Նախ և առաջ ասեմ, որ մենք բոլորս էլ սպառող ենք։
Սպառողն իրավունք ունի փոխարինել կամ վերադարձնել ապրանքը գնելուց հետո՝ 14 օրվա ընթացքում։ Եթե ապրանքի կտրոնները, պիտակը, գնված ապրանքի ՀԴՄ կտրոնը կամ ապացույց, որ դա նրա գնած ապրանքն է սպառողը չունի, ապա նա չի կարող փոխել կամ վերադարձնել ապրանքը։
Ապրանքը կարելի է հետ վերադարձնել նաև այն ժամանակ, երբ պատվիրված ապրանքը 3-4 օր ուշ է հասել պատվիրատուին կամ, եթե ապրանքը 21 օրվա ընթացքում իր պատվիրատուի մոտ է և ոչ մի կերպ չի վնասվել, ապա սպառողը իրավունք ունի վերադարձնել կամ փոխել այն, իհարկե ներկայացնելով համապատասխան կտրոնները։