երկաթ

Երկաթ, քիմիական նշանը՝ Fe (լատ.՝ Ferrum)։ Երկաթը d-տարր է, պարբերական համակարգի ութերորդ խմբի երկրորդական ենթախմբում է, ատոմային համարը՝ 26։ Այն սպիտակ-արծաթափայլ մետաղ է։ Ատոմի էլեկտրոնային բանաձևն է 1s22s22p63s23p63d64s2։ Բացի Էներգիական չորրորդ մակարդակի 2 էլեկտրոնից, քիմիական կապերի առաջացմանը կարող են մասնակցել նաև երրորդ մակարդակի d-էլեկտրոնները։ Երկաթին բնորոշ են գերազանցապես +2 և +3 օքսիդացման աստիճանները։ Սակայն կան շատ քիչ թվով խիստ անկայուն միացություններ, որոնցում դրսևորվում է +6 օքսիդացման աստիճան։ Բնության մեջ տարածվածությամբ (4,65%) զբաղեցնում է չորրորդն է՝ թթվածնից(O), սիլիցիումից (Si) և ալյումինից (Al[1]).) հետո։ Ազատ վիճակում երբեմն հանդիպում է միայն որոշ երկաթաքարերի տեսքով։ Գտնվում է հիմնականում օքսիդային հանքաքարերում, որոնցից կարևորներն են գորշ երկաթաքարը (լիմոնիտ)(Fe2O3 . nH2O), կարմիր երկաթաքարը (հեմատիտ)(Fe2O3), մագնիսական երկաթաքարը (մագնետիտ) (Fe3O4), սիդերիտը (FeCO3), պիրիտ (հրաքար)՝ FeS2 և այլն։ Մարդու օրգանիզմում կա ~ 3գ երկաթ տարր գերազանցապես հեմոգլոբինի բաղադրության մեջ։

Ապրիլ մետաղներ

Ո՞ր տարրերն են ավելի շատ, մետաղները, թե՞ ոչ մետաղները, ինչու՞:
Ոչ մետաղները ավելի քիչ են, քան մետաղները։
Ո՞ր առանձնահատկություններն են բնորոշ բոլոր մետաղներին:
Նորմալ պայմաններում բոլոր մետաղները պինդ են: Մետաղների դրանց վրա ընկած լույսն արտացոլելու ունակությունը նրանց հատուկ մետաղական փայլի պատճառն է։ Մետաղներն անհոտ են։ Մետաղների մեծ մասը արծաթափայլ սպիտակ է, բացառությամբ պղնձի և ոսկու:
Մեկնաբանեք մետաղների ֆիզիկական հատկությունները:
Հատուկ մետաղական փայլ, բարձր էլեկտրական և ջերմային հաղորդունակություն, ճկունություն և այլն:
Մեկնաբանեք մետաղների քիմիական հատկությունները, այսինքն մետաղների փոխազդեցությունը պարզ և բարդ նյութերի հետ ռեակցիաների հավասարումները:

Նատրիումի և ջրի փոխազդեցությունը ֆենոլֆտալեինի օգնությամբ՝
2Na+2H2O=2NaOH+H2↑

Կալիումի և ջրի փոխազդեցությունը՝
2K+2H2O=2KOH+H2↑

Ցինկի և ջրի փոխազդեցությունը՝
Zn+H2O⟶t°ZnO+H2↑
Որո՞նք են մետաղների ստացման ընդհանուր եղանակները, գրեք համապատասխան ռեակցիաների հավասարումները:
Մետաղների ստացման հիմնական եղանակները՝ պիրոմետալուրգիա, հիդրոմետալուրգիա, էլեկտրամետալուրգիա։ Պիրոմետալուրգիան հանքաքարերից մետաղների վերականգնումն է բարձր ջերմաստիճանում ածխածնի, ածխածնի օքսիդի, ջրածնի, ալյումինի, մագնեզիումի օգտագործմամբ։

Հալոգեններ

Քիմիական տարրերի պարբերական համակարգի 7-րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերը (ֆտոր` F, քլոր` CI, բրոմ` Br, յոդ` I) անվանվում են հալոգեններ: Հալոգենների խմբին է պատկանում նաև ռադիոակտիվ աստատ` At տարրը, որի քանակը երկրակեղևում անչափ փոքր է: Ֆտորը և քլորը դեղնա-կանաչ գույնի գազեր են։ Բրոմը մուգ կարմիր գույնի հեղուկ է, իսկ յոդը կոշտ բյուրեղանման մուգ մոխրագույն նյութ։

