Հայ է նա ով…

Հայ եմ ես,

Հայ ես դու,

Հայ է նա, ով տեսել է Արարատը։ Այն Արարատը, որ նայում է սերուդների փոխանցված մի հին երկրի՝ Հայաստանի,

Հայ է նա, ով ամեն առավոտը զարթնում է և շնորհակալություն հայտնում Աստծուն, որ մինչ օրս  կա։

Հայ է նա, ով աղոթք է տալիս ամեն օր։

Հայ է նա, ով երբեք չի մոռանում հայերի այսքան դար անցած ճանապարհը։

Հայ է նա, ով սիրում է սրտով, մտածում ուղեղով, պայքարում ամեն գնով։

Հայ է նա, ով հանուն հայրենիքի կյանք է տալիս։

Եվ վերջապես հայ է նա, ով ծնվում է հայկական ավանդապաշտ ընտանիքում,մեծանում հայեցի։

Оставьте комментарий