Հայաստանը 7-8-րդ դարերում․

1. Ի՞նչ պայմաններով կնքվեց հայ-արաբական պայմանագիրը: Ի՞նչ նշանակություն ունեցավ այն:

Հայաստանը 3 տարի ժամկետով ազատվեց հարկ վճարելուց, որից հետո պետք է վճարեր այնքան, որքան կկամենար

Արաբները պարտավորվում էին պաշտպանելու Հայաստանի սահմանները բոլոր հնարավոր հարձակումներից

Հայաստանը իրավունք էր ստանում պահելու 15000-անոց այրուձի, որի ծախսերը պետք է հոգային հայ նախարարները

Արաբ ոչ մի պաշտոնյա Հայաստան չէր մտնելու

Արաբները Հայաստանի բերդերում չպետք է տեղավորեին կայազորներ

2. Նկարագրե՛ք 8-րդ դարի հակաարաբական ապստամբությունների արդյունքները

Արմինիայի հակաարաբական ապստամբություններ, 8-րդ դարում տեղի ունեցած ընդվզումներ արաբական տիրապետության դեմ։ Դրանք տեղի էին ունենում Արաբական խալիֆայության վարչական միավոր Արմինիա կուսակալության տարածքում (Հայկական լեռնաշխարհ և Կովկասյան լեռներ)։ Գլխավորում էին հիմնականում Մամիկոնյան ու Բագրատունի իշխանական տոհմերի ներկայացուցիչները։8-րդ դարում տեղի ունեցած տեղական բնույթի կամ համահայկական նշանակության ընդվզումներում նախարարների մի մասը՝ Մամիկոնյաների գլխավորությամբ, ապավինում էր Բյուզանդական կայսրությանօգնությանը։ Նախատեսվում էր ազատագրել Հայաստանը բյուզանդացիների զորքերով։ Բագրատունիները նպատակադրվել էին ժամանակավորապես հարմարվել ստեղծված քաղաքական իրավիճակին, և հարմար պահի սպասելով՝ սեփական ուժերով ապստամբել խալիֆայության դեմ ու վերականգնել անկախ պետականությունը։ Բագրատունիների հաշվարկները ավելի ճիշտ դուրս եկան։ Հայ իշխանական տների հիմնական մասը համախմբվեց նրանց շուրջ, իսկ Մամիկոնյանները դուրս եկան քաղաքական ասպարեզից։

Հայկական պետականության նախարարական շրջանը»

Վարդան Մամիկոնյանը Վահան Մամիկոնյանի հորեղբայրն է։ Այդ պատճառով, թվում է, թե որ նրանք շատ նման պետք է լինեն։ Եվ իսկապես` երկուսն էլ պայքարել են Հայաստանը ավելի լավը և լավացնել մարդկանց կյանքի որակը։

Վարդան Մամիկոնյանը Արտաշատի ժողովում ընտրվել է Հայոց տանուտեր՝ ի հակակշիռ մարզպան Վասակ Սյունու, որը դեմ էր ապստամբությանը: Վարդան Մամիկոնյանը վերականգնել է հայ նախարարների և հոգևորականության ոտնահարված իրավունքները, համարում էր, որ դրանք շատ կարևոր են։ Նաև ամրացրել բերդերը և այլն…

Ավարայրի ճակատամարտում մեծ հերոսամարտ է մղել: Ավարայրի ճակատամարտում զոհված մարտիկները դասվել են Հայ առաքելական եկեղեցու տոնելի սրբերի շարքը և կոչվում են Սբ Վարդանանք:

Վահան Մամիկոնյանի ժամանակ ճանաչվել է Հայաստանի ներքին ինքնավարությունը: Նա եղել է Պարսից տիրապետության դեմ և Վահանանց պատերազմի առաջնորդը: Վահանը հաստատվել է և դարձել է տոհմի նահապետը: 485թ. Վահան Մամիկոնյանը մեկնել է մայրաքաղաք Տիզբոն, վերահաստատել Նվարսակի պայմանագիրը, հաստատվել Հայոց սպարապետ: Շուտով նա նշանակվել է նաև Հայաստանի մարզպան: Եվ 483–484թթ հիմնովին վերակառուցել է Սբ Էջմիածնի Մայր տաճարը:

«Արշակունյաց թագավորությունը 4-րդ դարում և 5-րդ դարի սկզբին».