Հունարենից թարգմանությամբ հալոգեն նշանակում է աղ ծնող։ Նման անվանումը բխում է այն փաստից, որ հալոգենները մետաղներին միանալիս աղեր են առաջացնում։

Հալոգենների քիմիական ակտիվությունը բավականին մեծ է, որի պատճառով բնության մեջ ազատ վիճակում չեն հանդիպում: Հալոգեններն ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցենտրացիան օդում մեծ է: Քլորի ատոմի կառուցվածքն է (17,18) 17: Յոդի ատոմի կառուցվածքն է (53,74) 53: Բրոմի ատոմի կառուցվածքն է (35,44) 35: Ֆտորի ատոմի կառուցվածքն է (9,10) 9:

Քլորի վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում

Քլորի վալենտականությունը երբ մեկ է օքսիդացման աստիճանը +1, −1, 0 է։ Երբ երեք է՝ +3, +5, +7:

Հալոգեն պարզ նյութերի ֆիզիկաքիմիական հատկությունները։

Հալոգեններն ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցենտրացիան օդում մեծ է:
Կապը երկու ատոմի միջև կովալենտային, ոչ բևեռային է:
Քլորը, բրոմը և յոդը ջրում վատ են լուծվում, ֆտորը փոխազդում է ջրի հետ:
Մոլային զանգվածի մեծացման հետ հալոգենների հալման և եռման ջերմաստիճանները բարձրանում են, մեծանում է խտությունը, ինչը պայմանավորված է միջմոլեկուլային փոխազդեցության ուժերի մեծացման հետ։
Հալոգենները գոյություն ունեն երկատոմ մոլեկուլների ձևով, որոնք առաջանում են հալոգենների ատոմների արտաքին էներգիական մակարդակի կենտ էլեկտրոնները զույգվելու հաշվին:
Քլորի և նրա միացությունների կիրառությունը

Մեծ քանակով քլոր է ծախսվում օրգանական նյութերի քլորացման վրա: Այդպես ստացվում են տարբեր պլաստմասսաներ, կաուչուկ, բույսերի պաշտպանության միջոցներ, սինթետիկ մանրաթելեր, ներկեր, դեղամիջոցներ, լուծիչներ: Քլորը կիրառում են բամբակյա գործվածքների և թղթի սպիտակեցման համար: Քլորը ոչնչացնում է հիվանդածին միկրոօրգանիզմները, և այդ պատճառով այն օգտագործում են խմելու ջրի վարակազերծման համար: Լույսի ազդեցությամբ ջրի հետ փոխազդելիս` քլորն առաջացնում է ատոմական թթվածին (Օ), որն էլ վարակազերծում է ջուրն ու մեծաթիվ նյութեր գունազրկում:

Աղաթթվի և նրա աղերի կիրառությունը

Աղերը լայն կիրառություն ունեն կենցաղում։ Կան աղեր, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ որպես պարարտանյութ կամ թունաքիմիկատ:

Իմ օրվա ռեժիմը

Յուրաքանչյուր առավոտ արթնանում եմ 7:30։ Հիգենիա, նախաճաշ։ Քանզի ես ապրում եմ դպրոցից հեռու, շատ շուտ եմ տնից դուրս գալիս։ 8:40 լինում եմ դպրոցում, այնուհետև պարապունքների, ընթացքում ճաշում։ Տուն եմ հասնում18:00։ ընթրում՝ ընտանիքիս հետ, անում դասերս գիրք ընթերցում։ Եվ ժամը 22:00 ընկնում քուն։

Կենդանի օրգանիզմի Քիմիան

Քիմիան կենդանիների օրգանիզմում շատ կարևոր դեռ է խաղում։

Մեր օրգանիզմն էներգիա է ստանում Սպիտակուցներից, Ածխաջրերից, ճարպերից։

Այս Նախագծի շրջանակներում ես մանրամասն ուսումնասիրեցի Ածխաջրերը։

Ես նաև մասնակցել եմ, լաբարատոր փորձերին, մենք օսլաի գույնը յուդի շնորհիվ փոխեցինք, փոխեցինք թե՝ կարտոֆիի օսլայի, թե՝ բրնձի օսլայի։

