի խորհր դով մեկ նում է Ռու սաս տան: XVIII դա րասկզ բին Ռու սաս տա նը գոր ծուն պայ քար էր սկ սել Բալ թիկ, Սև և Կաս պից ծո վե րի ա ռափ նյա տարածք նե րում հաս տատ վե լու հա մար: 1701 թ. ամ ռանն Օ րին Պետրոս (Պյոտր) I ցա րին է ներ կա յաց նում Ռուսաս տա նի օգ նու թյամբ Հա յաս տանն ա զա տագ րե լու ծրա գիր:
Իսրայել Օրի տեղեկություն
Իսրայել Օրի (1659-1711), հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ։ Ծագում էր Պռոշյանների իշխանական տոհմից։ Իսրայել Օրու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ժամանակի ազգային-ազատագրական պայքարի գաղափարների ձեւավորման հարցում։ Օրին հիմնել է պայքարի ռուսական կողմնորոշումը։
Սյունիքում և Արցախում ունենալով գաղափարակիցներ՝ նա արմատավորեց Հայաստանի ազատագրության գաղափարը նրանց մեջ։ Արդյունքում իր մահից մեկ դար անց Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսական կայսրությանը: Դեռ այն ժամանակ ազատագրված հայկական հողերի վրա այսօր կան հայկական երկու պետականություններ՝ Հայաստանի Հանրապետություն ու Արցախի Հանրապետություն։
Հայաստանի ազատագրության հարցը քննարկելու նպատակով Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Ջուղայեցին Էջմիածնում 1677թ. գումարեց գաղտնի ժողով։ Մասնակցում էին աշխարհիկ և հոգևոր 12 գործիչներ։ Ժողովը որոշեց դիմել Եվրոպայի օգնությանը։ Կաթողիկոսի գլխավորությամբ կազմված պատվիրակությունը 1678թ. վերջին մեկնեց Կոստանդնուպոլիս ՝ Եվրոպա անցնելու համար։ Կոստանդնուպոլսից կաթողիկոսը փորձեց կապեր հաստատել Հռոմի պապի՝ Ռեչ Պոսպոլիտայի և այլ երկրների տիրակալների հետ։
Իսրայել Օրին հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է և դիվանագետ: Նրա անվամբ է պայմանավորված 17-րդ դարի վերջի և 18-րդ դարի սկզբի հայ ազգային-ազատագրական շարժումը: Իսրայել Օրին Սբ Էջմիածնում գումարված գաղտնի ժողովում (1677 թ.) ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1678 թ-ին մեկնել է Եվրոպա՝ Հայաստանի ազատագրության հարցը ներկայացնելու նպատակով: Առաքելությունը ձախողվել է և 1680 թ-ին Կոստանդնուպոլսում մահացել է կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին և պատվիրակությունը վերադարձել է Հայաստան: Օրին մեկնել է Վենետիկ, 1683 թ-ին՝ Փարիզ, անցել զինվորական ծառայության (հետևազորի լեյտենանտ, հեծելազորի կապիտան), 1688–95 թթ-ին մասնակցել է անգլո-ֆրանսիական պատերազմին: 1695 թ-ին անգլիացիները գերեվարել են նրան և նա եղել է Հայդելբերգի, Ֆրանկենթալի և Մանհայմի մատակարարման կոմիսար: 1698 թ-ին կայսընտիր իշխան Հովհան Վիլհելմին հորդորել է նվաճել Հայաստանը և Օսմանյան կայսրության թիկունքում ստեղծել անկախ Հայաստան ու Վրաստան: Հովհան Վիլհելմն Իսրայել Օրու միջոցով թղթեր է հղել Քարթլիի թագավոր Գիորգի XI-ին, հայ մելիքներին, Ամենայն հայոց և Աղվանից կաթողիկոսներին՝ մանրամասն տեղեկություններ խնդրելով Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական կացության մասին: 