Հայկի և Բելի մասին առասպելը, պատմականանալով, կապվել է հայկական ցեղերի կամ նախահայրերի և նրանց հարավային հարևանների (ասորեստանցիներ կամ բաբելացիներ) հետ և վերածվել է դյուցազնավեպի։ Աղեղնավոր Հայկը հայ ցեղի նախնին է, իսկ բռնակալը Բելը՝ սեմական ժողովուրդների արեգակնային աստվածը կամ Ասորեստանի թագավորը։ Վերջինս հպատակեցնում է բոլոր հսկաներին ու ժողովուրդներին։ Հայկը չի հպատակվում նրան: Իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադ երկիրը, ապա անցնում է Հարք, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշեն և բնակվում այնտեղ։ Տիտանյան Բելը դեսպան է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն։ Հայկը մերժում է: Բելը մեծ զորքով մտնում է Արարադ երկիրը։ Ճակատամարտում Հայկն իր երեքթևյան նետով սպանում է Բելին։ Ըստ վեպի՝ Հայկից սերում են հայերը, իսկ նրա բնակած երկիրը կոչվում է Հայք։ Կռվի վայրը Հայկն անվանում է Հայոց ձոր։ Պատմությունը հիշվում է Մովսես Խորենացու (V դար) և Սեբեոսի (VII դար) պատմություններում, իսկ առանձին պատառիկներ՝ Անանիա Շիրակացու, Ջիվանշիրի, Վանական Վարդապետի և ուրիշների երկերում, նաև ժողովրդական զրույցներում: Ըստ Մովսես Խորենացու՝ Հայկը գանգրահեր, վայելչակազմ, զվարթ աչքերով, ուշիմ ու խոհեմ, քաջ, երևելի և ազատասեր դյուցազն է: Հայկի և Բելի բանակների միջև ճակատամարտը տեղի է ունեցել Վանա լճի, Ք.ա. 2492 թ.: Հայ ժողովուրդը Հայկի անունով է կոչել Օրիոն համաստեղությունը: «Գեղապատշաճ», «Խայտակն», «Քաջագանգուր», «Վարսագեղ» անուններով փառաբանվող Հայկը երբեմն նույնացվել է Հրատ (Մարս) մոլորակի հետ:
հայերի ծագման հիմնական ավանդազրույցները
Опубликовано mariam20070707
Ես Մարիամ Բարսեղյանն եմ: Ես 12 տարեկան եմ: Ապրում եմ Հայաստանի մայրաքաղաք Երևանում:4 տարի գնացել եմ պարի և ունեմ շատ մեդալներ և պատվոգրեր: Ամեն շաբաթ և կիրակի մենք գնում ենք մեր գյուղ ,որտեղ ունենք ֆերմա , այտեղ պահում ենք կովեր և հորթիկներ: Երազում եմ դառնալ անասնաբուժ շատ եմ սիրում կենդանիների, ամենաշատը շներին: Մենք մեր տանը պահում ենք շատ կենդանիներ`2 թութակ Պոլո և Միլի, 1 կրիա` Կրյուշ, 1 շուն` Նիկա, կատու`Մուսիկ, նա Սեպտեմբերի 15-ին 2019թ. ունեցավ իր 5 առաջին բալիկները, նրանք շատ փոքր են մկան չափ: Եկել եմ 162 դպրոցից ,և շատ ուրախ եմ, որ եկել եմ այս դպրոց: Այժմ արդեն 2024թ է, ես շրջանավարտ եմ. Այս տարիները ընթացքում շատ եմ փոխվել, ձեռք եմ բերել փորձ տարբեր ոլորտներում օրինակ կամավորական։ Այս դպրոցի պատերը տեսել են իմ տարբեր տասկները, տեսել են ինձ թե հիասթափված, թե չափազանց ուրախ, թե վախեցած, թե շատ ազատ։ Այս դպրոցը տեսել է իմ գրեթե բոլոր տեսակները, ես դեռ շատ երկար ճանապարհ պետք է անցնեմ դպրոցից հետ, դա նշանակում է ամեն ինչ դեռ առջևում է։ Смотреть все записи автора mariam20070707