Առողջ ապրելակերպի սկզբունքներ

1. Քնել պետք է 7-9 ժամ: Բայց կարելի է քնել նաև 5 կամ 6 ժամ, և դա կախված է նրանից, թե ինչպես է դրան արձագանքում մեր օրգանիզմը:

2. Սնունդ ընդունելիս՝

• Չի կարելի միանգամից ընդունել սնունդի շատ տարատեսակներ:
• Չի կարելի չափից ավելի ուտել (վերջում պետք է մի փոքր քաղց զգալ):
• Չի կարելի օգտագործել շաքարավազ, տորթ (կոնֆետ և շոկոլադ՝ երբեմն):
• Միրգ պետք է ուտել հիմնական սնունդ ընդունելուց առաջ (մոտ 30 րոպե), այլ ոչ թե՝ հետո:
• Սնունդ ընդունելուց 1-2 ժամ առաջ և հետո ջուր չխմել:
• Չուտել ժամը 19:00-ից հետո:
• Աշխատեք, որպեսզի Ձեր կերակուրի 60 տոկոսը լինի միրգ և բանջարեղեն:
• Աշխատեք շատ միս չօգտագործել:
• Օրական 2 բաժակից ավելի թեյ կամ սուրճ չխմել:
• Չօգտագործել քիմիա (չիպս, կոլա, գազավորված ըմպելիք և այլն):
• Չօգտագործել շատ ալկոհոլ, իսկ եթե կարող եք, ապա հրաժարվեք ընդհանրապես և ալկոհոլից, և ծխախոտից:
• Որքան հնարավոր է՝ քիչ օգտագործեք կոնսերվացված սնունդ:

3. Որքան հնարավոր է՝ շատ շարժվել, քայլել, և որքան հնարավոր է՝ քիչ նստել:

4. Ակտիվորեն զբաղվել սպորտով:

5. Միշտ պետք է հետևել կեցվածքին և՛ քայլելիս, և՛ նստելիս: Որովհետև ողնաշարի հետ կապված պրոբլեմները շատ վատն են:

6. Հետևել հիգիենային:

7. Էմոցիաներ: Աշխատեք որքան հնարավոր է շատ ուրախանալ կյանքով և որքան հնարավոր է քիչ նյարդայնանալ: Էմոցիաները շատ մեծ դեր են խաղում յուրաքանչյուր մարդու առողջության մեջ:

ազատվել վատ սովորություններից․ Նիկոլանի, արկոհոլի չարաշահումը։ Եղունգները կրծելը, հանգեցնում է շատ հիվանդույուններ։ Աղմկել, միշտ աշխատել գրադարարանային ցածր ձայնով։ դեղաուրմերի չարաշահում։

Ստրեսային իրավիճակներից դուրս ենք գալիս կատակով հումորով ծիծաղով։

Թթվածին: Օքսիդներ: Այրման ռեակցիաներ

  • Թթվածնի  տարածվածությունը  երկրագնդի վրա

Թթվածինը ամենատարածված քիմիական տարրն է Երկրի վրա։ Կապված թթվածինը կազմում է Երկրի ջրային շերտի զանգվածի 6/7 մասը (85,82 % ըստ զանգվածի), մթնոլորտում, որտեղ նա գտնվում է ազատ վիճակում, պարունակությամբ երկրորդն է (23,15 % ըստ զանգվածի) ազոտից հետո։ Փոփոխությունը օդում 0,1% -ից չի անցնում։ … Երկրագնդի ջրապաշարներում թթվածնի զանգվածային բաժինը 85,82 % է, ավազում՝ 53%, կավերում, լեռնային ապարներում ու հանքերում՝ մոտավորապես 56 %։

  • Թթվածնի  դիրքը պարբերական համակարգում, ատոմի կառուցվածքը, իզոտոպների բաղադրությունը(պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների քանակը իզոտոպներում), վալենտականությունը և օքսիդացման  աստիճանը  միացություններում

 Պարբերական համակարգի 2-րդ պարբերության, 6-րդ խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 8, ատոմական զանգվածը՝ 15,9994։

Էլեկտրոնի լիցքը՝qe=−e=−1,6⋅10−19Կլ, իսկ զանգվածը՝ me=9.1⋅10−31կգ

Թթվածնի  ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական  հատկությունները 

ֆիզիկական հատկությունները

Թթվածնին (երկթթվածնին)՝ որպես պարզ նյութի, ծանոթ չլինել չեք կարող, քանի որ բոլորս ենք այդ նյութը շնչում։ Հայտնի է, որ թթվածինը.