1. Ներկայացրե՛ք ստորև նշված արքաների կարևոր ձեռնարկումները

Տրդատ 3-րդ

Տրդատ 3-րդ-ի ղեկավարած տարիներին երկիրը հզորացավ։ Գործակալությունների դերը մեծ նշանակություն ուներ երկրի պաշտպանության և կառավարության գործում: Տնտեսության մակարդակը նույնպես շատ է բարձրանում: Գրիգոր Լուսավորչի հետ միասին զարգացնում են կրթությունը։ Տարբեր գավառներից երեխաներին տալիս են ասորի, մյուս մասին՝ հելլենիստական կրթություն։ Այդպես Ավետարանի խոսքը հայերեն բանավոր թարգմանությամբ ժողովրդին ավելի հասկանալի է դարձնում։

Խոսրով 3-րդ

Խոսրով 3-րդ Կոտակ- Խոսրով 3-րդ Կոտակի և նրա հոր օրոք ամրապնդվեցին երկրի պաշտպանական հզորությունը։ Տնտեսությունն զարգացավ։ Նա Դվին քաղաքը կառուցապատեց է և այն դարձրեց նոր մայրաքաղաքը։ Նա հրամայում է Գառնի ամրոցից մինչև Դվին կաղնու ծառեր տնկել։ Նաև հրամայեց անտառները կենդանիներով ու գազաններով լցնել։ Խոսրովը օրենք է սահմանում, ըստ որի աշխարհատեր նախարարները պարտադրված էին մնալ թագավորի մոտ և ոչ մեկը չպետք է մարտի գնար արքունի զորքի հետ։

Կոտակգ

Խոսրով 3-րդ Կոտակի և նրա հոր օրոք ամրապնդվեցին երկրի պաշտպանական հզորությունը։ Տնտեսությունն զարգացավ։ Նա Դվին քաղաքը կառուցապատեց է և այն դարձրեց նոր մայրաքաղաքը։ Նա հրամայում է Գառնի ամրոցից մինչև Դվին կաղնու ծառեր տնկել։ Նաև հրամայեց անտառները կենդանիներով ու գազաններով լցնել։ Խոսրովը օրենք է սահմանում, ըստ որի աշխարհատեր նախարարները պարտադրված էին մնալ թագավորի մոտ և ոչ մեկը չպետք է մարտի գնար արքունի զորքի հետ։

Տիրանդ

Խոսրով Կոտակի մահից հետո նրա որդուն՝ Տիրանին, Կոստանդիոս II-ը ճանաչել էր հայոց թագավոր, սակայն կայսրությունում պատանդ էին պահվել Տիրանի մի որդին՝ Տրդատը,և թոռները՝ Գնելն ու Տիրիթը: Նրանց կյանքը վտանգված էր: Տիրանն ամեն կերպ աշխատում էր երկրի անկախությունը պահպանել` խուսափելով հռոմեա-պարսկական հակամարտության մեջ ներքաշվելու վտանգից:

Արշակ 2-րդ

Արշակ Բ-ն հաջորդել է հորը՝ Տիրանին, ում գերել և կուրացնել էր տվել Պարսից արքա Շապուհ II-ը: Թեև նա գահակալել է Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ, սակայն չի դարձել նրանց կամակատարը և վարել է ինքնուրույն քաղաքականություն: Արշակ Բ-ի թագավորության առաջին տասնամյակում Հայաստանն ապրել է խաղաղությամբ, բարգավաճել և հզորացել է: Կոգովիտ գավառում սկսում է կառուցել Արշակավան քաղաքը՝ թագավորական իշխանության ու նախարարական «փախչող» տրամադրությունները զսպելու համար։ Այնտեղ նա թույլ է տալիս բոլոր ցանկացող մարդկանց բնակվել, նույնիսկ օրինազանց մարդկանց։ Հռոմեա-պարսկական պատերազմի ժամանակ Մծբին քաղաքի մոտ հռոմեացիների դեմ հաղթանակ է տանում, որովհետև Շապուհն Արշակից օգնություն էր խնդրել։

Պապ թագավոր

Նա Մուշեղ սպարապետի հետ միասին զբաղվում է պետության անվտանգության ու ռազմատնտեսական հզորության ամրապնդմամբ։ Բանակի թիվը հասցնում է համարյա 100 հազարի: Նա Հայաստան է մտել Տետենտիոսի գլխավորած հռոմեացիների օգնությամբ և կարճ ժամանակամիջոցում ջախջախելով պարսիկներին, հաստատվում է գահին: Նա քանդում է հայ դավաճանների և պարսիկների հիմնած մազդեզական ատրուշանները, իսկ մի շարք հայ դավաճաններ գտնում են իրենց արժանի պատիժը: Տարբեր ձևերով խրախուսեց երկրի բնակչության ու հայոց բանակի թվաքանաքի աճը։

«Քրիստոնեության ընդունումը Հայաստանում: Ավատատիրության հաստատումը».

