Ես նախկինում Սիամանթոյական էի։ Նախկինում ես չէի սիրում դպրոց այցելել, և պատճառ էի ման գալիս դպրոց չգնալու, քանի որ այդ դպրոցը ինձ դուր չէր գալիս։
Այս դպրոցում ես նորեկ եմ։ Դպրոցն ինձ գերեց՝ մեծությամբ, ուսումնական ծրագրով, երիտասարդ ուսուցիչներով, հետաքրքիր ճամփորդություններով և իհարկե՝ ազատությամբ։ Այստեղ ուսուցիչների մոտեցումն այլ է, դասավանդման ձևը տարբերվող և ավելի հետաքրքիր։ Այս դպրոցում ես ինձ ավելի լավ և ազատ եմ զգում, քան իմ նախկին դպրոցում։ Այստեղ ինձ ավելի շատ ժամանակ է տրվում հանձնրարությունները կատարելու համար։ Կան նաև լրացուցիչ կրթություններ, և շատ սպորտաձևեր, դա շատ ավելի լավ է, քանի որ ստիպված չես կատարել այն ինչ դու չես կարողանում, կամ քեզ դուր չի գալիս։ Ես ընտրել եմ հրաձգությունը, քանի որ կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք պետք է կարողանա ճիշտ նշան բռնել և կրակել։
Սիրում եմ, երբ մենք ճամփորդում ենք, տեսնում և սովորում նորանոր բաներ, վայելում ենք բնությունը՝ իր ձայներուվ, և այդ ամեն տպավորություներով կիսվում մեր կայքում։ Ես շատ եմ սիրում իմ դպրոցը։ Եթե Սեբաստացի ես, ուրեմն խելացի ես։
Ես Մարիամ Բարսեղյանն եմ: Ես 12 տարեկան եմ: Ապրում եմ Հայաստանի մայրաքաղաք Երևանում:4 տարի գնացել եմ պարի և ունեմ շատ մեդալներ և պատվոգրեր:
Ամեն շաբաթ և կիրակի մենք գնում ենք մեր գյուղ ,որտեղ ունենք ֆերմա , այտեղ պահում ենք կովեր և հորթիկներ:
Երազում եմ դառնալ անասնաբուժ շատ եմ սիրում կենդանիների, ամենաշատը շներին:
Մենք մեր տանը պահում ենք շատ կենդանիներ`2 թութակ Պոլո և Միլի, 1 կրիա` Կրյուշ, 1 շուն` Նիկա, կատու`Մուսիկ, նա Սեպտեմբերի 15-ին 2019թ. ունեցավ իր 5 առաջին բալիկները, նրանք շատ փոքր են մկան չափ:
Եկել եմ 162 դպրոցից ,և շատ ուրախ եմ, որ եկել եմ այս դպրոց:
Այժմ արդեն 2024թ է, ես շրջանավարտ եմ. Այս տարիները ընթացքում շատ եմ փոխվել, ձեռք եմ բերել փորձ տարբեր ոլորտներում օրինակ կամավորական։ Այս դպրոցի պատերը տեսել են իմ տարբեր տասկները, տեսել են ինձ թե հիասթափված, թե չափազանց ուրախ, թե վախեցած, թե շատ ազատ։ Այս դպրոցը տեսել է իմ գրեթե բոլոր տեսակները, ես դեռ շատ երկար ճանապարհ պետք է անցնեմ դպրոցից հետ, դա նշանակում է ամեն ինչ դեռ առջևում է։
Смотреть все записи автора mariam20070707