  • սովորական պայմաններում գազ է,
  • հոտ չունի,
  • անգույն է,
  • համ չունի,
  • եռում է 90,19 Կ (-182,96 °C) ջերմաստիճանում,
  • գոլորշիանում է 54,8 Կ (-218,35 °C) ջերմաստիճանում,
  • հեղուկ և պինդ վիճակում երկնագույն է,
  • հեղուկ վիճակում դեպի մագնիսն է ձգվում

Թթվածնի խտությունը 0 °C ջերմաստիճանում և 101 կՊա ճնշման տակ հավասար է 1,43 գ/լ, ինչը 1,11 անգամ մեծ է օդի խտությունից։ Թթվածինը ջրում քիչ է լուծվում. 20 °C ջերմաստիճանում 100 ծավալ ջրում լուծվում է 3 ծավալ թթվածին, որն էլ, ապահովում է ջրային կենդանիների ու բույսերի շնչառությունը։

Ջերմաստիճանը բարձրացնելիս թթվածնի, ինչպես և՝ ցանկացած այլ գազի, լուծելիությունը ջրում նվազում է, իսկ իջեցնելիս՝ աճում։ Օրինակ՝ 0 °C ջերմաստիճանում թթվածնի լուծելիությունը 100 ծավալ ջրում 5 ծավալ է, և այդ հանգամանքի հետ է մասամբ կապված հյուսիսային ծովերի ձկնառատությունը։Թթվածնի հատկություններն ուսումնասիրելու համար այն պետք է ստանալ մաքուր վիճակում:Շվեդացի գիտնական Կարլ Շելեն 1771թ.առաջին անգամ անգամ թթվածին ստացել,ապա անգլիացի քիմիկոս Ջոզեֆ Փրիսթլին1774թ. կարմիր սնդիկի օքսիդի HgO քայքայումից.

Քիմիական հատկություններ

Թթվածինն ազատ վիճակում քիմիապես ակտիվ պարզ նյութերից է ու հեշտությամբ փոխազդում է մեծ թվով պարզ և բարդ նյութերի հետ։

  • Թթվածնի փոխազդեցությունը ոչ մետաղների հետ.

Թթվածնի հետ անմիջականորեն փոխազդում են գրեթե բոլոր ոչ մետաղները՝ ֆտորից (F2), քլորից (Cl2), բրոմից (Br2) և յոդից (J2) բացի։

Փոխազդում է ածխի հետ։

{\displaystyle {\mathsf {C+O_{2}\rightarrow CO_{2}\uparrow }}}

Կարևոր է նշել, որ թթվածնի պակասի դեպքում ածխի այրումից առաջանում է խիստ վտանգավոր գազ՝ ածխածնի (II) օքսիդ (CO՝ շմոլ գազ).

{\displaystyle {\mathsf {2C+O_{2}\rightarrow 2CO\uparrow }}}

Սենյակային ջերմաստիճանում ծծումբը նույնիսկ մաքուր թթվածնում չի փոփոխվում, բայց օդում տաքացնելիս այրվում է թույլ երկնագույն բոցով։

{\displaystyle {\mathsf {S+O_{2}\rightarrow SO_{2}\uparrow }}}

Փոխազդում է ֆոսֆորի հետ․ {\displaystyle {\mathsf {4P+5O_{2}\rightarrow 2P_{2}O_{5}}}}

Այս ռեակցիան սկսելու համար անհրաժեշտ է բարձր ջերմաստիճան ռեակցիան ընթանում է ինքնաբերաբար՝ լույսի ու ջերմության անջատմամբ։

  • Սահմանել  օքսիդները, դասակարգել, կազմել  օքսիդների բանաձևերը  և անվանել,  գրել օքսիդների ֆիզիկական և  քիմիական  հատկությունները

Մոլեկուլում  -2 օքսիդացման աստիճանով թթվածնի ատոմ պարունակող երկտարր այն միացությունները, որոնցում թթվածնի ատոմներն անմիջականորեն միացած են մեկ այլ տարրի ատոմների հետ, իսկ միմյանց հետ միացած չեն, անվանվում են օքսիդներ:

Օքսիդները դասակարգվում են ըստ քիմիական հատկությունների.