1699 թ-ին ուղևորվել է Հայաստան: Մելիք Սաֆրազի աջակցությամբ Սիսիանի Անգեղակոթ գյուղում 1699թ. հրավիրվում է գաղտնի խորհրդակցության։ Որոշվում է լիազորել Օրուն շարունակելու բանակցությունները արևմտաեվրոպական երկրների և Ռուսաստանի հետ։ Վիլհեմին ուղղված նամակում հայ մելիքները հավաստիացնում էին, որ ռազմական օգնության դիմաց պատրաստ են նրան ճանաչելու Հայաստանի թագավոր։ Վերադառնալով Եվրոպա ՝ Օրին Վիլհեմին է ներկայացնում է Հայաստանի ազատագրության ՝ Պֆալցյան ծրագիր, որը բաղկացաղ է 36 կետից։ Կայսընտիր իշխանը, հավանություն տալով Օրու ծրագրին, առաջարկում է ստանալ նաև Ֆլորենցիայի և Ավստրիայի իշխանությունների համաձայնությունը։ Ֆլորենցիայի դուքսը խոստանում է զորք տրամադրել, սակայն ավստրիական կայսրը, ով Օսմանյան կայսրության հետ հաշտության պայմանագիր էր կնքել, հրաժարվում է օգնել։ Եվրոպայում Հայաստանի ազատագրության համար անհրաժեշտ օժանդակություն չստանալով ՝ Օրին Վիլհեմի աորհրդով այս անգամ մեկնում է Ռուսաստան։ 18-րդ դարի սկզբին Ռուսաստանը գործուն պայքար էր սկսել Բալթիկ, Սև և Կասպից ծովերին հաստատվելու համար։ 1701թ. ամռանը Օրին Պյոտր 1 ցարին է ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանը ազատագրելու ծրագիր։ Պետրոս 1-ը, ով Շվեդիայի կժդեմ պատերազմի մեջ էր (Հյուսիսային պատերազմ, 1700-1721թթ.), Օրուն հուսադրում է, որ պատերազմի բարեհաջող ավարտից հետո կզբաղվի Հայաստանի հարցով։ Այսրկովկասում և Պարսկաստանում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով ցարը Օրու ղեկավարությամբ պատվիրակություն է ուղարկում Պարսկաստան ՝ նրան տալով ռուսական բանակի գնդապետի զինվորական աստիճան։ Առաքելության նկատմամբ ավելորդ կասկածներ չհարուցելու նպատակով Իսրայել Օրին մեկնում է Եվրոպա, որտեղ որոշվում է, որ ինքը պետք է մեկնի Պարսկաստան ՝ որպես Հռոմի պապի դեսպան։ Օրին նամակ է վերցնում Հռոմի պապից, որով վերջինս խնդրում էր պարսից շահին ՝ քրիստոնյաներին չենթարկել հալածանքների։ Վերջապես Օրին իր դեսպանախմբով 1708թ, ուղևորվում է դեպի Այսրկովկաս և Պարսկաստան։ 1709թ. լինում է Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում և նույն թվականի կեսերին բռնում վերադարձի ճանապարհը։ Ռուսաստան միանալիս Օրուն միանում է Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը։ Վերջինս, ամենայն հավանականությամբ, պետք է պաշտոնապես Հայաստանի ազատագրության հարցի շուրջ բանակցեր Պյոտր 1-ի հետ։ժ, բայց 1711թ. օգոստոսին մերձկասպյան Աստրախան քաղաքում տարօրինակ հանգամանքներում Իսրայել Օրին հանկարծամահ է լինում։ Եսայի Հասան-Ջալալյանը հարկադրված վերադառնում է հայրենիք։
