Հայկական նոր հեքիաթ հին հեքիաթների կերպարներից

Մեր ճամբարային չորրորդ օրը  վառ երանգ ստացված Հայոց Լեզվի ժամին։ Մենք վերհիշեցինք Հայկական հին հեքիաթներից մի քանիսը ե նրանց կերպարներին։

Մեր կերպարներից էին`

Կատուն, Հովհաննես Թումանյան, «Շունը և կատուն »

Կիկոսը, «Կիկոսի մահը»

Անբան հուռին

Մի կաթիլ մեղր հեքիաթի Թագավորը,

Եվ այլոք։

Մենք ներկայացնում էինք մի դրվագ որտեղ Կարմիր գլխարկի որսորդը անտառում, մի վրանի տակ էր, նոր էր որս բերել ե պատրաստվում էր ուտել։ Վրան է մտնում Կատուն («Շուն ու կատու») և առաջարկում որսորդին ուտելիքի փոխարեն կարող է իր տաք մարմնով տաքացնել իրեն։ Որսորդը համաձայնվում է և կատուն իր փայը ուտելուն պես հասնում է որսորդի փայտին։ Որսորդը նրան քշում է, բայց կատուն վրանը լքելու փոխարեն մտնում է որսորդի քնապարկի մեջ և քնում։

Հետո սյուժեն ավելի զարգացավ։ Մեր խաղի յուրաքանչյուր վայրկյանից ես մեծ հաճույք ստացա, ինձ շատ դուր եկավ մեր դասը։

Ինքնասպան տղան Վերլուծություն

Ռաֆայել Դիստեյի «Ինքնասպան տղան» շատ տպավորիչ էր ինձ համար։ Այն մեզ պատմում էր մի անծանոթի մասին, ով իր պատմությամբ գրավեց պանդոկապանին, և այլ մարդկանց ովքեր գինովցած էին, և շատ հեշտությամբ փախավ այնտեղից չվճարելով ոչ մի լումա։ Ինձ համար նույնպես նրա հորինած պատմությունը շատ գրավիչ էր, ես կլանված կարդում էի այն։ Շատ հետաքրքիր կլիներ եթե այդպես լիներ կյանքը, մենք մեր կյանքը կսկսեյինք ծերությունից և նորածին ժամանակ կկորցնենք այն, Կարոծում եմ այդքան էլ տարբերության չկա, թե որ եզրից կսկսենք մեր կյանքը, քանզի մահանալուց, յուրաքանչյուր ծեր մարդ այնքան էի մոռանում ամեն ինչ, որ անգամ իր անունը չի հիշում` դառնում է մի փոքրիկ երեխա։

Ավարտին էր մոտենում մի մարդու ճակատագիր, ով ապրում էր հետընթացով, և նա ապաստան էր գտնելու մեծահարուստ տիկնոջ կրծքին, երբ նա քնած կլիներ, սպասելով մինչև որ կվերածվի տզրուկի, հետո՝ դիակի , ապա ՝ փոքրիկ սերմի …

Իմ 5 օրը ճամբարային կյանքում

Ողջույն, ես Սեբաստացի Մարիամն եմ` հունվարյան ճամբարի մասնակից։ Ես ընտրել եմ Անահիտ Ամիրխանյանի` Անգլերենի ջոկատը, քանզի ուզում եմ Անգլերենս առավելագործեմ։


Օր առաջին


Այսօր ես ծանոթացա ջոկատիս անդամների հետ, ոմանց արդեն ճանաչում էի։ Առաջին օրը մենք խաղացինք Ով եմ ես, Ալիաս, և այլ ինտելեկտուալ խաղեր։ Գնացինք Ռազմամարզական, սովորած կրկնեցի։ Սովորում էինք բանակի այբուբենը։
-Շարքային Բարսեղյան
-Ես եմ
-Ինձ մոտ
-Լսում եմ



Օր երկրորդ

Ինչպես ճամբարի յուրաքանչյուր օր մենք սկսեցինք ընդհանուր պարապմունքից։ Դասարանում քննարկեցինք մեր անելիքները, մի փոքր խաղ խաղացինք, և մեզ մոտ եկավ ընկեր Հասմիկը։ Մենք կարդացինք և քննարկեցինք Ռաֆայել Դիեստեյի «Ինքնասպան տղան» պատմվածքը։ Մենք վերլուծեցինք այն, ամենքս ներկայացրեցինք մեր կարծիքը։ Դասը շատ հավես անցավ։

Օր Երրորդ

Օրը սկսեցինք մարզվելուց, մի քանի ջոկատով գնացել էինք մեր դպրոցի մարզադահլիճ, այնտեղ շատ լավ անցավ, սկզբում մարզվեցինք հետո սկսեցինք դրոշակ խաղալ։ Մարզվելուց հետո եկանք դասարան սկսեցինք լոտո խաղալ։ Խաղը շատ ջերմ միջավայրում խաղալուց հետո։ Մեզ մոտ եկավ մեկ այլ ուսուցիչ որն իր խաղն առաջարկեց, մենք չմերժեցինք և սկսեցինք խաղալ, այդպես եռանդուն անցավ մեր չորրորդ օրը։

Օր Չորրորդ

Ընդհանուր պարապմունքից հետո, մենք հավաքվեցինք մեր ջոկատում, սկսեցինք քննարկել մեր օրվա անելիքը։ Կարդացինք Գրիմ եղբայրները Անգլերենով, թարգմանեցինք և վերլուծեցինք այն։ Հետո գնացինք Ընկեր Հասմիկի դասարան և վերհիշեցինք մեր մանկության հեքիաթները, մի փոքրիկ ներկացում խաղացինք։ Չարի վերջը, հայկական այլ հեքիաթների հերոսներով։ Դասը շատ ուրախ անցավ։ Հետո մենք գնացինք պարի դասարան, մեզ միացավ նաև Ջավախքի խումբը, պարեցինք Յարխուշտա։

Օր հինգերորդ

Այսօր մենք ջոկատում անցկացրեցինք, մեր ամբողջ օրը, խաղացինք շատ հավես խաղեր, ժամանակը շատ արագ անցավ, անգամ տուն գնալ չէինք ուզում։