Վախենում եմ, որ․․․

Ես մարիամն եմ, մինչև 13 տարեկան ես ոչնչից չէ վախենում, սակայն մի չարաբաստիկ օր ամեն ինչ գլխի վրա շրջվեց։ Ես ծնվածս օրվանից շատ-շատ եմ վախեցել ընդամենը 2 բաներից՝ բարձրությունից և ինքնաթիռի վթարից։ Ամեն գիշեր ես վերցնելով մեկ գավաթ ջուր ստիպված եմ լինում անցնել մութ՝ խոհանոցով, միջանցքով, ես մթությունից ընդանրապես չէի վախենում, միայն փոքր-ինչ վախ ունեի, որ կարող էի ինձ մթության մեջ խփել տան տարբեր անկյունների։ Ես ընդանրապես չեմ նայում սարսափներ, ատում եմ դրանք, չեմ հասկանում թե ինչու են մարդիկ նայում սարսափները և սկսում վախենալ։ Սա երևի իմ միակ փոքր վախն է։

Իսկ հիմա կխոսեմ այդ չարաբաստիկ օրվա մասին, այդ օրը փետրվարի 13-ն է, իմ սատկած շան օրը ։( Ժամը 15:29 տեղի ունեցավ երկրաշարժ, դա իմ կյանքի առաջին երկրաշարժն էր։ Ես տանը մայրիկիս էի օգնում, երբ սկսվեց այդ ամենը ես սկսեցի խուճապի մատնվել, ձեռքերովս փակեցի ականջներս և բարձր սկսեցի բղավել, վազեցի մայրիկի մոտ, և մենք եղբայրներիս հետ կանգնեցինք մեր տան հիմնական պատի տակ, ես և՛ բղավում էի, և՛ լացում, և աղոթում։ Ես անչափ շնորհակալ եմ Աստծուն, որ այն տևեց 5 վարկյան։ Այդ օրվանից հետո շատ բաներ են փոխվել, հիմա ես աշխատում եմ մենակ չլինել, վախենում եմ՝ նորից կկրկնվի, հարազատներիս կորցնել։ Վախենում եմ մենակ մնալ, իսկ այն ժամանակ սիրում էի։

Քիչ-քիչ ամեն ինչ դառնում է առաջվանը։) Միթե՞ այս ամենը իրական է։

Երբ մոտենում է Ամանորը․․․

Անցած տարներին, երբ մոտենում էր ամանորը մենք բոլորս շատ էինք ոգևորվում, համացանցից փնտրում էինք նյութեր, որտեղ պատմում էին, թե ինչպես ամանորին ավելի գեղեցկացնել տունը, դիտում էինք ամանորյա ուտեստների բաղադրատոմսեր։ Շատ էինք սպասում ամանորին, ժամանակը կարծես կանգնած լիներ, իսկ երբ արդեն Դեկտեմբերի 31-ն էր, մենք արագ-արագ վերջացնում էինք այդ տարվա բորոր գործերը, և երբ արդեն 23:59-ն էր լինում լցնում էինք բաժակները և արդեն 0:00 մենք բոլորս միասին իրար շնորհավորելով ճամփու էինք դնում այդ տարին և շարժվում դեպի ապագա։ Բայց այսքանով խնջույքը չէր ավարտվում, 7 օր 7 գիշեր շարունակվում էր, մենք նույնիսկ սեղանը մինչև հունվարի 7-ը չէինք հավաքում, քանի որ մեր ամբողջ գերդաստանը գալիս էր մեզ շնորհավորելու։ Հիանալի էին այդ օրերը․․․

Իսկ այս տարի այս ամենը չի լինի, քանի որ մի քանի ամիս առաջ Արցախի համար պատերազմ սկսեց, հայերը ունեցան և՜ շատ զոհեր, և՛ տարածքային կորուստներ, և Հայաստանը դավաճանների շնորհիվ պարտություն կրեց։ Այս դարը դեռ շատ կհիշվի, և այս սխալից ելնելով հայերը ղեկավար կընտրեն այն մարդկանց, ովքեր կապացուցեն, որ արժանի են այդպիսի պաշտոնի, որ նրանք պատրիոտ են, այլ ոչ շահամոլ։ Ադրբեջանը ասում է, որ Արցախը իրենցը եղել է, և իրենցը կմնա։ Մենք կապացուցենք, որ Ադրբեջանը սխալվում է, և Արցախը Հայաստան է, Հայստանը Արցախ։ Հուսամ ամեն ինչ լավ ավարտ կունենա։ Բայց ինձ համար մենք հաղթել ենք, եթե 10.000.000 բնակչություն ունեցող Ադերբեջանը օգնություն է խնդրում 80.000.000 բնակչություն ունեցող Թուրքիաից, որ կռվի 3.000.000 բնակչություն ունեցող Հայաստանից, եթե սա արդեն իսկ հաղթանակ չէ՞, այլ ինչ է՞։ Մենք քիչ ենք, բայց և՛ քաջ ենք, և՛ ուժեղ, և անպարտ, եթե չլինեին դավաճաններ, այս պատերազմում էլ մեզ հաղթել չէր լինի։ Ու այս ամենից հետո ոչ մի հայ չի ցանականա նշել Ամանորը։ Այս տարի մենք նունիսկ տոնածառ չենք դնելու, չնայած նրան, որ փոքր եղբայրս շատ է ցանկանում, նա դեռ շատ փոքր է, և այս ամենը դեռ չի գիտակցում, իսկ հայրս՝ լինելով շատ հայրենասեր մարդ, փոքր եղբորս սովորեցնում է հայրենիքի գինը։ Թող այս տարի այդպես լինի, որ նա իմանա, թե ինչո՞ւ չդրեցինք տոնածառ, և ինչո՞ւ չնշեցինք ամանորը, մանկուց պետք է երեխային սերմանել հայրենասիրություն։