1.Հիմնային օքսիդներ՝ Na2O,CaO,CuO,FeO,MnO,Cu2O և այլն:

Հիմնային են կոչվում այն օքսիդները, որոնց համապատասխանող հիդրատները հիմքեր են:  

Na2O⇒NaOH,CaO⇒Ca(OH)2

 Եթե օքսիդ առաջացնող տարրը ալկալիական կամ հողալկալիական մետաղ է կամ այլ մետաղ է, որը ցուցաբերում է այդ օքսիդում նվազագույն վալենտականություն (I,II),ապա օքսիդը որպես կանոն հիմնային է:

  • Օդի բաղադրությունը:  Ինչպիսի՞   թունավոր  նյութեր կարող  են պարունակվել օդում(պինդ, հեղուկ,գազային)

Օդն անհոտ, անհամ, տարբեր գազերի համասեռ խառնուրդ է: Հեղուկանում է −200°C-ում: 1774թվականին ֆրանսիացի գիտնական Անտուան Լավուազիեն փորձով բացահայտել է, որ օդի ծավալի մոտ 1/5մասը (21)  թթվածինն է, իսկ մոտ 4/5 մասը (78) ` ազոտ և այլ գազեր: 

  • Օզոն,   Օզոնային ճեղքերի առաջացման պատճառները   որո՞նք  են 

Օզոնը թթվածնի երեք ատոմներից բաղկացած եռատոմ մոլեկուլ է։ Օզոնի մոլեկուլը կազմված է թթվածին քիմիական տարրի երեք ատոմից ՝ Օ3: Սովորական ջերմաստիճանում օզոնը կապույտ գազ է։ Մթնոլորտում օզոնի մոլեկուլը անկայուն է։ Օզոնը առաջանում է վերնոլորտում 25-30կմ բարձրություններում և կազմում է Երկրի մթնոլորտի աննշան մասը։ Օզոնային շերտը պահպանում է կենսոլորտը արեգակնային ուլտրամանուշակագույն և ռենտգենյա ճառագայթներից։

  • Օքսիդավերականգնման  ռեակցիաներ

Այն ռեակցիաները, որոնք ընթանում են նյութերի բաղադրության մեջ առկա տարրերի ատոմների օքսիդացման աստիճանների փոփոխությամբ, անվանում են օքսիդացման-վերականգնման ռեակցիաներ:

Այդ ռեակցիաների ընթացքը պայմանավորված է էլեկտրոնի անցմամբ մեկ ատոմից (իոնից, մոլեկուլից) մյուսին, ինչի հետևանքով էլ օքսիդացման աստիճանի փոփոխություն է տեղի ունենում:

  • Որտե՞ղ  է  կիրառվում  թթվածնը:

ազմազան են թթվածնի կիրառման բնագավառները. տեխնիկայում գործընթացների գրեթե 80 %-ն այս նյութի կիրառման վրա է հիմնված։ Մետաղների արտադրություն. Դոմենային վառարանում թուջի ստացման գործընթացն արագացնելու նպատակով հաճախ թթվածնով հարստացված օդ է կիրառվում։ 

Անհատական հետազոտական աշխատանք Նատրիում

Նատրիում, քիմիական տարր է, քիմիական բանաձևն է Na։ 3-րդ պարբերության 1-ին խմբի տարր, կարգահամարը՝ 11, ատոմային զանգվածը՝ 22,98977։ s-տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 3s1։ K և L թաղանթները լրացված են։

Բնական նատրիումը բաղկացած է միայն 23Na կայուն իզոտոպից։ Ստացվել են 20-22, 24 և 25 ռադիոակտիվ իզոտոպները (22Na-ի T½ = 2,64 տարի)։

Բնության մեջ

Բնության մեջ տարածված տարր է, երկրակեղևում 2,83 %, ըստ զանգվածի յոթերորդն է։ Նատրիումի գլխավոր միներալներն են՝ հալիտը, չիլիական բորակը, տենարդիտը, միրաբիլիտը, որոնք նատրիումի և նրա միացությունների ստացման հիմնական աղբյուրն են։ Ազատ վիճակում բնության մեջ չի հանդիպում, մտնում է 222 միներալների բաղադրության մեջ։

