Պատմվածքն ինձ շատ դուր եկավ։ Այն այնքան հետաքրքիր էր կարդալ, որ կլանված կարդու էի։ Ճիշտ է բոլոր կերպարներին էլ հավանեցի, բայց իմ մեջ ավելի տպավորվեց տան տնտեսուհու կերպարը՝ ով երկար տարիներ աշխատում է Պարոն Լուի Դևիի տանը, և խնամում էր բժշկի որդուն։ Նա իմ մեջ տպավորվեց իր հոգոտարությամբ։ Նա Ջիմիին վերաբերվում էր ինչպես իր հարազատ տղային։
— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- Էլ չեմ սիրում քեզ:
— Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:
— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:
Ես կարծում եմ՝ Ջիմիին առաջին անգամ պետք էր ուղեկցեր իր հայրը, քանզի դա նրա համար շատ լարված և կարևոր օր էր։
——————————————————————————————
Տուտտի-ֆրուտտի