Ամանորյա տոնական շունչն պատուհանից դուրս

Ահա կրկին եկավ դեկտեմբեր ամիսը։ Քաղաքը կրկին զարդարվեց փայլուն, պայծառ, վառ գույներով։ Լույսերն այնքան են լուսավորում քաղաքը, որ անգամ ամենամութ գիշերները չեն կարողանա զրկել Երևանին իր հեքիաթային լույսից։ Հրաշք երևանյան լույսերը կրկին անգամ փայլում են` ոչ միայն Հայաստանի հայերի սրտում, այլև սփյուռքի։ Հայաստանի Հանրապետության հրապարակի մեծ տոնածառը, քաղաքի աստղն է, և այսպիսի աստղ, ամբողջ երկրագնդում մեկն է։

Ամանորը մի պայծառ շողք էլ գցել է մեր տներում։ Յուրաքանչյուր տանը, մի եղևնի լուսավորում է բնակիչների սրտերը, տարածում բարիություն, համերաշխություն, և խաղաղություն։

«Բուկարու մոտ, կրակի բոցերի ձայնի ներքո տաք կակաո խմել»

Հավես է չէ թվում, սա էլ Ամանորյա մի այլ գեղեցկություն է։ Ընկերներով և ընտանիքով հավաքվել բուխարու կողքը հարմարավետ տեղավորվել, և տաք կակաո ըմպել։ Իսկապես հրաշալի միտք է կարելի է այս տարի այդպես էլ անել, ինձ թվում է այդ երեկոն վառ երանգով կներիկի իմ ամանորը։

Ափսոս որ այս տարի ձյուն չկա։ Ամանորյա ամենագեղեցիկը բացակայում է… այդ առումով շատ տխուր եմ, ուզում եմ այս տարի էլ զգամ, տեսնեմ այդ գեղեցկության երազը։ Պառկեմ ձյան վրա և նայեմ աստղազարդ երկնքին։ Ասում են ամանորյա գիշերն կախարդական է կարծում եմ աստղերին նայելով, կարելի է մտքում երազանք պահել, և ամանորյա` մարդկանց երջանկությունից կազմված կախարդանքը, կկատարի ամենքիս երազանք։

Оставьте комментарий