Այսպիսով, հիմա հայ ազգը մեծ սուգի մեջ է, և անգամ ամանորը մեզ չի կարող ուրախեցնել։ Զարմանում եմ, թե ինչպե՞ս են զարդարում խանութները, և թե ինչպե՞ս են վաճառվում տոնածառեր, միթե՞ նրանց քսակը ավելի վեր է, քան մեր վիշտը։ Ե՞րբ է մեր ազգային գիտակցութունը բարձրանալու այս մակարդակին․<<Մեկը բոլորի համար, բոլորը մեկի>>․․․

Ինչպե՞ս ուրախ նշենք ամանորը, եթե ունենք 5.000-ից ավելի զոհ, և անթիվ գերիներ, միթե՞ նրանք նշում են նոր տարի, մի՞թե նրանք ուրախ երգեր են երգում, Աստված գիտի հիմա միայն նրանց վիճակը, որքա՜ն ճնշված են հիմա նրանք, որքա՜ն խոցված։ Ահավոր վատ տարի եղավ մեզ համար 2020 թվականը, և ի՞նչ սպասենք մենք 2021-ից, եթե կոտրված ենք, եթե այսչափ խոցված ենք։ Խնդրում եմ միայն ուժ, ցասում, հայրենապաշտություն և հույս ու նպատակ։ Նպատա՛կ և ո՛չ թե երազանք, քանի որ նպատակներն իրականացվում են մարդու կողմից, իսկ երազանքները մնում են երազների պես անկատար և ժամանակի ընթացքում անէանում, իսկ նպատակին հասնելու համար փնտրում ես միջոցներ և գործիքներ և ամեն գնով հասնում քո նպատակին, մանավանդ եթե նրանք վեհ են, ջինջ ու մաքուր։

Երանի՜․․․

Ես ապրում եմ մի փոքրիկ երկրում՝ Հայաստանում։ Ոմանք նույնիսկ չգիտեն որ այսպիսի երկիր գոյություն ունի։ Մենք ոչ միշտ ենք եղել այսպիսի փոքր և անհայտ։ Երանի՜ Հայաստանին վերադարձնեն այն տարածքերը, որը հայաստանը կորցրել է դավաճնների շնորհիվ։ Մենք ինչպես միշտ կռվեցինք մեր ոխելիմ թշնամիների հետ՝ Թուրքիաի, և Թուրքերից ծնված Ադրբեջանի հետ։ Սակայն այս անգամ մենք նորից պարտվեցինք, ու դա եղավ միայն դավաճանության շնորհիվ, ինչպես միշտ։ Հայաստանն ինձ համար մի անկրկնելի աշխարհ է որտեղ միայն բարին, երանի՜ այդպես լիներ։ Իրականում Հայաստանում, շատ են դավաճանները, չարը և նախանձը։ Երանի՜ բոլոր չար մարդիկ դառնան բարի, երանի՜ դավաճանները դառնան հայրենասեր, Երանի՜ Հայաստանին վերադարձնեն այն տարածքները, որը մենք մեր դավաճանների շնորհիվ կորցրել ենք, երանի՜։

Բնության գրկում

Ես ամառվա արձակուդների մեծ մասը անցկացրել եմ բնության գրկում։ Եղել եմ և՛ գյուղերում, և՛ քաղաքներում։ Ես այցելել եմ Սյունիքի մարզի՝ Սիսիան քաղաք և Դարաբաս գյուղ։