Պարունակվում է գրանիտներում մինչև 2,77 %, բազալտներում՝ 1,94 %։ Հողում և նստվածքային ապարներում՝ կավեր, թերթաքարեր, նատրումի պարունակությունը փոքր է (0,63-0,66 %)։ Լուծվելով հոսող ջրերում՝ կուտակվում է ծովերում և օվկիանոսներում, որտեղ հիմնական մետաղական տարրն է (1,035 %)։ Ծովափնյա, տափաստանային և անապատային լճերում գոլորշիացման հետևանքով անջատվող նատրիումի աղերն առաջացնում են աղային նստվածքներ։ Նատրիումի տարեկան հանույթը մոտ 108 տ է։

Այն կարևոր կենսատարր է, կենդանի նյութում նրա միջին պարունակությունը 0,02 % է։ Մարդու և կենդանիների օրգանիզմում մասնակցում է հանքային փոխանակությանը, օսմոտիկ ճնշման և թթվահիմնային հավասարակշռության պահպանմանը, նյարդային ազդակների հաղորդմանը։ Պարունակվում է հիմնականում արտաբջջային հեղուկներում (մարդու էրիթրոցիտներում՝ մոտ 10 մմոլ/կգ, արյան շիճուկում՝ 143 մմոլ/կգ)։

Նատրիումի քլորիդի՝ մարդու օրական պահանջը 2-10 գ է։ Նատրիումի իոնների կոնցենտրացիան օրգանիզմում կարգավորվում է ալդոստերոն հորմոնով։

Քիմիական հատկություններ

Շատ բուռն փոխազդում է ջրի և թթուների լուծույթների հետ (ստացվում է NaOH և ջրածին)։ 200-400 °C-ում միանում է ջրածնի հետ, առաջացնելով հիդրիդ՝ NaH, որը սպիտակ բյուրեղական խոնավածուծ փոշի է, ուժեղ վերականգնիչ, ջրի առկայությամբ հիդրոլիզվում է։

{\mathsf  {2Na+H_{2}\ {\xrightarrow  {250-400^{o}C,p}}\ 2NaH}}

Հալոգենների հետ՝ նատրիումի հալոգենիդներ․ ֆտորի և քլորի հետ միանում է սովորական պայմաններում, բրոմի և յոդի հետ՝ տաքացնելիս։ Ծծմբի հետ առաջացնում է սուլֆիդ, ազոտի հետ (էլեկտրական դանդաղ պարպումների ազդեցությամբ)՝ նիտրիդ (Na3N), ածխածնի հետ (800-900 °C) նատրիումի կարբիդ (Na2C2)։ Նատրիումը լուծվում է հեղուկ ամոնիակում։

{\mathsf  {Na+4NH_{3}\ {\xrightarrow  {-40^{o}C}}\ Na[NH_{3}]_{4}}}

Հալված նատրիումի հետ (300-350 °C) NН3-ն առաջացնում է նատրիումամին՝ NaNH2, որը ջրում քայքայվող սպիտակ բյուրեղական նյութ է։ Հայտնի են բազմաթիվ նատրիումօրգանական միացություններ, որոնք որպես ալկալիացնող միջոցներ օգտագործվում են օրգանական սինթեզում։ Մետաղների հետ նատրիումը առաջացնում է համաձուլվածքներ և ներմետաղական միացություններ (NaPb), որոնցից շատերը (ամալգամները, կալիումի հետ են) ուժեղ վերականգնիչներ են։

{\mathsf  {2Na+Cl_{2}\ {\xrightarrow  {\ }}\ 2NaCl}}

{\mathsf  {6Na+N_{2}\ {\xrightarrow  {\ }}\ 2Na_{3}N}}

Նատրիումն ունի քիմիական մեծ ակտիվություն։ Հետևաբար, նատրիումով աշխատելիս պետք է չափազանց զգույշ լինել։ Իր միացությունների մեջ նատրիումը միշտ միավալենտ է։

  • Նատրումը թթվածնի հետ առաջացնում է օքսիդ Na2O և գերօքսիդներ Na2O2, Na2O4։

Եթե փոքր գդալում հալված նատրիումը մտցնենք թթվածին պարունակող անոթի մեջ, ապա այն բոցավառվում է և այրվում պայծառ դեղին բոցով, փոխարկվելով սպիտակ պինդ նյութի՝ սպիտակ «ծխի», որը նստում է անոթի պատերին։ Այս դեպքում առաջանում են նատրիումի միացություններ թթվածնի հետ, այդ թվում (փոքր քանակով) նաև նատրիումի օքսիդը (Na2O)՝

{\mathsf  {4Na+O_{2}\ {\xrightarrow  {\ }}\ 2Na_{2}O}}

{\mathsf  {2Na+O_{2}\ {\xrightarrow  {\ }}\ Na_{2}O_{2}}}

  • Ռեակցիան ջրի հետ.

