Յուրաքանչյուր մարդու համար մի որևէ բան կյանքի խորհրդանիշ է դառնում։Ինձ համար մեր վանքի ճակատի այն ծառն է դարձել խորհրդանիշ, որ ուղեկցել էինձ մանուկ օրերից մինչև ծերություն։ Կյանքին կառչելու, համառ պայքարովապրելու խորհրդանիշ։ Քամու բերած աղքատիկ փշրանքներով էր սնվում նա՝ իմմանկության ընկեր ծառը, մշտական քաղցի ահից, ինչպես և չէր ընկճվում իրշուրջը փոթորկող չար տարերքի առաջ, ուրեմն և՝ ամեն պայմանի դիմանալուխորհրդանիշ։ Քարի և կարիքի դեմ օրհասական կռվի մեջ անգամ այդ ծառը իրբարձունքից ժպտում էր աշխարհին ապրելու խենթ հաճույքով։ Ու իր բարձրթառից հեգնանքով էր նայում ներքևում՝ առվի պարարտ ափին պարարտացած ուհղփացած իր ցեղակիցներին։ Վախթանգ Անանյան

1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։
1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն

Оставьте комментарий