Դարբաս գյուղը ինձ գերել է իր հետաքրքիր պատմություններով։ Առավոտյան ես գնում էի աղբյուրից ջուր բերում, ջուրը շատ պարզ էր և սառնորակ։ Մայրիկիս տատիկը գյուղում առաջինն է եղել, ով պատրաստել է պոպոքի մուրաբա։ Իմ մայրիկը մեծացել է այդ գյուղում։ Գյուղը շրջապատված է սարերով և անտառներով։ Անտառներում բնակվում են՝ գայլերը, արջերը, աղվեսները և շնագայլերը։ Երբ արևը մայր էր մտնում, ես և փոքր քույրս նայում էինք աստղափայլ և ազտղազարդ երկնքին։ Գիշերը մութ էր, և գիշերային կենդանիներով լի։ Այդպես հետաքրքիր անցավ իմ արձակուրդային առաջին ամիսը։ Այնուհետև մենք ուղևորվեցինք Սիսիան քաղաք, իմ մեծ եղբորը հաջողություն մաղթելու, քանի որ նա գնում էր հայկական բանակ ծառայելու և պաշտպանելու հայ մանուկներին։ Ինձ շատ դուր եկավ նաև՝ Սյունեցիների բարբառը։

Դրսում գարուն է…

Գարուն այնքան գեղեցիկ է այս օրերի։ Իսկ մենք ստիպված ենք տանը փակված մնալ և միայն պատուհանից հերևել բնության զարթունքին։ այս ամենին էլ չդիմանալով, մենք որոշեցինք հանգստըան օրերը անցկացնել  Մրմավիրի մարզ Արևիկ գյուղում, ուր գտնվում են տատս և պապաս։

Մենք գնում ենինք գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու և այդ էր պատճաը, որ ոստիկանները մանրակրկիտ ստուգուներից հետո թույլատրեցին անցնել դեպի մարզ, նույնիսկ ստուգեցին հողամաիսի վկայականը։ Ինչևէ, գյուղում շատ ուրախ էր,ես նույնիսկ այցելեցի մեր Ֆերման և տեսա մեր նորածին հորթուկներին։ Ապա գնացինք հողամաս ցանելու բազում, որ ամռանը մեր կովերը ուտեն մեր ձեռքերով մշակված բազուկը և ունենան առատ կաթ։ Տեսա իմ շանը ,որը հսկում է ֆերման և իմ փիսիկներին։

Հետո հիացա խաղողի վազերով և դեռ նոր աչքերը բացած և բողբոջացած խաղողներով։Հիանալի էր մեր խաղկած այգին. բալենինիները, խնձորենիները և սալորենիները։ Զգացի բնության շունչը, աշխատեցի, բայց  ոչ թե հեգնեցի, այլ մեծ բավականություն ստացա։ Ամենալավ տպավորություննեով վերադարձա քաղաք և կրկին փակվեցի մեր բնակարանում։ Բնության հետ շփումը ինձ ուժ է տալիս։

Ես կարող եմ

Արդեն 1 տարի է, ինչ ես հաճախում եմ <<Մխիթար Սեբաստացի >>կրթահամալիր։ Այստեղ ես սովորել եմ շատ բաներ, որը չէի կարող սովորել իմ նախկին դպրոցում։ Շատ հաճելի է սովորել մի դպրոցում, որտեղ բացի կրթական ծրագրից տալիս են լրացուցիչ նյութեր, երեխաները ավելի շատ գիտելիքներ են ստանում։ Ես այս դպրոցում սովորիցի նախագիծ կատարել, վերլուծություներ գրել և ամենակարևորը սովորեցի աշխատել համակարգչով։Իսկ այս վերջին իրադարձության ընթացքում ես սովորեցի ինքնակրթվել։ Իմ կարծիքով, որքան հնարավոր է արագ պետք է դպրոցները բացվեն, քանի որ ուսուցիչները չեն կարողանում տեսնել մեզ և չեն կարող լիարժեք համոզված լինել, որ աշակերտը հասկացել է դասը։

Ես այս տարվա ընթացքում մասնակցել եմ շատ նախագծերի՝, որոնցից կնշեմ միայն մեկը Մեր տան կանաչ անկյունը, ծեսերի՝,որոնցից կնշեմ միայն մեկը Զատկի ծես և նրանք ինձ շատ են օգնել տալով՝ շատ գիտելիքներ։ Ես հպարտ եմ, որ սեբաստացի եմ, և կարողանում եմ շատ բաներ կատարել, ինչեր չեն կարողանում մյուս դպրոցի երեխաները։

Ինչ վատ է, երբ…

Ինչ վատ է երբ մարդիկ կենդանիների հետ վատ են վարվում։ Երևանի փողոցներում հաճախ են հանդպում որբ շներ։ Շները, երբ մոտենում են մարդկանց, մարդիկ կամ գոռում են իրենց վրա, կամ վախեցնում։ Իմ կարծիքուվ շները մարդկանց չեն ուզում վատություն անել, նրանք ուղակի ուզում են  մարդկանց հետ խաղալ, կամ ինչ որ բան խնդրել։

