Կապույտ մզկիթ

Կապույտ մզկիթ
مسجد کبود

Կապույտ մզկիթը կամ Գյոյ-ջամին կառուցել է Երևանի կիսանկախ սարդար Հուսեյն-Ալի խանը 1766 թվականին (հիջրեթի 1179 թվական)։ Մզկիթի հարավային դարպասի ճակատին դրա կառուցողը թողել է մի արձանագրություն, որի վերջում հիշատակվում են նրա անունն ու մզկիթի կառուցման թվականը։ Արձանագրության մեջ հիշատակված մզկիթի կառուցման թվականը Հովհաննես Շահխաթունյանցը կարդացել է ոչ թե 1179 (հիջրեթի), ինչպես այն կա, այլ՝ 1186 (հիջրեթի), իսկ Հենրի Լինչը նշում է, որ մուսուկլան հոգևորականները մզկիթի կառուցումը վերագրում են Նադիր շահի ժամանակներին (1736-1747 թթ.)։

Կա կարծիք, որ մզկիթի տեղում մինչ այդ կանգնած է եղել Դեֆ սուլթանի մզկիթը, որը քանդվել է Երևանի մեծ երկրաշարժի ժամանակ 1679 թվականին, ու գրեթե մեկ դար անց միայն տեղում կառուցվել է այս նորը՝ Հուսեյն-Ալի խան Քաջարի կողմից։

Խորհրդային տարիներին կրոնական կառույցների զանգվածային քանդման շրջանում Կապույտ Մզկիթը պահպանվեց մի շարք հայ մտավորականների ջանքերով, որոնց թվում էր նաև Եղիշե Չարենցի, ովքեր դեմ դուրս եկան այդ մտադրությանը և արեցին ամեն հնարավորը մզկիթը պահպանելու համար։ Մզկիթը փրկվեց ու նրանում հիմնադրեց Երևանի պատմության ու բնագիտության թանգարանը։

Հայաստանի անկախացումից հետո Իրանի կառավարության խնդրանքով մզկիթը որպես աղոթավայր՝ հանձնվել է Իրանին։ Այն վերակառուցվել է 1994-1998 թվականներին Իրանի կառավարության ջանքերով։ 2006 թվականին վերանորոգվել է գմբեթը։

2018 թվականին հայտարարվել է Կապույտ մզկիթը Յունեսկոյի համաշխարհային ժառանգության օբյեկտների նախնական ցուցակում ընդգրկելու ցանկության մասին

Մեր կրթական փոխանակումները Աշտարակում

Մարտի 18-ին մենք մեր պարսկերենի խմբով գնացել էինք Աշտարակ։ Եղանակը ամպամած էր, սակայն այն մեզ չխանգարեց ունենալ լավ և հագեցած օր։ Աշտարակում վանական համալիրներ այցելելուց հետո այցելեցինք Կարբիի Վահան Թեքեյանի անվան դպրոց, որտեղ որպես երրորդ օտար լեզու պարտադիր դասավանդում էին պարսկերեն։ Ես առաջին անգամ էի գնացել այլ դպրոց կրթական փոխանակուղմների։ Երբ դպրոցի ուսուցիչները մեզ պատմեցին դպրոցի սովորույթների, կարգ ու կանոնի և դրվածքների մասին, հասկացա, թե որքան է մեր դպրոցը տարբերվում Հայաստանի այլ դպրոցներից։ Եղանք դպրոցի դահլիճում և դիտեցինք դպրոցի միջոցառումներից մեկը, որը նվիրված էր պարսիկների ամանորին՝ Նովռուզին։ Միջոցառման մասնակիցները պարսկերենով, բայց շատ մատչելի ներկայացրին Նովռուզը, ցուցադրեցին իրանցիների ամանորյա խորհրդանշական <Հաֆթ սին> սեղանը, որի մասին ես շատ էի լսել և ինձ համար հետաքրքիր էր։ Իսկ միջոցառման վերջում մեր սովորողները պատրաստել էին անակնկալ․ Կարբիի դպրոցի սովորողներին ցուցադրեցինք-սովորեցրին պարսկահայերի հայտնի <Թաշկինակներով պարը>։ Դրանով մենք ցույց տվեցինք, որ մեր կրթահալիրում լեզվից բացի ուսումնասիրում և յուրացնում ենք իրանցիների պարերը, երգերը։ Այնտեղ անցկացրեցինք մեր ճամփորդության մեծ մասը։