29.05.2023թ 09:00-09:20 /ընդհանուր պարապմունք

09:20-10:05 / ծանոթանալ ճամբարի առօրյան

10:05-10:55 /11:05-11:55 / նախագծային աշխատանք ․ Ելենա Սարգսյան

12 :05-12:35 /նախապատրաստական աշխատանք ․Արմաղան

13:00-13:45 /օրվա ամփոփում

30․05․2023թ

Բարձրունքի հաղթահարում , նյութը տե՛ս հղումով

31.05.2023

09:00-09:20 /ընդհանուր պարապմունք

09:20-10:05 / << բլոգավարություն>> թեմայով պարապմունք /Հերմինե Անտոնյան

10:05-11:00 / Սոֆյա Այվազյան

11:05-12:35 / մարմնամարզություն

13:00-13:45 / /օրվա ամփոփում

01.06.2023թՔաղաքային թափառումներ երևանյան այգիներով /քայլարշավ

02.06.2023թ09:00-09:20 /ընդհանուր պարապմունք

09:20-10:05 / Ելենա Սարգսյան10:05-10:55- Սոֆյա Այվազյան

11:05-11:55 / առաջին բուժօգնություն

11:5-12:35 – Տարոն Փաշինյան /Դոստոևսկի «Ոճիր և պատիժ»

05.06.2023թ

Ճամփորդություն դեպի

  • Write your business plan. What should you include in it

I will import goods to Armenia at discounted prices and sell them at the real price.

  • What is the name of the busines;

Original goods for you.

  • Is the location important for starting a new business?

My opinion about it is negative, i think not in this case, but generally yes․

  • Are advertising and market very important steps?\

Yes, it is the most important thing in business, without theft and less customer and income

Նամակ Սահյանին

Ողջույն Պապ ջան, ափսոս չհասցրի տեսնել քեզ, ինքս ծանոթնալ քեզ հետ։ Ես Մարիամն եմ՝ քրոջդ ընկերուհու ծոռնուհին։ ես իսկապես հիանում եմ քեզնով և քո գլուխգործողներով։ Քո աշխարհայացքը, այնքան է տարբերվում բոլորից, այն այնքան մենավոր է, այնքան տխուր։ Ես դա բացահայտեցի, երբ ընթերցեցի <<Դուք լավն եք, մարդիկ>> բանաստեղծությունը։ Ընթերցելուց հետո, ես այնքան շատ սիրեցի քեզ, հասկացա քո գրած ամեն մի բառի ցավը։ Ես մինչ օրս երկրպագում եմ քեզ, դու այն մարդ ես ում ուզում եմ ես նմանվել։

Աշխարհում միշտ բաց են եղել
Դռներս կրնկի վրա…
Ելնողին չեմ ասել՝ արի՛,
Մտնողին չեմ ասել՝ գնա՛։
Իմ ձեռքին ինչ որ ունեցել,
Բոլորը բաշխել եմ ձրի՝
Եվ հացի պատառը վերջին,
Եվ վերջին կաթիլը ջրի։
Բաշխել եմ եղածի չափով,
Չեմ ցրել, բաշխել եմ, մարդիկ…
Երբեմն բուռ-բուռ եմ բաշխել,
Երբեմն հատիկ առ հատիկ։
Բաշխել եմ կրակ ու կորով,
Ժպիտներ, ուժ ու ժամանակ,
Թե մեկից մի բան եմ խնայել,
Իմ ցավն եմ խնայել մենակ։
Բաշխել եմ ինչ որ աշխարհում
Տրվում է միայն մեկ անգամ,
Ու որքան առատ եմ բաշխել,
Դժգոհ եք եղել դուք այնքան։
Ասել եք, խոսել, բողոքել
Եվ անգամ նախանձել, որ կամ,
Կոչել եք դժկամ ու դժնի,
Ժլատ եք կոչել ինձ անգամ…
Առել եք և՛ բախտ, և՛ բաղձանք,
Եվ կյանքս ծվեն առ ծվեն,
Եվ ինձնից առածի տեղակ
Հոգսեր ու ցավեր եք տվել։
Որքան էլ ինձնից հեռացել,
Դուք ինձ միշտ եղել եք մոտիկ,
Մարդիկ, ինձ շատ եք չարչարել,
Բայց էլի դուք լավն եք, մարդիկ։
Բայց էլի դուք լավն եք, մարդիկ,
Ասում եմ որերորդ անգամ,
Առանց ձեզ ոչ միայն ապրել,
Ես մեռնել չեմ կարող անգամ։