1. Ներկայացրե՛ք Համաշխարհային կրոնները:

Աշխարհի բնակչության կրոնական կազմը: Քրիստոնեություն: Մահմեդականություն: ԲուդդայականությունԱշխարհի ժողովուրդները դավանում են տարբեր կրոններ։ Սակայն ամենամեծաքանակ հետևորդներ ունեն երեքը՝ քրիստոնեությունը, մահմեդականությունը (իսլամ) և բուդդայականությունը (կամ բուդդիզմը)։ Քանի որ այս կրոնների հետևորդները բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ են, դրանք համարվում են համաշխարհային կրոններ։Քրիստոնեություն դավանում է ավելի քան 1,9մլրդ մարդ։ Նրանք հիմնականում բնակվում են Եվրոպայում, Ամերիկայում, Ավստրալիայում, Հարա­վային և Կենտրոնական Աֆրիկայում և Ասիայի մի շարք երկրներում:Մահմեդականություն դավանողների թիվը շուրջ 1,2 մլրդ է։Երրորդը բուդդայականությունն է (կամ բուդդիզմը), որի հետևորդների թիվն աշխարհում հասնում է շուրջ 500 մլն-­ի:Հնագույն կրոններից է հուդայականությունը, որի դավանորդները հրեա­ներն են, և որը համարվում է Իսրայելի պետական կրոնը:

2. Նկարագրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները:

Գործակալական պաշտոնները վարում էին տոհմիկ ազնվականության ներկայացուցիչները, հիմնականում՝ ժառանգաբար, սերունդներին փոխանցելով իրենց հմտությունները: Արշակունյաց թագավորության ժամանակաշրջանում կարևոր էին հետևյալ գործակալությունները. Հազարապետություն, որի գործակալը ղեկավարում էր երկրի տնտեսական գործերը, հարկագանձումներն ու եկամուտների բաշխումը, անտառատնկումները, շինարարական աշխատանքներր, մասնավորապես քաղաքների, բերդերի, ճանա- պարհների, կամուրջների, ջրանցքների կառուցումները: Այդ գործակալությունը տարբեր ժամանակներում վարել են Գնունի և Ամատունի իշխանատների ներկայացուցիչները:Մարդպետություն, որի գործակալը հսկում էր թագավորի ապարանքը, բերդերն ու ամրոցներր, ղեկավարում արքունի տնտեսությունր, կալվածներր, եկամուտներն ու գանձերը, գլխավորում էր «մարդպետական» կոչվող հեծյալ զորագունդր, հոգում էր արքայազունների դաստիարակությունը, մեծարվում «Հայր» պատվանունով:Սպարապետություն, որի գործակալր երկրի ռազմական ուժերի գերագույն հրամանատարն էր և այդ գործում թագավորի առածին տեղակալը: Սույն գործակալությունր գերազանցապես վարել են Մամիկոնյան նախարարական տան ներկայացուցիչներր:Մեծ դատավարություն, որի գործակալր ղեկավարում էր դատական ատյաններր, ընդունում հասարակական կյանքը կարգավորող օրենքներ ու կանոններ, հետևում դրանց կենսագործմանը, այդ գործերում համարվում թագավորի առանձին խորհրդականը: Մեծ դատավարության գործակալությունը նախաքրիստոնեական դարերում եղել է Հայոց քրմապետի, իսկ 301 թվականից հետո Հայոց Հայրապետի (կաթողիկոսի) մենաշնորհը:Մաղխազություն, որի գործակալը գլխավորում էր արքունի պահակազորը և թիկնազորը, հոգում թագավորի անձի և նրա ընտանիքի պաշտպանությունը: Այդ գործակալությունը ժառանգաբար վարել են Խորխոռունի նախարարական տան ներկայացուցիչները:Թագադիր ասպետություն, որի գործակալը ղեկավարում էր նորընծա արքայի թագադրման և արքունի ապարանքի արարողությունները, րնդունում և ճանապարհում էր օտարերկրյա դեսպաններին: Այդ գործակալությունը ժառանգաբար վարել են Բագրատունյաց տոհմի ներկայացոլցիչներր:Սենեկապետություն, որի գործակալր ղեկավարում էր պետական գրագրությունները, համարվում արքունի դիվանի քարտուղարը, դպրապետր և կնքապահը: Արքայի հանձնարարությամբ այդ պաշտոնր վարել են հավատարիմ, գրագետ և օտար լեզուների տիրապետող ազնվականներ:

3. Ի՞նչ են բովանդակում Գահնամակը և Զորանամակը

Գահնամակը իրենից ներկայացնում էր հայոց արքունիքում իշխանների կամ նախարարների ունեցած տեղերի, գահերի կամ պատվաստիճանների հրովարտակ և վավերական ցուցակ։ Նախարարների գահերը եղել են կայուն և ժառանգական։ Միայն բացառիկ դեպքերում թագավորը կարող էր Գահնամակում մասնակի փոփոխություններ մտցնել։ Զորանամակը Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակ էր։ Այն կազմված էր քառաբաժին բոլորակ աղյուսակի ձևով, ըստ Մեծ Հայքի չորս կուսակալ զորավարությունների (Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան դռների)։ Յուրաքանչյուր բաժնում դասվել են 21 կամ 22 նախարարություն՝ նշելով նրանց յուրաքանչյուրի զորաքանակը։ Արտաքին վտանգի ժամանակ նախարարները իրենց զինվորական ուժերը գումարել են Զորանամակով սահմանված զորաթևում, իսկ անհրաժեշտության դեպքում Հայոց արքայի կամ սպարապետի հրամանով օգնել են այս կամ այն զորաթևին։

Հայկական մշակույթը Հելլենիզմի դարաշրջանում

1. Ներկայացրե՛ք Հայոց դիցարանի աստվածներին և նրանց պաշտամունքային կենտրոնները /Հունական դիցարանի աստվածների համադրությամբ/:

Հայերեն անվանումըՀունարեն անվանումը
ԱրամազդԶևս
ԱնահիտՀերա
ՄիհրՀելիոս կամ Հեփեստոս
ՎահագնՀերակլես կամ Արես
ՏիրԱպոլոն կամ Հերմես
ԱստղիկԱփրոդիտե
ՆանեԱթենաս
ՍպանդարամետՀադես

Արամազ- Հին հայերի գերագույն աստվածն էր, երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։

Անահիտ — Արամազդի դուստրն էր կամ կինը Անահիտը՝ հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին։ Նա մայր աստվածուհի էր, պատկերվում էր գլխի հարդարանքով, մինչև ուսերը իջնող գլխաշորով։ Նա կոչվում էր «Մեծ տիկին Անահիտ», բոլոր տեսակ խոհեմությունների ու պարկեշտությունների մայր, մարդկանց բարերար, հայ ժողովրդին պահող ու փառաբանող։ Հավատում էին, թե նրա շնորհիվ միշտ եղել է, կա ու գոյություն կունենա Հայոց աշխարհը։ Հայ թագավորները որևէ գործ ձեռնարկելիս Մեծ տիկին Անահիտից էին հովանավորություն և առողջություն հայցում։ Իբրև մայր աստվածություն Անահիտը մայրության, բերքի և պտղաբերության սրբազան մարմնացումն էր։ Նա Արամազդի և Վահագնի հետ միասին հայկական դիցարանում կազմում էր երրորդություն։

Միհր— Երկնային լույսի և արեգակի աստվածն էր լուսաճաճանչ Միհրը՝ Արամազդի մյուս որդին, Անահիտի և Նանեի եղբայրը։ Նրա գլխավոր տաճարը գտնվում էր Դերջան գավառի Բագահառիճ գյուղում։ Միհրին էր նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը։

Տիր— Երազահան աստվածն էր Տիրը՝ Արամազդ գերագույն աստծո գրիչը կամ քարտուղարը, նրա կամքի փոխանցողը, որի պաշտամունքատեղին գտնվում էր հին Արտաշատի մոտակայքում և կոչվում էր Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան։Շատերը սխալմամբ նրան համարում են գրչության դից։

«Հայկական մշակույթը Ք.ա. 9-3-րդ դարերում»

1. Ի՞նչ մշակույթ ձևավորվեց Վանի թագավորության շրջանում:

 Ք․ա․ IXդ․ համահայկական Վանի թագավորության ստեղծումով Հայաստանը և հայ ժողովուրդը թևակոխեցին պատմության զարգացման որակապես նոր շրջան։ Վերջինս բնորոշվում է մի շարք նվաճումներով։ Դրանց թվում առավել կարևոր են զարգացած պետական կառուցվածքը, կրոնական համակարգը, տնտեսական կյանքի բարձր մակարդակը, կազմակերպված ոռոգման համակարգը, գրային զարգացած համակարգը, ճարտարապետության, այդ թվում՝ քաղաքաշինության բարձր մակարդակը։

