Խմբային աշխատանք

Նպատակ ` գրել բացասական ու դրական էմոցիաների օրինակներ

Խնդիր ` Գելխեղդների խմբի միավորում, նախագծի իրականացում

Դրական`

1. ոգեշնչում
2. ծիծաղ
3. հանգստություն
4. ինքնավստահություն
5. Հաղթանակ

Բացասական


1.կատաղություն
2.դեպրեսիա
3. անհանգստություն
4. վախ
5. կպչուն մտքերի առաջացում




Բացասական բան, որ լավ է ազդում մարդու վրա


Լաց


Դրական է , բայց բացասական է ազդում
Ալարկոտություն

Մասնակիցներ ` Անահիտ Դավթյան, Ալիսիա Քիլեջիան, Մարիամ Բարսեղյան, Աստղիկ Խաչատրյան, Աշոտ Խաչատրյան, Անիելա Հավանճեան, Դավիթ Խաչատրյան եւ այլք։

Հույզեր

  • Առանձնացրե՛ք 5 հույզեր, որոնք դրական են ազդում մարդու առողջության վրա
    Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը

Դրական հույզեր առաջացնելու համար օգնության է հասնում նաև մեր երևակայությունը, որպեսզի համապատասխան հուզական վիճակի առաջացնենք։ Այս մեթոդը օգտագործվում է՝ որպես ինքնակառավարման մի ձև։ Անձը հիշում է կամ պատկերացնում է իր կյանքից իրավիճակներ, դրվագներ, որոնք ուղեկցվում են իր կողմից ուժեղ անհանգստություններով, ուրախության հույզերով կամ հիասթափություններով։ Այսպիսի մեթոդների բազմակի կիրառման շնորհիվ արդյունքը առավել արդյունավետ կլինի։

Երջանկություն- Բացահայտված է, որ ծիծաղը մարդու հոգեկանի և ֆիզիոլոգիայի վրա առաջացնում է դրական ազդեցություն։ Այն մեղմում է ցավը։ Ծիծաղի ժամանակ առաջացած հորմոնների ազդեցությունը համեմատում են մորֆինի առաջացրած ազդեցության հետ։ Այն դրական է ազդում նաև արյան բաղադրության վրա և ազդեցությունը պահպանվում է օրեր շարունակ։ Ծիծաղը նվազեցնում է սթրեսը և կանխում դրա բացասական հետևանքները։

Թախիծ- Լացի ժամանակ արցունքների հետ օրգանիցմից դուրս են գալիս այնպիսի նյութեր, որոնք ձևավորվում են ուժեղ նյարդահոգեբանական լարվածության ժամանակ։ 15 րոպե լացը բավարար է առաջացած ավելորդ լարվածության թուլացման համար։

Սպորտային բարկություն-Սպորտային գործունեությունը նույնպես ստիպում է ոչ թե ճնշել այլ արտահայտել հույզերը։ Գոյություն ունի անգամ այսպիսի հասկացություն՝ «սպորտային բարկություն»։

Հետաքրքրություն — Մարդ ակտիվիթյուն է ձեռք բերում, դառնում է ավելի նպատակասլաց, փորձում է իր հետաքրքրությանը գոհացնել։

Խիզախություն — Մարդ ձեռք է բերում ինքնավստահություն, իրեն ուժեղ է զգում։

Աղբյուր

Վախեր և ֆոբիաներ

  • Ի՞նչ է վախը և որտեղից է առաջանում

Մարդկանց կողմից ընկալվող իրավիճակ, որում վտանգի է ենթարկվում վերջիններիս հանգստությունը կամ ապահովությունը։

իմ կարծիքով վախն ի ծնե է լինում, կամ առաջանում կյանքի տարբեր դժվար պահերին։ Օրինակ երբ փոքր էի, երեխաներով բարձրացել էինք մի 6 մետր բարձրություն ունեցով կառույց, 6-7 տարեկան էի, խաղում էինք, ես կոշիկներս հանեցի, որ նետեմ ներքև և կոշիկների հետ ընկա, կատվի նման կախվել էի մի երկաթի վրա, շուտով եղբայրս եկավ և ինձ իջեցրեծ, այդ օրվանից սարսափում եմ բարձրությունից։

  • Ինչպիսի՞ փոփոխություններ է կրում մարդու վարքագիծը վախի ժամանակ

Մարդը զգում է անհանգստություն, Մարդու մարմնով սարսուռ է անցնում, շունչը տատանվում է։