Ալեքսանդրապոլի գրավումից հետո թշնամու զորքը մտավ Արարատյան դաշտ և շարժվեց դեպի Երևան: Հայ բնակչությունը և առանձին կորպուսի ուժերից Մովսես Սիլիկյանի գլխավորությամբ ստեղծվեց Երևանի զորախումբը և միասնաբար դիմագրավեցին թշնամուն: Այդ ժամանակ տեղի ունեցավ Սարդարապատի ճակատամարտը: Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թ. մայիսի 21-29թ.: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո թուրքերը խախտեցին Երզնկայում կնքված զինադադարը, անցան պետական սահմանը և սկսեցին հայ ազգի ոչնչացմանը: 1918թ. մայիսի 21-ին թուրքական ուժերը ներխուժեցին Արարատյան դաշտավայր և գրավեցին Սարդարապատ գյուղը: Քայլ առ քայլ նրանք մոտենում էին Երևանին ՝ ճակատագրական վտանգ ներկայացնելով հայ ազգի ապագայի համար: Սարդարապատի վճռական ճակատամարտը եղավ 1918թ. մայիսի 22-ին: Երիտասարդները, ծեծերը, կանայք, երեխաները միացան զինվորներին, որպեսզի պաշտպանեն հայրենիքը: Սարդարապատի 9-օրյա ճակատամարտն ավարտվեց հայկական զոքրի փառահեղ հաղթանակով: Թշնամին կրեց առաջին խոշոր պարտությունը: Այս ճակատամարտը վճռական նշանակություն ունեցավ Արևելյան Հայաստանի և հայ ժողովրդի պատմության համար: Այն հաճախ համեմատում են մայիսի 26-ի 451թ. Ավարայրի ճակատամարտի հետ:
Բաշ Ապարանի ճակատամարտը
Թուրքական հրամանատարությունը Բաշ Ապարան ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձել է հյուսիսից արշավել Երևան, անցնել Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը և նրան կտրել Երևանից: Այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի կամ Դրաստամատ Կանայանի գլխավորությամբ շտապ ուժեր է տեղափոխել Բաշ Ապարան: Մայիսի 24-ին Դրոյի զորաջոկատը մտել է Ալի Քուչակ ՝ դեպի Բաշ Ապարան արշավող թուրքերին դիմակայելու համար: Մայիսի 29-ին Բաշ Ապարանում ջախջախվել է հակառակորդի 2 գունդ և ոչնչացվել ծանր հրետանին: Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված և մեծաքանակ ռազմավար, հետ է մղվել Բաշ Ապարանից արևմուտք: Բաշ Ապարանի ճակատամարտով կասեցվել է թուրքական զորքերի արշավանքը Երևան և Արարատյան դաշտ: Բաշ Ապարանի ճակատամարտում հաղթեցին հայերը և այդ հաջողությունը հայոց զորքի երկրորդ խոշոր հաղթանակն էր:
Ղարաքիլիսայի ճակատամարտը
Ալեքսանդրապոլի անկումից հետո Առանձին հայկական կորպուսի ուժերի մի մասը, որը շարժվել էր դեպի Ղարաքիլիսա, մայիսի 22-ին նահանջեց Դիլիջան: Անդրանիկ Զորավարը, ում հանձնարարված էր պահել Ղարաքիլիսայի հյուսիս ընկած տեղամասը, հետ մղեց թուրքական երեք հարձակում, ապա անցավ Դսեղ: Դիլիջանում, ստանալով Սարդարապատի առաջին հաղթանակի լուրը, ժողովուրդն ու հայկական զորամասերը ոգևորվում էին: Մայիսի 25-ին կազմակերպվում է Ղարաքիլիսայի ճակատամարտը: Հայկական կողմը ուներ 7 հազար կռվող, իսկ թուրական կողմը ուներ 10 հազար կռվող: Առաջինը մարտի նետվեց Գարեգին Նժեդհը իր ջոկատով: Այդպես սկսվեց Ղարաքիլիսայի հերոսամարտը: Աչքի ընկան ճակատի հրամանատար գնդապետ Ալեքսանդր-Բեյ-Մամիկոնյանը, գնդապետ Նիկոլայ Ղորղանյանը և հարյուրավոր քաջարի մարտիկներ: Թշնամին սկզբում նահանջեց, սակայն շուտով հարձակման անցավ և մայիսի 30-ին գրավեց Ղարաքիլիսան: Ղարաքիլիսայի ճակատամարտը ունեցավ շատ կարևոր նշանակություն: Թուրքերը ունեցան մեծ կորուստներ և չշարունակեցին հարձակումը Դիլիջան-Ղազախ ուղղությամբ: Այդ ճակատամարտը ապացուցեց, որ որ բարձրացել է հայ ժողովրդի պատիվը և ոգին, նաև դիմադրական ներուժը:
Վերհանեք Մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը:
Մեծ եղեռնից և պատերազմի պատճառած վնասներից դեռ լիովին ուշքի չեկած հայությունը, 1918թ. գարնան վճռական օրերին համախմբելով մեծ սխրանք գործեց: Հայ ժողովրդի երկու հատվածների զավակները միասնաբար կռվեցին հանուն Հայաստանի ազատության և անկախության: Մայիսյան հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես Մեծ եղեռնից փրկվեցին հարյուրհազարավոր արևմտահայեր: Մայիսյան հերոսամարտում ծնվեց Հայաստանի Հանրապետությունը: Թուրքական կողմը ստիպված էր Բաթումի բանակցություններում մեղմացնել իր պահանջները և նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետ 1918թ. հունիսի 4-ին կնքել հաշտության պայմանագիր: Ռազմաքաղաքական գործընթացների բերումով նորահռչակ հայկական պետությունը դարձավ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից կողմ:
19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի կրթությունը ճակատագրի բերումով 2 հատվածի բաժանված Հայաստանում հայ ժողովուրդն ստիպված իր մշակույթը զարգացրել է հասարակաքաղաքական տարբեր պայմաններում։ Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին հնարավորություններ է ստեղծել, որ հայկական մշակույթն ավելի սերտորեն առնչվի ռուսների հետ։ Արևմտահայ հատվածն ավելի շատ կրել է եվրոպական, հատկապես՝ ֆրանսական մշակույթի ազդեցությունը։ Հայ ժողովրդի մի խոշոր հատված, ապրելով աշխարհի տարբեր երկրներում և կրելով նրանց մշակութների ազդեցությունները, նույնպես ստեղծել է մշակութային մնայուն արժեքներ։ 19-րդ դարասկզբի հայ առաջավոր կրթօջախներից էին Մոսկվայի Լազարյան ճեմարանը Աստրախանի Աղաբաբյան (1810, 20-րդ դարի սկզբին վերածվել է գիմնազիայի, 1918 թվականին՝ հայկական աշխարհիկ դպրոցի) և Թիֆլիսի Ներսիսյան (1824- 1925) դպրոցները, Վենետիկի Մուրատ- Ռափայելյան և Ձմյուռնիայի Մեսրոպյան վարժարանները։ Արևելահայ կրթական գործում կարևոր էր Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի դերը։ Նրա շրջանավարտները մեծապես նպաստել են հայ գրականության, հրապարակախոսության, թատրոնի, գեղանկարչության, երաժշտության զարգացմանը։
1838 թվականի մարտին ցարական կառավարության հաստատած «Հայ լուսավորչական հավատի հոգևոր գործերի կառավարման կանոնադրությունը» («Պոլոժենիե») իրավունք է տվել Էջմիածնում հիմնելու հոգևոր ճեմարան, հայկական եկեղեցական 6 թեմերի (Արարատյան , Ղարաբաղի, Շամախու (Շիրվանի), Վրաստանի, Աստրախանի, Նոր Նախիջևան-Բեսարաբիայի) կենտրոններում բացել մեկական հոգևոր սեմինարիա կամ թեմական դպրոց, իսկ եկեղեցիներին կից՝ ծխական դպրոցներ։ Ազգային ինքնուրույն դեմք ունեցող կրթատուն են դարձել Երևանի գավառական (1832) և թեմական (1837) դպրոցները։ Այդ ժամանակաշրջանում Արևելյան Հայաստանում գործել են տարբեր տիպերի ավելի քան 160 դպրոցներ (3890 աշակերտ, 194 ուսուցիչ)։