Երբ ես փողուցում շուն եմ տեսնում, մոտենում եմ, որ կերակրեմ կամ ջուր տամ, իսկ նրանքվախեցած հետ-հետ են գնում,  ես նորից փորձում եմ մոտենալ, բայց այս անգամ շատ դանդաղ, և երբ հասնում եմ շանը ես զգում եմ, որ նա դեռ վածեցած է, բայց միևնույն է ես փորձում և փորձելու եմ շներին օգնել ինչով կարողանամ։ Իմ ապագա մասնագիտությունը ևս կկապված է կենդանիների հետ, ես որոշել եմ դառնալ անասնաբույժ կամ շների  վարսավիր։ Ես շատ եմ սիրում շներին և չեմ պատկերացնում իմ կյանքը առանց մեր փեքրիկ չորս ոտանի ընկերների։

Երկիրը մեր հարազատ

Թռչում ենք մենք և հեռանում

Քաղաքից մեր հարազատ,

Հողն ենք մենք մեր կարոտում

Ջուրն` աղբրից սառնորակ:

 

Խոսք ենք տալիս մենք կգանք

Երկիր մեր հարազատ,

Կպահպանենք մեր մշակույթը,

Ինչպես արին հայ մեծերը խիզախ։

 

Կգանք և մենք կպատմենք

Թոռներին մեր հարազատ,

Կբազմացնենք, կկառուցենք,

Երկիրը մեր հարազատ։

իմ հոբին

Ես օրվա ընթացքում ունենում եմ տարբեր և հետաքրքիր զբաղմունքներ։  Հաճախ հորինում եմ տարբեր բանաստեղծություններ տարբեր թեմաներով, բայց ավելի հաճախ գրում եմ մոր և հայրենիքի մասին։ Սիրում եմ կարդալ տարբեր արկածային պատմություններ և գեղարվեստական գրքեր։ Ազատ ժամանակ նկարում եմ, խնամում՝ բույսերին և կենդանիներին, օգնում մայրիկիս տնային գործերում, պատրաստում եմ համեղ թխվածքներ։

Եթե ունենում եմ հնարավորություն լինում եմ իմ ամենասիրելի ընկերուհու մոտ նա իմ շունիկ է, միասին ենք մեծացել, բայց ցավոք սրտի մենք հաճախ չենք հանդիպում, քանի որ նա ապրում է մի փոքրիկ գյուղում՝ Արևիկում որը նույնպես մեծ դեր ունի իմ սրտում մենք այտեղ լինում ենք    գարնանն ու ամռանը։ Նրա անունը Նիկա է։ Նա նույնպես շատ է սիրում ինձ հետ ժամանակ անցկացնել։

ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Ես ծնվել եմ 2007.07.07 ։  12 տարեկան եմ և ունեցել եմ շատ լավ մանկություն։ Մանկությունս հիշում եմ, որպես վառ հեքիաթ։ Երբ նայում եմ իմ փոքրիկ ժամանկվա նկարները, տեսնում երջանիկ ժպիտս և փորձում մտովի վերադառնալ այն ժամանակը, երբ դեռ անհոգ մանուկ էի, չունեի ոչ մի պարտականություն, ունեի միայն ցանկություններ, որոնք միշտ կատարվում էին։ Ես հեքիաթում էի և <<Բարի Փերին>> միշտ կատարոմ էր իմ երազանքները։

Մանկությունս անցավ և վերածվեց ուրախ պատանեկության։ Ես այժմ մեծ եմ և չունեմ ցանկություններ, ունեմ միայն նպատակներ, որոնք պարտավոր եմ կատարել իմ ապագայի համար։ Իմ նպատակներից մեկն է լավ սովորելը, բարձրագույն կրթություն ստանալը և դառնամ միջազգային գրող։

Ես հաճախ գնում եմ տարբեր երկրներ, այնտեղ նկարում եմ և պատրաստում  գեղեցիկ ֆիլմեր։ Նկարում եմ այդ երկրի կենդանական աշխարհ, կամ այն ինչ ինձ դուր է գալիս կամ զարմացնում։ Ես հաճախ նկարում եմ վայրի դելֆիններին, որոնք ազատության մեջ են։ Շատ եմ սիրում ծովի կապուտակ ալիքները, և չեմ պատկերացնում իմ կյանքն առանց ծովի։Իմ նպատակներից մյուսը՝ Ֆրանսիա գնալն է և ծանոթանալը այդ երկրի բնությանը, գեղեցկությանը և իհարհե մշակույթին։

Այս բոլոր նպատակները ես անպայման կկատարեմ։ Այսպիսով ես ունեցել եմ շատ լավ  մանկություն և պատանեկություն։ Ես սիրում եմ իմ կյանքը։