Սայլակին ամրացնենք առաձգական թիթեղ, որը ճկված է և կապված է թելով, ճկված թիթեղը հպենք նույն սայլակից: Այրենք թելը՝ երկու սայլակներն էլ սկսում են շարժվել հակադիր ուղղություններով, տեղափոխվելով նույն հեռավորության վրա:
Փոխենք փորձի պայմանները՝ ճկված թիթեղին հպենք այլ սայլակ:
Թելն այրելուց հետո թիթեղն ուղղվում է: Այս դեպքում, երբ սայլակները տարբեր են, տարբեր են նաև դրանց ձեռք բերած արագությունները: Եթե փոխազդեցության ժամանակ մի մարմինն իր արագությունն ավելի քիչ է փոխում, քան մյուսը, ասում են, որ այն ավելի իներտ է:
ՕրինակԿրակոցի ժամանակ հրանոթն ավելի փոքր արագություն է ձեռք բերում, քան արկը, հետևաբար հրանոթը արկից իներտ է: Բոլոր մարմիններն օժտված են այնպիսի հատկությամբ, որ նրանց արագությունն ակնթարթորեն չի կարելի փոխել: Օրինակ, շարժումը սկսող մարզիկի, ավտոմեքենայի, ինքնաթիռի արագությունն աստիճանաբար է աճում: Ակնթարթորեն չի կարող կանգնել նաև շարժվող մարմինը: Օրինակ, արգելակող ավտոմեքենան մինչև կանգ առնելը որոշ ճանապարհ է անցնում, և դա պետք է հաշվի առնել վթարներից խուսափելու համար:
Ակնթարթորեն չի փոխվում նաև մարմնի շարժման ուղղությունը:
Մարմնի այդ հատկությունը կոչվում է իներտություն: ՈւշադրությունՏարբեր մարմիններ ունեն տարբեր իներտություններ:Մարմնի իներտության քանակական չափն անվանում են զանգված:Դիցուք վերը նշված փորձի սայլակներից առաջինը ձեռք է բերել v1 արագություն, իսկ երկրորդը` v2: Նշանակենք սայլակների զանգվածները m1 և m2:
Քանի անգամ v2 -ը փոքր է v1-ից, այնքան անգամ երկրորդ սայլակն իներտ է առաջինից և, հետևաբար, այնքան անգամ ավելի մեծ զանգված ունի, քան առաջինը` m2=v1v2⋅m1 կամ m1v1=m2v2 Զանգվածի չափման միավորՄՀ-ում զանգվածի չափման միավորը 1 կիլոգրամն է: Գործնականում օգտագործվում են նաև զանգվածի այլ միավորներ՝
1տ=1000կգ, 1գ=0,001 կգ, 1 մգ =0,000001 կգ։
Թանկարժեք քարերի զանգվածն արտահայտում են կարատներով՝ 1 կարատ =0,2 գ: Մարմնի զանգվածը որոշելու համար տարբեր եղանակներ կան, որոնցից ամենատարածվածը կշռելն է։ Կշռելու համար օգտագործում են կշեռքներ: ՈւշադրությունԶանգվածն ունի կարևոր հատկություններ: Փորձերը ցույց են տալիս, որ 1) մի քանի մարմնի գումարային զանգվածը հավասար է նրանց զանգվածների գումարին 2) մարմնի զանգվածը հավասար է նրա առանձին մասերի զանգվածների գումարին:
Անանիա Շիրակացին եղել է Անանիա գյուղից։ Նախնական կրթությունը հավանաբար ստացել է Դպրեվանքի դպրոցում[2]։ Այդ ընթացքում նա սովորել է Աստվածաշունչը և ՍողոմոնիՍաղմոսարան գիրքը, որի իմաստության խորհրդից ներշնչում քաղելով և համարողություն (թվաբանություն) սիրելով, որոշում է շարունակել ուսումը։ Սակայն Հայաստանում որևէ ուսուցիչ և գիտական գրքեր չգտնելով, մեկնում է Բյուզանդիա։ Թեուդոպոլիս քաղաքում Եղիազարոս անունով մի անձից լսում է Քրիստոսատուր անունով մի մաթեմատիկոսի մասին, որը ապրում էր Չորրորդ Հայքում։
Վեց ամիս Քրիստոսատուրի մոտ անցկացնելուց հետո գալիս է այն եզրակացության, որ նա սպառիչ չի տիրապետում թվաբանության։ Ապա ուզում է մեկնել Կոստանդինոպոլիս, երբ հանդիպում է այնտեղից եկող ծանոթների և լսում թե Տյուքիկոս Բյուզանդացի անվամբ մի գիտուն ապրում է Տրապիզոնում, որը գտնվում էր Պոնտոսի ծովեզրին։ Շիրակացին ութ տարի սովորում է Տյուքիկոսի մոտ, և այդ ընթացքում տիրապետում համարողական գիտությանը, ինչպես նաև ծանոթանում այլ գիտությունների և բազմաթիվ գրքերի հետ։ Ապա նա վերադառնում է Հայաստան և փորձում ուսուցանել իր գիտությունը։ Նա նաև բացում է դպրոց և գրում դասագրքեր[3]։