  • Ի՞նչեր են ֆոբիաները

Ֆոբիան հոգեբանական խանգարում է, որի ժամանակ մարդն ակամայից հիվանդագին վախի զգացում է ունենում, որն էլ իր հերթին ստիպում է խուսափել համեմատաբար վտանգավոր երևույթներից: Թեպետև ֆոբիայի առաջացման պատճառները մինչև վերջ պարզ չեն, այնուամենայնիվ, այս խանգարումները հիմնականում առաջանում են հարուստ երևակայության ու բարձր հուզականության տեր մարդկանց մոտ:

  • Ներկայացրե՛ք հայտնի 5 ֆոբիաներ

Աէրոֆոբիա — վախ թռիչքներից և թռչող ապպարատներից

Հեկսակոսիոյհեկսեկոնտահեկսաֆոբիա — վախ 666 թվից

Ակուստիկոֆոբիա – վախ բարձր ձայներից, աղմուկից

Ակրոֆոբիա – վախ բարձրությունից

Նեկրոֆոբիա. – Մահվան վախ

Խառնվածք

  • Ծանոթացե՛ք հոգեբանության բաժնի հետևյալ թեմային՝ <<խառնվածք>>

Օգտվելով այս կայքից։ Բացահայտեցի ինձ համար ևս մեկ նոր բան։

Խառնվածքը մարդու այն բնածին, ժառանգական հատկությունն է, որը արտացոլում է նրա վարքի դինամիկական , հետևաբար նրա որակները ավելի կայուն և մշտական են մարդու մյուս հոգեբանական առանձնահատկությունների համեմատ։ Խառնվածքը այն կենսաբանական հիմքն է, որի վրա կառուցվում է անձնավորությունը որպես սոցիալական էակ։

  • Փորձե՛ք ձեր ձեռք բերած գիտելիքներով բնորոշել ձեր խառնվածը։

Ես չկարողացա վերջնականապես հասկանալ թե ինչ խառնվածքի եմ պատկանում ես, այս երկուսի միջև երկար մտածելուց հետո, այդպես էլ չկարողացա ընտրել

ՖԼԵԳՄԱՏԻԿ-Ցածր զգայունություն։ Սակավ հուզվածություն։ Դժվար է զվարճացնելը, ջղայնացնելը կամ տխրեցնելը։ Երբ դասարանում բոլորը ուրախ ծիծաղում են ինչ-որ առիթով, նա մնում է անդրդվելի։ Սեծ անախորժությունների դեպքում մնում է անվրդով, հանգիստ։ Դիմախաղը աղքատ Է։ Շարժումները արտահայտիչ չեն։ Աշխույժ է, առանձնացվում է իր աշխատասիրությամբ։ Բարձր ակտիվությունը զգալիորեն գերիշխում է ցածր ռեակտիվության վրա։

Առանձնացվում է համբերատարությամբ, զսպվածությամբ, ինքնատիրապետմամբ։ Շարժումների և խոսքի ցածր տեմպ, հնարամիտ չէ։ Ռեգիդ է։ Դժվարությամբ է փոխանցում ուշադրությունը։ Դժվարությամբ է հարմարվում նոր իրադրությանը և վերակառուցում հմտություններն ու սովորությունները։ Ինտրովերտիվ տիպ է։ Դժվարությամբ է մտերմանում նոր մարդկանց հետ, դժվարությամբ արձագանքում արտաքին տպավորություններին։ 
Ուժեղ, հավասարակշռված, իներտ։


ՄԵԼԱՆԽՈԼԻԿ— Բարձր զգայունություն։ Բարձր զգայունակություն, դյուրազգացություն (զգացությունների ցածր շեմեր)։ Աննշան առիթը կարող է արցունքներ առաջացնել աչքերում։ Չափից դուրս խոցելի, խռովկան է։ Հիվանդագին զգայուն է։ Ցածր ռեակտիվունակություն։ Դիմախաղն ու շարժումները արտահայտիչ չեն։ Ցածրաձայն է։ Շարժումները աղքատ են։ Լացում է կամացուկ։ Հանգիստ ծիծաղում է և հազվագյուտ է ծիծաղում բարձր։ Ցածր ակտիվություն ունի։ Հազվագյուտ է բարձրացնում ձեռքը դասերին, անվստահ է իր ուժերի վրա, ամաչկոտ է, աննշան դժվարությունը թևաթափ է անում, աշխույժ չէ, համառ, հաստատակամ չէ, շուտ է հոգնում, սակավ աշխատունակ է։ Ուշադրությունը հեշտությամբ շեղում է և անկայուն է։

Հոգեկան տեմպը դանդաղ է։ Ոեգիդ է։ Ինտրովերտիվ տիպ է։  Թույլ։