Հայաստանի ազատագրության եվրոպական և ռուսական ծրագրերը

Անգլո-ֆրանսիական հերթական պատերամի ժամանակ` 1695 թ., Իսրայել Օրին Նամյուր քաղաքի մոտ գերի է ընկել անգլիացիների ձեոքը: Հենց նույն թվականին էլ, խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, ազատվել է գերությունից, բայց Ֆրանսիա վերադառնալու փոխարեն տեղափոխվել է Գերմանիայի Հռենոսյան Պֆալց, հաստատվել Դյուսելդորֆ քաղաքում և ծառայության անցել տեղի կայսրընտիր (կուրֆյուրստ) մեծ իշխան ՀովհանՎիլհելմի մոտ՝ նշանակվելով Հայդելբերդ և Մանհայմ քաղաքների մատակարարման կոմիսար: 1698 թ. Օրին անձամբ հանդիպում է մեծ իշխանին և նրան ներկայացնում Հայաստանի ազատագրության խնդիր:

  Հովհան Վիլհելմը տարածաշրջանի ամենանշանավոր քաղաքական գործիչներից էր, արյունակցական ու քաղաքական մերձավոր սերտ հարաբերություններ ուներ եվրոպական բազմաթիվ տիրակալների, առավելապես՝ Ավստրիայի Լեոպոլդ I կայսեր և Տոսկանայի մեծ դուքս Կոզմաս III Մեդիչիի հետ: Նշելի է, որ 1683 թ. Ավստրիան «Սրբազան լիգայի» մյուս երկրների հետ պատերազմի մեջ էր ընղդեմ Թուրքիայի, իսկ Հովհան Վիլելմը ոչ երկրորդական դեր էր խաղում այդ իրադարձություններում. նա հակաթուրքական այդ լիգայի կազմակերպիչներից ու ոգեշնչողներից մեկն էր: Ուստի պատահական չէր Օրու ոչ միայն Հովհան Վիլհելմի հետ բանակցություններ վարելը, այլ ընդհանրապես Պֆալցում հայտնվելը:

 Այդ ժամանակաշրջանի եվրոպական քաղաքական թատերաբեմում Ավստրիայի վճռորոշ դերն էր ստիպել հայ գործչին ուղիներ փնտրել՝ մերձենալու Հաբսբուրդների ազդեցիկ տան հետ, իսկ ուղիներից մեկն անցնում էր Պֆալցով: Դրանով Օրին հայերի վաղեմի ակնկալություններն ու կողմնորոշումը Բուրբոններից նպատակաուղղում է դեպի Հաբսբուրդները և նրանց հետ կապված քաղաքական շրջանակները: Օրին Հովհան Վիլհելմին ծանոթացնում է Հայաստանի վիճակի, 1677 թ. Էջմիածնի ժողովի մանրամասների ևՀակոբԴի առաքելության հետ: Նա ջանք ու եռանդ չի խնայում շահագրգռելու մեծ իշխանին՝ հանձն առնելու Հայաստանի ազատագրության գործը, որը, նրա հա֊մոզմամբ, ներկա քաղաքական իրավիճակում բարդ չէր, մանավանդ որ հայերը պատրաստ էին ապստամբելու, և անհրաժեշտ էր միայն բարեկամ որևէ հզոր պետության աջակցությունը: Հայաստանը ազատագրվելուց հետո, ի նշան երախտագիտության, հայերը հանձն էին առնելու ոչ միայն Հովհան Վիլհելմին ճանաչել իրենց թագավոր, այլև րնդունելու կաթոլիկական դավանանք: Թուրքական ճակատներում ավստրիական բանակների հաղթանակներն էլ ավելի էին ամրապնդում այդ համոզումը, և Հովհան Վիլհելմի՝ Հայաստանն ազատագրողի դերը դառնում էր ոչ երևութական, իսկ Հայաստանի գահը՝ իրականին մոտ:

 Պետք է նշել, որ Հովհան Վիլհելմին, ինչպես և եվրոպական շահագրգիռ տերություններին, խիստ հետաքրքրեց Թուրքիայի թիկունքում անկախ հայկական պետություն ստեղծելու գաղափարը: Ահա թե ինչու սկսված բանակցությունները գործնական հողի վրա դնելու, հայ քաղաքական և հոգևոր պետերի հետ անմիջական կապեր հաստատելու, Հայաստանի վերաբերյալ տնտեսական, քաղաքական ու ռազմական մանրամասն տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ էր, որ Օրին մեկներ Հայաստան և այնտեղից բերեր համապատասխան պաշտոնական դիմումնագրեր ու երաշխավորագրեր: 1699 թվականի սկզբներին Օրին մեկնեց Հայաստան՝ իր հետ ունենալով մեծ իշխանի համապատասխան գրությունները՝ ուղղված ԷջմիածնիևԳանձասարի կաթողիկոսներին, հայոց մելիքներին ու վրաց Գեորգի XI թագավորին: Աստրախանում 1711 թ. Իսայել Օրին անակնկալ մահացավ, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադաձրավ Արցախ:

Оставьте комментарий