





Կարմիր գիրքը ստեղծվել և առաջին անգամ հրատարակվել է 1964 թվականին: Այն պարունակում է տեղեկություններ կենդանիներին, բույսերին և սնկերին սպառնացող գլոբալ սպառնալիքների մասին: Գիտնականները հետևում են վերացող ոչնչացման տեսակներին և դասակարգում դրանք ութ կատեգորիաների.
Տեսակների կարգավիճակը Կարմիր գրքում պարբերաբար փոխվում է: Բույս կամ կենդանի, որն այսօր համարվում է վտանգված, կարող է ժամանակի ընթացքում վերականգնվել: Կարմիր գիրքն ընդգծում է, որ մարդիկ առաջինն են ազդում կենսաբազմազանության անկման վրա:
Իրբիս, ձյունահովազ, կամ ձյունաընձառյուծ
Իրբիս, ձյունահովազ, կխ ձյունաընձառյուծ Կատվազգիների ընտանիքի խոշոր գիշատիչ նա կաթնասուն է։ Նա բնակվում է Կենտրոնական Ասիայի լեռնազանգվածներում։ Իրբիսն աչքի է ընկնում բարակ, երկար, ճկուն մարմնով, համեմատաբար կարճ թաթերով, ոչ մեծ գլխով և շատ երկար պոչով։ Պոչի հետ հասնելով 200-230 սմ երկարության, կշռում է ընդամենը 55 կգ։ Մորթին բաց մոխրա-ծխագույն է՝ օղակաձև և համատարած մուգ բծերով։ Բնակության դժվարհասանելիության և տեսակի ցածր խտության պատճառով, նրա շատ անատոմիական հատկանիշներ դեռ լավ չեն ուսումնասիրվել։ Ներկա պահին իրբիսների քանակը շատ քիչ է, 20-րդ դարում այն գրանցվել է IUCN Կարմիր գրքում, ինչպես նաև այլ երկրների պաշտպանական փաստաթղթերում։ 2015 թվականի դրությամբ իրբիսների որսը արգելված է։
Համեմատաբար խոշոր կատու է։ Ընդհանուր տեսքով նման է ընձառյուծի, բայց նրանից փոքր է, ավելի կարճլիկ, երկար պոչով և աչքի է ընկնում երկար մորթիով՝ խոշոր, մուգ բծերի և վարդազարդերի անհասկանալի պատկերներով։ Մարմնի երկարությունը գլխի հետ կազմում է 103—130 սմ, պոչի երկարությունը 90—105 սմ։ Արուները էգերից մի փոքր խոշոր են[11][12]։ Արուների մարմնի զանգվածը կազմում է 45—55 կգ, էգերինը՝ 22—40 կգ։
Մորթին հաստ է, շատ խիտ և փափուկ, նրա երկարությունը մեջքի վրա կազմում է 55 մմ։ Այն ապահով է պաշտպանությունը՝ բնակության միջավայրի խիստ ցուրտ պայմաններից։ Բրդի խտությամբ իրբիսը տարբերվում է բոլոր խոշոր կատուներից և ավելի նման է փոքր կատուներին։
1. Ներկայացրե՛ք Հայոց դիցարանի աստվածներին և նրանց պաշտամունքային կենտրոնները /Հունական դիցարանի աստվածների համադրությամբ/:
Հայերեն անվանումը | Հունարեն անվանումը |
Արամազդ | Զևս |
Անահիտ | Հերա |
Միհր | Հելիոս կամ Հեփեստոս |
Վահագն | Հերակլես կամ Արես |
Տիր | Ապոլոն կամ Հերմես |
Աստղիկ | Ափրոդիտե |
Նանե | Աթենաս |
Սպանդարամետ | Հադես |
Արամազ- Հին հայերի գերագույն աստվածն էր, երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։
