«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, ուսումնական հաստատություն Երեվանում։ Իրականացնում է ամբողջական միջնակարգ (նախակրթական, հանրակրթական, ավագ), արհեստագործական, միջին մասնագիտական և լրացուցիչկրթական ծրագրեր։ Հիմնվել է 1989 թվականին այն ժամանակ խորհրդային Հայաստանի Կրթուցյան և գիտության նախարարության կողմից և կրում է Մխիթար Սեբաստացու անունը։
Կրթական ծրագիրը
Կրթահամալիրն իրականացնում է պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագիր, որի ընթացքում կարևորվում է սովորողի և ուսուցչի համատեղ ստեղծական աշխատանքը։ SS-ները և օտար լեզուները գործածվում են առաջին դասարանից։ Սովորողի նախասիրությունը ուսումնական պլանով որոշված գործունեություն է, որն իրականացվում է լաբորատոր-մասնագիտական միջավայրում։
Կրթահամալիրում գործում են բազմաթիվ ակումբներ, որոնցից են Գիտակների ակումբը, Անգլախոսների ակումբը, Հայրենագիտական ակումբը, Տիեզերք ակումբը, Էկոլոգների ակումբը, Բուսաբանների ակումբը, Երիտասարդ քիմիկոսների ակումբը, TV ակումբը և այլն։
Ես Մարիամ Բարսեղյանն եմ: Ես 12 տարեկան եմ: Ապրում եմ Հայաստանի մայրաքաղաք Երևանում:4 տարի գնացել եմ պարի և ունեմ շատ մեդալներ և պատվոգրեր:
Ամեն շաբաթ և կիրակի մենք գնում ենք մեր գյուղ ,որտեղ ունենք ֆերմա , այտեղ պահում ենք կովեր և հորթիկներ:
Երազում եմ դառնալ անասնաբուժ շատ եմ սիրում կենդանիների, ամենաշատը շներին:
Մենք մեր տանը պահում ենք շատ կենդանիներ`2 թութակ Պոլո և Միլի, 1 կրիա` Կրյուշ, 1 շուն` Նիկա, կատու`Մուսիկ, նա Սեպտեմբերի 15-ին 2019թ. ունեցավ իր 5 առաջին բալիկները, նրանք շատ փոքր են մկան չափ:
Եկել եմ 162 դպրոցից ,և շատ ուրախ եմ, որ եկել եմ այս դպրոց:
Այժմ արդեն 2024թ է, ես շրջանավարտ եմ. Այս տարիները ընթացքում շատ եմ փոխվել, ձեռք եմ բերել փորձ տարբեր ոլորտներում օրինակ կամավորական։ Այս դպրոցի պատերը տեսել են իմ տարբեր տասկները, տեսել են ինձ թե հիասթափված, թե չափազանց ուրախ, թե վախեցած, թե շատ ազատ։ Այս դպրոցը տեսել է իմ գրեթե բոլոր տեսակները, ես դեռ շատ երկար ճանապարհ պետք է անցնեմ դպրոցից հետ, դա նշանակում է ամեն ինչ դեռ առջևում է։
Смотреть все записи автора mariam20070707