2. Ներկայացրե՛ք Վանի թագավորության գրային համակարգը:

Վանի թագավորությունում գործածվել է գրային 3 համակարգ, որոնցից մեկը՝ բնիկ տեղականը, մեհենագրերն են՝ բաղկացած շուրջ 300 մեհենանշանից (հիերոգլիֆ), որոնք գրվել են աջից ձախ և վերից վար ուղղություններով: Այս համակարգի վերծանման արդյունքները հիմք են տալիս եզրակացնելու, որ Վանի մեհենագրության լեզուն հնագույն հայերենն է:

Վանի թագավորությունում կիրառվել են սեպագիր համակարգերը: Սարդուրի I-ի և նրա հաջորդների օրոք գրվել են ասորեստանյան սեպագրերով և ասուրերեն արձանագրություններ: Իշպուինի արքայի օրոք ստեղծվել է տեղական սեպագրերի համակարգը (շուրջ 200 նշան՝ ձախից աջ գրությամբ), որով մեզ են հասել ավելի քան 600 մեծ ու փոքր բնագրեր:

3. Ներկայացրե՛ք Հայոց հին դիցարանը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Վանի թագավորության դիցարանը հիշատակվում է «Մհերի դռան» արձանագրության մեջ. այն կազմված է եղել 70 աստվածությունից՝ 35 իգական և 35 արական, և շուրջ 30 սրբություններից: Դիցարանը գլխավորել է գերագույն եռյակը՝ Խալդի (աստվածների հայր և արքայի գլխավոր հովանավոր), Թեյշեբա (ամպրոպի և ռազմի աստված) ու Շիվինի (արևի աստված): Երկրպագել են նաև դաշտերի, լեռների, ծովերի և այլ աստվածությունների:

 «Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում»

1. Ներկայացրե՛ք ստորև թվարկված արքաների կարևոր ձեռնարկումները.

ա/ Տրդատ 1-ին

Տրդատ Ա-ն վերադառնալով Հայաստան զբաղվեց երկրի տնտեսության վերականգնմամբ և շինարարական աշխատանքներով։ Տրդատը վերականգնվում է Արտաշատը։ Գառնիում, կառուցվում է բերդ, ինչպես նաև արքայական բաղնիք և այլ կառույցներ։ 77 թվականին կառուցվել է Գառնու հեթանոսական տաճարը: Տրդատ թագավորը 2 անգամ՝ 72 և 75 թվականներին, հակահարված տվեց հյուսիսից ներխուժած ալանական ռազմատենչ ցեղերի ավարառուական արշավանքներին։ Տրդատ Ա-ն գահակալել է 66-88 թվականներին:

բ/ Սանատրուկ 2-րդ

Ըստ Մովսես Խորենացո Սանատրուկը Բ-ն 91 թ. գրավել ու Մեծ Հայքին է միավորել Օսրոյենե–Եդեսիայի թագավորությունը։ Ըստ հունա-հռոմեական պատմիչների Սանատրուկը տիրել է նաև Ասորիքի մի մասին։ Սանատրուկը լավ հարաբերություններ է հաստատել ինչպես Պարթևստանի, այնպես էլ Հռոմի հետ։ Տարոն գավառի արևմտյան կողմում հիմնել է նոր արքայանիստ Մծուրք քաղաքը, նպաստել երկրում առևտրի, արհեստների զարգացմանը։ Ըստ Սեբեոսի, այդտեղ է ապրել “Մարաբայ փիլիսոփա Մծուրնացի” ասորի գիտնականը, որը գրել է “Հայոց պատմություն”։ Ըստ Սեբեոսի ավերված Մծուրքի՝ Սանատրուկ թագավորի ապարանքի ավերակներում, արքայական պալատի դռան դիմաց գտնվել է քարի վրա փորագրված հունարեն արձանագրություն, որը պարունակում էր տեղեկություն հայկական և պարթևական առաջին թագավորների մասին:

գ/ Վաղարշ 1-ին

Վաղարշ Ա-ն 116 թվականի ամռանը, գլխավորելով հռոմեական նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարը, վերականգնել է երկրի անկախությունը և պարթեստանի Խոսրով Ա արքայի աջակցությամբ հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ Տրայանոս կայսեր քաղաքականության ձախողումից և 117 թվականին նրա մահից հետո, նոր կայսր Հադրիանոսը ստիպված է եղել Մեծ Հայքից դուրս բերել հռոմեական զորքերը և ճանաչել Վաղարշի անկախությունը։ Վաղարշ Ա-ի գահակալման տարիները եղել են խաղաղ և շինարարական աշխատանքներով լի։ Ըստ Մովսես Խորենացու, Վաղարշը վերակառուցել է հին Վարդգեսավանը և իր անունով կոչել Վաղարշապատ քաղաքը։ Խորենացին Վաղարշ Ա-ին է վերագրում Բասեն գավառի Վաղարշավան քաղաքի հիմնադրումը։