Անահիտ — Արամազդի դուստրն էր կամ կինը Անահիտը՝ հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին։ Նա մայր աստվածուհի էր, պատկերվում էր գլխի հարդարանքով, մինչև ուսերը իջնող գլխաշորով։ Նա կոչվում էր «Մեծ տիկին Անահիտ», բոլոր տեսակ խոհեմությունների ու պարկեշտությունների մայր, մարդկանց բարերար, հայ ժողովրդին պահող ու փառաբանող։ Հավատում էին, թե նրա շնորհիվ միշտ եղել է, կա ու գոյություն կունենա Հայոց աշխարհը։ Հայ թագավորները որևէ գործ ձեռնարկելիս Մեծ տիկին Անահիտից էին հովանավորություն և առողջություն հայցում։ Իբրև մայր աստվածություն Անահիտը մայրության, բերքի և պտղաբերության սրբազան մարմնացումն էր։ Նա Արամազդի և Վահագնի հետ միասին հայկական դիցարանում կազմում էր երրորդություն։
Միհր— Երկնային լույսի և արեգակի աստվածն էր լուսաճաճանչ Միհրը՝ Արամազդի մյուս որդին, Անահիտի և Նանեի եղբայրը։ Նրա գլխավոր տաճարը գտնվում էր Դերջան գավառի Բագահառիճ գյուղում։ Միհրին էր նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը։
Տիր— Երազահան աստվածն էր Տիրը՝ Արամազդ գերագույն աստծո գրիչը կամ քարտուղարը, նրա կամքի փոխանցողը, որի պաշտամունքատեղին գտնվում էր հին Արտաշատի մոտակայքում և կոչվում էր Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան։Շատերը սխալմամբ նրան համարում են գրչության դից։
Ողջույն, վստահ եմ շատերիս կհետաքրքրի թե քանի լիտր ջուր ենք մենք ծախսում 1 օրում։ Ես կփորձեմ մոտավորապես գտնել այս աշխարհի ամենահետաքրքրող հարցից մեկի պատասխանը։
Իմ կյանքի մի Երեքշաբթի։
Արևի վառ ճառագայթները ընկան աչքերիս։ Ես արթնացա անկողնումս, հարդարեցի այն։ Մինչ հարդարում էի, փանկեյքերի անուշ բույրը սենյակիս դուռը թակեց։
Գնացի խոհանոց մայրս գազօջախի դիմաց կանգնած էր, վերցրեցի մի բաժակ թարմ քամած նարինջի հյութ, և նստեցի սեղան։
Նախաճաշելուց հետ, վերցրեցի պայուսակս և փոքր եղբորս հետ քայլեցինք դեպի դպրոց։
Երկրորդ ժամերից հետո եկավ 10 րոպեանոց դասամիջոցը, մի փոքր ծարավ էի։ Ծարավ հագեցնելու համար դուրս եկա դպրոցից և շարժվեցի դեպի ցայտաղբյուր։ Ճանապարհին տեսա մետ ընկերուհուս՝ Էլենեին, որոշեցինք գնալ խանութ։ Սիրտս շոկոլադ էր ուզում, շոկոլադ գնելուց հետո, վերադարձանք դպրոց։ Հաջորդ դասը մաթեմատիկա էր, բացեցինք տետրերը ստուգեցինք տնային հանձնարաությունը։ Այսօրվա մեր դասը f(x)= sinx ֆունկցիան էր։ Ուսուցիչը գրատախտակին գծեց գրաֆիկը և մանրամասն բացատրեց։ Դասերից հետո գնացի տուն։ Տանը լվացվեցի, փոխեցի հագուստս, ճաշեցի, արեցի դասերս։ Երեկոյան եկավ մայրս, հայրս։ որոշեցինք ընտանիքով թեյ խմել, հավաքվեցինք մեր տան պատշգամու։ Թեյը վայլելով հետևում էինք քաղաքի եռուզեռին։
Անձնական հիգիենա 3000 լիտր։
Անկողին, Հագուստ — 16.600լ
փանքեյքեր — 1212լ ջուր
Նարինջ — 50լ
ջրի ծարավը հագեցնելու համար 2000լ