Գիտես ես էլ եմ ստեղծագործում։ Ճիշտ է քո գլուխգործոցներին չի հասնի, բայց դե փորձում եմ կատարելագործել տաղանդս։ Գրում եմ դեռ մանկուց և տարեց տարի ինքս ինձ ավելի եմ բարելավում։ Կցանկանայ որ ընթերցես և կիսվես քո կարծիքով խորհուրդներ տաս, որ մի օր էլ ես քեզ պես դառնամ։ Հիացնեմ այս աշխարհում բոլորին, բոլորի շուրթերից դուրս գան իմ բանաստեղծությունները, և հիանան ինձնով այն պես ինչպես որ ես եմ քեզնով հիանում։

Կյանքը գիրք է


Մենք ամենքս գիրք ենք
Յուրաքանչյուրս յուրահատուկ
միակը այս աշխարհում
Հաճախ գրքի սկիզբը շատ կարճ է լինում
Քանզի մանկությունից շատ քիչ բան ենք հիշում
Առօրյան մի 2 բառով է բնութագրվում
Իսկ իրադարձությունները հաճախ 10 և ավելի էջեր են ներկում
Հաճախ է լինում երբ գրելուց կանգ ենք առնում
Գրիչը փոխանցում մեծերից մեկին
Որ մեր սխալը ուղի,
կամ էլ գրի այնպիսի բան
Որն ամբողջ կյանքի ընթացքում մեզ կփրկի
Գրքի վերջում լավ մքացրած կգրենք Սխալները
Որ աչքերներս տեսնի
ԵՒ այլևս նման բան չանենք
Մի առանձին սյունակ կպահենք խորհուրդներին
որոնք գրել են մեր մեծերը,
Կապ չունի ծնող լինի թե պապը թե տատը
Կարաևորը հարազատ
Որ մինչև հոգուդ հեռավոր ծայրերը վստահ ես իրեն
Որ վստահ լինես երբեք քո վատը նա չուզելու վրա
Որ վստահ լինես
Որ դանակը չխրի մեջքիցդ և չհեռանա
գրքումնդ մի մեծ վիպակ գրելով
Դու ծածկում ես ամեն ինչ
ԵՒ սավառնում երկնքով

Այբուբենի թվային արժեք

Տրված օրինակներից որն է ճիշտ։

ՌՊՀԲ- 1672 Սխալ է, ճիշտ պատասխանն է 1872

ՅԿԹ — 379 Սխալ է, ճիշտ պատասխանն է 369

ՓՅԲ — 8302 ճիշտ է

ՐՂԽ- 5940 սխալ է․ Ճիշտ տարբերակ չունի

ՊԿԶ- 867 Սխալ է, ճիշտ պատասխանն է 866

ՏՄՀԸ- 4277 Սխալ է, ճիշտ պատասխանն է 4278

ՆԾԱ — 451 ճիշտ է

ՌՇԽՋ- 1943 սխալ է․ Ճիշտ տարբերակ չունի

ՄԻԹ — 229 ճիշտ է

ԼԷ — 37 ճիշտ է

ՅԾ- 340 Սխալ է, ճիշտ պատասխանն է 350

ՇԷ — 507 ճիշտ է

1. Տրված բառերից քանիսո՞ւմ չի գրվում մ. (1 միավոր)

3-ում

Սամվել, ա__բարիշտ, ամպամած, ճամպրուկ, ա__փոփոխ, ամբարտավան, բամբասել,համբույր, ամբաստանյալ, սիմֆոնիա, ամբասիր, բամբակ, բա_բեր, ամբիոն, ճամփա:

2.Տրված բառերում քանի՞ ուղղագրական սխալ կա: Ուղղել տառասխալները. (1 միավոր)

փաքցնել, ակցան -ակցիան, տրտմաշուկ, վոսկեվորել — ոսկեվորել , տախտակ, վարքաբեկել -վարկաբեկել, ճրագալույծ- ճրագալույց, անթամալույծ-անդամալույծ, գոճի, աճպարար, քսուկ:

3.Ընդգծել այն բառերը, որոնք գրվում են առանց գծիկի. (0,2 միավոր)

մեծ (բրիտանական), Արփա (Սևան), առ (հավետ), Նոր (Նորք), շիփ (շիտակ), կենաց (մահու),գնալ (տեսնել), սրբություն (սրբոց):

4.Տրվածներից քանիսո՞ւմ են բաղադրյալ հատուկ անունների բոլոր բաղադրիչները գրվում մեծատառով: Ընդգծել դրանք. (0,5 միավոր)

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ, ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ, ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆ, ԳԻ ԴԸ ՄՈՊԱՍԱՆ, ՀԱԿՈԲ ՄԵԼԻՔ-ՀԱԿՈԲՅԱՆ, ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ, ԱՐԱԳԱԾ ԼԵՌ, ՓՈՔՐ ՄԱՍԻՍ, ՄԱՐԿՈՍ ԱՂԱ:

5. Քանի՞ հնչյուն կա. (0,5 միավոր

որմնանկար 10 հնչույն

ոչնչացնել 10 հնչյուն

6.Քանի՞ բառում արմատի հնչյունափոխություն կա: Ընդգծել դրանք. (0,5 միավոր)

արարչագործ, ծնունդ, կպչուն, հնչեղ, կուտակել, լծորդ, փախստական, ակնթարթ:

7.Բառերից քանիսո՞ւմ ձայնավորի սղում կա. (0,5 միավոր)

ծանրացնել, գրկել, ամսագիր, ընտրել, իրիկնադեմ, լլկանք, խնկարկել, ջրառատ, հրաման, հոգաբարձու:

8Քանի՞ բառազույգերն են իրար հոմանիշ. (0,5 միավոր)

ալևոր-ալեկոծ, ակնածել-պատկառել, եգիպտացորեն-սիմինդր, ստեպղին-ճակնդեղ, ակնակապիճ-ակնափոս, ագարակ-անմշակ հողատարածք, երախտիք-երաշխիք, երբեմնի-ժամանակ առ ժամանակ,բնորոշ-հատկանշական: ։

9.Բառերից քանի՞սն են բարդ. (0,5 միավոր)

դիմակազերծ, լաջվարդ, դեղնակարմիր, դերասան, պատմագետ, սալահատակ, աշակերտասեր, զեկուցագիր, ապակեպատ:

10.Նշել այն գոյականները, որոնք գործածվում են միայն եզակի թվով. (0,5 միավոր)

կմախք, սպիտակեղեն, անագ, ռոմանտիզմ, գուրզ, աստղագիտություն, ձանձրույթ, բուրավառ, պարույկ, հայություն, վրացերեն, քրիստոնեություն, գինեգործություն, ֆուտբոլ:

11.Նշել ներքին հոլովման ենթարկվող բառերը. (0,5 միավոր)

ծնունդ, հունվար, առավոտ, շարժում, արյուն, ազգանուն, կնքահայր, շնաձուկ, գալուստ, ամառ:

12. Նշել այն դերանունների քանակը, որոնք հոգնակի թիվ չունեն. (0,8 միավոր)


ամենքը, ոմն, ոչինչ, դա, յուրաքանչյուր, ինքը, ոչ ոք, միմյանց, ուրիշը, բոլորը, որոշ,
ինչ-որ մեկը, մի քանիսը:

13. Նշել անորոշ դերբայները. (1 միավոր)


կորցնել, թռել, գթալ, կպչել, արագացնել, գտնել, թարմացնել, խոսել, լինել, հպարտանալ, սառել, հանգել, գթացել, մեծացնել:

14. Նշել ժամանակի մակբայները. (0,5 միավոր)
հավետ, բացեիբաց, եռակի, հազիվհազ, խստիվ, օր օրի, մոտավորապես, հաճախակի, այլևս, միշտ:

15.Նշել համադասական շաղկապները. (0,5 միավոր)
բայց, թեկուզ, մինչև որ, հետևաբար, սակայն, որոնք, իսկ, եթե, ու. երբ:

16.Ձևաբանական վերլուծության ենթարկել տրված բառերը: (1 միավոր)
Նա- անձնական դերանուն, եզակի թիվ,
Ուր — հարաբերական դերանուն
Գեթ ____________________________________________________________________________________
Նստել էր _______________________________________________________________________________

