Ամռան վերջին շունչն Արատեսում

Ամառը եզրափակեցի հեքիաթային Արատեսով։ Հաղթահարեցի ևս մեկ բարձրունք, և ևս մեկ անգամ օրերս ներկեցի Արատեսի վառ երանգներով։ Օրերը շատ արագ անցան, բայց հասցրեցի վայելել ամեն մի վարկյանս որը անցկացրեցի բնության գրկում։ Ճամփորդությունից շատ դասեր քաղեցի, և շատ բաներ սովորեցի։ Հրամանատարի շնորհիվ գոնե մի քանի օր զինվորների կյանքով ապրեցինք։ Սովորեցինք, կրակել, հարցակվել, գրավել, և անգամ վիրավոր ընկերոջը մարտի դաշտից հանել։ Կասեմ որ շատ հեշտ չէր, բայց ամեն դեպքում ամեն ինչ ստացվեց մեզ մոտ։

Ուխտ արեցինք դեպի Սպիտակավոր եկեղեցի։ Ճանապարհը շատ հավես էր, բայց նաև շատ հոգնեցուցիչ։ Արևը շատ վառ էր ջերմացնում, և քայլելը 2-3 անգամ ավելի բարդ էր դառնում, բայց ամեն դեպքում ճանապարհը հաղթահարեցինք։

Սպիտակավոր եկեղեցու էներգիան լավն էր, հասնելուն պես մենք արագ վերականգնեցինք մեր ուժերը, և հետադարձի ճանապարհը ավելի հեշտ եղավ։

Ամեն երեկո Արատեսի խարույկի շուրջ, մենք պատմություններ էինք պատմում, զրուցում տարբեր թեմաներից, և երաժշտություն լսում։

Այս անմոռանալի 4 օրերը, այնքան հիասքանչ, որ խոսքերով փոխանցելն անհնար է…

Оставьте комментарий