Շոկոլադ 250գ — (1 կգ շոկոլադ ստանալու համար պետք է 17.000 լ ջուր) 4250լ
տետր — 10լ
թեյ — 90լ
Փաստորեն մենք ծախսում ենք ավելիքան 28,424լ ջուր օրեկան։
1. Ի՞նչ մշակույթ ձևավորվեց Վանի թագավորության շրջանում:
Ք․ա․ IXդ․ համահայկական Վանի թագավորության ստեղծումով Հայաստանը և հայ ժողովուրդը թևակոխեցին պատմության զարգացման որակապես նոր շրջան։ Վերջինս բնորոշվում է մի շարք նվաճումներով։ Դրանց թվում առավել կարևոր են զարգացած պետական կառուցվածքը, կրոնական համակարգը, տնտեսական կյանքի բարձր մակարդակը, կազմակերպված ոռոգման համակարգը, գրային զարգացած համակարգը, ճարտարապետության, այդ թվում՝ քաղաքաշինության բարձր մակարդակը։
2. Ներկայացրե՛ք Վանի թագավորության գրային համակարգը:
Վանի թագավորությունում գործածվել է գրային 3 համակարգ, որոնցից մեկը՝ բնիկ տեղականը, մեհենագրերն են՝ բաղկացած շուրջ 300 մեհենանշանից (հիերոգլիֆ), որոնք գրվել են աջից ձախ և վերից վար ուղղություններով: Այս համակարգի վերծանման արդյունքները հիմք են տալիս եզրակացնելու, որ Վանի մեհենագրության լեզուն հնագույն հայերենն է:
Վանի թագավորությունում կիրառվել են սեպագիր համակարգերը: Սարդուրի I-ի և նրա հաջորդների օրոք գրվել են ասորեստանյան սեպագրերով և ասուրերեն արձանագրություններ: Իշպուինի արքայի օրոք ստեղծվել է տեղական սեպագրերի համակարգը (շուրջ 200 նշան՝ ձախից աջ գրությամբ), որով մեզ են հասել ավելի քան 600 մեծ ու փոքր բնագրեր:
3. Ներկայացրե՛ք Հայոց հին դիցարանը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.
Վանի թագավորության դիցարանը հիշատակվում է «Մհերի դռան» արձանագրության մեջ. այն կազմված է եղել 70 աստվածությունից՝ 35 իգական և 35 արական, և շուրջ 30 սրբություններից: Դիցարանը գլխավորել է գերագույն եռյակը՝ Խալդի (աստվածների հայր և արքայի գլխավոր հովանավոր), Թեյշեբա (ամպրոպի և ռազմի աստված) ու Շիվինի (արևի աստված): Երկրպագել են նաև դաշտերի, լեռների, ծովերի և այլ աստվածությունների:
տրված բառաշարգում սրել բառի քանի քերակականական փոփոխություն
սրած, սրություն, սրեցի, սրեր, սրի, սրիչ, պիտի սրենք, մի սրեք, սրել ենք, սրելիս, սրատես, սրող;
տրված բառաշարգում իրենք բառի քանի քերակականական փոփոխություն
ինքը, իրենք, ինքնիրեն, իրենով, նրան, իր իրքնին, իրենց, ինքնուրյուն, իրենցով, ինքնակամ;
տրված բառաշարգում Հոգի բառի քանի քերակականական փոփոխություն
հոգեկան, հոգուց, հոգու, հոգիներով, հոգիակ, հոգուց, հոգիներին, հոգատար, հոգիները, հոգուն, հոգս, հոգիդ;
տրված բառաշարգում ուտել բառի քանի քերակականական փոփոխություն
ուտելիք, կերել եմ, չկերա, ուտում էին, ուտեստ, կուտեր, կե՛ր, կերած, ուտես, չեմ ուտի, կերել եմ, կերակուր
1. Ներկայացրե՛ք Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք։