Հայաստանը 7-8-րդ դարերում․

1. Ի՞նչ պայմաններով կնքվեց հայ-արաբական պայմանագիրը: Ի՞նչ նշանակություն ունեցավ այն:

Հայաստանը 3 տարի ժամկետով ազատվեց հարկ վճարելուց, որից հետո պետք է վճարեր այնքան, որքան կկամենար

Արաբները պարտավորվում էին պաշտպանելու Հայաստանի սահմանները բոլոր հնարավոր հարձակումներից

Հայաստանը իրավունք էր ստանում պահելու 15000-անոց այրուձի, որի ծախսերը պետք է հոգային հայ նախարարները

Արաբ ոչ մի պաշտոնյա Հայաստան չէր մտնելու

Արաբները Հայաստանի բերդերում չպետք է տեղավորեին կայազորներ

2. Նկարագրե՛ք 8-րդ դարի հակաարաբական ապստամբությունների արդյունքները

Արմինիայի հակաարաբական ապստամբություններ, 8-րդ դարում տեղի ունեցած ընդվզումներ արաբական տիրապետության դեմ։ Դրանք տեղի էին ունենում Արաբական խալիֆայության վարչական միավոր Արմինիա կուսակալության տարածքում (Հայկական լեռնաշխարհ և Կովկասյան լեռներ)։ Գլխավորում էին հիմնականում Մամիկոնյան ու Բագրատունի իշխանական տոհմերի ներկայացուցիչները։8-րդ դարում տեղի ունեցած տեղական բնույթի կամ համահայկական նշանակության ընդվզումներում նախարարների մի մասը՝ Մամիկոնյաների գլխավորությամբ, ապավինում էր Բյուզանդական կայսրությանօգնությանը։ Նախատեսվում էր ազատագրել Հայաստանը բյուզանդացիների զորքերով։ Բագրատունիները նպատակադրվել էին ժամանակավորապես հարմարվել ստեղծված քաղաքական իրավիճակին, և հարմար պահի սպասելով՝ սեփական ուժերով ապստամբել խալիֆայության դեմ ու վերականգնել անկախ պետականությունը։ Բագրատունիների հաշվարկները ավելի ճիշտ դուրս եկան։ Հայ իշխանական տների հիմնական մասը համախմբվեց նրանց շուրջ, իսկ Մամիկոնյանները դուրս եկան քաղաքական ասպարեզից։

Հայկական պետականության նախարարական շրջանը»

Վարդան Մամիկոնյանը Վահան Մամիկոնյանի հորեղբայրն է։ Այդ պատճառով, թվում է, թե որ նրանք շատ նման պետք է լինեն։ Եվ իսկապես` երկուսն էլ պայքարել են Հայաստանը ավելի լավը և լավացնել մարդկանց կյանքի որակը։

Վարդան Մամիկոնյանը Արտաշատի ժողովում ընտրվել է Հայոց տանուտեր՝ ի հակակշիռ մարզպան Վասակ Սյունու, որը դեմ էր ապստամբությանը: Վարդան Մամիկոնյանը վերականգնել է հայ նախարարների և հոգևորականության ոտնահարված իրավունքները, համարում էր, որ դրանք շատ կարևոր են։ Նաև ամրացրել բերդերը և այլն…

Ավարայրի ճակատամարտում մեծ հերոսամարտ է մղել: Ավարայրի ճակատամարտում զոհված մարտիկները դասվել են Հայ առաքելական եկեղեցու տոնելի սրբերի շարքը և կոչվում են Սբ Վարդանանք:

Վահան Մամիկոնյանի ժամանակ ճանաչվել է Հայաստանի ներքին ինքնավարությունը: Նա եղել է Պարսից տիրապետության դեմ և Վահանանց պատերազմի առաջնորդը: Վահանը հաստատվել է և դարձել է տոհմի նահապետը: 485թ. Վահան Մամիկոնյանը մեկնել է մայրաքաղաք Տիզբոն, վերահաստատել Նվարսակի պայմանագիրը, հաստատվել Հայոց սպարապետ: Շուտով նա նշանակվել է նաև Հայաստանի մարզպան: Եվ 483–484թթ հիմնովին վերակառուցել է Սբ Էջմիածնի Մայր տաճարը:

«Արշակունյաց թագավորությունը 4-րդ դարում և 5-րդ դարի սկզբին».

