Թե ինչպես եղևնին դարձավ տոնածառ․Վերլուծություն

Եղևնին, ամեն տարվա սկզբին այցելու է ամենքիս տուն, տալիս հիասքանչ տրամադրություն, սեր և ջերմություն։ Բայց ինչու հենց եղևնին, ինչու ոչ սոճենին կամ թեկուզ սոսնին։ Ինչու է ամեն տարի մեր սրտերում փայլ գցում հենց եղևնին։ Ախր անգամ նրա սուր չոր ճյուղերը, տերևները մեզ ծակոտում են ցավ պատճառում, ես չկարողացա ինքս գտնել այդ հարցի պատասխանը փորձեցի դիմել համացանցին, որն էլ տվեցի ինձ իմ սպասված պատասխանը.

Տանը զարդարված ծառ տեղադրելու ավանդույթն ի հայտ է եկել միջնադարյան Գերմանիայում 15-16-րդ դարերում:19-րդ դարի երկրորդ կեսին տոնածառ տեղադրելու ավանդույթը տարածվել է նաև մյուս երկրներում։ Նախկինում տոնածառը զարդարվել է խնձորներով, քաղցրավենիքով, ընկույզով, այլ մրգերով։ 18-րդ դարում սկսել են այն զարդարել մոմերով, իսկ էլեկտրականության հայտնագործումից հետո դրանց փոխարինել են լամպերը։

Հմմ… հետաքրքիր է։ Ես իհարկե իմացա, թե ինչպես է սկսվել տոնածառ զարդարելը, բայց թե ինչու եղևնին այդպես էլ չիմացա։ Ափսոս որ անգամ համացանցը չկարողացավ պատասխանել իմ հարցին։

Ես կարդացի  «Թե ինչպես եղևնին դարձավ տոնածառ» ստեղծագործությունն։ Այն շատ հեքիթային հիշվող է, այն տեվեց ինձ այն հարցի պատասխանը, որն շարունակ ինչ հետաքրքում էր։ Եղևնին իրոք արժանի է այդ հրաշքի դերը կատարելուն։ Չէ որ անգամ խոր, ցուրտ ձմեռ, նա իր կանաչ տերևների երանգը չի կորցնում։ Այլ ձյան հետ ավելի է փայլում։ 

Оставьте комментарий