1860-ական թվականին կրթությունը նկատելի առաջընթաց է ապրել, դպրոցներից հեռացվել են թերուս վարժապետներն ու տիրացուները, ստեղծվել են մշակութալուսավորական, հրատարակչական, թարգմանչական, գրավաճառային, գրադարանային, գրաճանաչության տարածման և այլ ընկերություններ։ Դպրոցների կառավարումը հանձնվել է ընտրովի հոգաբարձություններին։ Կրթության հիմն, կենտրոն է դարձել եկեղեցածխական դպրոցը՝ 2-3 տարի ուսման տևողությամբ, դասավանդվել են հայերեն և ռուսերեն, վայելչագրություն, թվաբանություն, երգեցողություն, կրոն և այլն։
1870-ական թվականներին բացվել են հոգևոր կամ վիճակային դպրոցներ, որտեղ ուսուցումը 6-8 տարի էր։ Դասավանդվել են Հայաստանի, Ռուսաստանի և ընդհանուր պատմություն, աշխարհագրություն, բնագիտություն, գծագրություն, հանրահաշիվ, ֆիզիկա, մարդակազմություն, երկրաչափություն և այլն։ Հատուկ ուշադրություն է դարձվել նաև աղջիկների կրթությանը։ Օրիորդաց նշանավոր կրթօջախներից էին Մարիամ-Ղուկասյան (Շուշի), Հռիփսիմյան, Գայանյան (երկուսն էլ՝ Երևան), Մարիամյան-Հովնանյան, Գայանյան (երկուսն էլ՝ Թիֆլիս), Եղիսաբեթյան (Ախալցխա), Արղությաև (Ալեքսանդրապոլ) և այլ դպրոցներ։ Հայ դպրոցի առավել բարձր տիպը միջնակարգ թեմական դպրոցն էր՝ հիմնականում աշխարհիկ։
1885 թվականին ցարական իշխանությունը վարել է հայկական դպրոցները փակելու քաղաքականություն, որը լրջորեն սպառնացել է ազգային կրթության հետագա զարգացմանը։ Մեկ տարի անց, սակայն, թույլատրվել է վերաբացել հայկական դպրոցները՝ սահմանափակելով տարրական ուսուցմամբ։ Հայկական դպրոցի համար այն գոյատևման պայքարի շրջան էր. հայկական բարեգործ, ընկերություններն ընդլայնել են կրթությանը հատկացրած իրենց օգնությունը, նոր դպրոցներ են բացել, տրամադրել նյութական միջոցներ և այլն։1890-ական թվականներին խստացվել են ցարական հետապնդումները, իսկ 1895-1896 թվականին հայկական դպրոցները կրկին փակվել են, առաջադեմ մտավորականներին կալանավորել են կամ աքսորել։ Մի շարք կրթօջախներում այդ առիթով աշակերտ, տևական հուզումներ են բռնկվել, որոնք, ի վերջո, տվել են իրենց արդյունքը. 1905 թվականին, վախենալով հակամիապետական տրամադրությունների սրվելուց, ցարը հայկական դպրոցների վերստացման հրամանագիր է ստորագրել։
Պատմագիտություն
Բարձր զարգացման հասան հայագիտությունն ու պատմագրությունը: Հայագիտական եւ պատմագիտական արժեքավոր աշխատություններ հրատարակեցին Մաղաքիա Օրմանյանը, Քերովբե Պատկանյանը, Ալեքսանդր Երիցյանը, Մկրտիչ Էմինը, Լեոն, Ղեւոնդ Ալիշանը, Նիկողայոս Ադոնցը եւ ուրիշներ:
Մ. Օրմանյանի հրատարակած բազմաթիվ աշխատություններից են «Հայոց եկեղեցին», եռահատոր «Ազգապատումը»: Նա իրավացիորեն գտնում էր, որ հայոց եկեղեցին ազգային բնույթ ունի, եւ որ հայ եկեղեցու եւ ազգի պատմությունը կազմում են միասնություն: Լեոն հրատարակեց մեծաթիվ արժեքավոր ուսումնասիրություններ: Ն. Ադոնցի «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» մեծարժեք աշխատությունը համակողմանիորեն ներկայացնում է միջնադարյան Հայաստանը:
Մխիթարյան միաբանության անդամ Ղեւոնդ Ալիշանի գրչին են պատկանում Հայաստանի պատմությանը, հուշարձաններին ու պատմական աշխարհագրությանը նվիրված 45 հատոր մեծարժեք աշխատություններ:
Արվեստ և ճարտարապետոթյուն
Երաժշտությունը եւս զարգացում էր ապրում: Երաժշտական արվեստի հսկաներից էր Կոմիտասը, որը հավաքեց եւ մշակեց շուրջ 3000 երգ: Տիգրան Չուխաջյանը գրեց առաջին հայկական օպերան` «Արշակ Բ»: Ալեքսանդր Սպենդիարյանը հիմնադրեց սիմֆոնիկ երաժշտությունը` գրելով «Ալմաստ օպերան: Հովհ. Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա Արմեն Տիգրանյանը գրեց համանուն օպերան, որը բեմադրվեց Ալեքսանդրապոլում 1912թ.: Զարգանում էր նաեւ աշուղական երգարվեստը, որի փայլուն ներկայացուցիչներից էին Ջիվանին եւ Շերամը:
Հայ իրականության մեջ առաջին պրոֆեսիոնալ թատրոնը հիմնվում է Կ.Պոլսում, 1846թ.: Այն հիմնականում ունեցել է կրկեսային եւ մնջախաղային բնույթ, բայց ներկայացրել է նաեւ պատմական դրամաներ ու մելոդրամներ: 1847թ. Կ.Պոլսի Բերա թաղամասում կառուցվել է թատրոնի մշտական շենք կրկեսային եւ դրամատիկական ներկայացումների համար: Թատրոնն ունեցել է նվագախումբ, դիրիժոր, դերասանների մշտական կազմ:
1851թ. Թիֆլիսում ստեղծվեց Թամամշյանի թատրոնը: 1861թ. Կ.Պոլսում հիմնադրվեց Արեւելյան թատրոնը: 1863թ. Կ.Պոլսում Հակոբ Վարդովյանի ստեղծած թատրոնում ներկայացումներ էին տրվում հայերենով եւ թուրքերենով: Թատերարվեստի զարգացման գործում խոշոր ավանդ ներդրեցին դերասաններ Պետրոս Ադամյանը, Գեւորգ Չմշկյանը, Սիրանույշը, Հովհաննես Աբելյանը եւ ուրիշներ:
19-րդ դարի նշանավոր նկարիչներից էին Հակոբ եւ Աղաթոն Հովնաթանյանները, որոնք շարունակեցին իրենց տաղանդավոր տոհմի ավանդույթները: Ճանաչված նկարիչ էր Ստեփան Ներսիսյանը, որի վրձնին են պատկանում բազմաթիվ հայ նշանավոր գործիչների դիմանկարներ: Համաշխարհային ճանաչում ունեցող ծովանկարիչ էր Հովհաննես Այվազովսկին, որը բազմաթիվ կտավներ է կերտել նաեւ հայկական թեմաներով: 20-րդ դարասկզբի հայ կերպարվեստի նշանավոր ներկայացուցիչներն էին Վարդգես Սուրենյանցը, Գեւորգ Բաշինջաղյանը, Փանոս Թերլեմեզյանը, Մարտիրոս Սարյանը եւ ուրիշներ:
Օսմանյան կայսրության բարձրարվեստ ճարտարապետական կոթողներից շատերի հեղինակներն են հայկական Պալյան եւ ՈՒթուճյան նշանավոր տոհմերի ներկայացուցիչները, որոնց սուլթանները վստահում էին արքունի ճարտարապետի պաշտոնը:
20-րդ դարի սկզբի ճարտարապետության հայտնի դեմքերից էին Ալեքսանդր Թամանյանը, Թորոս Թորամանյանը, Հովհաննես Քաջազնունին եւ ուրիշներ:
Բնագիտության ասպարեզի խոշոր գիտնականներից էր ֆիզիկոս Հովհաննես Ադամյանը, որը հանդիսացավ գունավոր հեռուստատեսության հիմնադիրը:
Հայ մշակույթին ծանր, շատ կողմերով անդառնալի հարված հասցրեց 1915-1916թթ. Հայոց ցեղասպանությունը, որի ընթացքում ոչնչացվեց արեւմտահայ մտավորականությունը, Արեւմտյան Հայաստանի տարածքում գտնվող հազարավոր պատմա-մշակութային հուշարձաններ եւ տասնյակ հազարավոր հնագույն ձեռագրեր: