Էքսպո

Այսօր մենք մի փոքրիկ խմբով այցելեցինք Մերգելյան ինստիտուտ։ Այնտեղ ժամանակ ակնթարթորեն անցավ։ Յուրաքանչյուր կազմակերպություն մի փոքր ներկայացնում էր իրեն, հրավիրում դասերի։ Շատ էին ինստիտուտի և քոլեջի ուսանողները։ Մենք շրջում էինք և մոտենում այն սենյակին որին նայելիս հետաքրքրություն է առաջանում։

Ես շատ կազմակերպությունների ծանոթացա, ի դեպ ասեմ նաև գրանցվեցի ծրագրավորման դասընթացի։ Ծանոթացա նաև Ֆրանսիական քոլեջին։

Այսպիսով այցը ինձ համար շատ արդյունավետ էր։ Ինձ շատ դուր եկավ։

Արատեսում

Արատես, հրաշք մի վայր։

Երազանքների կատարման կենտրոն։

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Ողջույն ես Մարիամն եմ։ Այս գարունը դիմավորեցի Արատեսում։ Արատեսում մենք հետաքրքիր խաղեր խաղացինք, գնացինք Արատեսի Վանք, մասնակցեցինք նախագծերի։
Ամեն մի օրը Արատեսում սկսում էինք ժպիտով, արթնանում էինք ձմռան սառը շունչից, և սկսում էինք վայելել կախարդական ձմռան փայլը։

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Արատեսը ներկեց իմ կյանքի ևս 3 օր։

Սևանում

Օգօստոսը ես սկսեցի ճամփորդելով։ 5 օր անցկացրեցի հեքիրային Սևանում, օրերս արկածներով լի էին։

Օրը սկսվում էր «Ճամբար վերկաց» արտահայությամբ։ Լույսը չբացված մենք բոլորով շտամում էինք դեպի Սևան՝ դիմավորելու արևածագը։ Այդ ժամին Սևանի ջուրը մաքրությունից փայլում էր, ալիքները մեղմ էին, հանդարտ, կարծես մի երազային վայրում հայտնված լինեի։

Возможно, это изображение (природа и водоем)

Մենք կտրվել էինք քաղաքից, և հայտնվել էինք բնության գրկում։ Սևանալճից քիչ հեռու՝ անտառներից մեկում ապրում էինք մենք։ Գիշերները անցկացնում էինք մի հարմարավետ, մեծ վրանում, իսկ ցերկները վայլում էինք մեր շուրջը գտնվող ամեն մի ծառը։

Ճամբարի ընթացքում մենք գնացինք Օձաբերդ։ Ճանապարհը և՛ երկար էր, և՛ հաճելի։ Օձաբերդը շատ գեղեցիկ էր, այն լի էր հետաքրքիր քարերերով։ Բերդը շրջապատված էր պարիսպներով, լեռան վրայից երևում էր բոլորիս սիրելի Սևանալիճը։

Մի 2 տողով ներկայացնեմ Օձաբերդը

Թեյշեբաինի կամ Օձաբերդ ամրոցը կառուցվել է մի բարձրավանդակի վրա, որն իր ժայռոտ եզրերով հյուսիսից նայում է Սևանա լճին և արևելքից՝ զառիվայր իջնում դեպի Ալուչալու գյուղը, իսկ հարավից՝ Վարդենիսի լեռների հետ միանալով՝ գնում դեպի Կարճաղբյուր գյուղը։ Արևմուտքից սարահարթի լանջերը քիչ թեքություն ունեն։

Իսկ երեկոները անցկացնում էինք խարույկի ջուրջ, զվարճալի խաղեր խաղալով։

Սևանում ժամանակը շատ արագ էր անցնում։ Այս հինգ օրերը անցան շատ հեքիաթային, արկածային, և իհարկե անմոռանալի, դե իհարկե դժվար կլինի մոռանալ այն 5 օրերը, որ ապրեցի ընկերներիս հետ։

Արատեսում

Возможно, это изображение (один или несколько человек, люди стоят, на открытом воздухе и дерево)

Այս ամառվա հուլիսի 16-18 ես անցկացրեցի հեքիաթային Արատեսում։ Անցկացրածս օրերը հիանալի էին, դրանք լի էին ուրախությամբ և արկածներով։ Մեր առօրյան շատ հետաքրքիր էր անցնում։ Մենք խաղում էինք տարբեր խաղեր և զվարճանում։ Երկրորդ օրը ամենահետքրքիրն էր, մենք քայլեցինք Արատեսի գետի հոսքին հակառակ։ Կայն վայրեր որ անանցանելի էին թվում, բայց մեկս մյուսիս օգնելով կարողացանք հաղթահարել այն։ Քայլքի ժամանակ մենք ընկնում էինք, բայց այն մեզ չէր թողնում հանձնվել, մենք վեր էինք կենում և ավելի վստահ շարժվում։ Քայլքը ավելի վառ գույներով ներկեց մեր ճամփորդություն։

Возможно, это изображение (один или несколько человек, люди стоят и на открытом воздухе)

Երեկոներնն անցնում էին խարույկի շուրջ՝ աստղազարդ երկնքի տակ։ Բորոլս սպասում էինք կեսգիշերին, որպեսզի շնորհավորեինք մեր ճամբարականներից Դավիթի ծննդյան օրը։

Երեք օրը շատ քիչ էր, այն անցավ մեկ ակնթարթի նման։

Վայոց ձորի մարզ

Vayots Dzor portal logo.png
զինանշան

Վայոց ձորի մարզը զբաղեցնում է 2,308 կմ² տարածք (7-րդը Հայաստանի մարզերի շարքում)։ Ընդգրկում է երեք հիմնական աշխարհագրական շրջաններ` Արփայի գոգավորություն, Վայքի ծալքաբեկորավոր լեռնաշղթա (ձգվում է հարավում) և Վարդենիսի հրաբխային լեռնավահան։ Հյուսիսում սահմանակցում է Գեղարքունիքի մարզին, հյուսիս-արևելքում՝ Արցախի Հանրապետությանը, հարավ-արևմուտքում՝ Սյունիքի մարզին, հարավային հատվածում՝ Նախիջևանին, իսկ արևմուտքում՝ Արարատի մարզին։ Մայրաքաղաք Երևանին անմիջապես չի հարում։

Վայոց ձորի մարզի վարչական կենտրոնը Եղեգնաձոր համայնքն է (բնակչությունը՝ 7800 մարդ), որը հանդիսանում է նաև մարզի խոշորագույն քաղաքը։ Վարչատարածքային միավորի մյուս քաղաքային բնակավայրերն են Վայքն ու Ջերմուկը։ Վերջինս համարվում է զբոսաշրջային կարևոր նշանակություն ունեցող առողջարանային քաղաք։ Ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների՝ մարզի բնակչությունը կազմում է 49 հազար մարդ, որը ճնշող մեծամասնությունը հայերն են (99 % և ավելի)։ Վայոց ձորը համարվում է Հայաստանի ամենաքիչ և ամենանոսր բնակեցված մարզը։

Վայոց ձորը Հայաստանի տնտեսապես ամենաթույլ զարգացած մարզերից մեկն է։ Տնտեսության առաջատար ճյուղը գյուղատնտեսությունը, որի ավանդական ուղղություններից մեկն էլ խաղողագործությունն է։ Ինքնին, Վայոց ձորը հանդիսանում է Հայաստանի խաղողագործական չորս շրջաններից մեկը, որը աչքի է ընկնում գինեգործության հազարամյա ավանդույթներով։ «Արենի» տեսակի խաղողից այստեղ պատրաստվում է նույնանուն հանրահայտ գինին։

Արատեսի դպրական կենտրոն

Վայոց Ձորի մարզի Արատես վայրում հանդիսավոր միջոցառմամբ տեղի է ունեցել դպրական կենտրոնի բացում, որը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախաձեռնությունն է:

Բնության գրկում շուրջտարյա կենտրոնը աշակերտներին և ուսուցիչներին կապահովի ոչ միայն բնության գրկում ճամբարային կացարաններով, այլև սերտ կապ է ստեղծում հազարամյակների պատմամշակութային ժառանգության հետ:

Այնտեղ են 10-13դդ Արատեսի վանքը, 10-րդ դարի ՍԲ Սիոն, 11-րդ դարի ՍԲ Աստվածածին եկեղեցիները, 10-16դդ խաչքարեր և բազմաթիվ այլ պատմական արժեքներ:
Արատեսի նախկին ադրբեջանաբնակ տարածքը 1990 թվականից տրամադրվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին՝ դպրական կենտրոն կառուցելու նպատակով։

Դպրոցի ուսուցիչներից, սովորողներից կազմված ջոկատների, մասնագիտական խմբերի պարբերաբար այցերի ու մաքրման, վերանորոգման աշխատանքների շնորհիվ այսօր արդեն Արատեսն իր տարածքով ավելի բարեկարգ է ու կեցության համար պիտանի, վերանորոգվում ու վերակառուցվում են գյուղի տներն ու վերածվում ճամբարի։

Աղբյուր

Բնության գրկում

Ես ամառվա արձակուդների մեծ մասը անցկացրել եմ բնության գրկում։ Եղել եմ և՛ գյուղերում, և՛ քաղաքներում։ Ես այցելել եմ Սյունիքի մարզի՝ Սիսիան քաղաք և Դարաբաս գյուղ։

Դարբաս գյուղը ինձ գերել է իր հետաքրքիր պատմություններով։ Առավոտյան ես գնում էի աղբյուրից ջուր բերում, ջուրը շատ պարզ էր և սառնորակ։ Մայրիկիս տատիկը գյուղում առաջինն է եղել, ով պատրաստել է պոպոքի մուրաբա։ Իմ մայրիկը մեծացել է այդ գյուղում։ Գյուղը շրջապատված է սարերով և անտառներով։ Անտառներում բնակվում են՝ գայլերը, արջերը, աղվեսները և շնագայլերը։ Երբ արևը մայր էր մտնում, ես և փոքր քույրս նայում էինք աստղափայլ և ազտղազարդ երկնքին։ Գիշերը մութ էր, և գիշերային կենդանիներով լի։ Այդպես հետաքրքիր անցավ իմ արձակուրդային առաջին ամիսը։ Այնուհետև մենք ուղևորվեցինք Սիսիան քաղաք, իմ մեծ եղբորը հաջողություն մաղթելու, քանի որ նա գնում էր հայկական բանակ ծառայելու և պաշտպանելու հայ մանուկներին։ Ինձ շատ դուր եկավ նաև՝ Սյունեցիների բարբառը։

Լեռնային ծովերի խորքերում

Ես այս շաբաթ որոշեցի այցելել  Ծաղկունյաց լեռներ և բացահայտումներ կատարել։ Այն հիանալի էր`իր խիտ անտառներով, բարձր սարերով, գույնզգույն քարերով և ծաղիկներով, պարզ գետով և, իհարկե, մաքուր օդով։ Այս օրերին մարդիկ կարոտ են մնում մաքուր օդին, ես նույնպես կարոտում եմ, այդ իսկ պատճառով որոշեցի գնալ բնության գիրկ և կտրվել աշխարհից։ Այս ճամփորդության ընթացքում ես բացահայտեցի ինձ ոչ հայտնի եկեղեցիներ։ Եկեղեցիներն ինձ գրավեցին իրենց գեղեցիկ զարդանախշերով, ես շատ զարմացա այս զարդերի յուրօրինակությամբ։ Ես շատ հավանեցի իմ հանգիստը լեռների ծովում։

Կոմիտաս

Հոկտեմբերի յոթին մենք գնացել էինք Կոմիտասի թանգարան-ինստիտուտ։ Այնտեղ մեզ պատմեցին Կոմիտասի կենսագրությունը։ Նրա իրական անունը Սողոմոն Սողոմոնյան է եղել։Նա գիտեր շատ լեզուներ՝ ռուսերեն, թուրքերեն, ֆրանսերեն, անգլերեն։Կումիտասը ապացուցեց, որ հայն էլ ունի իր մշակույթը, իր երգը։ Նա մշակեց երգերը, թերություններից ազատեց դրանք։Ես սիրում եմ նրա բոլոր երգերը, հատկապես <<Երի- երի ջանը>>։