1. Նկարագրե՛ք Մշո Առաքելոց վանքի կռվի ընթացքն ու հետևանքները
Զինված հակամարտություն հայ ֆիդայիների և Օսմանյան բանակի միջև Մշո Սուրբ Առաքելոց վանքում 1901 թվականին։ Ռազմագործողությունը հղացել է Հ. Կոտոյանը որպես բողոք թուրքական կառավարության հարստահարիչ քաղաքականության դեմ։ 1901 թ. նոյեմբերի սկզբին 25-27 անձից բաղկացած հայդուկային խումբը Զորավար Անդրանիկի գլխավորությամբ Սասունից իջել է Մշո Սուրբ Առաքելոց վանք և նոյեմբերի 6–ից պաշարվել Ֆերիկ Մուհամմեդ Ալի փաշայի կողմից։ Ֆիդայիներին առաջարկվել է անձնատուր լինել կամ դուրս գալ վանքից, սակայն պաշարված հայերը մերժել են։ Թուրքական 4000–անոց զորքերը հարձակման են անցել, որը տևել է երեք օր։ Պաշարման հաջորդ օրը բանակցություններ են սկսվել թուրքերի և Տարոնի առաջնորդ Խոսրով վարդապետ Պեհրիկյանի ու վանքի վանահայր Հովհաննես վարդապետ Մուրադյանի միջև։ Պաշարվածները պահանջել են քաղաքական բանտարկյալների ազատում, Մշո դաշտում հարստահարություններից և սպանություններից տուժած հայերի փոխհատուցում։ Սուլթանը խոստացել է ընդառաջել ֆիդայիներին միայն նրանց անձնատուր լինելու դեպքում։ Նոյեմբերի 27-ի գիշերը պաշարման 21-րդ օրը, երբ սպառվել է ռազմամթերքը, ֆիդայիները ճեղքել են պաշարումը և բարձրացել լեռները։ Մի քանի օր պայքարից հետո, հայդուկներին հաջողվում է գիշերը սպիտակ սավանների մեջ պատսպարվելով ճեղքել թշնամու շրջափակումը և դուրս գալ վանքից։
3․ Նկարագրե՛ք Սասունի ապստամբության ընթացքն ու հետևանքները։
1904 թվականի Սասունի ապստամբությունը կազմակերպվել է Հ.Յ.Դաշնակցության գործուն մասնակցությամբ, ապստամբության հետ կապված բոլոր խնդիրները հիմնականում լուծվել են ՀՅԴ «Դուրան-Բարձրավանդակ» կենտրոնական կոմիտեի ու այնտեղ գործող ֆիդայիների որոշմամբ։Մինչև ապստամբություն սկսելը, Հրայր Դժոխքը իր հայդուկապետության տարիներին կարողացել է խոհեմ, հավասարակշռված գործելակերպով Սասունն ու Դաշտը զերծ պահել թուրք և քուրդ հրոսակների ոտնձգություններից։ Դուրան-Բարձրավանդակի հայ բնակչությունն այդ տարիներին ապրել է հարաբերականորեն խաղաղ պայմաններում։ ՀՅԴ Դուրան-Բարձրավանդակի գործիչների մի մասը Անդրանիկի գլխավորությամբ կողմնակից էր ապստամբության բարձրացմանը։ Համաձայն նրանց առաջարկած ծրագրի՝ պիտի ապստամբեին ու Սասունին արձագանքեին Դուրան-Բարձրավանդակի, ապաև Բիթլիսի նահանգի մյուս շրջաններն ու նաև Վասպուրականի նահանգը (Վանի վիլայեթ)։ Այսպիսով՝ եթե ընդարձակվեր ապստամբություն բարձրացրած շրջանների շրջանակները, ապա հակառակորդը հարկադրված կլիներ իր ուժերը ցրել ավելի մեծ ճակատի վրա, և «Այսպիսով հույս կար, թե դիմադրութունը կարելի պիտի ըլլա ոչ միայն դյուրացնել, այլ նաեւ երկարաձգել»ա։Մինչ կանոնավոր զորամասերի հարձակումները, հայ մարտական ուժերը կռիվներ են մղել ընդդեմ քուրդ հրոսակախմբերի։ 1904 թվականի հունվարի 10- ին քուրդ ցեղապետներից Մյուդիր Քոռ Սլոն իր աշիրեթով (տոհմացեղով) և 15 ոստիկաններով ներխուժել է Հեղին, Արտկունք, Ընկուզակ և Իշխնձոր գյուղերը։ Ռազմական խորհրդի հանձնարարությամբ աշիրեթների դեմ հայ մարտական ուժերի մղած կռիվները ղեկավարել են Սեբաստացի Մուրադը, Գևորգ Չավուշը, Գոմսա Իսոն և Հակոբ Կոտոյանը (Հաճի Հակոբ)։ Նրանց վարած բոլոր կռիվներն, առանց բացառության, ավարտվել են հայ մարտական ուժերի հաղթանակով։Սասունի ապստամբական շրջանի մեջ ընդգրկվել են ընդհանուր առմամբ 21 գյուղ՝ Քոփ, Գյատման, Իրեցանք, Տափըկ, Գեղաշեն, Շուշանամերիկ, Սեմալ, Շենիք, Գելեգնդման, Գելեմսուր, Աղջի, Հեթինք, Խլհովիտ, Գելիեգուզան, Տալվորիկ, Իշխնձոր, Արտկոնք, Արսըք, Սաղտուն, Հեղին։ Այդ բնակավայրերից ամենամեծերը՝ Գելիեգուզանը և Տալվորիկը, համապատասխանաբար կազմված էին 18 և 12 փոքր գյուղերից կամ թաղերից։