Արշակունիների պետական կարգը միապետական էր։ Հայոց արքային էին երնթարկվում արքունի գործակալությունները, որոնց միջոցով նա կառավարում էր երկրի տնտեսությունը, շինարարությունը, ռազմական պաշտպանությունը, դտական և այլ բնագավառներին վերաբերվող գործերը։
2. Ներկայացրե՛ք ներկայիս Հայաստանի պետական կառավարման համակարգը։ Ի՞նչ նմանություններ կգտնեք Արշակունիների պետական կարգի և ներկայիս Հայաստանի պետական կարգի միջև
Մեր օրերում Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
1) Պապուա Նոր Գվինեա
Պապուա Նոր Գվինեայում աղքատներից ամենաաղքատները վճարում են մինչև 2,60 ԱՄՆ դոլար կամ իրենց օրական վաստակի 54%-ը , առաքման ծառայության մոտ 50 լիտր ջրի համար: 50 լիտրը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող նվազագույն օրական քանակությունն է՝ հիմնական կարիքները բավարարելու համար: Երկրի 7,3 միլիոն բնակչության 60%-ն ապրում է առանց անվտանգ ջրի։
2) Կամբոջա
Վերջին 15 տարիների ընթացքում Կամբոջան զգալիորեն բարելավել է անվտանգ ջրի հասանելիությունը: Մայրաքաղաք Պնոմ Փենը գրեթե ունիվերսալ ջրի հասանելիություն ունի: Սակայն Կամբոջայի բնակչության 80%-ն ապրում է գյուղական վայրերում, որտեղ ամենաաղքատները ջրի վրա ծախսում են իրենց եկամտի ապշեցուցիչ 108%-ը :
3) Եթովպիա
Եթովպիայում ցածրաստիճան պետական աշխատողների օրական աշխատավարձը կազմում է մոտ 0,92 ԱՄՆ դոլար: Նրանց համար ջրի ծախսերը կարող են կազմել իրենց օրական եկամտի մինչև 15%-ը , միայն այն դեպքում, եթե իրենք ջուրը տանեն տուն: Գինը կարող է հասնել նրանց եկամտի 150%-ի, եթե ջուրն առաքեն: Միջին խավի տնային տնտեսությունները, որոնք հասանելիություն ունեն կոմունալ ընկերությունների կողմից տրամադրվող ջրի համար, գրեթե 20 անգամ ավելի քիչ են վճարում իրենց ջրի համար:
4) Մադագասկար
Մադագասկարում մարդիկ իրենց օրական եկամտի 45% -ը կծախսեն իրենց օրական 50 լիտր ջուրը ստանալու համար՝ շատերին այլ ելք չթողնելով, քան ջուր հավաքել անապահով գետերից: Բնակչության գրեթե կեսը չունի ապահով ջրի հասանելիություն
5) Հնդկաստան
Ամենաաղքատ հնդկացիների համար ջուրն արժե 0,71 ԱՄՆ դոլար կամ նրանց օրական եկամտի 17%-ը։ Հնդկաստանն ունի նաև անվտանգ ջրի հասանելիության ամենաշատ մարդիկ՝ 75,8 միլիոն: Ամեն տարի 140,000 հնդիկ երեխա մահանում է փորլուծությունից, քանի որ նրանք մաքուր ջուր չունեն:
6) Գանա
Գանայում, որտեղ խողովակներով ջրամատակարարումը փոփոխական է կամ բացակայում է, աղքատ մարդիկ իրենց աշխատավարձի մինչև 25% -ը վճարում են բեռնատար մեքենաներից ջրի համար: Միջին դասի տների սեփականատերերը, ովքեր կարող են իրենց թույլ տալ կենցաղային ջրի բաք, վճարում են 3 անգամ ավելի քիչ