Լեռնային ծովերի խորքերում

Ես այս շաբաթ որոշեցի այցելել  Ծաղկունյաց լեռներ և բացահայտումներ կատարել։ Այն հիանալի էր`իր խիտ անտառներով, բարձր սարերով, գույնզգույն քարերով և ծաղիկներով, պարզ գետով և, իհարկե, մաքուր օդով։ Այս օրերին մարդիկ կարոտ են մնում մաքուր օդին, ես նույնպես կարոտում եմ, այդ իսկ պատճառով որոշեցի գնալ բնության գիրկ և կտրվել աշխարհից։ Այս ճամփորդության ընթացքում ես բացահայտեցի ինձ ոչ հայտնի եկեղեցիներ։ Եկեղեցիներն ինձ գրավեցին իրենց գեղեցիկ զարդանախշերով, ես շատ զարմացա այս զարդերի յուրօրինակությամբ։ Ես շատ հավանեցի իմ հանգիստը լեռների ծովում։

Оставьте комментарий