Թեմա 8. Հայ ազատագրական պայքարի զինված փուլը.


1.Ներկայացրե՛ք պատմական այն ժամանակաշրջանը, որում առաջացավ հայդուկային շարժումը: Շարժման ծագման վերաբերյալ ի՞նչ տեսակետներ գիտեք:
Հայ հայդուկային շարժում կամ ֆիդայական շարժում, որը ազգային-ազատագրական զինված պայքարի ձև է: Ձևավորվել է 19-րդ դարի 80-ական թվականների կեսին։ Խնդիրն էր պաշտպանել հայ բնակչությանը թշնամուց: Հայ հայդուկային առաջին խմբերն առաջացել են Տարոնում, Վասպուրականում, Կեսարիայում և Արևմտյան Հայաստանի այլ վայրերում։ Առավել հայտնի էին Մարգար Վարժապետի, Արաբոյի, Ռ.Շիշմանյանի (Դերսիմի քեռի), Գ.Արխանյանի (Մնձուրի Առյուծ), Ա.Աչըքպաշյանի, Մինասօղլու խմբերը, Մեծ և Փոքր «Չելլոները» և ուրիշներ։ Հայդուկային շարժումը, որ սկզբնավորվել էր անկախ հայ քաղաքական կուսակցություններից, հետագայում զարգացավ նրանց ղեկավարությամբ։ Հայ մարտիկներն աչքի են ընկել համարձակությամբ ու անձնազոհությամբ, հաճախ, կռվի բռնվելով թշնամու գերակշիռ ուժերի հետ, դիմակայել են ու հաղթել։ Նրանցից շատերը հերոսաբար ընկան անհավասար մարտերում՝ ժողովրդի մեջ թողնելով բարի հիշատակ։
2.Ներկայացրե՛ք նշանավոր հայդուկներին:
Առաջին հայ ֆիդայական խմբերը հանդես են եկել 1880-ական թվականների կեսերին, որոնց ղեկավարներից էին Մարգար Վարժապետը, Արաբոն, Աչգբաշյանն և այլք։ Ֆիդայական շարժումը շարունակվում է նաև հետագա տարիներին։
Արաբոն ծնվել է 1863 թվականին Բիթլիսի նահանգի Կուռթեր գյուղում։ 1882 թ-ին ձերբակալվել է, սակայն հետո փախել է: Մուշում կազմակերպել և գլխավորել է հայկական առաջին հայդուկային խմբերից մեկը: Կռվում սպանվում են Արաբոյի զինակիցներ Բուլղարը, խնուսցի Մելքոնը, մշեցի Ավոն և Մարտոն: Արաբոն և ախալցխացի Վարդանը մեծ քաջություն են դրսևորում, բայց նրանց բոլոր ջանքերը ճեղքելու թշնամու օղակն ու հասնելու հանդիպակաց լեռները անցնում են ապարդյուն: Արաբոն և Վարդանը նույնպես զոհվում են այդ կռվում:
Աղբյուր Սերոբը առավել աչքի է ընկել իր հայրենի Սողորդ գյուղի պաշտպանության, իսկ այնուհետև Բաբշենի ինքնապաշտպանության ժամանակ։ Ի շնորհիվ Սերոբի, Արևմտյան Հայաստանում ամենաքիչ ջարդերը տեղի են ունենում Խլաթ գավառում, որի համար էլ ժողովուրդը նրան տալիս է Աղբյուր անունը։ Իր կատարած քաջագործությունների համար կոչվել է նաև «Նեմրութի հսկա» կամ «Նեմրութի ասլան»:

Оставьте комментарий