1. Ընտրիր տրված բառերից մեկը: 
    Շոշափեց ու տեսավ, որ խեղճ կենդանու… կոտրվել է: (ող, ոխ) 
    … սրտում որ մնա, թույն կդառնա, կքայքայի սիրտը: (ող, ոխ) 
    Երբ երեկոյան հետ թռան, տեսան, որ իրենց …. գրավել է անծանոթ մի թռչուն: (բույն, բուն) 
    Մի քանի հողի ձեռք-ձեռքի էին տվել ու փորձում էին գրկել հինավուրց ծառի վիթխարի …: (բույն, բուն) 
    Մոտակայքում ապրողներն այնքան են վարժվել… շառաչին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա) 
    Տնեցիներն այնքան են վարժվել … անտեղի լացուկոծին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա) 
    Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
  2. Քո չքնաղ ծաղկի բույրն է ինձ այստեղ բերել: (բույր, բյուր)
  3. Անթիվ ու բյուր են աստղերը: (բույր, բյուր)
  4. Ասիա երբևէ կհանգստանա՞ պատերազմներից: (Ասիա, Ասյա)
  5. Ասյան երբևէ կհանգստանա՞ իրեն հուզող մտքերից: (Ասիա, Ասյա)
  6. Սոֆիան գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: (Սոֆիա, Սոֆյա)
  7. Սոֆյան գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է: (Սոֆիա, Սոֆյա)

Կետերի փոխարեն գրի՛ր նախադասության մտքին համապատասխանող բառ՝ ընտրված ուղղագրական բառարանից: 

Առողջ լինելու համար անհրաժեշտ է մշտապես կոփել մարմինը:

Սիրում է ժամերով  պառկել  տաք ավազին ու նայել ամպի լողացող պատառիկներին:

Հավաքած բոլոր փաստաթղթերն ու գրությունները դասավորեց թղթապանակում, դրեց պահարանի մեջ:

Կրիայի նման մտել է պատյանի մեջ ու ոչինչ լսել չի ուզում:

Բաց թողնված տառերը լրացրո՛ւ: 

Սևանա լճի խնդիրն այսօր հուզում է յուրաքանչյուր քաղաքակիրթ  մարդու: Ս.անի ջրի մակարդակը տասնյակ տարիների ընդացքում իջել է: Ջրի կորստի հետ առնչվում են մի շարք այլ էական հարցեր: 
Առանձին ուշադրության է արժանի ջրավազանի կենսանական աշխարհի պահպանության խնդիրը: 
Բնակության անբարենպաստ պայմաններ են ստեղծվել նաև  Սևանի թևավոր բնակիչների՝  թռչունների համար: 
Լավ լողորդի ու փրկարարի քn … մեր քաղաքից արդեն դուրս է եկել: 
Վիրավոր գազանի … անտառում դեռ երկար լսվեց:

Կետադրություն

Կետադրել նախադասությունները և վերլուծել ձևաբանորեն

Կհանդիպես նրան, բայց հաջողություն չեմ ակնկալում:
Ուսին մնացել է խոռոչաձև սպի, իսկ հոգում չսպիացող մի ցավ:
Մեքենան դղրդյունով անցավ քարե նեղ կամուրջը, մի քանի կիլոմետր համաչափ վազքով սլացավ գետի ափով, ապա բարձրացավ քարքարոտ ճանապարհով:
Թողել եմ ներքև, և փառք, և գանձ, և քեն, և նախանձ:
Ոչ հայրենիք ունի, ոչ տուն, ոչ անուն:
Կրակը լափեց, թե սերմ, թե սերմնացան:
Նա այն հարուստներից էր, որոնց պարսկերեն հորջորջումով կոչում են, նովսիքա, այսինքն նոր քսակի տեր:
Բոլորին զբաղեցնում էր մի միտք, այն է վաստակել որքան կարելի է շատ, և որքան կարելի է շուտ:
Հովիվներն աշխատում էին թաքցնել ոչխարների հոտերը, և գուժում էին այդ բոթը:
Երիտասարդը մխրճվել էր մինչև հատակը, և ոչ մի ապարանք չէր տեսել այդտեղ:
Կրակները վաղուց հանգել էին,  և շարժումը դադարել էր:
Տներում վառվում էին կրակները, և գյուղի վրա բացվում էր պարզ ու աստղազարդ երկինքը:
Հանգչում էին լույսերը, և մի ակնթարթում մասրենին կորչում էր խավարի մեջ:

Оставьте комментарий