Ընտանիք, ազգ, մշակույ

  • Բացատրեք ընտանիքի նշանակությունը հասարակության մեջ։

Ընտանիքը մարդու կյանքի ամենակարևոր բաներից մեկն է։ Իմ կարծիքով առանց ընտանիք հնարավոր չէ լինել երջանիկ։

  • Ի՞նչ կազմ ունի ժամանակակից ընտանիքը։

Ընտանիքը միմյանց հարազատ, միմյանց հետ կապված մարդիկ են։ Այն կազմված է մայրիկից, հայրիկից, որդուց, դուստրից։

  • Ի՞նչ է անհրաժեշտ ընտանիքի ամրության և կայունության համար։

Իմ կարծիքով ընտանիքը կանգուն լինելու համար պետք է ընտանիքի հայրը և մայրը միմյանց չդավաճանեն, ընտանիքում բոլորը միմյանց սիրեն, և ընտանիքում ամեն մի մարդ ուրախանա մյուսի ուրախության և տխրի մյուսի տխրության համար։ ԵՎ որքան շատ լինի ընտանիքի կազմը այդքան ամուր կլինի այն։

  • Որո՞նք են մեծ և փոքր ընտանիքների առավելությունները և թերությունները։

Ընտանիքի առավելությունը այն է, որ ընտանիքի անդամները շատ են, միմյանց սիրում են, հարգում են։

Ընտանիքի թերությունը այն է, որ անդադար մարդիկ մարդիկ իրար հետ կռվում են, իրար հետ չեն շփվում։

  • Ինչի հիման վրա կամ ինչ հատկանիշներով են միլիոնավոր մարդիկ իրենց համարում միևնույն ազգի ներկայացուցիչ։

Եթե մարդ խոսում է իր մայր լեզվով, նշում է իր ազգային տոները, և եթե մարդու ծնողները պատկանում են տվյալ ազգին հետևաբար մարդը իրեր համարում է տվյալ ազգի ներկայացուցիչ։

  • Ի՞նչ նկատի ունի մարդը, երբ ասում է, որ ինքը հայ է, հույն կամ ճապոնացի։

Ինձ թվում է ազգը ամենակարևոր բաներից մեկն է։ Երեխայի մեջ սերը դեպի ազգ, մտցնում են ծնողները, եթե մարդ պատկանում է տվյալ ազգին պետք է իմանա իր մայր լեզուն։

  • Նկարագրեք, թե ինչ զգացողություն եք ունեցել, երբ առաջին անգամ տեսել եք ճարտարապետական որևէ հայտնի կառույց, որն ընդմիշտ տպավորվել է ձեր մեջ։

Իմ մեջ ամենից շատ տպավորվել է Գառնի տաճարը, միշտ այն վախենալով եմ մտել, մտնելուց մարմնովս սարսուռ է անցնում, և զարմացած սկսում եմ զննել տաճարը։

Կանֆլիկտ

  • Որո՞նք են կոնֆլիկտի պատճառները․

Երբ երկու մարդկանց միջև վեճ է սկսվում և նրանք չեն կարողանում հասնել համաձայնության:

Երբ մեկը՝ անընդհատը հակասոությունների մեջ է մտնում մարդու կամ մարդկանց հետ:

  • Ինչպե՞ս եք Ձեզ դրսևորում կոնֆլիկտային իրավիճակներում․

Երբ հանդիպում են այն մերդուն ում հետ վատ հարաբերություններ ունեմ, ես փորձում եմ արհամարել նրան և շարունակել իմ ճանապարհը։

  • Ինչպիսի՞ն կլիներ հասարակությունը, եթե կոնֆլիկտներ չլինեին

Հասարակությունը կլիներ շատ հանգիստ կլիներ, մարդիկ կապրեին համերախշ։

  • Մարդկային բնավորության ո՞ր գծերն են նպաստում կոնֆլիկտների առաջացմանը։

Իմ կածիքով հիշաչարությունը:

  • Որո՞նք են համագործակցության առավելությունները:

Համագործությունը մտերմեցնում է մարդկանց, այն շանս է շփվելու մարդու հետ և բացահայտելու նրան։

  • Կարելի՞ է ասել, որ չհամագործակցող մարդը վատ մարդ է։

Ոչ միշտ, կարող է մարդը ժամանակ չունենալ համագործակցել ընկերոջը, կամ ուրիշ խնդիրներ ունենա։ Կորող է նաև դիմացինը մեղավոր լինել, եթե օրինակ դիմացինը ինձ ցավ պատճառեր ապա ես նույնպես չէի ուզենայի համագօրակցել նրա հետ։ Բայց եթե մարդ խնդիրներ չունի և չի ուզում օգնել իր դիմացինին ուրեմն նա իսկապես վատն է։

  • Արդյո՞ք ճիշտ է մարդուն ստիպել, որ համագործակցի։

Ոչ, իմ կարծիքով մարդ պետք է սիրով համագործակցի մարդուն։

  • Արդյո՞ք միշտ ճիշտ է համագործակցելը

Ոչ, միգուցե մարդի չի ուզում, որ իրեն օգնեն։

  • Մեկնաբանեք «Մեկ փչացած խնձորը կարող է փչացնել մեկ ամբողջ դույլ խնձոր»։ Արդյո՞ք այն կապ ունի համագործակցության հետ։

Ոչ

  • Նշեք երեք իրավիճակ, որում Ձեզ համար հաճելի է նմանվել այլ մարդկանց:

Երբ ընկերներիս հետ գնում եմ բնության գիրկ, փրձում եմ նմանվել ինչ որ ֆիլմի հերոսի, օրինակ Հարրի Փոթերին կամ Հերմիոնային, կամ այլ անվախ կերպարների և ցույց չտալ իմ վախերը։

Երբ երեխաներով հավաքված ենք լինում կատակով փորձում ենք նմանվել մեկս մյուսին և շատ ծիծաղելի է լինում։

Երբ փոքր ես լինում փորձում ես նմանվել մեծերին, և բարկացնել նրանց, նրանք բարկանում են իսկ դու զվարճանում․․․․

Նշեք երեք իրավիճակ, որում Ձեզ համար հաճելի է տարբերվել այլ մարդկանցից:

Կան եղաբայրներ կամ քույրեր, որոնք միշտ կռվում են և միմյանց չեն հասկանում, և ինձ հաճելի է տարբերվել այդպիսի քույրերից կամ եղբայրներից։

Ես աշխատում եմ կարդալ շատ, որ երբ ինչ-որ բանից զրուցեն կարողանամ ցույց տալ իմ գիտելիքները և այդ ժամանակ ես ինձ զգում եմ տարբերվող բոլորից և դա ինձ դուր է գալիս։

Սիրում եմ տարբերվել նաև հագուստով։

  • Նշեք մարդկանց խմբեր, որոնց վատ են վերաբերվում: Ո՞վքեր են վատ վերաբերվում:

Կան մարդիկ ովքեր ծխում են, խմում, և նմանատիպ վատ սովորություններ ունեն, կամ ինչ-որ բանից օրինակ հոգեմետ հաբերից կախում ունեն— մարդիկ այդ տեսակի մարդկանց վատ են վերաբերվում։

Կան մարդիկ ովքեր մտածում են մի բան և կրկնում այդ ամենը ամեն օր, օրինակ <<Մենք մեռնելու ենք, կամ չի ստացվելու, չեմ կարող և այլն>>։ Այդ մարդիկ շատ են մարդկանց նյարդերի վրա ազդում, և մտածում են միայն վատը։ Նրանք շուտ պանիկայի մեջ են ընկնում և գցում իրենց շրջապատին։

Վատ են վերաբերվում նաև անտուններին, որոնք հիմնականում ձեռքի ընկած փողը վատնում են միայն ալկոհոլի վրա։ Վատ են վերաբերվում նաև գողերին և այլ հանցագործություն կատարածներին։

Ընթերցել տեքստը և պատասխանել հարցերին.

Կղզու սեփականատերը հնարավորություն տվեց նավաբեկությունից փրկված 13 մարդու ապրել իր կղզում: Փրկվածներից էր Վիկտորը՝ իր հղի կնոջ և մանկահասակ երկու երեխաների հետ: Մյուսը 64-ամյա Արթուրն էր, որը մեծահարուստ էր և խմբի ամենատարեց անդամը: Նա իր հետ ուներ զգալի ադամանդեղեն և ոսկյա զարդեր: Աննան, Լևոնը, Գևորգը և Արուսյակը երիտասարդներ են, որոնք առողջ են և ունեն տարարեսակ հմտություններ: Նախկինում նրանք վերանորոգել են բազում կացարաններ: Մարիան իրավաբան է, դասավանդում է համալսարանում և ունի ֆիզիկական հաշմանդամություն: Նա շատ դանդաղ է քայլում՝ ոտքերի հետ կապված խնդրի պատճառով: Նրան ուղեկցում է իր օգնականը՝ Մարկը: Վերջապես խմբում է նաև նավի անձնակազմի անդամներից մեկը՝ իր ընկերուհու հետ: Նա նավաբեկության պահին կարողացել էր հափշտակել զգալի գումարներ և սննդի պաշարներ: Կղզում կա մի խարխուլ տնակ, որն ունի վերանորոգման կարիք: Այն ունի մեկ սենյակ և կաող է տեղավորել 2-3 հոգու:

Ձեր կարծիքով ո՞ւմ պետք է հատկացվի տնակը և ինչո՞ւ:

Իմ կարծիքով սենյակը պետք չէ, Արթուրը խմբի ամենամեծ մարդը կարող է իր գումարներով ինքնաթիռ կանչել և բոլորին կղզուց տանել։

Կամ ՝ Աննան, Լևոնը, Գևորգը և Արուսյակը , ովքեր երիտասարդներ են, որոնք առողջ են և ունեն տարարեսակ հմտություններ կարող են պատրաստել այլ կացարաններ և օգնել մյուսներին ,որ ժամանակավորապես ապրեն կղզում մինչև օգնություն կգա դրսից։

Մարդու պահանջմունքները

Մարդիկ ապրելու ընթացքում հանդիպում են շատ բարդ, հետաքրքիր, ուրախ դեպքերի։ Բայց դրանից բացի մարդիկ ունեն նաև պահանջմունքներ։ Մարդու պահանջմունքները շատ տարբեր են, նայած նախասիրություններրի։ Պահանջմունքները մեր կյանքը ավելի են հետաքրքրացնում։ Պահանջմունքներից ծագում են նպատակները, երազանքները և այլ, այդ ամենը իրականացնելու համար պետք է ձգտում և նպատակասլացություն։ Չկա մարդ, որ չունի պահանջմունքներ։ Մարդիկ տարբերվում են նաև պահանջմունքներով, օրինակ ոմանց համար ամենակարևոր նյութական պահանջմունքը դա օդն է, ոմանցը ջուրը ոմանցը մեկ ուրիշ բան, նույնն էլ վերացականն է։ Մարդկանց կարելի է ճանաչել ըստ իր պահանջմունքների։

Օրինակ կա մարդ, ում ամենակրևոր նյութական պահանջմունքը դա քաղցրավենիքն է, իսկ վերացականը ընտանիքը։ Ըստ ինձ այդ մարդը շատ է սիրում ուտել, և վախենում կորցնել իր հարազատներին։

Իմ նյութական առաջին պահանջմունքը՝ անդավաճան ընկեր կամ ընկերուհի ունենալն է

Իմ վերացական առաջին պահանջմունքը ՝ անմահությունն է։

Մարդը և իր շրջակա միջավայրը

Մարդը ամենադաժան կենդանի օրգանիզմն է երկրի վրա։ Մարդիկ անդադար ոչնչացնում են բնությունը, աղտոտում շրջակա միջավարը, սպանում կենդանիներին։ Իմ կարծիքով մարդիկ լինում են երկու տեսակի՝ մի մասը աղտոտում է բնությունը, սպանում կենդանիներին և այլն, իսկ մյուս մասը՝ չի աղտոտում բնությունը, խնամում է կենդանիներին և այլն։ Մարդկանց շնորհիվ կենդնիների մի քանի տեսակ վերացել են երկրի վրայից։ Մարդիկ պոլիէթիլենային տոպրակները, պլաստիկները գցում են ծովեր կամ օվկիանոսների մեջ, մի մասը հասնում է ափ, իսկ մյուս մասը մնում են ջրի վրա, կրիաները տեսնելով տոպրակները մտածում են, որ դրանք մեդուզաներ են, ուտում են, չկարողանլով մարսել սատկում են, իսկ, եթե ուտում են շշեր, չեն կարողանում սուզվել, քանի որ շշի մեջ օդ է մնում, և չկարողանալով սուզվել սատկում են։ Իմ կարծիքով աղբը պետք է մանրեցնել, տարաների մեջ լցնել և տանել աղբանոց, այդպես հնարավորինս ավելի քիչ տեղ կզբաղեցնի երկրի վրա, և ավելի կոկիկ կլինի։Ես ինքս շատ եմ սիրում իմ հայրենիքը, այդ, իսկ պատճառով չեմ աղտոտում, շատ եմ սիրում կենդանիներին, և ինչով կարողանւմ եմ օգնում եմ։

Արևի տակ մնացած աղբը կարող է հիվանդությունների առաջացման նպաստավոր  պայմաններ ստեղծել. համաճարակաբան

իմ կարծիքը կրթահամալիրը հիմնադրամ վերածելու համար

Իմ կարծիքով Պարոն Բլեյանը շատ լավ մարդ է, և ամեն ինչ անում է իր կրթահամալիրը գեղեցկացնելու և մեծացնելու համար։ Պարոն Բլեյանը արժանի չէ այդպիսի վերաբերմիունքի։ Եթե մեր կրթահամալիրը վերածվի սովորական դպրոցի՝ ամեն ինչ շատ խիստ կլինի, չենք կարողանա հագնվելի ինչպես մենք ենք ուզում, պետք է ծանր պայուսակներով գնալ դպրոց և այլը, իսկ ես այդ չեմ։ Ես երբեք չեմ ուզենա, որ այս կրթահամալիրը դարձնեն հիմնադրամ, քանի որ սիրում եմ իմ կրթահամալիրը։