Մեծ է Անանիա Շիրակացու գիտական գործունեության ոլորտը։ Զբաղվել է փիլիսոփայությամբ, աստղագիտությամբ, աշխարհագրությամբ, մաթեմատիկայով, տոմարագիտությամբ, ալքիմիկոսությամբ։ Նա երկրակենտրոն համակարգի կողմնակից էր և ըստ այդմ էլ բացատրում էր տարվա եղանակների, գիշերվա ու ցերեկվա առաջացումը։ Որոշ համեմատությունների ու դատողությունների միջոցով եզրակացնում էր, որ Արեգակը մեծ է թե՛ Լուսնից, թե՛ Երկրից և գտնվում է շատ մեծ հեռավորության վրա։ Իր աշխատություններում Անանիա Շիրակացին նշել է աստղագիտության մի շարք գործնական կիրառություններ։ Տվել է Հայաստանի միջին լայնության համար ստվերաչափ կազմելու կանոնը։ Կազմել է լուսնային խավարումների 19-ամյա պարբերաշրջանի աղյուսակները։ Մեծ արժեք են ներկայացնում Անանիա Շիրակացու աշխատություններում հանդիպող աստղագիտական հայկական տերմինների մեկնությունները։ Մաթեմատիկական բովանդակություն ունեցող աշխատություններից ամենաարժեքավորը թվաբանության դասագիրքն է՝ գումարման, հանման, բազմապատկման և բաժանման գործողություններն ամփոփող աղյուսակներով։ Գրքում զետեղված են նաև թվաբանական և երկրաչափական պրոգրեսիաներ հիշեցնող աղյուսակներ, մի շարք խնդիրներ։ Անանիա Շիրակացու մեզ հասած աշխատություներից գիտական հետաքրքրություն են ներկայացնում նաև թանկարժեք քարերին, չափ ու կշիռներին, ֆիզիկայի և օդերևութաբանության զանազան հարցերին վերաբերող ուսումնասիրությունները։
Ազդվելով ժամանակի առաջավոր սոցիալ–քաղաքական ու մշակութային շարժումներից և անմիջականորեն ուսումնասիրելով բնությունը՝ նա կարողացել է տեսնել միջնադարյան բնագիտական տեսությունների կրոնական ուղղվածությունը և փորձել է դրանք փոխարինել գիտական տեսակետներով։ Անանիա Շիրակացու գիտա–մանկավարժական գործունեության և աշխարհայացքի վերլուծությունը վկայում է ինչպես նրա հայացքների բացառիկ խորության ու ինքնուրույնության, այնպես էլ միջնադարյան հայ առաջավոր բնագիտական, փիլիսոփայական ու մանկավարժական մտքի զարգացման գործում մատուցած մեծ ծառայությունների մասին։ Անանիա Շիրակացին փաստորեն բնական գիտությունների հիմնադիրն է Հայաստանում[փա՞ստ]։

Պահպանվել են նաև Շիրակացու «Տիեզերագիտությունը», «Կենդանակերպի համաստեղությունների մասին», «Ամպերի և մթնոլորտային նշանների մասին», «Արեգակի ընթացքի (շարժման) մասին», «Երկնքի շրջագայությունների (օդերևութաբանական երևույթների) մասին», «Ծիր կաթինի մասին» և այլ աշխատություններ։ Շիրակացին իր աշխատություններում բերում է եգիպտացիների, հրեաների, ասորիների, հույների, հռոմեացիների և հաբեշների մոտ ընդունված թվագրության սկզբունքները, խոսում է մոլորակների շարժման, Արևի և Լուսնի խավարումների և նրանց պարբերականության մասին և այլն։ Ընդունելով երկրի գնդաձևությունը՝ Շիրակացին կարծում է, որ արևը կարող է լուսավորել երկրի երկու կողմերը օրվա տարբեր ժամերին և երբ երկրի մի կողմում ցերեկ է, մյուսում՝ գիշեր։ Նա Ծիր Կաթինը համարում է խիտ և աղոտ աստղերի կուտակում”։ Պաշտպանում է այն գիտնականների կարծիքը, որոնք համարում են, որ Լուսինը սեփական լույս չունի և լույս ստանում է Արևի միջոցով։ Արևի խավարումը բացատրում է Լուսնի՝ Արևի և Երկրի միջև գտնվելով։ Շիրակացին ուշագրավ բացատրություններ է տալիս անձրևի, ձյան, կարկուտի, ամպրոպի, հողմերի, երկրաշարժի և բնության զանազան այլ երևույթների մասին։ Շիրակացու գրչին են պատկանում նաև մի շարք աշխարհագրական, պատմական աշխատություններ [1]։

Արիստոտելը ծնվել է մ.թ.ա. 384 թ. մարտի 7-ինԹրակիայի Ստագիրա քաղաքում, մակեդոնական արքունիքի պալատական բժիշկ Նիկոմախի ընտանիքում։ 17 տարեկան հասակում՝ մ.թ.ա. 366 թ., նա գալիս է Աթենք և ընդունվում Պլատոնի հիմնադրած ակադեմիան, որտեղ ուսանում է մինչև իր ուսուցչի՝ Պլատոնի մահը մ.թ.ա. 347 թ.։
Արիստոտել(հունարեն՝ Αριστοτέλης Արիստոտելես, մ.թ.ա. 384 – Մարտ 7, մ.թ.ա. 322), հունական դասական փիլիսոփայության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։ Պլատոնի փիլիսոփայության նման՝ Արիստոտելի փիլիսոփայությունը խորը և անջնջելի հետք է թողել հետագա դարերի փիլիսոփայական մտքի զարգացման վրա։ Paragraph
Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո Աթենքում սկսվում են հակամակոդոնական հուզումներ, որոնց ժամանակ Արիստոտելին մեղադրում են «անաստվածություն» քարոզելու մեջ։ Նա չի մնում Աթենքում և հեռանում է Խալկիդա քաղաք՝ իր կողմից հիմնած դպրոցի ղեկավարումը թողնելով աշակերտ Թեոֆրաստեսին։ Խալկիդա հեռանալուց մեկ տարի անց՝ մ.թ.ա. 322 թվականին, Արիստոտելը մահանում է և իր կտակի համաձայն թաղվում իր կնոջ՝ Պեֆիադայի կողքին[14]։