Էբոլա

Մենք բոլորս այս մղձավանջի մասին իմացանք բոլորովին վերջերս` 2015-ին: Մինչև այդ հիվանդության մասին գրեթե հայտնի չէր, քանի որ սահմանափակ թվով վարակվածներ կային: Էպիդեմիան սկսվեց 2014-ին` արևմտյան Աֆրիկայում։ Ներկա պահին էբոլայի
մեծ բռնկում կա այնպիսի երկրներում, ինչպիսիք են`
Գվինեան, Սիերա Լեոնեն և Լիբերիան։

  • Էբոլայով հիվանդանալու ռիսկը շատ ցածր
    է ԱՄՆ-ում և Լոս Անջելեսի օկրուգում։
  • Էբոլայով հիվանդները կարող են տարածել
    հիվանդությունը միայն ախտանշաններ
    ունենալու ժամանակ։
  • Վարակվելու համար անձը պետք է
    ուղղակի շփում ունենա հիվանդի
    մարմնական հեղուկների հետ։

Էբոլան փոխանցվում է մեկ անձից մյուսին հիվանդի
մարմնական հեղուկների, օրինակ, թքի, արյան, փսխուքի,
մեզի, կղանքի և քրտինքի հետ ուղղակի շփման միջոցով։
Վիրուսը թափանցում է օրգանիզմ վնասված մաշկի կամ
լորձաթաղանթների միջով (սպունգանման մաշկ, ինչպիսին
ունեք քթի կամ բերանի ներսում)։ Էբոլան կարող է
տարածվել նաև առարկաների միջոցով, օրինակ ասեղների միջոցով։ հիվանդությունը նաև տարածվում է հիվանդի դիակից։ Էբոլան չի կարող տարածվել օդի,
սննդի կամ ջրի միջոցով։

Եթե հիվանդը չէր լավանում 7-10 օրվա ընթացքում, ապա վարակակիրն ավելի վտանգավոր էր դառնում: Մարդկանց մեծ մասի մոտ ախտանշաններն ի հայտ են
գալիս 8–10 օր անց, բայց այդ ժամկետը կարող է տևել 2–21
օր։ Հիվանդները կարող են տարածել վիրուսը, երբ ունեն
ջերմություն կամ այլ ախտանշաններ։
Ախտանշաններ չունեցող մարդիկ չեն կարող տարածել
էբոլա:

Ահա այս կայքի միջոցով կարող ենք հետևել Էբոլա հիվանդության քարտզին, կայքը նաևմեզ ցույց է տալիս թե որ օրը կանի մարդ է մահացել։

աղբյուրներ կայք կայք

Оставьте комментарий