1. Ներկայացրե՛ք ստորև նշված արքաների կարևոր ձեռնարկումները

Տրդատ 3-րդ

Տրդատ 3-րդ-ի ղեկավարած տարիներին երկիրը հզորացավ։ Գործակալությունների դերը մեծ նշանակություն ուներ երկրի պաշտպանության և կառավարության գործում: Տնտեսության մակարդակը նույնպես շատ է բարձրանում: Գրիգոր Լուսավորչի հետ միասին զարգացնում են կրթությունը։ Տարբեր գավառներից երեխաներին տալիս են ասորի, մյուս մասին՝ հելլենիստական կրթություն։ Այդպես Ավետարանի խոսքը հայերեն բանավոր թարգմանությամբ ժողովրդին ավելի հասկանալի է դարձնում։

Խոսրով 3-րդ

Խոսրով 3-րդ Կոտակ- Խոսրով 3-րդ Կոտակի և նրա հոր օրոք ամրապնդվեցին երկրի պաշտպանական հզորությունը։ Տնտեսությունն զարգացավ։ Նա Դվին քաղաքը կառուցապատեց է և այն դարձրեց նոր մայրաքաղաքը։ Նա հրամայում է Գառնի ամրոցից մինչև Դվին կաղնու ծառեր տնկել։ Նաև հրամայեց անտառները կենդանիներով ու գազաններով լցնել։ Խոսրովը օրենք է սահմանում, ըստ որի աշխարհատեր նախարարները պարտադրված էին մնալ թագավորի մոտ և ոչ մեկը չպետք է մարտի գնար արքունի զորքի հետ։

Կոտակգ

Խոսրով 3-րդ Կոտակի և նրա հոր օրոք ամրապնդվեցին երկրի պաշտպանական հզորությունը։ Տնտեսությունն զարգացավ։ Նա Դվին քաղաքը կառուցապատեց է և այն դարձրեց նոր մայրաքաղաքը։ Նա հրամայում է Գառնի ամրոցից մինչև Դվին կաղնու ծառեր տնկել։ Նաև հրամայեց անտառները կենդանիներով ու գազաններով լցնել։ Խոսրովը օրենք է սահմանում, ըստ որի աշխարհատեր նախարարները պարտադրված էին մնալ թագավորի մոտ և ոչ մեկը չպետք է մարտի գնար արքունի զորքի հետ։

Տիրանդ

Խոսրով Կոտակի մահից հետո նրա որդուն՝ Տիրանին, Կոստանդիոս II-ը ճանաչել էր հայոց թագավոր, սակայն կայսրությունում պատանդ էին պահվել Տիրանի մի որդին՝ Տրդատը,և թոռները՝ Գնելն ու Տիրիթը: Նրանց կյանքը վտանգված էր: Տիրանն ամեն կերպ աշխատում էր երկրի անկախությունը պահպանել` խուսափելով հռոմեա-պարսկական հակամարտության մեջ ներքաշվելու վտանգից:

Արշակ 2-րդ

Արշակ Բ-ն հաջորդել է հորը՝ Տիրանին, ում գերել և կուրացնել էր տվել Պարսից արքա Շապուհ II-ը: Թեև նա գահակալել է Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ, սակայն չի դարձել նրանց կամակատարը և վարել է ինքնուրույն քաղաքականություն: Արշակ Բ-ի թագավորության առաջին տասնամյակում Հայաստանն ապրել է խաղաղությամբ, բարգավաճել և հզորացել է: Կոգովիտ գավառում սկսում է կառուցել Արշակավան քաղաքը՝ թագավորական իշխանության ու նախարարական «փախչող» տրամադրությունները զսպելու համար։ Այնտեղ նա թույլ է տալիս բոլոր ցանկացող մարդկանց բնակվել, նույնիսկ օրինազանց մարդկանց։ Հռոմեա-պարսկական պատերազմի ժամանակ Մծբին քաղաքի մոտ հռոմեացիների դեմ հաղթանակ է տանում, որովհետև Շապուհն Արշակից օգնություն էր խնդրել։