դ/ Վաղարշ 2-րդ

Հռոմի կողմից նշանակված արքա Սոհեմոսի մահից հետո Վաղարշ Բ-ն երկրից դուրս է քշել հռոմեական կայազորը և հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ 193–ին Վաղարշ Բ-ն հրաժարվել է օգնել Հռոմի արևելյան զորքերի հրամանատար Նիգերոսին և նրա պարտությունից հետո բանակցել Սեպտիմիոս Սևերոս կայսեր հետ և կանխել նրա ներխուժման վտանգը։ Հայերին սիրաշահելու և հայ–պարթևական դաշնակցությունը կանխելու համար կայսրը բարեկամության դաշնագիր է կնքել Վաղարշ Բ–ի հետ: Ըստ նրա Մեծ Հայքից դուրս են բերվել հռոմեական զորքերը, Հռոմը պարտավորվել է ամենայն դրամական գումար վճարել հայկական հեծելազորին՝ կովկասյան լեռնանցքները հրոսական ցեղերի ներխուժումից պաշտպանելու համար։ Վաղարշ Բ–ի արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է Մեծ Հայքի անկախությանը, հիմնվել է հայ Արշակունիների ինքնուրույն և ժառանդական արքայատունը։ Վաղարշ Բ-ն զոհվել է Կովկասի լեռնաբնակների դեմ հաղթական կռիվներից մեկում։

Դեկտեմբերի 5-9

1․ Նշե՛ք գրի կենտրոնները Հին Արևելքում։

Աշխարհի հնագույն գրային համակարգերից մեկը գործածել են հին եգիպտացիները։ Ունեցել է զարգացման երեք հիմնական փուլ՝ հիերոգլիֆային, հիերատական, դեմոտական (անվանումները փոխառնված են հին հույներից)։ Հիմնականը և հնագույնը հիերոգլիֆներն են, որ նշանակել են «սրբազան գիր»։

Ավանդության համաձայն, հիերոգլիֆները հայտնագործել է Ցան Ցզեն՝ առասպելական կայսր Խուան Դիի պալատական պատմագիրը։ Մինչ այդ չինացիները, իբրև թե, գործածում էին հանգուցային գիրը։ Այդ մասին հիշատակվում է «Դաո Դե Ցզին»-ում և «Ի-ցզինի» մեկնաբանություններում։

Սեպագրից, եգիպտական և չինական հիե- րոգլիֆային գրից զատ Հին Արևելքում կիրառվել են նաև այլ գրահամակարգերխեթալուվիական հիերոգլիֆային գիրը, արամեական և փյունիկյան հնչյունագիրը, նախաէլամա- կան պատկերային և գծային էլամերեն գրերը և այլն։ Իսկ Արևելյան Միջերկրականում նախքան այբբենական գրի ստեղծումը՝ Ք.ա. II հազարամյակում, ստեղծվեց վանկագիր–հնչյունագիր գիրը այսպես կոչված գծային գիրը, որն ուներ երկու տարբերակ՝ Ա և Բ: Սրանցից երկրորդը ներկայացնում էր հունարենի վաղ բարբառներից մեկը, իսկ առաջինի լեզուն առ այսօր պարզ չէ։ Գծային Ա գիրը ստեղծվել և կիրառվել է մինոս- յան դարաշրջանի Կրետեում։


2․ Նկարագրե՛ք Հին աշխարհի գրականության հիմնական ուղղությունները , թվարկե՛ք նշանավոր ստեղծագործությունները և հեղինակներին։

5-րդ դարում գրվեց հայոց պատմությունը, Մաշտոցի վարքը, ստեղծվեց հոգևոր բանաստեղծությունը, հայերեն թարգմանվեց «Աստվածաշունչ»-ը։