Եթե մի փոքրիկ կտոր նատրիում իջեցնենք ջրի մեջ, ապա նա իսկույն դուրս կլողա նրա երեսը, կհալչի, փոխարկվելով փայլուն կաթիլի, ջրի երեսին կշարժվի զանազան ուղղություններով և աստիճանաբար կանհետանա։ Նատրիումի և ջրի հետ փոխազդման ժամանակ ստացվում են կծու նատրոն (NaOH) և ջրածին՝ {\mathsf  {2Na+2H_{2}O\ {\xrightarrow  {\ }}\ 2NaOH+H_{2}\uparrow }}

Եթե ջրի մեջ իջեցրած նատրիումի կտորները մեծ լինեն, ապա պայթյուն տեղի կունենա։

  • Ռեակցիան թթուների հետ

Ավելի եռանդուն, քան ջրի հետ, նատրիումը ռեակցիայի մեջ է մտնում թթուների հետ։ Եթե կոնցենտրիկ աղաթթու պարունակող բաժակի մեջ գցենք նատրիումի մի փոքրիկ կտոր, ապա կարելի է նկատել բուռն ռեակցիա, որի հետևանքով ստացվոմ են կերակրի աղի բյուրեղներ և ջրածին, իսկ ազոտական թթվի նոսր լուծույթի հետ ազոտը վերականգնվում է ամոնիումի նիտրատի՝{{\mathsf  {8Na+10HNO_{3}\ {\xrightarrow  {\ }}\ 8NaNO_{3}+NH_{4}NO_{3}+3H_{2}O}}

  • Ռեակցիան օդի հետ

Օդի մեջ նատրիումը արագ կերպով խամրում է և աստիճանաբար ծածկվում կեղևով, որովհետև ռեակցիայի մեջ է մտնում օդում պարունակվող թթվածնի և ջրային գոլորշիների հետ։ Դրա հետևանքով առաջանում է կծու նատրոն։ Իր հերթին կծու նատրոնի հետ ռեակցիայի մեջ է մտնում օդում պարունակվող ածխաթթու գազը, առաջացնելով սոդա (Na2CO3)։ Ուստի նատրիումը ծածկող կեղևը կազմված է կծու նատրոնից և սոդայից։

Շնորհիվ այն բանի, որ նատրիումը օդի մեջ շատ հեշտությամբ փոփոխվում է, այն պահում են նավթ պարունակող անոթի մեջ։

Նոյեմբերի 1-5

ա)  քիմիական  տարրի  նշանը Na
բ)  կարգաթիվը, միջուկի  լիցքը՝ 11 Z = +11
գ)  ատոմի  բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների  թիվը) (11p, 12n)11e
դ)  պարբերության  համարը, լրիվ լրացված էներգիական մակարդակների  թիվը  3-րդ պարբերություն

ե)  խմբի  համարը, ենթախումբը (գլխավո՞ր  է, թե՞ երկրորդական), արտաքին արտաքին էներգիական մակարդակում էլեկտրոնների թիվը խումբ 1-ին, ենթախումբը-գլխավոր

զ)  էլեկտրոնների  բաշխումն  ըստ էներգիական  մակարդակների (+11)|2|8|1

է)  էլեկտրոնային  բանաձևը (էլեկտրոնների  բաշխումն ըստ էներգիական

      մակարդակների  և ենթամակարդակների), նաև  քվանտային բջիջներով

ը)  ո՞ր հատկություններն  են  ավելի  ուժեղ  արտահայտված` մետաղակա՞ն, թե՞                 

      ոչ մետաղական…                                                                             

 թ)  գրեք պարզ  և  բարդ  նյութերի  բանաձևեր, որոնց  բաղադրության  մեջ         

      առկա  է  այդ   տարրի  ատոմներ  և  անվանեք  նյութերը