Պապ թագավոր

Նա Մուշեղ սպարապետի հետ միասին զբաղվում է պետության անվտանգության ու ռազմատնտեսական հզորության ամրապնդմամբ։ Բանակի թիվը հասցնում է համարյա 100 հազարի: Նա Հայաստան է մտել Տետենտիոսի գլխավորած հռոմեացիների օգնությամբ և կարճ ժամանակամիջոցում ջախջախելով պարսիկներին, հաստատվում է գահին: Նա քանդում է հայ դավաճանների և պարսիկների հիմնած մազդեզական ատրուշանները, իսկ մի շարք հայ դավաճաններ գտնում են իրենց արժանի պատիժը: Տարբեր ձևերով խրախուսեց երկրի բնակչության ու հայոց բանակի թվաքանաքի աճը։

Կարմիր գիրք

Կարմիր գիրքը ստեղծվել և առաջին անգամ հրատարակվել է 1964 թվականին: Այն պարունակում է տեղեկություններ կենդանիներին, բույսերին և սնկերին սպառնացող գլոբալ սպառնալիքների մասին: Գիտնականները հետևում են վերացող ոչնչացման տեսակներին և դասակարգում դրանք ութ կատեգորիաների.

  • տվյալների բացակայություն;
  • Առնվազն մտահոգություններ;
  • կա ոչնչացման վտանգ.
  • խոցելի,
  • ոչնչացման հստակ սպառնալիք;
  • անհետանում;
  • բնության մեջ մեռած;
  • ամբողջովին անհետացավ:


Տեսակների կարգավիճակը Կարմիր գրքում պարբերաբար փոխվում է: Բույս կամ կենդանի, որն այսօր համարվում է վտանգված, կարող է ժամանակի ընթացքում վերականգնվել: Կարմիր գիրքն ընդգծում է, որ մարդիկ առաջինն են ազդում կենսաբազմազանության անկման վրա:

Իրբիս, ձյունահովազ, կամ ձյունաընձառյուծ

Իրբիս, ձյունահովազ, կխ ձյունաընձառյուծ Կատվազգիների ընտանիքի խոշոր գիշատիչ նա կաթնասուն է։ Նա բնակվում է Կենտրոնական Ասիայի լեռնազանգվածներում։ Իրբիսն աչքի է ընկնում բարակ, երկար, ճկուն մարմնով, համեմատաբար կարճ թաթերով, ոչ մեծ գլխով և շատ երկար պոչով։ Պոչի հետ հասնելով 200-230 սմ երկարության, կշռում է ընդամենը 55 կգ։ Մորթին բաց մոխրա-ծխագույն է՝ օղակաձև և համատարած մուգ բծերով։ Բնակության դժվարհասանելիության և տեսակի ցածր խտության պատճառով, նրա շատ անատոմիական հատկանիշներ դեռ լավ չեն ուսումնասիրվել։ Ներկա պահին իրբիսների քանակը շատ քիչ է, 20-րդ դարում այն գրանցվել է IUCN Կարմիր գրքում, ինչպես նաև այլ երկրների պաշտպանական փաստաթղթերում։ 2015 թվականի դրությամբ իրբիսների որսը արգելված է։

Համեմատաբար խոշոր կատու է։ Ընդհանուր տեսքով նման է ընձառյուծի, բայց նրանից փոքր է, ավելի կարճլիկ, երկար պոչով և աչքի է ընկնում երկար մորթիով՝ խոշոր, մուգ բծերի և վարդազարդերի անհասկանալի պատկերներով։ Մարմնի երկարությունը գլխի հետ կազմում է 103—130 սմ, պոչի երկարությունը 90—105 սմ։ Արուները էգերից մի փոքր խոշոր են[11][12]։ Արուների մարմնի զանգվածը կազմում է 45—55 կգ, էգերինը՝ 22—40 կգ։

Մորթին հաստ է, շատ խիտ և փափուկ, նրա երկարությունը մեջքի վրա կազմում է 55 մմ։ Այն ապահով է պաշտպանությունը՝ բնակության միջավայրի խիստ ցուրտ պայմաններից։ Բրդի խտությամբ իրբիսը տարբերվում է բոլոր խոշոր կատուներից և ավելի նման է փոքր կատուներին։