Ղևոնդ, VIII դարի հայ պատմիչ, որն իր աշխատությունում շարադրել է Հայաստանի պատմությունը 640 թվականից առ 788 թ.։ Գրքի վերջին մասը գրել է որպես ականատես։ Ղևոնդը Հայաստանում արաբական տիրապետության հաստատման, նվաճող արաբների դեմ հայերի պայքարի, և մասնավորապես՝ 703, 748, 762 և 774 — 775 թթ. արաբական լծի դեմ հայերի բարձրացած ապստամբությունների մասին մեր գիտելիքների հիմնական աղբյուրն է։ Ղևոնդը մեծ ուշադրություն է դարձնում նաև երկրի ներքին կյանքին, տալիս է Մեծ Հայքում, Աղվանքում ու Վիրքում արաբների վարած հարկային քաղաքականության նկարագրությունը։ Գրքում զետեղված է նաև արաբական խալիֆ Օմար Բ և բյուզանդական կայսր Լևոն Գ դավանաբանական հարցերով նամակագրությունը, որի հունարեն բնագիրը մեզ չի հասել։ Ղևոնդի կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի։ Իր աշխատությունը գրել է Շապուհ Բագրատունի իշխանի խնդրանքով (մահ. 818 թ.), ուստի ենթադրվում է, որ Ղևոնդը ապրել և ստեղծագործել է 8-րդ դարի վերջերին։ Հայտնի է, որ Ղևոնդը վարդապետ էր և ուսյալ մենակյաց։ Ղևոնդի «Պատմության» տեքստըերկար ժամանակ համարվում էր կորսված և բացահայտվել է միայն 19-րդ դարի 40-ական թթ.։

3․ Նկարագրե՛ք հունական և հռոմեական իրավունքի նվաճումները։


Հռոմում անհատ քաղաքացիների իրավունքները ժամանակի հետ փոփոխվում էին, համապատասխան նրանց ծագման վայրին և պետությանը մատուցած ծառայություններին։ Դրանք նաև փոփոխվում էին պետության մեջ անհատի դասակարգմանը վերաբերող Հռոմեական օրենքին համապատասխան։ Տարբեր խավեր առանձնանում էին տարբեր օրինական իրավունքների համադրություններով, որոնք նրանց էին տրված:Հին Հռոմի քաղաքացիներին վերաբերող հռոմեական օրենքները, հասանելիք իրավունքները հետևյալներն էին.

  • Ius suffragiorum — հռոմեկական խորհրդարանում քվեարկելու իրավունք
  • Ius honorum — քաղաքացիական կամ հասարակական պաշտոն ունենալու իրավունք
  • Ius commercii — օրինական պայմանագրեր կնքելու և որպես Հռոմի քաղաքացի սեփականություն ունենալու իրավունք


4․ Հակիրճ ներկայացրե՛ք Հին աշխարհում ստեղծված համաշխարհային կրոնները․

Հեթանոսություն․

 Արամազդը՝ աստվածների հայրը, երկնքի ու երկրի արարիչը, լիություն, բարություն և արիություն պարգևողը,

 Անահիտը՝ արգասավորության, պտղաբերության մայր դիցուհին,

 Վահագնը՝ պատերազմի, քաջության և հաղթանակի աստվածը

 Աստղիկը՝ սիրո և գեղեցկության, երկնային լույսի և ջրի դիցուհին էր

Արեգակի, կրակի ու լույսի, մաքրության ու ճշմարտության աստվածը Արեգ-

Միհրն է:

ԵՎ ԱՅԼՆ։

Նոյեմբերի 28-դեկտեմբերի 2

1․ Նկարագրե՛ք պատմական այն տարածքն ու ժամանակաշրջանը, որտեղ և որում ձևավորվել է Հռոմեական պետությունը։

Հռոմեական կայսրություն, Հին Հռոմի հետ-հանրապետական ժամանակաշրջան, որը բնութագրվում է միանձնյա իշխանությամբ և Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում վիթխարի տարածքներ ընդգրկող պետության հաստատմամբ Եզրույթը գործածվում է առաջին կայսր՝ Օգոստոսի կառավարումից սկսած մինչև 476 թվականի Հին Հռոմի պատմությունը բնութագրելու համար։


2․ Ի՞նչ հետևանքներ ունեցավ Սուլլայի դիկտատուրան Հռոմի համար։

Մ.թ.ա. 88 թվականին Հռոմը զրկվելով Պոնտոսի դեմ պատերազմը ղեկավարելու իրավունքից այդ ժամանակ ժողովրդական ժողովն այդ իրավունքը տվել էր Գայոս Մարիոսին, Սուլլան իր զորքով մտնում է Հռոմ (մ.թ.ա. 88) դա Հռոմի պատմության մեջ առաջին անգամ էր, երբ հռոմեական զորքը գրավում էր։ Հռոմը, հաշվեհարդար է տեսել հակառակորդների հետ, օրինագծեր է անցկացրել հօգուտ օպտիմատների։


