Էրիխ Պրոմ«Սիրելու արվեստը»
«Սերը ինչ-որ ինքնըստինքյան հասկանալի բան չէ։ Դա ավելի շուտ պահանջում է կարգապահություն, կենտրոնացում, համբերություն, հավատ և նարսիցիզմի հաղթահարում։ Դա ոչ թե զգացում է, այլ գործողություն։ Սերը որոշում է, սերը վճիռ է, սերը խոստում է։ Եթե սերը միայն զգացմունք լիներ, իրար հավերժորեն սիրելու խոստումն անհիմն կլիներ։ Զգացմունքը գալիս է և հնարավոր է՝ անցնի։ Մարդ ինչպե՞ս կարող է վճռել, որ դա պիտի հավերժ մնա, երբ իմ գործողությունը չի ներառում վճիռ ու որոշում։
Սերը հիմնականում հարաբերություն չէ որևէ հատուկ մարդու հետ, դա վերաբերմունք է, բնավորության գիծ է, որ սահմանում է մարդու հարազատությունը աշխարհին՝ ամբողջապես, ոչ թե սիրո միայն մեկ «օբյեկտի» հանդեպ։ Եթե անձը սիրում է միայն մի ուրիշ անձի և անտարբեր է մնացած ընկերների նկատմամբ, նրա սերը սեր չէ, այլ փոխշահավետ կապվածություն, կամ ընդլայնված եսասիրություն։ Մարդկանց մեծ մասը դեռ հավատում է, թե սերը օբյեկտի հաստատում է, ոչ թե ձիրքի։
Սերը գործողություն է, ոչ թե պասիվ ազդակ։ Դրա թիկունքին են կանգնում, ոչ թե մեջն ընկնում։ Սիրո ամենաընդունված հատկանիշները նկարագրելու ամենագլխավոր ճանապարհը սահմանումն է, որ սերը նախ և առաջ տալ է նշանակում, ոչ թե վերցնել։ Տալը ուժի բարձրագույն դրսևորումն է։ Հենց տալու ընթացքում է մարդ արտահայտում իր հզորությունը, ուժը, կարողությունը։ Այս գերագույն կենսունակությունն ու կարողությունը մարդուն բերկրանքով են լցնում։ Դու քեզ դրսևորում ես որպես առատաձեռն, շռայլ, կենսունակ, հետևաբար և երջանիկ մարդ։ Տալն ավելի երջանկաբեր է, քան վերցնելը, ոչ թե որովհետև դա զրկանք է, այլ որ տալու հիմքում ընկած է քո կենսունակությունը։
Հարկավոր է համարձակություն ունենալ հավատալու համար, ռիսկի դիմելու կարողություն, պատրաստակամություն՝ նույնիսկ ցավ ու հիասթափություն ապրելու։ Նա, ով որպես կենսական հիմնական պայման պաշտպանվածության ու ապահովության վրա է պնդում, չի կարող հավատ ներշնչել։ Նա, ով իրեն դուրս է դնում պաշտպանության համակարգից, ուր հեռավորությունն ու տիրապետումն են նրա պաշտպանության միջոցը, իրեն դարձնում է բանտարկյալ։ Սիրելու ու սիրվելու համար քաջություն է պետք, հաստատուն արժեքները որպես գլխավոր հոգածություն դատելու քաջություն, դրանց համար նահատակվելու քաջություն։
Սերը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ երկու անձնավորություն միմյանց հետ հաղորդակցվում են իրենց էության առանցքից, հետևաբար՝ եթե յուրաքանչյուրն իրեն զգում է իր գոյության առանցքից ելած։ Միայն այս «առանցքային զգացողությունն» է մարդկային իրականությունը, միայն այստեղ է կենսունակությունը, միայն այստեղ է սիրո հիմքը։ Սիրո փորձառությունն, այսպիսով, հաստատուն մարտահրավեր է։ Դա հանգստի վայր չէ, այլ շարժման, աճի, միասին աշխատելու… Երկուսն իրար հետ մեկ են՝ միակ լինելով իրար համար։
Մի քանի նախադասությամբ արտահայտիր քո մտքերն ու վերաբերմունքը։ Համաձա՞յն ես հեղինակի հետ։
«Տալն ավելի երջանկաբեր է, քան վերցնելը»
Ես համաձայն եմ էրիխ Պրոմի հետ, սերը դա մեզնից վերցնելնը և տալ ուրիշինն է։
« Սերը գործողություն է, ոչ թե պասիվ ազդակ։ Դա ոչ թե զգացում է, այլ գործողություն։ Սերը որոշում է, սերը վճիռ է, սերը խոստում է։ Եթե սերը միայն զգացմունք լիներ, իրար հավերժորեն սիրելու խոստումն անհիմն կլիներ։ »
Ես այս ստեղծագորխում առանձնացրել եմ այս տողը, քանզի այն ամենաճշմարիտն է ինձ համար, այն օրենք է։ Խոսքերով չեն սիրում, սիրում են միայն արաքներով, այնպիսիս արարքներով որոնք ապացուցում են մեր սերը։
Բառային աշխատանք
- Դուրս գրել անծանոթ բառերը, բացատրել բացատրակաան բառարանի օգնությամբ:
նարսիցիզմ— բնավորության գիծ, որն արտահայտվում է իբրև բացարձակ սիրահարվածություն՝ ինքն իր անձի նկատմամբ։
վճռել-
1. Դատական վճիռ կայացնել:
2. Որևէ հարցի՝ գործի ևն մասին որոշում՝ լուծում ընդունել, լուծել:
3. Անելիքը՝ վերաբերմունքը ևն որոշել:
4. Հետևության՝ եզրակացության հանգել, հետևություն անել:
5. Մաթեմատիկական խնդիր՝ առաջադրանք լուծել:
6. (ռուսաբանություն) Համարձակվել, հանդգնել, մի բան անելու քաջություն ցուցաբերել:
ազդակ-
1. Ազդող՝ ներգործող պատճառ՝ հանգամանք:
2. Բնության այս կամ այն երևույթն առաջ բերող գործոն՝ պատճառ:
3. (փոխաբերական) Որևէ բանի նպաստող ու առաջ մղող հանգամանք, խթան:
զրկանք- 1. Զրկելը, զրկվելը:
2. Պակասություն, նեղություն:
3. (հնացած) Անպատվություն, վիրավորանք:
4. (փոխաբերական) Տանջանք, տառապանք:
- Դուրս գրել հոմանիշ և հականիշ բառերի հինգական զույգ:
հավատալ- հիասթափվել հզորությունը — ուժ
գալ- անցնել գերագույն բարձրագույն
կանգնել- կարժվել
հատուկ մարդ- մի ուրիշ մարդ