3․ Ներկայացրե՛ք Կեսարի իրականացրած բարեփոխումները 

Հուլիոս Կեսարը Հռոմում ցմահ դիկտատոր նշանակվելուց և փաստացի ձևով անսահմանափակ իշխանություն ստանալուց հետո նաև ստացավ քրմապետի պաշտոնը։ Նա Ծերակույտի անդամների թիվը բարձրացրեց 900-ի, որոնցից շատերը իր զորահրամանատարներից ու նախկին ստրուկներից էին։ Կեսարը նաև ուժեղ հենարան ուներ ուրիշ երկրներում՝ նվաճված Գալլիայի ու մյուս պրովինցիաների բնակչության որոշ խավերին հռոմեական քաղաքացիություն նվիրելու պատճառով։ Նա սկսեց հատել նոր դրամ, որը հետո Հռոմում դարձավ դրամաշրջանառության միակ ձևը։ Ք․ա․ 45թ․ բարեփոխումներ կատարեց տոմարին՝ նախկին լուսնային օրացույցը փախարինելով արևայինով։ Կեսարը նույնիսկ թույլ տվեց իր քաղաքական հակառակորդներին վերադառնալ Հռոմ։

Նոյեմբերի 14-18

1․ Թվարկե՛ք հնդկական մշակույթի նվաճումները։

Հնդկաստանի մշակույթը հավաքականորեն վերաբերում է հազարավոր շրջանների և բոլոր կրոնների և համայնքների առանձնահատուկ մշակույթներին, որոնք այժմ ներկա են Հնդկաստանում։ Հնդկաստանի լեզուները, կրոնները, պարերը, երաժշտությունը, ճարտարապետությունը, կերակուրը և սովորույթները տարբերվում են ըստ տարածաշրջանի ամբողջ Հնդկաստանում։ Հնդկական մշակույթը՝ հաճախ պիտակավորված որպես մի քանի մշակույթների միավորում, տարածվում է Հինդուստան թերակղզու վրա և կրել է մի քանի հազարամյակների պատմության ազդեցությունը[1][2]։ Հնդկաստանի բազմազան մշակույթի բազմաթիվ տարրեր ինչպիսիք են հնդկական կրոնները, հնդկական փիլիսոփայությունը և հնդկական խոհանոցը խորը ազդեցություն են ունեցել աշխարհի վրա։


2․ Ներկայացրե՛ք Չինաստանը որպես մի շարք գյուտերի հայրենիք

Չինաստանում տեխնոլոգիական Science Co. Ltd ընկերությունը, որը մասնագիտացած է լոգարանների և խոհանոցների նորարարություններում, հայտարարել է «մարդկանց համար լվացքի մեքենա» արտադրելու պլանների մասին: Այն կներառվի Mirable տեխնիկայի շարքում։

Խոսքը հատուկ խցիկի մասին է, որն առայժմ կոչվում է «Ուսոյարոյի նախագիծ» Նրա հիմքում նորագույն «նուրբ պղպջակների տեխնոլոգիան» է, ինչպես նաև տարբեր սենսորների և արհեստական ինտելեկտի համակարգը՝ «բարդ լողանալու փորձ» ստեղծելու համար։

Նման ապարատի խնդիրն է՝ ոչ միայն մանրակրկիտ մաքրել մարդու մարմինը, այլև ապահովել տարածք, որտեղ կարելի է լիցքաթափվել հանգստացնող երաժշտության հնչյունների ներքո և մեքենայի ներսում ցուցադրվող տեսանյութով:

Ներսում գտնվող սենսորները կչափեն սիմպատիկ և պարասիմպատիկ նյարդերի վիճակը, իսկ ներկառուցված AI-ն կօգտագործի հավաքած տվյալները՝ ստեղծելու առավել հարմարավետ մթնոլորտ։

Իրականում մարդկային լվացքի մեքենայի հայեցակարգը նոր չէ։ 1970 թվականին Osaka Expo-ում ճապոնական էլեկտրոնիկայի հսկա Sanyo Electric-ը ցուցադրեց իր «Ուլտրաձայնային բաղնիքը», որը լվանում էր, մերսում և չորացնում մարդուն լիովին ավտոմատացված 15 րոպեանոց ցիկլով: Հետո այդ հայեցակարգը կոմերցիոն արտադրանք չդարձավ, բայց հիմա մեկ այլ ճապոնական ընկերություն ցանկանում է վերակենդանացնել այն՝ խոստանալով պատրաստի արտադրանք ներկայացնել մինչև 2025 թվականը։